Շահութահարկի հաշվետվության վերաբերյալ

Գևորգ.

Բարև ձեզ: Հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրից ստացվող եկամուտների հանրագումարի 150 %-ը, լսել եմ, որ հանել են, բայց ոչ մի տեղ չեմ հանդիպել, և այս պահին էլ շահութահարկի ձևը բացելուց այն դեռ երևում է 78-րդ կետով: Խնդրում եմ, եթե իրականում այն դադարեցրել են, ասեք՝ որտե՞ղ կարող եմ որոշումը տեսնել, և արդյո՞ք 2018թ. շահութահարկի հաշվետվությունը պետք է ներկայացվեր առանց նշված հոդվածով ծախսերը նվազեցնելու:

Կանխավ շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Արեն
Արեն
6 տարի առաջ

Քննարկումներ գնում են, բայց դեռ չի որոշվել վերջնական, այսինքն՝ դեռ չի հանվել կետը:

Արա
Արա
6 տարի առաջ

Տվյալ խնդիրը գտնվում է քննարկումների մակարդակում, այն պետք է վերածվի նախագծի և ընդունվի, որպեսզի Դուք որևէ տեղ գտնեք այն: