Ոչ ռեզիդենտի շահութահարկ

Սուրեն․

ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ՀՀ ոչ ռեզիդենտ, ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ֆիրմայից ՀՀ տարածքում գնել է ապրանքներ 10 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ, որի վճարումը միանգամից կատարել է։ Գույքի գնման մասին վաճառողը փաստաթուղթ չի տվել։ Որքա՞ն շահութահարկի պարտավորություն է ինձ մոտ առաջանում ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների մասով։ Նախապես շնորհակալություն։ Եթե օրենքի հղում տաք, շատ ավելի լավ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 մեկնաբանություն
Արթուր
Արթուր
3 տարի առաջ

Հարգելի Սուրեն, այստեղ հնարավոր է, որ առաջանա ոչ թե ոչ ռեզիդենտի շահութահարկի պարտավորություն, այլ եկամտային հարկի պարտավորություն համաձայն ՀՕ հոդված 150 կետ 13-ի

Եթե հարկային գործակալի կողմից հարկ վճարողներին վճարվող եկամուտների մասով առկա չեն Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթեր, ապա այդ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով` առանց հաշվի առնելու Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցումները, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի:

Suren
Suren
3 տարի առաջ
Ի պատասխան  Արթուր

107 հոդվածն եմ կարդում հիմա, Արթուր ջան, կարծես պատասխանը էնտեղ գտա, 20 տոկոսով պիտի հարկեմ։

Արթուր
Արթուր
3 տարի առաջ
Ի պատասխան  Suren

Ուղղակի նկարագրված հարցից պարզ չէ, թե որտեղ է երևում, որ գնումը կատարել եք ոչ ռեզիդենտից։ Ինչ որ կերպ պետք է հիմնավորեք ձեռքբերումը և դրա դիմաց վճարումը։

Suren
Suren
3 տարի առաջ
Ի պատասխան  Արթուր

Բանավոր պայմանավորվել են ու գնել, միանգամից էլ վճարել է։

Tigran
Tigran
3 տարի առաջ

Մաքսային հայտարարագիրը ու վճարման փաստաթուղթը վերցրեք որպես ապրանքների սկզբնական արժեքի հիմքեր,

Suren
Suren
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Բայց 20 տոկոս եմ հարկում, այնպե՞ս չէ։

Tigran
Tigran
3 տարի առաջ
Ի պատասխան  Suren

ուզում եմ որ հասնեք նրան որ 20 տոկոսով հարկման հարց չլինի,դա ապրանքի գնում է, դիմացինից մաքսային հայտարարագրի պատճենը վերցրեք,

Suren
Suren
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շատ լավ, ապրեք շատ։

Nerses
Nerses
3 տարի առաջ

Եթե չկան փսատաթղթեր, ապա 20 տոկոս։