«

»

Янв 31 2020

Անկանխիկ վճարման պահանջի վերաբերյալ

Հռիփսիմե.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. արդյո՞ք Երևանում 10-ից ավել աշխատող ունեցող կազմակերպությունը անկանխիկ եղանակով պետք է վճարի նաև վերջնահաշվարկները, արձակուրդային վճարները, նպաստները, պարգևավճարները, հավելավճարները և այլն, թե՞ դրանց կամ դրանց մի մասի համար թույլատրելի է կանխիկ վճարումը: Ինչպես նաև, եթե կարելի է, նշեք այս կետի խախտման դեպքում նախատեսված պատասխանատվության մասին իրավական ակտը: Կանխավ շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

1 մեկնաբանություն

  1. Տիգրան
    Տիգրան

    Հռիփսիմե, այդ օրենքը վերաբերում է Երևանում գործող սուբյեկտներին, ըստ Աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի (ՀՕ-187-Ն)՝ «Երևան քաղաքում գործունեություն ծավալող 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն աշխատավարձի վճարումները կատարում է անկանխիկ եղանակով»: Սակայն պետք է հաշվի առնեք՝ 178-րդ հոդվածի 3-րդ մաս, որ աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը և գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց տրված լրացուցիչ աշխատավարձը: Հիմնական աշխատավարձը օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտով, աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու համար սահմանված վարձատրության չափն է: Լրացուցիչ աշխատավարձը սույն օրենսգրքով, օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով, գործատուի իրավական ակտով սահմանված հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումներն են:
    Այսինքն՝ վերջնահաշվարկները, արձակուրդային վճարները, ստացվում է, կարող եք վճարել կանխիկ, քանի որ գրված չէ այդ մասին, գրված չի աշխատավարձին հավասարեցված վճարումները: Կան օրենքում բացեր:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160