Ի՞նչ հարկեր պետք է վճարի ԱՁ-ն

Քրիստինե.

Բարև ձեզ: ԱՁ-ն զբաղվում է շինանյութի վաճառքով ու արտադրությամբ և կից ունի փոքր մթերային խանութ, ի՞նչ հարկեր պետք է վճարի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Եթե հանձնել եք շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը, ապա արտադրության գծով կվճարեք 3.5 տոկոս:
Հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով 5 տոկոս դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված` փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ներառյալ` ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները), ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մասով ներմուծման մաքսային հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի, հաշվարկված մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկերի հանրագումարի կամ ներմուծման հարկային հայտարարագրերում արտացոլված` ԱԱՀ-ով հարկման բազայի, հաշվարկված ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի չորս տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1.5 տոկոսից պակաս գումար, ապա ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1.5 տոկոսը: Սույն մասին համապատասխան` շրջանառության հարկի գումարից ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով չնվազեցված մասը (այդ թվում` հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի բացակայության դեպքում)` սույն մասի պահանջների պահպանմամբ, նվազեցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջանների համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի նկատմամբ հաշվարկվող շրջանառության հարկի գումարից:

Տիգրան

Պետք է գործեք շրջ. հարկի դաշտում: Շինանյութի վաճառքի մասով, եթե այլ շինանյութ էլ եք վաճառում, ուրեմն պետք է դիտարկել առևտուր, իսկ արտադրության մասը դիտարկել առանձին, եթե նույն շինանյութ-ապրանքի արտադրություն և առևտուր է, ապա դիտարկել որպես արտադրություն՝ շրջ. հարկ՝ 3,5 տոկոս: Փոքր մթերային խանութի մասով՝ որպես առևտուր՝ 5 տոկոս՝ հանած ծախսերի 4 տոկոսը: Ա/Ձ-ի մասով՝ ամսական 5 000 դրամ շահութահարկ, 5 000 դրամ սոց. վճար (եթե վերաբերում է), տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար: Վարձու աշխատողների հաշվով՝ սոց. վճար՝ 2,5 տոկոս, եկամտային հարկ՝ 23 տոկոս աշխատավարձից, ամսական 1 000 դրամ դրոշմանիշային վճար: