«

»

Мар 29 2020

Կարո՞ղ է արդյոք դեղատունը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Վարդուհի.

Այն դեղատունը, որը զբաղվում է դեղեր գնելով և վաճառելով, կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել և հարկերից ազատվել: Եվ նրա աշխատողը ֆիզ.-ից ֆիզ. գնալու դեպքում կարո՞ղ է ստանալ ֆիզ.-ի գումար և ամսական 18 000 դրամ, առաջին ֆիզ.-ի ժամանակ ստացել է, ու ի՞նչ իրավունքներ ունի աշխատողը։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

2 մեկնաբանություն

  1. Մարինե
    Մարինե

    Տնտեսական դասակարգիչներով պետք է նայել, եթե ընկնում է բժշկականի տակ, չի կարող, եթե առևտրի իրականացման տակ է ու Երևանում, չի կարող, եթե այլ բան է նշված, կարող է: Բայց միկրոյի հայտ պետք էր ներկայացնել մինչև փետրվարի 20-ը կամ գրանցման օրվանից հետո 20 օրվա ընթացքում:
    Միկրոձեռնարկատիրության աշխատակիցները մայրության նպաստ և երեխայի խնամքի նպաստ չեն ստանում: Մայրության նպաստի համար կարող են դիմել տարածքային սոցապ և այնտեղից ստանալ չաշխատողների նման: Գյուղական վայրերում ապրող մայրերը, անկախ աշխատել-չաշխատելու հանգամանքից, կարող են ստանալ երեխայի խնամքի նպաստ:

  2. Տիգրան
    Տիգրան

    Դեղատունը չի կարող միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել, քանի որ դա դիտվում է որպես դեղերի մանրածախ առևտուր, եթե Երևանում է, նաև Երևանից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում, կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ եք իրականացրել: Շրջ. հարկի համակարգում գործող դեղատան աշխատողը ֆիզ.-ից ֆիզ. գնալու դեպքում իրավունք ունի ստանալ ֆիզ.-ի գումար՝ մայրության նպաստ, իսկ դրա ժամկետի ավարտից հետո երկրորդ երեխայի՝ մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը ծնված լինելու դեպքում՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստ 150 000 դրամ, հուլիսի 1-ին և դրանից հետո՝ 300 000 դրամ: Երկրորդ երեխայի՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը ծնված լինելու դեպքում կազմում է 18 000 դրամ, հուլիսի 1-ին և դրանից հետո՝ 26 500 դրամ: Ինչպես նաև, գործատուն, որպես մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի հարկային գործակալ, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի անունից իր միջոցների հաշվին հաշվարկում և փոխանցում է սոցիալական վճար՝ խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչև երեխայի 2 տարին լրանալու ամիսը (ներառյալ) ընկած ժամանակահատվածի համար՝ ամսական 3 000 դրամի չափով:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160