31/10/2026

Accountant.am

Վահագն․

ԱՁ-ն գրանցել եմ որպես Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում, պետռեգիստրում։ ՀԴՄ գրանցման հայտում 101 ձևում գործունեության տեսակը տվել եմ ավտոտեխսպասարկման կայան, քանի որ ուրիշ կետ չկար, կամ պետք է նշեյի այլ։ Հիմա ՊԵԿ-ի էջում Անհատական տվյալներ էջում լիցենզավորվող ոլորտներ բաժնում հայտնվել է գրություն. Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում 100տոկոս: Արդյո՞ք դա նշանակում է, որ իմ գործունեության համար լիցենզավորման պահանջ կա։ Բայց ես գիտեմ, որ այդպիսի պահանջ չկա։

Շողիկ․

Բարև Ձեզ։ Ես մեկ հարց ունեմ ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես անգլերենի ուսուցչուհի եմ, տանը ունեմ աշակերտներ։ Ցանկանում եմ բացել այնպիսի ԱՁ-ը, որպեսզի լինեմ գրանցված աշխատող։ Նպատակս այն է, որ կարողանամ գնալ ֆիզ արձակուրդ և ստանամ մինչև 2 տարեկան երեխայի նպաստի գումարը՝ որպես գրանցված աշխատող։ Չգիտեմ՝ ճիշտ բացատրեցի, թե ոչ🙂։ Հիմա ինձ կասե՞ք, թե ես ինչ ԱՁ պետք է բացեմ այդ դեպքում🙂🥰

Անի․

Հարգելի՛ հաշվապահներ, կազմակերպության տնօրենը դրամարկղից պարբերաբար գումար է վերցրել առհաշիվ: Հարցս հետևյալն է՝ առհաշիվ գումարների դեպքում պայմանագիր պե՞տք է կազմվի տնօրենի հետ: Խոսքը մեծ գումարի մասին է:

Հովիկ․

Բարև Ձեզ: Ինձ ասեք խնդրում եմ՝ եթե ես կազմակերպությունում աշխատում եմ քաղաքացիաիրավական պայմանագրով, իմ ստացած աշխատավարձից եկամտային հարկ առաջանու՞մ է արդյոք, որը կկարողանամ օգտագործել հիփոթեքային վարկ վերցնելիս, եթե այո, ապա քանի՞ տոկոսն է կազմում աշխատավարձի։ Շնորհակալություն։

Վահե․

Բարև ձեզ։ Գրանցել եմ ԱՁ Wildberries-ով առևտուր անելու համար։ Քանի որ նոր եմ սկսում ու և վստահություն չունեմ հաջողության մեջ, որոշել եմ առայժմ ինքս զբաղվել հաշվապահական գործերով։ Հարկայինում դիմում եմ գրել և գրանցվել որպես լիազոր։ Իմ մեյլին եկած տվյալներով մուտք եմ գործել https://file-online.taxservice.am սերվիս։ Ուզում եմ իմանալ՝ ո՞րն է իմ հաջորդ քայլը շրջանառության հարկով հարկվելու համար։ Հարկայինում նշեցին, որ գործընթացը պետք է իրականացնեմ 20-օրյա ժամկետում։ Եթե կան նյութեր կամ գրականություն, որը կօգնի ինձ, խնդրում եմ նշել։

Վահագն․

Բարև Ձեզ։ Միկրոյի դաշտում աշխատող ԱՁ-ն ավտոտեխսպասարկման կետում ծառայություն է մատուցում և ապրանք է վաճառում։ Հասցեն Երևանից դուրս է: Ճի՞շտ եմ հասկանում, որ եթե ցանկանում եմ շարունակել աշխատել միկրոյի դաշտում, ես կարող եմ հաշիվ վավերագիր դուրս գրել միայն ծառայությունների մատուցման համար, իսկ ապրանքի վաճառքի համար վավերագիր չեմ կարող դուրս գրել։

Անահիտ․

Բարև Ձեզ:

Սպանդանոցը աշխատում է շրջ. հարկով, կատարում է սպանդանոցային ծառայություն, որի համար տպում է ՀԴՄ և հասույթի 5% վճարում է որպես հարկ, բացի սպանդանոցային ծառայությունից զբաղվում է նաև մսի առք ու վաճառքով՝ գյուղացիներից գնման ակտով, Ձև1 բժշկական փաստաթղթով և համայնքապետարանի տեղեկանքով գնում է կենդանի անասուններ, գումարն էլ անկանխիկ ձևով փոխանցում է գյուղացիների բանկային քարտերին, սպանդանոցում մորթում է, որից հետո ամբողջական մսամթերքը հաշվարկային փաստաթղթով ուղարկում է հանրային սննդի կետեր։

Խնդրում եմ ինձ ասեք՝ այս դեպքում ապրանքների ձեռք բերման գումարը ծախս համարվու՞մ է, և կարո՞ղ է սպանդանոցը այս վաճառքներից հարկվի 1.5%-ով, կանխավ շնորհակալություն:

Լուսինե․

Բարև ձեզ։ Օնլայն դպրոցը գումարը փոխանցում է Հայաստանից դուրս գտնվող օնլայն սերվիսին, որ այդ սերվիսը գումարները փոխանցի դասավանդողներին։ Այս դեպքում ոչ ռեզիդենտի շահութահարկ չի առաջանում, ճի՞շտ եմ։

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, նորաբաց ՍՊԸ-ն ունի երկու համահիմնադիր հավասար բաժնեմասերով: Նրանցից մեկին անհրաժեշտ է տնօրեն նշանակել: Հիմնադիրների ժողովի կեղմից ի՞նչ որոշում պետք է պատրաստել, որ հիմք լինի աշխատանքային պայմանագիր կազմելուն: Կա՞ արդյոք ստանդարտ ձև, թե՞ կարելի է ազատ ոճով շարադրել:

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, գրանտային ծրագրի շրջանակներում միկրոձեռնարկատիրական գործունեություն ծավալող ՍՊԸ-ի տնօրենը պետք է կատարի նաև գրաֆիկական դիզայնի աշխատանք: Ինչպե՞ս պետք է շարադրել այդ մասին աշխատանքային պայմանագրի մեջ: Կարելի՞ է մեկ պայմանագրի մեջ ներառել երկու գործառույթ տնօրեն և գրաֆիկական դիզայներ, թե՞ դա խախտում է։ Այդ դեպքում ինչպե՞ս վարվել: Կանխավ շնորհակալ եմ:

Անդրանիկ.

Հուլիս ամիսը պետք է աշխատեմ 240 ժամ, որքա՞ն է կազմում նորմալ աշխատաժամանակը և որքա՞ն է արտաժամյան։ Աշխատում եմ 10 հերթափոխ, 24 ժամյա գրաֆիկով։ Խնդրում եմ օգնել մեզ ստանալ օրենքով հասանելի աշխատավարձ։ Կոնկրետ այս ամիս մինչև 213 ժամ միայն դրույքաչափ 27-ի համար արտաժամյա։

Քրիստինա.

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ներմուծված ապրանքների արժեքը 3-րդ երկրի դեպքում գրում ենք ընդհանուր մաքսային արժե՞քը։

ՋՈՒԼԻԱ.

Բարի երեկո, հարգելի հաշվապահներ։ Շրջհարկի դաշտում աշխատող Ա/Ձ-ն առք ու վաճառքի պայամանագրով ապրանք է գնել ֆիզ. անձից, տվյալ գործարքը հարկվում է 10% եկամտային հարկով, և արդյոք ֆիզ. անձին վճարված եկամուտների մասով համարվում եմ հարկային գործակալ։ Ի՞նչ անել, որպեսզի հետագայում խնդիր չառաջանա նաև ֆիզ. անձի համար։

Ընկերություն՝ DoubleTree by HIlton Yerevan
Հասցե՝ Գրիգոր Լուսավորիչ 4/2, 0015, Երևան, ՀՀ
Հեռախոս՝ +37411 555 333,
Էլ․ փոստ՝ hr@doubletreebyhiltonyerevan.com
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ ԴաբլԹրի Բայ Հիլթն Երևան Սիթի Սենթրը փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող նոր թիմակցի, ով կիսում է ընկերության տեսլականը և պատրաստ է աշխատել մեր պրոֆեսիոնալ թիմում։

Հիմնական պարտականություններն են`

  • Պահպանել Ընկերության ակտիվները, կազմակերպել և վերահսկել նյութական արժեքների կանոնավոր գույքագրումները, ապահովել ակտիվների (հիմնական միջոցների) ձեռք բերումների, դրանց մաշվածության, վերագնահատման և օտարման հաշվառումները.
  • Իրականացնել աշխատավարձի ամսական հաշվարկները, հաշվարկել և փոխանցել անձնակազմի աշխատավարձերը և այլ համարժեքները, ծառայությունների պայմանագրերով վճարումները, ինչպես նաև Ընկերության գործունեությունից բխող հարկերը, պարտավորությունները, տուրքերը և պարտադիր վճարները.
    -Կազմել և հանձնել ՀՀ օրենսդրությանը համապատասխան ամսական, եռամսյակային, տարեկան և այլ պարբերական պարտադիր հաշվետվությունները, ինչպես հարկային, այնպես էլ մյուս տեղական մարմիններին,
  • Հետևել հարկային օրենսդրության փոփոխություններին և խորհրդատվություն տրամադրել ֆինանսական պատասխանատուին,
  • Կազմել անսխալ հաշվապահական հաշվետվություններ և ներկայացնել դրանց արդյունքները.
  • Տրամադրել տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն ֆինանսական պատասխանատուին.
  • Վերանայել և առաջարկել փոփոխություններ հաշվապահական հաշվառման համակարգերում և ընթացակարգերում.
  • Մասնակցել ֆինանսական ստանդարտների սահմանմանը.
  • Կազմել հաշվետվություններ ներքին և արտաքին աուդիտի համար՝ ապահովելով համապատասխանությունն,
    -Պլանավորել, կազմակերպել և վերանայել հաշվապահական հաշվառման անձնակազմի աշխատանքը.
  • Մշակել և փաստաթղթավորել բիզնես գործընթացները և հաշվապահական հաշվառման քաղաքականությունը՝ ներքին վերահսկողությունը պահպանելու նպատակով,
  • Իր պաշտոնի շրջանակներում կատարել այլ առաջադրանքներ, որոնք համապատասխանում են վերջինիս բնութագրին` ներքին քաղաքականությանն ու ընթացակարգերին և տեղական օրենսդրությանը համապատասխան:
    Պահանջներ: • Բարձրագույն կրթություն ֆինանսների կամ հարակից ոլորտներում,
  • Ցանկալի է հինգ տարվա աշխատանքային փորձ
  • ՀԾ-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • ՀՀ հարկային օրենսդրության, Հաշվապահության հաշվառման և աշխատանքային օրեսգրքի գերազանց գիտելքիներ
  • Լարված իրավիճակներում կողմնորոշվելու հմտություն,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • MS office փաթեթի, հատկապես excel ծրագրի գերազանց իմացություն:

Այլ նշումներ՝ Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել CV hr@doubletreebyhiltonyerevan.com էլ. հասցեին: Խնդրում ենք վերնագրել Ձեր նամակը պաշտոնի անվանումով՝ «Chief Accountant»: Տեղեկացնում ենք, որ միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Վլադ.

Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Շնորհակալ կլինեմ, եթե խորհուրդ տաք ԱՁ-ի եկամուտների տնօրինելու հետ կապված։ ԱՁ-ն աշխատում է շրջհարկով, ծառայություններ է մատուցում, աշխատող չունի։ Ստացված մուտքերի տնօրինման վրա կա՞ն արդյոք սահմանափակումներ։ ԱՁ-ն իրավունք ունի՞ այդ մուտքերը ծախսել ինչպես ցանկանա (բանկից կանխիկացում, քարտով առևտուր, փոխանցում իր անձնական հաշվին, և այլն), թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա կցանկանաի հասկանալ՝ ի՞նչ հիմքերով։ Կարդալով օրենսդրությունը և հարցնելով ինձ ծանոթ հաշվապահներին, իրար հակասող տարբեր խորհուրդներ եմ լսում․․․

Գոհար.

Բարև Ձեզ։

Հարցս էսպիսին է.

մարդը ստանում է հավելում ծանր, վնասակար աշխատանքի համար 30%-ի չափով: Տվյալ ամիս եղել է արձակուրդում և ամսվա մեջ աշխատել է 2 օր: Հավելում պետք է հաշվել նորից ամբողջ հաստիքի չափով, թե՞ աշխատած օրերի համար հասանելիք աշխատավարձի 30%-ի չափով։

Անի.

Բարի օր: Հարգելի՛ հաշվապահներ, կազմակերպության հաշվեհամարից հարկադիր կատարման ծառայությունը բռնագանձել է գումար հարկային պարտավորությունների մարման համար, հետո նորից 2 օր անց հետ վերադարձրել հաշվին՝ արդեն իսկ հարկադիր ծառայության գումարը պահված: Կազմակերպությունը մինչ այդ ամենը վճարել է պարտավորությունները: Հարցս հետևյալն է՝ ի՞նչ ձևակերպումներ տալ, ի՞նչ հաշվով ձևակերպել և՛ ելքը, և՛ մուտքը, և՛ պահված գումարը:

Շնորհակալ եմ։

Աննա.

Բարև Ձեզ: Մթերային խանութն աշխատում է շրջհարկով։

  1. ձև 232 հաշվետվության մեջ պետք է լրացնի 5.1 (առք ու վաճառք)-ի տողը, թե՞ 6.1 ( Հանրային սննդի ոլորտ)-ը :
  2. Կազմակերպությունում գրանցված աշխատակցի աշխատավարձը կարող ենք ծախսերի մեջ ներառել, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ

Աշիկ․

Բարև ձեզ։

Ասացեք խնդրեմ, եթե անհատը թարգմանչական ծառայություն է մատուցում ռուսական “ИП” – ին, և գումարը փոխանցվում է բանկի միջոցով,արդյո՞ք պետք է հարկվի ստացված գումարը։ Ինչպե՞ս դա կարող ենք ճշտել։ Նախապես շնորհակալություն։

Տիգրան․

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. Ա կազմակերպությանը պատկանում է Բ կազմակերպության 100 տոկոս բաժնետոմսերը։ Ա կազմակերպությունը ցանկանում է վաճառել Բ կազմակերպությունում ունեցած ամբողջ բաժնետոմսերը մեկ այլ կազմակերպության։ Արդյո՞ք վաճառքից առաջանալու է շահութահարկ և ԱԱՀ։ Նշեմ նաև, որ Ա կազմակերպությունը գործում է հարկման ընդհանուր դաշտում։