Category: Հարկեր, տուրքեր, վճարներ

Մեքենայի գույքահարկը 2 տարի չի վճարվել

Հրաչյա.

Ես արդեն 2 տարի չեմ մուծել մեքենայի գույքահարկը ֆինանսական խնդիր ունենալու պատճառով, այս ամիս մուծման օրն է:  Հիմա ի՞նչ ես շատ կտուգանվեմ։ Այս ամիս կմուծեմ:

Կարդալ ավելին Մեքենայի գույքահարկը 2 տարի չի վճարվել

Մետաղադրամով աշխատող ավտոմատների միջոցով սննդի կազմակերպում

Նառա.

Պետական տուրքի մասին է հարցս. մետաղադրամներով ավտոմատների միջոցով սննդի կազմակերպում ԱՁ համար – հաշվեհամարը կխնդրեի: Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Մետաղադրամով աշխատող ավտոմատների միջոցով սննդի կազմակերպում

Ֆիզ. անձը ցանկանում է զբաղվել էլեկտրոնային առևտրով

Շուշան.

Բարև Ձեզ, ես անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ միկրոձեռնարկատեր եմ և իրականացնում եմ հավելված 3-ով նախատեսված բնակչության պատվերով հագուստի արտադրություն և նորոգում։ Ներկայումս ցանկանում եմ նաև իմ կարած զգեստները վաճառել նաև էլեկտրոնային հարթակներում, որտեղ մարդիկ կմտնեն կգրանցվեն ու օնլայն կգնեն իմ աշխատանքները։ Հարցս հետևյալն է, արդյո՞ք կարող եմ շարունակել լինել միկրոձեռնարկատեր ֆիզ․ անձ։ Ճիշտն ասած իմ հարցի պատասխանը փորձեցի գտնել հարկային օրենսգրքում ու 267-րդ հոդվածում գտա միայն այն, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող լինել էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։ Արդյո՞ք ֆիզիկական անձ միկրոն մտնում է այս կատեգորիայի տակ և ի՞նչ է ասել առքուվաճառք, որ մեկ տեղից առնում և մյուս տեղ վաճառում ես, թե՞ եթե ինքս եմ արտադրում էլի առքուվաճառք է։ Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Ֆիզ. անձը ցանկանում է զբաղվել էլեկտրոնային առևտրով

Ինչպե՞ս հարկել գործարքը

Լիաննա.

Բարև ձեզ, շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ծառայություն է մատուցել մեկ այլ կազմակերպության, որի համար հաշիվ են դուրս գրել և վճարել, ինչպե՞ս պետք է ներառել այդ գումարը շրջհարկի հաշվետվության մեջ (ինչպե՞ս հարկել)։

Կարդալ ավելին Ինչպե՞ս հարկել գործարքը

Կազմակերպությունը լիզինգով ձեռք է բերել ավտոբուսներ

Աննա.

Բարև ձեզ: Ինձ կօգնեք հասկանամ՝ կազմակերպությունը (ՍՊԸ), որն աշխատում է շրջանառաության հարկով, գործունեության տեսակն է ավտոբուսով միջքաղաքային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ, ազատված է ԱԱՀ-ից և շահութահարկից, ներկայացնում է պետ. տուրքի հայտարարություն: Ցանկանում է ձեռք բերել ավտոբուսներ լիզինգով: Կասե՞ք՝ լիզինգում նշված ԱԱՀ-ի գումարը ի՞նչ կարող եմ անել:

Կարդալ ավելին Կազմակերպությունը լիզինգով ձեռք է բերել ավտոբուսներ

Կազմակերպությունը լիզինգով բեռնատար է ձեռք բերել

Արթուր․

Հարգելի գործընկերներ, բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունը լիզինգով բեռնատար է ձեռք բերել, որի համար ստանում է ամսական հաշիվներ՝ ԱԱՀ-ով։ Հայտնի է, որ միջազգային բեռնափոխադրումները հարկվում են ԱԱՀ զրոյական դրույքաչափով։ Ճի՞շտ եմ հասկանում, որ լիզինգի հաշիվներում արտացոլված ԱԱՀ-ն ենթակա է դեբետագրման, և ի՞նչ նրբություններ կարող են առաջանալ այս դեպքում։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Կազմակերպությունը լիզինգով բեռնատար է ձեռք բերել

ՌԴ ռեզիդենտ ֆիզիկական անձը տպագրական ծառայություն է մատուցում

Մանե․

Բարև Ձեզ, կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում․ ՌԴ ռեզիդենտ ֆիզիկական անձը տպագրական ծառայություն է մատուցում, որի դիմաց ստանում է վճարում ՀՀ ռեզիդենտ ՍՊԸ-ից։ Հարցս հետևյալն է․ արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ վճարման մասով, և խնդրում եմ օրենքի հղում։ Շնորհակալ եմ։

Կարդալ ավելին ՌԴ ռեզիդենտ ֆիզիկական անձը տպագրական ծառայություն է մատուցում

Դիզելային վառելիքի ներմուծում և մանրածախ վաճառք

Արթուր․

Բարև Ձեզ։ Դիզելային վառելիքի ներմուծման և մանրածախ վաճառքի հետ կապված ո՞վ կարող է ասել՝ ի՞նչ հարկման դաշտով պետք է աշխատել, և արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա։

Կարդալ ավելին Դիզելային վառելիքի ներմուծում և մանրածախ վաճառք

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Աննա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ՍՊԸ-ն եթե ֆիզիկական անձից ձեռք բերի, օրինակ, գրքեր, պե՞տք է եկամտային հարկ հաշվարկվի, թե՞ միայն գնման ակտ ու վերջ։ Ու նաև եթե ձեռք է բերում օֆիսային գույք կանխիկ կամ մեկ այլ ապրանք ոչ վաճառքի նպատակով, այդ դեպքում ՀԴՄ կտրոնի վրա պարտադի՞ր է, որ նշվի ՀՎՀՀ-ն, իսկ եթե չի նշվում, ի՞նչ հետևանքներ կարող է լինել։ Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի դեպքում հարկման բազան

Անահիտ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի դեպքում որպես հարկման բազա ապրանքի նետտո ծավալն է հաշվի առնվում, թե՞ բրուտտո։ Եվ եթե օրենքի հղում կա՝ խնդրում եմ տրամադրեք։

Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի դեպքում հարկման բազան

Կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել սարքավորում

Անի.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցով: Կազմակերպությունը, որն աշխատում է ԱԱՀ-ով, ձեռք է բերում սարքավորում՝ որպես հիմնական միջոց ֆիզ. անձից: Այս դեպքում հարկվու՞մ է միայն կազմակերպությունը՝ եկամտային հարկով 10%, թե՞ ֆիզ. անձն էլ: Եվ եթե սարքը փաստաթուղթ չունի, ինչպե՞ս վարվել: Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել սարքավորում

Դրոշմանիշային վճարի վերաբերյալ

Քաջիկ.

Բարև ձեզ: Կխնդրեի պարզաբանել, եթե աշխատողը գնում է արձակուրդ հունիս ամսին, մայիս ամսվա աշխատավարձի հաշվետվությունը առանձին ուղարկել եմ: Հունիսի 3-ից 24 օր գտնվելու է արձակուրդում 20օր հունիս ամսից, 4օր հուլիս ամսից, ինչպես նաև ստացել է պարգևատրում: Աշխատավարձը կազմում է 155 000, պարգևատրումը կազմում է լրիվ աշխատավարձի չափով 155 000: Կխնդրեի բացատրեիք՝ ինչպե՞ս պահել դրոշմանիշային հարկերը ամեն ամսվա հաշվետվության համար:

Կարդալ ավելին Դրոշմանիշային վճարի վերաբերյալ

Հեռախոսների աքսեսուարների խանութ բացելու համար

Վահե.

Բարեւ ձեզ։ Ես ցանկանում եմ փոքրիկ հեռախոսների աքսեսուարների խանութ բացել (տղայիս համար 17տ.) ու ունեմ մի քանի հարցեր:
1) Նախ և առաջ կցանկանամ իմանալ նման բիզնեսի համար ի՞նչ հարկեր ենք պարտավոր վճարել:
Նշեմ, որ բացելու ենք ԱՁ և տղայիս գրանցելու ենք որպես աշխատող (վաճառող):
2) Վաճառքի ապրանքի կեսը ձեռք ենք բերելու Երեւանի խանութներից, հիմնական մասն էլ aliexpress-ից: Որ մտնեն խանութ հարկայինից հնարավո՞ր է ինձնից պահանջեն թե ապրանքն որտեղի՞ց եմ ձեռք բերել եւ խնդիր լինի (որովհետեւ Ալիէքսպրեսսից որպես ֆիզ. անձ ենք պատվիրելու եւ չի ներմուծվելու օրինական կերպով):
3) Տղայիս, որ գրանցեմ աշխատող ի՞նչ վճարումներ պետք է անեմ ու հնարավո՞ր է որ առանց գրանցելու ինքն աշխատի, խնդիր չի՞ լինի:
Նշեմ, որ իմ անունով արդեն ԱՁ կա, որը վարսավիրական ծառայություններ է մատուցում, կարա՞մ էս դեպքում աշխատող չգրանցեմ, եթե իմ ԱՁ-ում էլ ինքս եմ աշխատում կամ ընդհանրապես կարա՞մ ԱՁ բացեմ, թե՞ այլ անձի խնդրեմ իր անունով բացեն:
Մեկ էլ նշեմ, որ տարեկան շրջանառությունը լինելու ա 800 000 դրամից քիչ: Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Հեռախոսների աքսեսուարների խանութ բացելու համար

Ռուսաստանից նարգիլեի համեր ներմուծելու համար

Գևորգ.

Բարև Ձեզ: Ես ուզում եմ կալյանի (նարգիլեի) համեր ներմուծել Ռուսաստանից, ինձ հետաքրքիր է՝ ո՞նց է մաքսազերծվում: Ի՞նչ է հարկավոր դրա համար:

Կարդալ ավելին Ռուսաստանից նարգիլեի համեր ներմուծելու համար

Եթե կազմակերպությունները ճանաչվել են փոխկապակցված

Վահան․

Բարև Ձեզ։ Հարցս վերաբերում է կազմակերպությունների փոխկապակցվածությանը, մասնավորապես ՀՕ հոդված 30-ի 1-ին մասին 2-րդ կետին․

2) ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը):

Գիտենք, որ, որպես բացառություն, եթե կազմակերպություններից մեկը գործունեության դադարեցման դիմում է տվել, ապա մյուս կազմակերպությունը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող։

Հարցս հետևյալն է․ եթե B կազմակերպությունը դադարեցում է տվել 2021թ․ հունվարի 25-ին, և վերսկսել է գործունեությունը մարտի 30-ին, ապա այս դեպքում A կազմակերպությունը կարո՞ղ է ԱԱՀ վճարող համարվել միայն 01.01.2021-24.01.2021 և 30.03.21-31.12.21 ժամանակահատվածներում, իսկ 25.01.21-29.03.21 ժամանակահատվածում համարվել շրջանառության հարկ վճարող։

Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Եթե կազմակերպությունները ճանաչվել են փոխկապակցված

Շրջանառության հարկով աշխատելու հայտարարության ներկայացման ժամկետներ

Դիանա․

Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատելու հայտարարությունը գործունեությունը սկսելուց հետո ինչքա՞ն ժամանակ հետո պետք է ներկայացնենք, ԱՁ-ն բացելուց հետո ե՞րբ ենք գործունեության սկսում տալիս և ո՞ր ձևով: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Շրջանառության հարկով աշխատելու հայտարարության ներկայացման ժամկետներ

Հարկային վճարումների ուշացման դեպքում

ԻՐԻՆԱ.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել` հարկային վճարումները ամսի 20-ից հետո վճարելու համար բացի տույժերից ի՞նչ պատասխանատվության է ենթարկվում ՍՊԸ: Իդեպ, վճարումը կատարվել է անկանխիկ 21.06.2021թ. ժամը 14-50, սակայն մուտքագրվել է միասնական հաշվին 22.06.2021թ.:

Կարդալ ավելին Հարկային վճարումների ուշացման դեպքում

Արդյո՞ք սահմանամերձ համայնքում գործող Ա/Ձ ազատված է շահութահարկից

Դիանա.

Բարև ձեզ: Խնդրում եմ նշել՝ եթե ԱՁ-ն արտադրությամբ է զբաղվում սահմանամերձ համայնքում, աշխատում է շրջհարկով, շահութահարկից ազատվու՞մ է, բայց ներկայացնում է շահութահարկի 0-ական հաշվարկ, և առհասարակ, ազատված լինելով, շահութահարկից 0-ական հաշվարկ ներկայացնել պե՞տք է:

Կարդալ ավելին Արդյո՞ք սահմանամերձ համայնքում գործող Ա/Ձ ազատված է շահութահարկից

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ-ն

Դիանա.

Բարև ձեզ: ԱՁ-ն իրականացնում է հաշվապահական գործունեություն, աշխատում է շրջհարկով, անհրաժեշտ հաշվետվություններն են.
1. շրջհարկ, 5% եռամսյակ, 2. 244 ձև տարեկան, 3. շահութահարկ 240 ձև տարեկան: Հարկեր 5% շրջհարկ, 5 000դր շահութահարկ ամսական, դրոշմանիշային վճար տարեկան, կախված շրջանառություից, նվազագույնը 18 000դր-ից սկսած, սոց. վճար: Խնդրում եմ նշել՝ սոց. վճարի չափը և արդյո՞ք այլ հաշվետվություն կամ հարկ բաց եմ թողել:
Նաև խնդրում եմ նշել՝ սոց. վճարի չափերը ձեռնարկատիրական գործունեությունից, եթե ԱՁ-ն գործում է միկրոյով և, եթե գործում է շրջհարկով, խնդրում նշել նաև աշխատավարձից պահվող սոց. վճարի չափերը:
Շնորհակալութուն:

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ-ն

Ո՞րն է ԱԱՀ-ի զրոյական դրույքով հարկվող և ԱԱՀ-ից ազատված գործարքների տարբերությունը

Անի.

Բարև Ձեզ: Կբացատրե՞ք խնդրեմ՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքով հարկվող և ԱԱՀ-ից ազատված գործարքների տարբերությունը գործնականում ինչու՞մ է կայանում, նաև հարկի հաշվարկի տեսանկյունից։ Կանխավ շնորհակալ եմ )

Կարդալ ավելին Ո՞րն է ԱԱՀ-ի զրոյական դրույքով հարկվող և ԱԱՀ-ից ազատված գործարքների տարբերությունը

Շրջանառության հարկի հետ կապված

Միլենա.

Բարև ձեզ։ Կասեք՝ ի՞նչ է նշանակում շրջհարկի դաշտ։ Եվ ինչպե՞ս է իրականացվում հաշվապահությունը։

Կարդալ ավելին Շրջանառության հարկի հետ կապված

Արդյո՞ք հնարավոր է շահութահարկի գումարը կանխավճարի չափով պակաս ցույց տալ

Դիանա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ նշել, եթե ԱՁ-ն ամսական շահութահարկի կանխավճար է վճարում, տարեկան շահութահարկի գումարը կատարված կանխավճարի չափով պակա՞ս է ցույց տալիս, թե՞ դա կապ չունի և պետք է 60 000 դրամն էլ ցույց տա: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք հնարավոր է շահութահարկի գումարը կանխավճարի չափով պակաս ցույց տալ

Արդյո՞ք 9026208000 ծածկագրով ներմուծված ապրանքները ԱԱՀ-ով հարկման ենթակա են

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կասեք խնդրում եմ, որտեղի՞ց կարող եմ նայել 9026208000 ծածկագրով ԵՏՄ-ից ներմուծված ապրանքները ԱԱՀ-ով հարկման ենթակա՞ են, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Արդյո՞ք 9026208000 ծածկագրով ներմուծված ապրանքները ԱԱՀ-ով հարկման ենթակա են

Ի՞նչ հարկեր և հաշվետվություններ պետք է ներկայացնել

Միլենա.

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. մատնահարդարն ուզում է ԱՁ բացել աշակերտներ ունենալու և վկայագրեր հանձնելու համար։ Պարտադիր պետք է հաշվապահ գրանցի՞։ Եվ ի՞նչ հարկեր պետք է վճարի ու ի՞նչ հաշվետվություն ներկայացնի հաշվապահը։ Ինչպիսի՞ հաշվապահություն պետք է անի։

Կարդալ ավելին Ի՞նչ հարկեր և հաշվետվություններ պետք է ներկայացնել

Ի՞նչ վճարումներ ունի անելու գործունեությունը դեռ չսկսած Ա/Ձ

Անի.

ԱՁ-ն գրանցված է որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ մայիս ամսից, բայց դեռ չի գործում: Ի՞նչ վճարումներ ունի անելու, դրոշմանիշային վճար կա՞:

Կարդալ ավելին Ի՞նչ վճարումներ ունի անելու գործունեությունը դեռ չսկսած Ա/Ձ

Արդյո՞ք արձակուրդայինի հաշվարկի մեջ տոն օրերը ներառվում են

Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս հունիսի 21-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ արձակուրդ պետք է գնա: Հունիս ամսին 6օրյա գրաֆիկով ենք աշխատում, 26 աշխատանքային օր է: Արձակուրդը հունիսին 9օր, հուլիսինն էլ՝ 8օր։ Դրոշմանիշային վճարի չափը որոշելու համար հունիսի արձակուրդը և աշխատավարձը հիմք պե՞տք է վերցնել, թե՞ հուլիսինն էլ ներառել: Եվ մի հարց էլ՝ եկամտային հաշվետվության մեջ հունիսին բաժին ընկնող արձակուրդը և աշխատավարձը հունիսում արտացոլե՞մ, հուլիսինը հուլիսի մե՞ջ:
2. Եվ արձակուրդային հաշվարկի մեջ տոն օրերը ներառվու՞մ են:

Կարդալ ավելին Արդյո՞ք արձակուրդայինի հաշվարկի մեջ տոն օրերը ներառվում են