Category: Աշխատավարձ, կադրեր
Բյուլետենի փոխարեն աշխատողը ներկայացրել է տեղեկանք
Մարիամ.
Կարո՞ղ է հարգելի համարվել աշխատողի բացակայությունը, եթե բյուլետեն չունի, բայց ունի տեղեկանք:
Միջին աշխատավարձի հաշվարկ
Բարև ձեզ: Եթե արձակուրդի հաշվարկման ժամանակ միջինը նվազագույնից ցածր է, վերցնում ենք կեղտո՞տ, թե՞ մաքուր նվազագույն աշխատավարձը:
Ոչ աշխատանքային օր դպրոցում քննություն է
Հարգելի հաշվապահներ, ոչ աշխատանքային օր՝ ամսի 5-ին, դպրոցում քննություն է: Նախարարությունից գրություն ենք ստացել, որ տալ վճարովի այլ հանգստյան օր կամ այդ օրը միացնել ամենամյա արձակուրդին։ Ուսուցիչներին 42 օր է հասնում, այժմ ովքեր քննության մեջ են եղել, ես տվել եմ 43 օր, ճի՞շտ է այդպես:
Աշխատակիցը ազատվել է աշխատանքից
Մելինե.
Բարև ձեզ։ Եթե աշխատողը գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, որի ավարտից հետո ազատվել է աշխատանքից՝ 2021թ.-ի մարտին, 2021-ի հունիս ամսին պետք է գնա ֆիզ., այդ դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում ֆիզ.-ը։
Արձակուրդային հետ կապված
Անի.
Բարև ձեզ: Ես 2020 թվականի նոյեմբերի 19-ից ֆիզ. արձակուրդում եմ: Արդյո՞ք վճարովի արձակուրդային աշխատավարձ ստանալու եմ։ Կանխավ շնորհակալ եմ։
Արձակուրդային կամ/և վերջնահաշվարկ հաշվարկելիս
Մարինե.
Բարև ձեզ, հարգելիներս: Հարցս հետևյալն է, խնդրում եմ, մեկնաբանեք: Արդյո՞ք արձակուրդային կամ/և վերջնահաշվարկ հաշվարկելու ժամանակ, երբ աշխատողը աշխատում է կես դրույքով, միջին աշխատավարձը ստացվում է գործող նվազագույն աշխատավարձից քիչ, պետք է վերցնել նվազագույնի չափը: Ուսուցիչների դեպքում էլ հաշվարկի ժամանակ, եթե ստացվի նվազագույնից քիչ, օրենքի այդ կետը հաշվի առնելով, միջինը վերցնենք նվազագու՞յնը: Նախապես շնորհակալ եմ:
Քանի՞ օր պետք է տրամադրել արձակուրդ
Անուշ.
Բարև ձեզ: Եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 24.03.2020թ., աշխատում է 6-օրյա աշխատանքային գրաֆիկով և 14.06.2021թ. առաջին անգամ պետք է գնա արձակուրդ, քանի՞ օր պետք է տրամադրել արձակուրդ։
Աշխատավարձի ուշացման հետևանքով առաջացած տույժի վերաբերյալ
Մելանյա.
Բարև ձեզ: Աշխատավարձի ուշացման դեպքում հաշվարկված տույժի գումարը ավելացվում է հաջորդ ամսվա արդեն հաշվարկված աշխատավարձի՞ն, թե՞ ավելացվում և նոր հարկվում է:
Մայրության նպաստ
Լուսինե.
Բարև ձեզ: Կասե՞ք, եթե որպես գրանցված աշխատող եղել եմ 4 ամիս՝ կստանա՞մ արդյոք դեկրետային: Ես դիմահարդար եմ և ֆիզ. արձակուրդում եմ գտնվում հունիսի 11-ից: Կասեք նաև, թե ե՞րբ կստանամ:
Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի հետ պայմանագիր կնքելիս
Լաուրա․
Բարև ձեզ։ Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի հետ պայմանագիր կնքելիս պե՞տք է նշել՝ համատեղությամբ է, թե ոչ։
Արդյո՞ք պետք է պահել դրոշմանիշային վճար
Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս հուլիսի 3-ին գնում է երկարացված 42 օր արձակուրդ և ազատվում է, հուլիսի 2 օրվա աշխատավարձ և հուլիսի հաշվարկային արձակուրդը 13 000 է, իսկ օգոստոսը՝ 95 000: Այժմ դրոշմանիշային պահե՞մ հուլիսի համար 3 000 դրամ, օգոստոսին 1500 դրամ, նոր վճարե՞մ:
Կա՞ անձնական քարտ վարելու անհրաժեշտություն
Սիրարփի.
Բարև Ձեզ: Արդյո՞ք կա անձնական քարտ, ոչ թե թերթիկ, վարելու անհրաժեշտություն:
Ինչպե՞ս պետք է հաշվարկվի ամենամյա հերթական արձակուրդը
Սաթենիկ․
Բարև ձեզ: Ինչպե՞ս պետք է հաշվարկվի ամենամյա հերթական արձակուրդը, եթե առաջին կիսամյակում դպրոցը աշխատել է 6-օրյա, իսկ երկրորդ կիսամյակում՝ 5-օրյա ռեժիմով։
Քաղիրավական պայմանագիր կնքելիս
Անի․
Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, քաղիրավական պայմանագիր կնքելիս հրաման գրվու՞մ է, և աշխատանքի ընդունման դիմում վերցվու՞մ է աշխատողից, իսկ ազատման ժամանակ հրամա՞ն: Պայմանագիրը պետք է կնքվի 3 ամսով հուլիսի 6-ից, վարձատրությունը՝ 3 ամսվա համար 50 000 դրամ միանվագ պայմանագրի վերջում: Եկամտայինի հաշվետվության մեջ հաջորդող հուլիս և օգոստոս ամիսները ի՞նչ պետք է լրացնել՝ 0, թե՞… ։ Քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում աշխատակցին տաբելի մեջ պե՞տք է ներառել, թե՞…
Կանխավ շնորհակալություն:
Բուժաշխատողի հերթապահության վերաբերյալ
Լաուրա․
Բարև ձեզ։ Բուժաշխատողը նոր է ընդունվել աշխատանքի, արդյո՞ք կա նման օրենք, որ աշխատողը շաբաթ, կիրակի օրերին չպետք է հերթապահի։
Աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում
Դիանա․
Խնդրում եմ ասել. եթե ԱՁ-ն ունի 1 աշխատող , որը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, նրա համար էլ չե՞նք հանձնում 189 ձևը խնամքի արձակուրդ գնալու օրվանից։ Նախապես շնորհակալ եմ։
Ջերմոցում աշխատանքը համարվու՞մ է արդյոք առողջության համար վնասակար
Լիլիթ․
Բարև ձեզ: Եթե աշխատանքային շաբաթվա տևողությունը 35 ժամ է, դա կրճա՞տ աշխատանքի տևողություն է։ Ջերմոցում աշխատանքը համարվու՞մ է արդյոք առողջության համար վնասակար։
Արդյո՞ք հաշվարկվում է դրոշմանիշային վճար անաշխատունակության նպաստից
Գայանե․
Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ անաշխատունակության նպաստից դրոշմանիշային վճար հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ։
Արձակուրդի հաշվարկման համար
Հարգելի հաշվապահներ, արձակուրդի հաշվարկման համար եթե հաշվարկված միջին ամսականը փոքր է նվազագույնից՝ հիմք է վերցվում նվազագույ՞նը:
Վերջնահաշվարկ
Անի.
Բարև ձեզ: Կօգնե՞ք մի հարցով: Աշխատակիցն ընդունվել է աշխատանքի 1 տարի առաջ և գնացել է արձակուրդ: Վերադառնալուց հետո ցանկանում է ազատվել աշխատանքից: Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ, եթե էլ աշխատած օրեր չկա: Կանխավ շնորհակալություն:
Աշխատողը չի ներկայանում աշխատանքի
Հայկ․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ, եթե աշխատակիցը մեկ ամիս է չի ներկայանում աշխատանքի, նրա հետ էլ կապնվել չի լինում, այս դեպքում ի՞նչ հիմքով կարող եմ նրան ազատել աշխատանքից: Վերջնահաշվարկի կամ արձակման նպաստի հետ կապված խնդրում եմ նույնպես մեկնաբանել:
Աշխատողը աշխատանքից ազատման համար դիմել է հեռոխոսազանգի միջոցով
Աստղիկ․
Բարև Ձեզ: Ստացվել է այնպիսի իրավիճակ, որ Աշխատողը (հերթափոխով աշխատող պահակը) 60 օր չվճարվող արձակուրդ է խնդրել Գործատուից և մեկնել ՌԴ: Հեռախոսազանգի միջոցով Գործատուին տեղեկացրել է, որ այլևս չի վերադառնալու: Խնդրում եմ ասեք՝ ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի ո՞ր հոդվածի հիմքով իրավունք ունի Գործատուն ազատել Աշխատողին աշխատանքից։
Կանխավ շնորհակալություն
Արդյո՞ք պետք է վճարել հասանելիք ամենամյա արձակուրդը
Գայանե.
Հարց 1. Համավարակի պատճառով կազմակերպությունը 2020թ. պարապուրդում է գտնվել և աշխատողները վարձատրվել են 2/3-ով: 2020թ. համար ամենամյա արձակուրդ վճարվու՞մ է, թե՞ ոչ:
Հարց 2. Աշխատողը 12 ամսում՝ 5 ամիսը լրիվ դրույքով աշխատել է, իսկ 7 ամիսը ստացել է 2/3-ով /պարապուրդի մեջ է գտնվել/, ինչպե՞ս վճարեմ հասանելիք արձակուրդը:
Քանի՞ արձակուրդային օր է հասնում 6 ամիս աշխատողին
Գոհար.
Եթե ես աշխատել եմ 6 ամիս, քանի՞ օր է հասնում ինձ արձակուրդային:
Ի՞նչ բովանդակությամբ պետք է տալ դեկրետից դեկրետ գնալու հրամանը
Անուշ.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Եթե աշխատակիցը գտնվում է երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և ներկայացնում է անաշխատունակության թերթիկ նորից ֆիզ. գնալու համար.
1. Ինչպե՞ս է վճարվելու ֆիզի գումարը:
2. Հրամանը ի՞նչ բովանդակությամբ պետք է տալ:
Արձակուրդայինի հաշվարկի վերաբերյալ
Հարգելի հաշվապահներ, եթե դպրոցի հուլիսի 5-ը քննության օր է, բայց ոչ աշխատանքային՝ արձակուրդային հաշվարկելիս պե՞տք է հաշվարկել, կամ աշխատավարձ հաշվարկելիս պե՞տք է այդ օրը հաշվել:
Մայրության նպաստ
Արմինե.
Բարև Ձեզ: Ինչքա՞ն կկազմի իմ ֆիզարձակուրդի գումարը: Ուսուցչուհի եմ, մաքուր աշխատավարձը կազմում է 69 000 դրամ։
Որքա՞ն է կազմում համայնքային կազմակերպության տնօրենի արձակուրդի օրերի քանակը
Արթուր.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է՝ 1) Որքա՞ն է կազմում համայնքային կազմակերպության տնօրենի արձակուրդի օրերի քանակը: 2) Տնօրենի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, եթե պարտականությունները դրվում են տնօրենի տեղակալի վրա՝ վարձատրությունը ինչպե՞ս է կատարվում: Կա՞ արդյոք օրենքով հիմնավորում: Շնորհակալություն:
Ինչպե՞ս են վարում տաբելը
Մառա․
Բարև Ձեզ։ Ինչպե՞ս են վարում տաբելը, և ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված տաբել չվարելու համար:
Արդյո՞ք պետք է պահել եկամտային հարկ և դրոշմանիշային վճար
Էմիլի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը հունիսի 1-ից հունիսի 28-ը իր հասանելիք 20 աշխատանքային օր արձակուրդը գնացել է: Հիմա հունիսին 29-ը և 30-ը աշխատանքային օրեր են: Մայիսի վերջին նա ստացել է մայիսի աշխատավարձը և հունիսի արձակուրդայինը, ամբողջը կազմել է 215 000 դրամ, և դրոշմանիշ պահվել է 5 500 դրամ: Մեկ հարց. հիմա հունիսի վերջին այդ երկու օրվա աշխատած օրերի գումարը կազմում է մոտավորապես 9 000 դրամ, այդտեղից պահվու՞մ է եկամտային հարկ և դրոշմանիշ: Իսկ կասեք՝ նորից այդ երկու օրվա աշխատավարձից 1 500 դրաոշմանիշային վճարը պահվու՞մ է, թե՞ այն ներառված է արդեն այն 5 500-ի մեջ:

