Category: Հարց ու պատասխան

Ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել

Kristine.

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ի դաշտում աշխատող կազմակերպությունը ծառայություն է մատուցել /նախագիծ/ ԱԱՀ-ից ազատված կազմակերպությանը, որի փաթեթը ամբողջական լինելու համար տվյալ կազմակերպությունը մեկ այլ կազմակերպությունից /որը աշխատում է ՇՀ դաշտում/ գնում է ծառայություն՝ ինժիներական մասի նախագծում, որի համար պետք է պայմանագիր կնքվի ինժիներական մասը կատարելու համար տվյալ գործի համար։ Հարց՝ ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել ՇՀ հարկով աշխատող կազմակերպության հետ։
Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել

Ի՞նչպես պետք է հաշվարկել ԱԱՀ-ն

Արամ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն իրականացնելու է ներմուծման-վաճառքի գործունեություն: Աշխատում է ԱԱՀ և շահութահարկով: Վաճառքի վերադիրը կազմելու է 3 տոկոս, որը որ տվյալ ապրաքնի շուկայական վաճառքի գնից պակաս է: Ի՞նչ խնդիրներ կարող է առաջանալ նման դեպքում: Ի՞նչպես պետք է հաշվարկել ԱԱՀ-ն:

Կարդալ ավելին Ի՞նչպես պետք է հաշվարկել ԱԱՀ-ն

ԱԱՀ վճարելու հետ կապված

Ani.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն գրանցվել է 2020 թվականի հոկտեմբերին և մինչև այժմ հաշվապահ չի ունեցել, բացարձակապես ոչ մի հաշվետվություն չի ուղարկվել, գործունեություն չի իրականացվել: Գրանցվելուց գործունեության տեսակը գրանցել է որպես գրքերի տպագրություն, իսկ հիմա պետք է սկսի իր գործունեությունը, բայց զբաղվելու է գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ։ Բնականաբար արդեն ԱԱՀ-ի դաշտում է, բայց քանի որ գյուղատնտեսական է արդյո՞ք այս դեպքում չի ազատվում ԱԱՀ վճարելու պարտավորությունից մինչև 115 մլն:

Կարդալ ավելին ԱԱՀ վճարելու հետ կապված

Արդյո՞ք պարտադիր է ՀԴՄ սարք ունենալը

Լենա.

Եթե լուսանկարչության ծառայություններ եմ ցանկանում մատուցել Ա/Ձ-ով: Պարտադի՞ր է ՀԴՄ սարք, թե՞ կարող եմ փոխանցումով աշխատել:
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք պարտադիր է ՀԴՄ սարք ունենալը

Մայրության նպաստ

Մարինե.

Բարև Ձեզ: Ես ընդունվել եմ աշխատանքի սեպտեմբեր ամսին և աշխատավարձս՝ մաքուրը, կազմում է 83 000 դրամ։ Ես որքա՞ն ֆիզ. արձակուրդի գումար պետք է ստանամ /աշխատել եմ 6 օրյա աշխատանքային ռեժիմով և դեկտեմբեր ամսին ստացել եմ 50 000 դրամ հավելավճար/:

Կարդալ ավելին Մայրության նպաստ

Արդյո՞ք անհրաժեշտ է բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկ ներկայացնելը

Անահիտ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Բեռնասայլակի ռետինե անվադողերի, նոր օդախցերի և շինարարական ապակե ցանցի համար բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկ պե՞տք է ներկայացնեմ։
Կհուշե՞ք, որի համար ո՞ր տողը պետք է լրացնեմ։
Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Արդյո՞ք անհրաժեշտ է բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկ ներկայացնելը

Ո՞վ պետք է ստորագրի տնօրենի աշխատանքից ազատման հրամանը

Անի.

Բարև Ձեզ: Տնօրենի աշխատանքից ազատման հրամանը հենց ինքը պե՞տք է գրի, թե՞ ոչ: Նշեմ, որ 60 աշխատանքային օր չօգտագործված արձակուրդ ունի, ինչպե՞ս պետք է գրվի հրամանը, ո՞ր օրից պետք է հաշվարկվի վերջնահաշվարկը:

Կարդալ ավելին Ո՞վ պետք է ստորագրի տնօրենի աշխատանքից ազատման հրամանը

Վերջնահաշվարկ

Աննա.

Խնդրում եմ՝ կասեք, ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ, եթե աշխատողը ազատվել է 26.02.2021թ-ին: 2020թ սեպտեմբեր ամսից աշխատել է 6 օրյա աշխատանքային շաբաթով, իսկ 2021թ հունվար ամսից՝ 5 աշխատանքային շաբաթով: Նշեմ նաև, որ նրան տարեկան հասնում է 20 օր արձակուրդ:

Կարդալ ավելին Վերջնահաշվարկ

Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատավարձը բարձր լեռնային գոտիներում

Անժելա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ՝ կարո՞ղ եք բացատրել, մանկավարժական բարձր լեռնային գումարը հաշվելու համար կա արդյո՞ք որոշակի մշակված սանդղակ։

Կարդալ ավելին Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատավարձը բարձր լեռնային գոտիներում

Արդյո՞ք պետք է վճարել շահութահարկ

Արման.

Եթե կազմակերպությունը գտնվում է ԱԱՀ-ի հարկման դաշտում՝ արդյո՞ք վճարում է շահութահարկ, և հակառակը, եթե շահութահարկի դաշտում է՝ արդյո՞ք վճարում է ԱԱՀ և ո՞ր դեպքերում:
Ինչպե՞ս է որոշվում կազմակերպությունը ԱԱՀ-ի, թե՞ շահութահարկի հարկման դաշտում է:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է վճարել շահութահարկ

Մայրության նպաստ

Անուշ.

Բարև Ձեզ: Կազմակեպությունը աշխատում է միկրոյի դաշտում, իրավական ձևը՝ ՍՊԸ: Աշխատակից պետք է գնա ֆիզ. արձակուրդ: Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս հաշվարկել նպաստը: Նվազագույն աշխատավարձի 50 տոկոսը ասելով ինչպե՞ս հասկանալ՝ վերցնում ենք 78 000-ի, թե՞ 93 300-ի:

Կարդալ ավելին Մայրության նպաստ

Վերջնահաշվարկ

Անի.

Բարև Ձեզ: Եթե աշխատողը չի օգտվել իրեն հասանելիք արձակուրդից և ցանկանում է ազատվել աշխատանքից՝ այդ դեպքում ո՞ր օրվանից պետք է հաշվել վերջնահաշվարկը:

Կարդալ ավելին Վերջնահաշվարկ

Մարզում մանրածախ առևտրով զբաղվելու հետ կապված

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Միկրոձեռնարկատիրության մասին օրենսգրքում կետ կա, որ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը` այդ գործունեության տեսակների մասով չեն կարող համարվել Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Արդյո՞ք դա նշանակում է, որ օրինակ՝ Ա/Ձ-ն, որը մարզում զբաղվում է մանրածախ առևտրով և գտնվում է միկրոյի դաշտում, այս կետերում նշված գործունեությամբ զբաղվելու դեպքում կարող է առևտրի մասով մնալ միկրոյի դաշտում, իսկ պետ. տուրքի օրենքով սահմանված գործունեության մասով գործել շրջհարկի դաշտում։ Եվ եթե այդպես է, ապա ինչպե՞ս է իրականացվում հաշվառումը։

Կարդալ ավելին Մարզում մանրածախ առևտրով զբաղվելու հետ կապված

ԱՏԳ կոդի հետ կապված

Ալեքս.

Բարև Ձեզ՞
Կազմակերպությունը համաձայն չէ ներմուծված ապրանքի ԱՏԳ կոդի հետ և ցանկանում է բողոքարկել: Ինչպե՞ս պետք է դա անել:
Մեկ հարց ևս՝ վաճառող կազմակերպությունը նշել է այնպիսի ԱՏԳ կոդ, որը առկա չէ ԱՏԳ ԱԱ-ում՝ ինչպե՞ս վարվել:

Կարդալ ավելին ԱՏԳ կոդի հետ կապված

Ի՞նչ հարկեր է վճարելու միջոցառումների նկարահանմամբ զբաղվող Ա/Ձ-ն

Լենա.

Բարև Ձեզ: Կասե՞ք, եթե անձը ցանկանում է զբաղվել միջոցառումների նկարահանմամբ, Ա/Ձ է բացելու: Ապա ի՞նչ հարկեր և վճարներ է մուծելու և քանի՞ տոկոս: Մեկ օգնական է ունենալու: ՀԴՄ սարք հարկավո՞ր է:

Կարդալ ավելին Ի՞նչ հարկեր է վճարելու միջոցառումների նկարահանմամբ զբաղվող Ա/Ձ-ն

Արդյո՞ք պետք է նոր աշխատանքային պայմանագրեր կնքել

Անի.

Բարև Ձեզ: Եթե ընկերության տնօրենը փոխվել է՝ աշխատողների հետ կնքված պայմանագրերը պե՞տք է չեղյալ համարվեն և նորը կնքվեն, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է նոր աշխատանքային պայմանագրեր կնքել

ի՞նչպես հաշվարկել նպաստը

Մարիամ.

Բարի երեկո, հարգելի կոլեգաներ։ Հարցս այսպիսինն է՝ ունեմ աշխատակցուհի, ում փետրվարի 15-ից մարտի 15-ը ժամանակահատվածի համար հաշվարկել եմ արձակուրդային, վճարել եմ, և 2 օր առաջ տվյալ աշխատակցուհին ներկայացրել է անաշխատունակության թերթիկ` հղիության և մայրության նպաստ հաշվարկելու համար՝ փետրվարի 23-ից հուլիսի 12-ը։ Ծրագիրը թույլ չի տալիս հաշվարկ կատարել, քանի որ ապագա ամսվան բաժին ընկնող եկամուտ ունի տվյալ աշխատակիցը։ Ի՞նչպես վարվել այս դեպքում, ի՞նչպես հաշվարկել նպաստը։

Կարդալ ավելին ի՞նչպես հաշվարկել նպաստը

Արդյո՞ք դրամաշնորհները ենթակա են լրացման հաշվետվությունների մեջ

Վարդան.

ՍՊԸ-ն ստացել է դրամաշնորհներ կորոնավիրուսի 5-րդ, 18-րդ և 21-րդ ծրագրերի շրջանակներում։
1. Արդյո՞ք այդ գումարները ենթակա են լրացման ԱԱՀ-ի ամսական հաշվետվության մեջ: Եթե այո, ապա ո՞ր տողում՝ 13, և ո՞ր հիմքով:
2. Արդյո՞ք այդ գումարները ենթակա են լրացման շահութահարկի հաշվետվության մեջ: Համարվում են արդյո՞ք շահութահարկի հաշվարկման նպատակով նվազեցվող, թե՞ ոչ:

Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Արդյո՞ք դրամաշնորհները ենթակա են լրացման հաշվետվությունների մեջ

Մայրության նպաստ

Անուշ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Աշխատակիցը աշխատում է մասնավոր և պետական դպրոցներում: Մասնավոր դպրոցում ամռան 3 ամիսը աշխատակցին ազատում են աշխատանքից, սեպտեմբեր ամսին նորից ընդունում։
1. Մայրության նպաստը ո՞ր գործատուի մոտից պետք է ստանա:
2. Աշխատակիցը կարո՞ղ է իր ցանկությամբ ընտրել այն աշխատավայրը որտեղից նպաստ ստանա:

Կարդալ ավելին Մայրության նպաստ

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել ձկնաբուծարանի գործունեության իրականացման համար

Luiza.

Բարև Ձեզ: Մենք ունենք ձկնաբուծարան և վաճառք ենք կատարել՝ ձուկ, ուղարկելով հաշվարկային հաշիվներ: Հիմա ես ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկեմ հարկային: Մինչ այդ եռամսյակը մեկ ներկայացրել ենք բնապահպանական հարկի մասին հաշվետվություն, բայց փաստորեն 2-րդ հարկատեսակն է չէ՞ առաջացել:

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել ձկնաբուծարանի գործունեության իրականացման համար

Մերսման կլինիկա բացելու հետ կապված

Բարև Ձեզ: Դուք տեղյակ եք ինչպե՞ս կարող եմ բժշկական մերսման կլինիկա բացեմ և ինչի՞ց սկսեմ՝ լիցենզիան և այլն:

Կարդալ ավելին Մերսման կլինիկա բացելու հետ կապված

Որքա՞ն կկազմի ամենամյա արձակուրդայինը

Eddav.

Բարև Ձեզ: Ասացեք, խնդրեմ՝ ամենամյա արձակուրդայինը որքա՞ն կլինի: Օրինակ՝ աշխատողը՝ ծնված 1971, արձակուրդ գնացել է 23.02.2021 միչև 09.03.2021, կեղտոտ աշխ. 89 700 /մաքուր 68 000/, արձակուրդի օրեր 25 օր:

Կարդալ ավելին Որքա՞ն կկազմի ամենամյա արձակուրդայինը

Ե՞րբ պետք է ստանալ բյուլետենի գումարը

Տիրուհի.

Բարև Ձեզ: Մի հարց՝ ես 22.02.2021 թ-ից վերցրել եմ իմ անաշխատունակության թերթիկը և ներկայացրել հաշվապահին: Հիմա ցանկանամ իմանալ՝ ես ե՞րբ պետք է ստանամ իմ գումարը։
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ե՞րբ պետք է ստանալ բյուլետենի գումարը

Շահաբաժինների մասով եկամտային հարկը ո՞ր գումարից պետք է հաշվարկել

Գրիգոր.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք.
Կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկով: Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման արժեքը 60 մլն. ՀՀ դրամ է, սակայն ֆիզիկական անձին պետք է վաճառենք 40 մլն ՀՀ դրամով:
Տեղյակ եմ, որ համաձայն օրենքի շրջանառության հարկը պետք է հաշվարկենք 60 մլն դրամից /60 մլն * 10% = 6 մլն դրամ/: Հարցս հետևյալն է՝ 1. Հաշիվ վավերագրում /e-Invoicing/, եթե ցույց ենք տալիս 40 մլն դրամ, իսկ շրջանառության հարկի հաշվարկում 60 մլն դրամ, լինում է անհամապատասխանություն՝ ինչպե՞ս վարվել: Իսկ եթե հաշիվ վավերագրում ցույց տանք 60 մլն դրամ, այդ դեպքում անհամապատասխանություն կլինի՞ վճարված գումարի հետ:
2. Շահաբաժինների մասով եկամտային հարկը /5%/ ո՞ր գումարից հաշվարկենք՝ /60 մլն.- ծախսեր/ * 5%, թե՞ /40 մլն.-ծախսեր/ * 5%:

Կարդալ ավելին Շահաբաժինների մասով եկամտային հարկը ո՞ր գումարից պետք է հաշվարկել