Category: Աշխատավարձ, կադրեր
Քանի՞ ժամ պետք է աշխատի ուսուցչի օգնականը
Սուսաննա․
Քանի՞ ժամ պետք է աշխատի մեկ դրույք ունեցող ուսուցչի օգնականը։
Քաղաքացիություն չունեցող անձի աշխատանքի ընդունման կարգ
Սոֆյա․
Քաղաքացիություն չունեցող անձն ունի ՀԾՀ և Ճամփորդական փաստաթուղթ։ Ի՞նչ կարգով է կատարվում նրան՝ աշխատանքի ընդունումը, արդո՞ք պետք է աշխատանքի թույլտվություն կամ ի՞նչ փաստաթղթեր են պետք։
Ի՞նչ դրույքաչափով պետք է հաշվել ուսուցչի ժամավճարը
Հարգելի հաշվապահներ, եթե կան դպրոցի հաշվապահներ՝ ուսուցիչների ժամավճարը ի՞նչ դրույքաչափով եք հաշվարկում:
Որքա՞ն պետք է վարձատրել փոխարինող աշխատակցին
Օլյա․
Բարև ձեզ։ Կազմակերպության գլխավոր հաշվապահը գտնվում է ֆիզ. արձակուրդում, նրա փոխարեն նշանակվել է այլ աշխատակից որպես ժ/պ։ Որքա՞ն պետք է վարձատրվի այդ աշխատակիցը, արդյո՞ք հավելավճար վճարելը կազմակերպության հայեցողությունն է։
Հաշմանդամության թոշակի հաշվարկ
Կիմա.
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ ասեք՝ որքա՞ն կկազմի 13 տարվա աշխատանքային ստաժ ունեցող, 3-րդ կարգի հաշմանդամության թոշակը: Շնորհակալություն:
Անաշխատունակության թերթիկի հաշվարկ համատեղությամբ աշխատանքի դեպքում
Մարիա.
Բարև Ձեզ: Եթե անձը աշխատում է 2 տեղ և անաշխատունակության թերթիկ ներկայացնում է մեկ աշխատավայր, իսկ երկրորդում ներկայացնում է տվյալ թերթիկի պատճենը՝ կնիքով, որ համապատասխանում է բնօրինակին։ Այդ երկրորդ տեղում էլ պե՞տք է հաշվարկել և վճարել։
Ուսուցիչների համար նախատեսված ամենամյա արձակուրդ
Անի.
Բարև ձեզ: Ես մանկավարժ եմ։ Վճարովի ֆիզարձակուրդիս ժամկետը կլրանա մայիսի 10-ին, իսկ ինքս ցանկանում եմ վերադառնալ աշխատանքի հունիսի 15-ից: Արդյո՞ք կկարողանամ օգտվել վճարովի արձակուրդային աշխատավարձից։
Կանխավ շնորհակալ եմ։
Վերջնահաշվարկ հաստիքի կրճատման դեպքում
Լիանա.
Բարև ձեզ: Կասեք՝ ինչպե՞ս են հաշվում մինչև երեխայի 3 տարեկանը արձակուրդում գտնվող աշխատողի վերջնահաշվարկը, երբ հաստիքի կրճատում է եղել: Ասեմ, որ աշխատել է 6 ամիս, գնացել երեխայի խնամքի արձակուրդ ու մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը նորից խնամքի արձակուրդ է գնացել:
Նպաստի հաշվարկ բարդ ծննդաբերության դեպքում
Նարինե.
Խմդրում եմ, օգնեք. կինը ծննդաբերել է կեսարյանով՝ ժամանակից շուտ: Ինչպե՞ս հաշվեմ մայրության նպաստը:
Ընկերությունն աշխատում է հաստիքացուցակով
Անի.
Բարև ձեզ: Եթե ընկերությունն աշխատում է հաստիքացուցակով և կան աշխատողներ, որոնց հաստիքը 6 ամիս է նախատեսված, այդ դեպքում ընկերության արձակուրդների գրաֆիկում այդ աշխատողների անունները պե՞տք է, գրել թե՞ ոչ:
Նպատակային արձակուրդ
Սաթենիկ.
Բարև Ձեզ: Նպատակային արձակուրդ ինչպե՞ս ենք տրամադրում աշխատողին։
Նպաստի հաշվարկ հերթափոխով աշխատանքի դեպքում
Լուսինե.
1. Ինչպե՞ս լրացնել անաշխատունակության նպաստի տվյալները եկամտային հարկի հաշվարկում։
2. Ինչպե՞ս հաշվարկել անաշխատունակության նպաստը, եթե աշխատողն աշխատում է հերթափոխով:
Բյուլետենի հաշվարկ
Անի.
Բարև ձեզ: Կօգնե՞ք ինձ: Աշխատում եմ որպես սկսնակ հաշվապահ հանրային սննդի ոլորտում: Մատուցող ունենք, որը գրանցված է աշխատանքային պայմանագրով, բայց ամսական աշխատում է 12 ժամ: Հիմա վիրահատվել է և ցանկանում է բյուլետեն բերել, որ փոխհատուցում ստանա: Կասեք՝ հնարավո՞ր է նման բան ձևակերպել, և եթե այո, ինչպե՞ս անել, որտեղի՞ց սկսել:
Արդյո՞ք կա անձնական թերթիկ վարելու անհրաժեշտություն
Լուսինե.
Բարև Ձեզ: Աշխատողների անձնական թերթիկ վարելու անհրաժեշտություն կա՞:
Հնարավո՞ր է արդյոք շարունակել նպաստ ստանալ
Անգելինա.
Բարև Ձեզ: Ես գրանցված եմ եղել և գնացել եմ ֆիզարձակուրդ ընդամենը 3 ամիս, որից հետո այդ կազմակերպությունը սնանկ է ճանաչվել: Կա՞ արդյոք տարբերակ, որպեսզի ես շարունակեմ մայրության նպաստը ստանալ:
Աշխատանքի ընդունման դիմումի ձև
Արմիկ.
Բարև Ձեզ: Խնդրում եմ՝ ինձ ուղարկել աշխատանքի ընդունման դիմումի ձև: Ինձ անհրաժեշտ է աշխատանքի ընդունման համար դիմումի հայտ ներկայացնելու ձևը:
ՍՊԸ տնօրենը իր հետ կնքու՞մ է աշխատանքային պայմանագիր
Աննա.
Բարև Ձեզ: ՍՊԸ տնօրենը իր հետ կնքու՞մ է աշխատանքային պայմանագիր:
Հայրության արձակուրդ
Միքայել.
Բարեւ ձեզ: Կասե՞ք՝ որ՞ օրենքով է կարգավորվում հայրիկի ֆիզարձակուրդը։
Որքա՞ն կկազմի արձակուրդայինը
Տիգրանուհի.
Բարև Ձեզ: Կասեք՝ ինչքա՞ն կկազմի 10 օրվա արձակուրդը (ես ֆիզ. արձակուրդում էի, մարտի 16-ից եմ աշխատանքի գնացել, այսինքն՝ աշխատել եմ մոտ 2 ամիս): Մաքուր աշխատավարձս կազմում է 135 000 դրամ, կեղտոտը՝ 182 000:
Կանխավ շնորհակալություն:
Որքա՞ն կկազմի աշխատակցի վերջնահաշվարկը
Անի.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ վերջնահաշվարկի հետ կապված հարցիս։ Հարցս հետևյալն է, աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 15.09.2020 թվականին և ազատվել 15.04.2021-ին, 2020-ի սեպտեմբերին ստացել է 39 520, հաջորդաբար 76 000, 76 000, 76 000, 78 000, 78 000, 78 000, և ապրիլին ըստ աշխատած օրերի 37 440:
Որքա՞ն կկազմի աշխատակցի վերջնահաշվարկը։
Շնորհակալությոն:
Մայրության նպաստ քաղիրավական պայմանագրի դեպքում
Սեդա.
Բարև Ձեզ: Ինձ մեկ հարց է հետաքրքրում, եթե ես աշխատանքի եմ ընդունվել քաղիրավական պայմանագրով և հիմա հղի եմ, կարող եմ օգտվել ֆիզ. արձակուրդի գումարից: Նշեմ նաև, որ գյուղաբնակ եմ և աշխատում եմ գյուղում: Եվ մեկ հարց էլ. նախկին աշխատատեղից կրճատվել եմ 16.01.2021թ. և աշխատանքի եմ ընդունվել այլ տեղ 15.04.2021թ, ներկա պահին հղի եմ և ցանկանում եմ իմանալ՝ նախկին աշխատատեղից ես կարող եմ թուղթ ներկայացնել դեկրետի գումար ստանալու համար:
Աշխատանքից ազատման վերաբերյալ
Սուսաննա.
Բարև Ձեզ: 2006 թվականին կնքած աշխատանքային պայմանագրի կետերից մեկով՝ գործատուն իր նախաձեռնությամբ իրավունք ունի լուծել աշխատանքային պայմանագիրը, իսկ մեկ այլ կետով՝ պայմանագիրը գործում է անորոշ ժամկետով: Մյուս կողմից ԱՕ-ի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով: Դիցուք՝ 2020թ.-ի հոկտեմբերին լրացել է աշխատողի 63 տարին: Գործատուն կարո՞ղ է այժմ 2021թ.-ի մայիսին աշխատողին ծանուցել և 2 ամիս անց ազատել աշխատանքից:
Ամենամյա վճարվող արձակուրդի հաշվարկի վերաբերյալ
Արմինե.
Բարև Ձեզ: Արդյո՞ք ամենամյա վճարովի արձակուրդ տալուց ներառում ենք նաև հղիության և ծննդաբերության արձակուրդի ամիսները:
Տոն օրերի հետ կապված
Ռիմա.
Բարև ձեզ: Ցանկանում եմ իմանալ՝ այն ամիսներին, երբ ոչ աշխատանքյաին (տոն) օրեր են, այդ օրերի համար վարձատրվու՞մ եմ, եթե նույն ամսում գտնվել եմ արձակուրդում:
Բյուլետենի հաշվարկ
Լուսինե.
Բարև Ձեզ: Կասե՞ք՝ բյուլետենի դեպքում աշխատավարձը պակաս են վճարում:
Բարդ ծննդաբերության դեպքում նպաստի հաշվարկ
Սերինե.
Բարև Ձեզ: Խոսքը հղիության և ծննդաբերության նպաստի մասին է: Համաձայն Աշխատանքային օրենսգրքի հոդված 172-ի՝ բարդ ծննդաբերության դեպքում տրամադրվում է 155 օր հղիության և ծննդաբերության արձակուրդ (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության): Բարդ ծննդաբերության դեպքում տրվում է երկրորդ անաշխատունակության թերթիկը, ըստ որի հաշվարկվում է նպաստը` արդեն ոչ թե 140, այլ 155 օրվա համար: Ուզում էի հաշվարկի ձև իմանալ:
Մայրության նպաստ
Լուսինե.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ կապ ունի, թե քանի ամիս պետք է գրանցված աշխատեմ, որ գնամ դեկրետ: Եվ, եթե հաշվում են 12 ամսվա կտրվածքով և ես աշխատել եմ նաև այլ տեղ՝ այս աշխատանքից առաջ, հնարավո՞ր է ներկայացնել տեղեկանք նախորդ աշխատատեղից աշխատավարձի վերաբերյալ, որ հաշվարկը ճիշտ լինի:
Ինչպե՞ս հաշվել հիվանդության թերթիկը
Արփիկ Դաբաղյան.
Բարև Ձեզ: Նոր ընդունված աշխատողը աշխատել է 12 օր։ Ինչպե՞ս հաշվել հիվանդության թերթիկը։ Նախապես շնորհակալ եմ:
Արդյո՞ք փոխարինող աշխատակիցը կարող է գնալ ֆիզ. արձակուրդ
Լիլիթ.
Բարև ձեզ: Ես աշխատում եմ ուսուցչուհի, բայց որպես փոխարինող: Արդյո՞ք ես կարող եմ օգտվել ֆիզ. արձակուրդից:
Աշխատանք համատեղությամբ
Բարև Ձեզ: Պետք է անցնեմ նոր աշխատանքի՝ լրիվ դրույքով: Սակայն քովիդի հետ կապված դեռևս չեմ հասցրել լուծարել պայմանագիրս մյուս աշխատավայրերիս հետ: Այլ տեղեր աշխատում եմ մեկ և կես դրույքով, սակայն տեղեկացա, որ թույլատրվում է առավելագույնը 1.5 դրույք: Երկու աշխատավայրերում էլ ճկուն գրաֆիկ է, սակայն մեկ դրույքովի դեպքում պաշտոնապես ֆիքսված ժամեր կան: Երրորդ աշխատանքին անցնելու համար կամ պետք է հրաժարվեմ մեկ դրույքովից, կամ կեսից և մեկը կես դարձնեմ: Սակայն խնդիրն այն է, որ դեռ չեմ հասցրել լուծել այդ հարցը, պաշտոնապես ստացվում է՝ անցնում եմ երրորդ աշխատանքին և 2.5 դրույք է դառնում, ինչը օրենքի խախտում է և կարող է տուգանքի ենթարկել իմ նոր գործատուին (եթե ճիշտ եմ տեղեկացված): Իսկ նրա հետ պայմանագիրն արդեն կնքված է և ուժի մեջ է մտնում ամսի երեքին, հենց այդ օրն էլ պետք է լուծարեմ պայմանագրերս մյուս երկուսի հետ, կամ նրանցից մեկի, ինչպես ստացվի: Արդյո՞ք հարվածի տակ չեմ դնում իմ երրորդ գործատուին: Եթե ես նույն օրը լուծարեմ պայմանագիրս, դեռևս մի երկու օր երևի կտևի մինչև պաշտոնապես համարվի լուծված: Ստացվում է ինձ ընդունելով օրենքի խախտում են արել, արդյո՞ք այդ երկու երեք օրը խնդիր կառաջացնի: Եթե այո, ինչպե՞ս խուսափել դրանից, ի՞նչ լուծում կառաջարկեք: Նախապես շնորհակալ եմ:

