27/10/2026

Քրիստինե․

Բարև բոլորին: Եթե ԱՁ-ն եվրո պատուհանի պատվեր է վերցրել Ֆիզիկական անձից, պատվերի գումարը կարո՞ղ է ԱՁ-ի տերը տերմինալով մուտք անի ԱՁ-ի հաշվին տվյալ մարդու անուն ազգանունով: Դա կանխիկ գործարք կհամարվի՞, թե՞ ոչ:

Սոնա․

Բարև Ձեզ։ Միկրոձեռնարկատիրություն համարվող ԱՁ-ն, որը ծառայություններ է մատուցում, արդյո՞ք պարտավոր է դուրս գրել հաշիվ-վավերագրեր, թե՞ միայն տարեկան շրջանառության մասին հաշվետվությունը հանձնելը բավական է։ ԱՁ-ն ոչ ռեզիդենտ կազմակերպությանը մատուցում է ծառայություններ:

Արման․

Հարգելիներս, եթե աշխատողին ընդունել ենք աշխատանքի, կնքել ենք էլեկտրոնային աշխատանքային պայմանագիր, սակայն աշխատողը չի կարող ստորագրել այդ պայմանագիրը, քանի որ չունի էլեկտրոնային ստորագրություն, ինչ-որ հետևանքներ կարո՞ղ են լինել։ Շնորհակալություն։

Մարիամ․

Բարև ձեզ, հարց ունեմ՝ կապված աշխատանքային օնլայն պայմանագրերի հետ․ եթե սխալ է լրացվել տվյալները կայքում և սխալ ստորագրություն է դրվել, ինչպե՞ս կարելի է ջնջել այդ սխալ արված պայմանագիրը։ Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք այս հարցում։

Հայկ․

Բարև ձեզ։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Այսպիսի իրավիճակ է առաջացել, կխնդրեմ օգնել։ ԱՁ-ն աշխատում է շրջհարկով, մատուցում է ծառայություններ։ Վերջերս ձեռք է բերել ապրանքներ շուկայից` առանց փաստաթղթի, որոնք վաճառում է Օզոնում։ Այդ ապրանքների համար դուրս է գրվել միայն տեղափոխության բեռնագիր։ Հիմա ձևակերպեմ հարցերս.

Հարց 1. Միակողմանի ձեռք բերված ապրանքների գումարը և առաջացած 20% եկամտային հարկը ո՞ր հաշվետվության մեջ պետք է արտացոլել

Հարց 2. Օզոնում վաճառված ապրանքների համար պե՞տք է հաշիվ դուրս գրել և ի՞նչ տվյալների հիման վրա

Հարց 3. Տեղափոխության բեռնագրում նշված գումարները ենթակա՞ են հարկման շրջհարկով

Շնորհակալություն։

Հակոբ․

Բարև Ձեզ։ 2026-ի փոփոխություններից շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ին վերաբերվող փոփոխություն կամ ավելացում կա՞, բացի ԱՏԳ կոդերը։

Բարև ձեզ։ Եթե կազմակերպությունը նախորդ տարվա արդյունքներով չի անցել 24 մլնի շեմը, և ՀԴՄ այս պահին անվանացանկով չէ։ 2026թ․ տպվող ՀԴՄ կտրոնի վրա արդյո՞ք պիտի արտացոլվի ԱՏԳ ԱԱ կոդերը։

Քրիստինե․

Բարև Ձեզ, որպես արտադրող QR կոդերի համար համակարգում գրանցվել ենք։ Հիմա պետք է պատվիրենք ծածկագրեր։ Ինչպե՞ս պետք է պատվիրենք ու որտե՞ղ ենք տպելու։ Որպես արտադրող ի՞նչ պետք է անենք։ Նախապես շնորհակալ եմ։

Ալբերտ․

Բարև Ձեզ, հաշվապահներ ջան, մեկ հարց ունեմ․ հագուստի և կոշիկի խանութ սրահ է, 2025 թվականին անցել է 24 միլիոն շրջանառությունը, և հունվարի 1-ից պետք է անցնեմ անվանացանկի, բայց ունեմ այսպիսի խնդիր՝ ես խանութում ունեմ օրինակ կանացի մայկաներ, որ այդ ապրանքներին չունեմ ձեռքբերման փասթաթուղթ, այդ դեպքում ի՞նչ է լինում և ի՞նչ է նշանակում, եթե ապրանքի ձեռքբերման փասթաթուղթ ունես, ապա հարկերդ կլինի ցածր, եթե չունես՝ կլինի բարձր։ Շնորհակալություն։

Հասմիկ․

Բարև ձեզ, ես ուզում եմ բացել ԱՁ, որը զբաղվելու է կրիպտոարժույթների առք ու վաճառքով: Կասե՞ք՝ ինչ գործունեության կոդով պետք է գրանցվեմ և ո՞ր հարկման համակարգով կարող եմ գործունեություն իրականացնել։

✨ Սիրելի՛ գործընկերներ,

Նոր տարին նոր սկիզբ է, նոր նպատակներ և նոր հնարավորություններ։ Թո՛ղ 2026 թվականը լինի խաղաղության, վստահ քայլերի և հաջողված նախաձեռնությունների տարի՝ լի ջերմ պահերով ու նոր ձեռքբերումներով։

Շնորհակալ ենք Ձեր վստահության, համագործակցության և միասին ստեղծած արժեքների համար։

Թո՛ղ գալիք տարին յուրաքանչյուր օր բերի զարգացում, ժպիտներ և հաղթանակներ։

🎄 Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ Ծնունդ ✨

Բարև ձեզ, խնդրում եմ պարզաբանել ապահովագրավճարների նվազեցման հետ կապված հետևյալը․

  • Եթե ԱՁ-ի շրջանառությունը գերազանցում է 2,4 մլն դրամ, արդյո՞ք դրոշմանիշային վճարի նվազեցումը գործում է, և տարեկան դրոշմանիշային վճարը դառնում է 12 000 դրամ
  • Եվ եթե ԱՁ-ն IT ոլորտում է գործում, արդյո՞ք կիրառվում է նույն կարգավորումը, թե՞ գործում է այլ մեխանիզմ։

Կանխավ շնորհակալություն։

Սոնա․

Բարև ՁԵզ։ Մեր կազմակերպությունն ունի ՎԵԲ կայք, որը գրանցված է ՌԴ ինտերնետային տիրույթում։ Պատրաստում ենք մասնագիտական վիդեոդասընթացներ և կայքի միջոցով վաճառում ենք առցանց դասընթացներին մուտք գործելու հնարավորություն։ Կայքում առկա է Հրապարակային առաջարկի պայմանագիր տեղեկատվական և ուսումնական ծառայությունների մատուցման և ծառայության պարբերաբար երկարաձգման (բաժանաորդագրության) վերաբերյալ։ Առաջանում են մի շարք հարցեր․

1․ Ինչպե՞ս որոշենք մեր գործունեության կարգավիճակը, այն համարվում է ծառայություն, արտադրություն, թե՞ վաճառք

2․ Արդյո՞ք այն կհամարվի գործունեություն ՏՏ ոլորտում

3․ Տնտեսական գործունեության ո՞ր դասակարգիչը կհամապատասխանի դրան

4․ Եթե կայքը գտնվում է ռուսական ինտերնետային տիրույթում, իսկ կայքի սեփականատերը ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունն է, որը հանդիսանում է Հրապարակային առաջարկի համաձայնագրի կատարող կողմ, ապա որտե՞ղ է համարվում եկամուտը ստացված

5․ Հրապարակային առաջարկի պայմանագիրը ո՞ր երկրի օրենսդրության համաձայն պիտի կնքվի

Սերգեյ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ-ն զբաղվելու է ծաղիկների և կոսմետիկայի վաճառքով, եթե առանց փաստաթուղթ գնում է կատարում, հաշիվ չեն տրամադրում, և գնված կոսմետիկան QR կոդ ունի, պարտադի՞ր է QR կարդացող սարք ունենալ: Իսկ եթե գնում է կատարում և էլեկտրոնային հաշվի փոխարեն ՀԴՄ կտրոն են տալիս, դա փաստաթղթավորված ձեռքբերում համարվու՞մ է, կտրոնը հիմք համարվու՞մ է ծախս ցույց տալու համար:

Էմիլյա Մուրադյան․

Խնդրում եմ ասել` աշխատում եմ բանկում, 2023թ-ին գնացել եմ ֆիզ․ արձակուրդ, 2025թ-ին կրկին անցնում եմ ֆիզ․ արձակուրդի, արդյո՞ք կստանամ նույն գումարը, ինչ առաջինի ժամանակ։ Նշեմ նաև, որ սոց․ նախարարությունից ստացել եմ միայն 172 000 դրամ (անաշխատունակության նպաստ), արդյո՞ք կվերահաշվարկեն։

Անի․

Բարև Ձեզ։ Հաշվի հիման վրա կազմվել է հանձնման-ընդունման ակտ։ Խնդրում եմ ասացեք՝ ակտի ժամկետը պե՞տք է լինի հաշվի վրա նշված ամսաթիվը, թե՞ կարող է այլ ամսաթիվ լինել։ Կանխավ շնորհակալություն։

Հակոբ․

Քանի որ որպես ֆիզիկական անձ արդեն ունեմ թե՛ պետական, թե՛ մասնավոր առողջապահական ապահովագրություն, խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք ԱՁ գործունեության դեպքում անհրաժեշտ է ունենալ առանձին առողջապահական ապահովագրություն, թե՞ առկա ապահովագրությունները բավարար են։

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին հոդված

Անահիտ․

Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը (գործատուի կողմից վճարվելիք) բացի հիմնական գործատուից, համատեղությամբ որտեղ աշխատում է, այդ գործատուն է՞լ պետք է վճարի։

Անահիտ․

Բարև ՁԵզ: Եթե Ա/Ձ-ն գործունեությունը դադարեցրել է ժամանակավոր՝ 207 հաշվետվությամբ, դադարեցված ամիսների համար պե՞տք է վճարի ամսական 10 000 (5 000 սոց. վճար, 5 000 շահութահարկ)։

Նվարդ․

Եթե աշխատողից առողջության ապահովագրավճարը պահված է, հաշվեհամարի առկայության դեպքում փոխանցումը կատարվում է ենթադրենք հունվարի 10-ին, ե՞րբ է աշխատողը համարվում համակարգում ապահովագրված անձ և կարող է դիմել անվճար բուժ զննության։

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին հոդված

Արմեն․

Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն ԱՄՆ-ում գրանցված կազմակերպությունից ինվոյսով ձեռք է բերել ֆուտբոլի տոմսեր՝ վերավաճառելու նպատակով։ Արդյո՞ք այս դեպքում տոմսերի ձեռքբերումը ենթակա է ոչ ռեզիդենտի շահութահարկով հարկման, և եթե այո, ապա քանի % է լինելու հարկը։ Շնորհակալություն։

Անի․

Ողջույն հարգելիներս։ Խնդրում եմ օգնեք։ Երրորդ երկրից կատարվել է ներմուծում ըստ դեկլարացիայի 12․07․2024թ․։ Դրսի, ոչ ռեզիդենտ բեռնափոխադրողը մեզ տրամադրել բեռնափոխադրման ինվոյս 25․06․2024թ․։ Խնդրում եմ՝ կարո՞ղ եք կասել, ինքնարժեքի մեջ բեռնափոխադրումը ներառելուց պետք է դիտարկեմ ինվոյսի օրվա կուրսը (25.06.2024), թե՞ դեկլարացիայի օրվա կուրսը (12.07.2024թ․)։ Խնդրում եմ կնշեք օրենսգրքից հոդված։ Հոդված 16–ում ինձ համար հստակ չէ, թե մեկ այլ ոչ ռեզիդնետից ստացված տրանսպորտի ինվոյսի համար, ինչ կուրս պետք է դիտարկեմ։ Նորմալ մաքսազերծվել է, մաքսայի արժեքը համընկնում է իմ հաշվարկների հետ։ Բայց այ կուրսի հարց բաց է մնում։