27/10/2026

Արմենուհի․

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է․ ՀԿ-ի աշխատակիցը դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2025թ նոյեմբերին ստացել է 200 000-ից ավելի աշխատավարձ։ Դեկտեմբերին դրամաշնորհային ծրագիրը ավարտվել է, և հունվարից աշխատակիցը ստանալու է նվազագույն աշխատավարձ։ Ապահովագրավճար հաշվարկվելու՞ է։ Սովորաբար ՀԿ-երի աշխատակիցները աշխատավարձ ստանում են դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում և կոնկրետ ժամկետներում։

Արթուր․

2019 թ-ի դեկտեմբերին ՀՀ եմ ներմուծել մեքենա, մաքսազերծել եմ նույն տարում ու այդ ստատուսով մնացել մինչև 2025 թ-ի դեկտեմբերին, մեքենան կանգնել է հաշվառման իմ անունով, ու այդ պահին նվիրատվություն եմ արել կնոջս, ինչի համար բացի հայտնի վճարներից գանձել են նաև 45 600 պետ տուրք։ Ասացեք խնդրեմ՝ ի՞նչ տուրք էր դա, ինչպե՞ս է հաշվարկվել այդ թիվը, որ մարմնից ճշտել և անհրաժեշտության դեպքում հետ ստանալ այդ գումարը, եթե 2020ից հետո երբեք մեքենա ձեռք չեմ բերել և չեմ վաճառել։ Նախապես շնորհակալ եմ։

Նարե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել` կազմակերպությունը իր գործող աշխատանքային պայմանագրերը թվայնացրել է դեռևս հոկտեմբերին, սակայն 11 կետում լրացրել է այն աշխատակցի պաշտոնը, անունը, ազգանունը, ում հետ կնքվել է տվյալ աշխատանքային պայմանագիրը, արդյո՞ք դա կարող է հանգեցնել պատասխանատվության։

Ռիմա․

Բարև ձեզ։ ԱՁ բացվել է նոյեմբերին և չի լրացվել որպես միկրոձեռնարկատիրություն, հունվարին նոր լրացրել եմ, սակայն ստացել եմ ծանուցում ՀՀ ՊԵԿ ռիսկերի վերլուծության վարչության կամերալ ուսումնասիրությունների բաժնից։ Ինձ կասե՞ք՝ ինչպե՞ս վճարեմ այդ պարտավորությունը, նոյեմբեր-դեկտեմբեր եղել է 140 000 եկամուտ, և ինչ որ հաշվետվություններ ևս սնհրաժե՞շտ է ներկայացնել, թե՞ ոչ։

Հայկ․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Շրջհարկով աշխատող ԱՁ եմ։ Առաջին անգամ Ozon-ից ստացել եմ Отчет о реализации դեկտեմբեր ամսվա համար, ունեմ միայն մեկ վաճառք։ Վաճառքի ամսաթիվը 12․12․2025թ է, գումարն էլ ռուբլիով։ Ունեմ մի քանի հարց․

1․ Այդ վաճառքի համար պե՞տք է դուրս գրեմ հաշիվ վավերագիր, և եթե այո, ապա ու՞մ անունով, և ո՞ր ամսաթվով։

2․ Ապրանքների մատակարարման վայրը և նշանակման վայրը որ՞ հասցեները պետք է գրել։

3․ Գինը հաշվել ո՞ր օրվա ռուբլու կուրսով։

4․ Բացի շրջհարկի հաշվետվությունից, որևէ այլ հաշվետվություն ներկայացնելու կարիք կա՞։

Անչափ շնորհակալ կլինեմ օգնելու համար։

Լիլիթ․

Բարև ձեզ։ ԱՁ-ն իրականացնում է պոլիէթիլենային խողովակների զոդման աշխատանքներ։ Խնդրում եմ օգնեք ճիշտ դասակարգչի ընտրության հարցում և հուշեք, թե կարո՞ղ է արդյոք միկրո հարկման համակարգում աշխատել։ Նախապես շնորհակալ եմ։

Լիկա․

Ողջույն։ Հարցս հետևյալն է․ ԱԱՀ հարկման դաշտում գործող ՍՊԸ-ն վարձակալում է տարածքը ֆիզ անձից, միևնույն ժամանակ ցանկանում ենք էլեկտրաէներգիայի մասով ծախսը ցույց տալ, սակայն տարածքի էլեկտրաէներգիան արտադրվում է լիզինգով ստացված արևային կայանով, որը մի ուրիշ ԱՁ-ի անունով է, մի փոքր խճճված է ստացվում, բայց կխնդրեի պարզաբանել իրավիճակը, որպեսզի հետագայում ՍՊԸ-ի համար խնդիրներ չառաջանան, օգտագործված հոսանքի հարցը կարողանանք լուծել, ի՞նչ տարբերակ կա նման տվյալ պարագայում։ Շնորհակալ եմ շատտտտ։

Վազգեն․

Ողջույն։ Մեկ հարց առողջության ապահովագրության վճարի հետ կապված։ Եթե հանդիսանում եմ և վարձու աշխատող, և ԱՁ, և գործատուն համապատասխան կարգով կատարում է առողջության ապահովագրության վճարումները, ԱՁ լինելով՝ ես նույնպե՞ս պետք է վճարեմ ապահովագրավճար։

Արսեն․

Բարև ձեզ։ ԱՁ-ն (1974թ-ից հետո ծնված) աշխատում է շրջանառության հարկով ՏՏ ոլորտում, չունի աշխատողներ։

1. Արդյո՞ք պետք է կատարել կենսաթոշակային կուտակային պարտադիր վճարում, և եթե այո, ի՞նչ ձևով է կատարվում հաշվարկը, արդյո՞ք կա վերին շեմ, որից հետո այլևս չի հարկվում։

2. Ձև 240 և 244 ե՞ն միայն տարեկան հաշվետվությունները: Ձև 244-ում 6-րդ և 8-րդ կետերում ի՞նչ պետք է լրացնել:

Մհեր․

Բարև ձեզ։ Անշարժ գույքի վարձակալության պայմանագրի վերջնաժամկետ օրը լրանալուց հետո չենք շարունակում վարձաակալության տալ, և ընդհանրապես գույքը վարձակալությամբ էլ չի շահագործվելու։ Նախորդ տարիների ընթացքում ՝ պայմանագրի գործողության ժամանակ հարկային վճարումները կատարվել են։ Հարց՝ գործունեությունը դադարեցնելու համար տարածքի սեփականատերը (ֆիզ. անձ ՀՎՀՀ-ով) ինչ-որ գործողություն ունի՞ անելու հարկայինում գործունեությունը կասեցնելու համար, եթե այո, ապա ի՞նչ է պետք անել։

Արմինե․

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը գրանցվել է դեկտեմբերին, ապա իրական շահառուների հայտարարագիրը ե՞րբ պետք է հանձնենք։ Կարող ենք հունվարին հանձնել 1 անգամ, համ բացվելու համար, համ էլ տարեկան կտրվածքով։

Եվ եթե տնօրենը նույնականացման քարտ չունի, հաշվետվությունները հանձնում է հաշվապահը, ինչպե՞ս պետք է լիազորել հաշվապահին։

Շնորհակալություն։

Լակա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց ունեմ․ կազմակերպությունը ԱԱՀ վճարող է, ներմուծել է ձեռքի ժամացույցներ և նվիրել իր աշխատակիցներին և գործընկեր կազմակերպությունների ղեկավարներին։ Ինչպե՞ս ծախս ճանաչել, հարկվու՞մ է, թե՞ ոչ, կարո՞ղ եք նշել օրենքի հոդված։ Կանխավ շնորհակալ եմ։

Ալեքսանդր Չիլինգարյան․

Բարև Ձեզ: Ֆիզ անձանց վճարված շահաբաժնի եկամտային հարկի վերադարձի նոր փոփոխված Ձև 2 կա: Այն գործում է 2025-ի սկզբից: Կարո՞ղ եք տրամադրել այդ նոր Ձևը։

Անի․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք լրացնել շահութահարկի հաշվետվությունը։ Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում և զբաղվում է սանտեխնիկայի արտադրությամբ, շրջանառությունը առանց ԱԱՀ կազմում է 2 330 000 դրամ, չունի աշխատողներ, ունի ստացված հարկային հաշիվ 01․07․2026թ-ով (ԱԱՀ-ով 132 000 դրամ), իսկ 2025թ-ով ունի մեկ գնված ապրանք խանութից, որի ՀԴՄ-ում ներառվել է ՀՎՀՀ-ն, արժեքը 27 090 դրամ։ Խնդրում եմ ասեք՝ համախառն եկամուտ դաշտում ինչ թիվ պետք է լրացնել, և նվազեցումների մեջ կարո՞ղ եմ ներառել 2026թ-ին ստացված հաշվի տվյալները, և եթե ԱԱՀ-ով շրջանառությունը կազմել է 2 796 000 (առանց ԱԱՀ 2 330 000), արդյո՞ք պետք է վճարվի առողջապահության ապահովագրության տարեկան վճար։

Խնդրում եմ նշեք նաև՝ ի՞նչ տոկոսով է հաշվարկվում արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ի շահութահարկը։

Հովհաննես․

Բարև Ձեզ։ Աշխատում ենք շրջանառության հարկի դաշտում։ Ցանկանում եմ իմանալ՝ 2025թ-ի համար վճարած 60 000 սոց, 60 000 շահութահարկ և դրոշմանիշային վճարները կարո՞ղ եմ ծախս ճանաչել 2026թ առաջին եռամսյակի շրջհարկի հաշվետվության ժամանակ։ Շնորհակալություն։

Ալլա․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն, որն աշխատում է շրջանառության հարկով, դեկտեմբերի 26-ին անցել է ԱԱՀ շեմը՝ 3մլն-ով։ Դեկտեմբերի ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ապրանքային մնացորդի ԴՏ-ը ԱԱՀ-ը, որից կա իրացում, ի՞նչ չափով պետք է հաշվանցվի, ո՞ր հոդվածի համաձայն։

Վազգեն․

Բարև Ձեզ։ Երկու հարց՝ կապված ապահովագրական վճարի հետ․

1) Եթե աշխատողի աշխատավարձը չի գերազանցում 200 000-ը, եկամտային հարկի, սոցվճարի և դրոշմանիշային վճարի հաշվարկները մնում են նույնը, ինչ նախկինում, ճի՞շտ է

2) Որտե՞ղ է ԱՁ-ն վճարում իր համար նախատեսված առողջության ապահովագրության վճարը։ Կանխավ շնորհակալություն։

Գայա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մի հարց ունեմ՝ եթե օնլայն վաճառքներ եմ կատարում և ապրանքս վերավաճառում եմ, իսկ ես շրջանառության հարկ վճարող եմ, հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս և որտե՞ղ պետք է նշվի ապրանքի ԱՏԳԱԱ կոդը։

Սեյրան․

Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն “189. ՀԱՇՎԱՐԿ՝ Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական” և “286. Շրջանառության հարկի հաշվարկ (01.01.25 թ. –ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)” ձևերից բացի այլ հավետվություն ներկայացնու՞մ է։

Հասմիկ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ԱՁ-ն գործունեությունը դեկտեմբեր ամսով դադարեցրել է, պե՞տք է արդյոք 2026 թվականին ներկայացնի “201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն” ձևը։

Սուսաննա․

Բարև Ձեզ, եթե 2025թ-ին պարգևավճարի հիման վրա է դրույքը հասել և անցել 200 001 դրամը, սակայն 2026թ-ին ստանալու է 200 000 դրամից ցածր, ապա այս դեպքում է՞լ մեկանգամյայի համար պետք է դեկտեմբեր ամսից դառնար ապահովագրական վճար տվող և 2026թ-ին էլ մնար նույն կարգավիճակում։

Նարինե․

Բարև ձեզ, աշխատակիցը ընդունվել է աշխատանքի մինչ ներկայիս էլեկտրոնային պայմանագրերի ներդրումը։ Խնդրում եմ ասել՝ ներկայիս փոփոխություններով քայլերի ի՞նչ հերթականությամբ պետք է ազատել աշխատակցին։

Մայրության նպաստ ստանալու իրավունք ունեցող անձինք

Մայրության նպաստի իրավունք ունեն գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, ինչպես նաև չաշխատող մայրերը, որոնց համար, սակայն, մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:

Մանրամասն

Անուշ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն ցանկանում է զբաղվել հագուստի և զարդերի վաճառքով, ապրանքները գնում է արտասահմանյան տարբեր խանութներից, որպես անհատ, ինչպես նաև պատրաստվում կամ կարվում է Հայաստանում անհատ անձի կողմից: Ինչպե՞ս պետք է կազմակերպել ապրանքի մուտքի գրանցումը, ի՞նչ փաստաթղթավորում է հարկավոր, ի՞նչ հարկեր և հաշվետվություններ են անհրաժեշտ ուղարկել:

Նոնա․

Բարև Ձեզ: Ինչ-որ X կազմակերպության աշխատակիցների տեղափոխումը մեկ բնակավայրից մյուսը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկություն, թե՞ ոչ: