Եթե աշխատողն անչափահաս է
Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել` 17 տարեկան անչափահասին կարո՞ղ եմ գրանցել որպես աշխատող և ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր:
256 ձև հաշվետվություն
ԱՆԻ.
Բարև Ձեզ: ԱՁ զբաղվում է խմորեղենի արտադրությամբ, գործունեությունը սկսել է նոյեմբեր ամսին, շրջանառությունը` 50 000, 256 ձևի լրացման կարգը կհուշե՞ք, խնդրում եմ: Շնորհակալություն:
Միկրոյի հաշվետվություն
Բարև Ձեզ: Որ խնդրեմ կասե՞ք` միկրո կազմակերպությունը ի՞նչ հաշվետվություն պիտի տա և ի՞նչ տարեկան վճարում պիտի անի: Տարբերակ 1 – ՍՊԸ է և գործունեություն չի իրականացրել, աշխատող չունի գրանցված, մեկ ամիս է գրանցված է։
Տարբերակ 2 – ՍՊԸ է, գործունեություն չի իրականացրել, ունեցել է գրանցված աշխատող` 2 ամիս, հետո ազատել է։ 2 տարբերակն էլ դեռ լուծարված չեն, պարզապես դեռ չեն գործում:
Երեխայի նպաստ
Սյուզի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Այսպիսի մի հարց. դպրոցում աշխատողը ֆիզարձակուրդ է գնացել ու մինչև 2տարին լրանալը ընդունվել է այլ կազմակերպությունում աշխատանքի, սակայն որոշել է չաշխատել: Արդյոք երկրորդ կազմակերպությունից կարո՞ղ են կրկին ներկայացնել որ շարունակի մնալ ֆիզիարձակուրդում ու ստանալ 26 500դր։
Գործունեության դասակարգիչ
Քրիստինե.
Բարև բոլորին։ Շնորհավորում եմ բոլորի նոր տարին։ Հարցս. Ա/Ձ-ն, որը միկրոձեռնարկատեր է, կարում է հագուստ, պայուսակ/կտորից/, պատրաստում է տարբեր տեսակի կտորից տիկնիկներ, արտադրած ապրանքի վրա ձեռքով նկարում է և ունի մուլտհերոսների ծառայություն։ Խնդրում եմ ասեք` ո՞ր տնտեսական գործունեության դասակարգիչները ընտրեմ։ Նախապես շնորհակալություն։
Հարկային դաշտի փոփոխություն
Բարև Ձեզ: Կարո՞ղ եմ ես որպես Ա/Ձ վերադառնալ միկրոյի դաշտ, եթե 2021թ. ԱԱՀ եմ վճարել, տարեկան շրջանառությունս 5մլն. դրամ է:
Վերադարձ դեկրետից
Թագուհի.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք` եթե աշխատողը մինչև 3 տարեկան երեխայի արձակուրդից հետո վերադառնում է աշխատանքի, արդյո՞ք պետք է դիմում գրել, եթե այո, ապա խնդրում եմ ձև տրամադրել։ Նախապես շատ շնորհակալ եմ։
Հրամանների մատյան
Լուս.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ ուղարկել հրամանների հաշվառման մատյանի ձև:
Շրջանառության հարկի հաշվարկ
Գայանե․
Բարև Ձեզ։ Շրջանառության հարկի հաշվարկը լրացնելիս 5-րդ և 6-րդ բաժինները լրացվում են, արդյո՞ք դա ճիշտ է, եթե ընկերությունը զբաղվում է միայն հանրային սնունդով: Եվ երկրորդ հարցս. եթե շրջհարկը լրացնելիս ավտոմատ լրացվում է ծախսերը, այն չի ներառում աշխատավարձը, ձեռքով լրացնելը համարվու՞մ է արդյոք ճիշտ։ Շնորհակալություն։
Խնամքի և զարգացման կենտրոն
Աննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կասե՞ք՝ 01.01.2022-ից հիմա խնամքի և զարգացման կենտրոնները (փոքր մանկապարտեզ), լիցենզավորման ենթակա գործունեության տեսա՞կ են, թե՞ ոչ։ Եվ կարո՞ղ են այս տարի աշխատել միկրոձեռնարկատիրության հարկման դաշտում։
Միկրոձեռնարկատեր ԱՁ անելիքներ
Արմեն․
Հարգելի հաշվապահներ, 2021թ․ ավարտվելու հետ կապված ի՞նչ անելիքներ ունի միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող Ա/Ձ-ն․
1․ Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել
2․ Ի՞նչ հարկեր և վճարներ պետք է վճարել
3․ Մինչև ե՞րբ պետք է ներկայացնել 2022թ․-ին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու դիմումը
ՍՊԸ լուծարում
Հայկ.
Հարգելի հայրենակիցներ, ձեզ մի հարց ունեմ. ընկերս իմ անունով ՍՊԸ է գրանցել ժամանակին: Հիմա դա ինձ խանգարում է նպաստ ստանալու համար, իսկ ընկերս չի ցանկանում այդ ՍՊԸ-ն վերցնել, քանի որ չի գործել երբևէ, և բացի դա նա ևս նպաստառու է: Հիմա ես այդ ՍՊԸ-ն ի՞նչ անեմ, ինձ մի քանիսը խորհուրդ տվեցին սնանկ ճանաչել կամ լուծարել, բայց դա ժամանակատար գործընթաց է: Ի՞նչ հեշտ տարբերակներ կան:
Նախապես շնորհակալություն:
Պայմանագրերի գրանցամատյան
Լուս.
Բարև ձեզ: Անհրաժե՞շտ է վարել պայմանագրերի գրանցամատյան:
165 ձև հաշվետվության
Գայանե.
Բարև բոլորին: Ինձ կօգ՞նեք հասկանալ 165 հաշվետվության տալու պահանջը։
Շնորհակալություն:
Վիճակագրական հաշվետվություն
ԼԻԼԻԹ.
Բարև Ձեզ: ՍՊԸ-ի հաշվապահ եմ, որը 4-րդ եռամսյակում մատուցել է ծառայություններ և պետք է վիճ. հաշվետվությունում ցույց տամ եկամուտը: Առաջին անգամ է ֆայլը` ի՞նչ տվյալներով հավաքեմ և ու՞ր ուղարկեմ, գրանցումով ՍՊԸ-Ն ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ ԹԱՂԱՄԱՍ, Աղ.Սերոբի 11/3 1: Մեկ հարց էլ. աշխատողների թվաքանակը ո՞ր տողում գրեմ:
ԴԱՀԿ առկայություն նպաստի ստացման ժամանակ
Անուշ.
Բարև Ձեզ: Եթե ես ունեմ հարկադիր` դա խանգարելու՞ է դեկրետի գումարը ստանալուն:
Հարկերի և վճարների նոր դրույքաչափեր
Սոնա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ որտեղի՞ց կարող եմ տեսնել 2022 թ-ի եկամտային հարկի և սոցիալական վճարի դրույքաչափերը, եթե աշխատավարձը բարձր է 500 000 դրամից և 1 մլն դրամից։
Հիվանդաթերթիկը երկարաձգվել է
Աստղիկ․
Բարև Ձեզ, Շնորհավոր նոր՝ 2022 թվական։ Հարցս հետևյալն է․ Աշխատողն 2021 թվականի դեկտեմբերի 01-ից 28-ը ներառյալ գտնվել է արձակուրդում և միաժամանակ հիվանդանալով՝ գտնվել անաշխատունակ վիճակում։ Համաձայն բուժ․ ամբուլատորիայի կողմից տրված թերթիկի աշխատանքի ներկայանալու օր է սահմանվել 2022 թվականի հունվարի 01-ը։ Համաձայն ՀՀ ԱՕ-ի 167․2 հոդվածի օրերը երկարաձգվելու են։ Ասացեք խնդրեմ՝ երկարաձգվելու սկիզբը կլինի դեկտեմբերի 29-ը, թե՞ հունվարի 01-ը։ Շնորհակալություն կանխավ։
Նորաբաց ԱՁ
Գևորգ․
Բարև ձեզ: ԱՁ գրանցելուց հետո ասեցին՝ պետք է գրանցվեմ հարկայինում, հարկային գնացի, ասեցին՝ օնլայն պետք է գրանցվեմ, taxservice կայքում, հիմա գտել եմ այդ տեղը, ուզում եմ հասկանամ՝ ճի՞շտ տեղն եմ, թե ոչ, և եթե այո, ապա ի՞նչ փաստաթուղթ է ուզում։ Նկարը կցել եմ։
Ո՞վ պետք է վճարի դրոշմանիշային վճարը
Լիլիթ․
Հարգելի հաշվապահներ, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ… Խնդրում եմ պատասխանել․
1) ըստ աշխատանքային պայմանագրի աշխատակցի նորմալ աշխատանքային գրաֆիկի դեպքում աշխատավարձը կկազմի 95 000, բայց աշխատում է երկուշաբթի-ուրբաթ օրական 3,5 ժամ, իսկ շաբաթ օրը 2,5 ժամ (ստացվում է կես դրույք) և նման գրաֆիկի պայմաններում ստանում է 47 500։ Դրոշմանիշայինը ո՞վ պետք է վճարի։
2) Արդյո՞ք կարող եմ տվյալ գրաֆիկի համար ֆիքսված աշխատավարձ սահմանել
3) Աշխատակիցը ազատվել է աշխատանքից ամսվա սկզբին և ստացել է 68 000 ցածր աշխատավարձ, այս դեպքում ո՞վ պետք է դրոշմանիշային վճարի։
Տնօրենն ազատվում է աշխատանքից
Նարինե.
Տնօրենը ազատվում է աշխատանքից համաձայն իր դիմումի: Ի՞նչ գործողություններ պետք է կատարվեն:
Աշխատավարձի փոփոխություն
Անուշ.
Բարև ձեզ, կասեք` եթե աշխատավարձի փոփոխություն է եղել, պե՞տք է աշխատանքային նոր պայմանագիր կնքել, ծանուցե՞լ, թե՞ միայն համաձայնագիրը բավական է:
Վերջնահաշվարկ
Լուսինե.
Ողջույն բոլորին։ Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է՝ ընդունվել եմ աշխատանքի օգոստոսի 18-ին, սեպտեմբերի սկզբին ստացել եմ օգոստոս ամսվա ամբողջ աշխատավարձը, այնուհետև յուրաքանչյուր ամսվա սկզբին ստացել եմ նախորդ ամսվա աշխատավարձը։ Նույն տարվա դեկտեմբերի 30-ին ազատվել եմ աշխատանքից։ Աշխատանքս 5-օրյա է։ Հիմա ցանկանում եմ իմանալ, թե որքան աշխատավարձ և արձակուրդային ունեմ ստանալու աշխատանքից ազատվելուց հետո, եթե պայմանականորեն ընդունենք, որ աշխատավարձս կազմել է 180 000 դրամ։ Կանխավ շնորհակալություն։
ԱԱՀ վերադարձ
Անի․
Հարգելի հաշվապահներ, եթե ներմուծված մթերքի մի մասը փչացել է, հնարավո՞ր է ետ ստանալ ներմուծման ԱԱՀ-ն, և եթե այո, խնդրում եմ նշեք՝ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր։
ԱՕ հոդված 178
Սարիբեկ․
Բարև ձեզ, շնորհավոր Ամանոր։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված աշխատավարձին ավելացվող գումարները ընկերության ո՞ր աշխատակիցները չեն կարող ստանալ։ Արդյո՞ք ընկերությունում աշխատելու ժամանակահատվածը կապ ունի։ Կանխավ շնորհակալություն։
ԱՁ-ն ԱԱՀ վճարող է
Նարինե․
Բարև Ձեզ, շնորհավոր նոր 2022 թվականը: Թող բարիք ու առողջություն բերի այս տարին մեր երկրին, կորուստներ ու հիվանդություններ չլինեն: Խնդրում եմ նկարագրել իմ քայլերի հաջորդականությունը այս տարի: Ի՞նչ պիտի լրացնեմ, մուծեմ և հայտարարեմ այս տարի, եթե Ա/Ձ եմ, մուծում եմ ԱԱՀ: Խնդրում եմ մանրամասն ասեք՝ ի՞նչ անելիքներ ունեմ, շնորհակալություն: Իմ հարկային պարտավորություններ բաժնում գրած է 12 000 դրամ դրոշմանիշային վճար, դա ո՞նց հասկանալ, մի՞թե չի ավելացել:
Շահութահարկի հաշվարկ
Դիանա.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասել` եթե շրջհարկով աշխատող ԱՁ-ն իրացման շրջանառություն չունի, երկու ամիս է գործել, շահութահարկ վճարելու՞ է, և շահութահարկի հաշվարկում ցույց տալու՞ է շահութահարկը: Մի հարց էլ. եթե շրջհարկով աշխատող ԱՁ-ի գործունեությունը դադարեցված է, նրա համար 2022թ. շրջհարկի հայտարարություն պե՞տք է տալ, թե՞ երբ գործունեությունը սկսի այդ ժամանակ պիտի տալ: Շնորհակալ եմ և շնորհավորում եմ Նոր տարին, թող այն լինի բազում ձեռքբերումների տարի:
Ներմուծում Չինաստանից
Կարեն.
Ֆիզ. անձը Չինաստանից ներմուծելու է 100-150 հատ մազի կտրման սարք (մաշինկա, թրիմեր): Խնդրում եմ նշեք` բացի ԱԱՀ-ի 20%-ից էլ ի՞նչ վճարներ պետք է անի, և արդյո՞ք ինվոյսը գնի որոշման հիմք է:
Աշխատանք համատեղությամբ
Արմինե.
Բարի Ձեզ: Ունեմ հիմնական աշխատանք լրիվ դրույքաչափով, աշխատավարձի ցածր լինելու պատճառով ուզում եմ գրանցվել մեկ ուրիշ ձեռնարկությունում լրիվ դրույքաչափով, քանի որ աշխատաժամերը տարբեր են և ես կկարողանամ համատեղել: Ունե՞մ արդյոք երկու տեղ լրիվ դրույքաչափով աշխատելու իրավունքը:
Տնօրենի մեքենայի վարձակալություն
Արմեն․
Հարգելի գործընկերներ, տնօրենի անձնական մեքենան տրված է վարձակալության կազմակերպությանը: Այն ծառայում է ինչպես կազմակերպության կարիքների համար, այնպես էլ տնօրենի անձնական կարիքների համար: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այս դեպքում` կապված բենզինի ծախս ճանաչելու հետ: Արդյո՞ք երթուղային թերթիկների կազմումը բավարար է ծախսի հիմնավորման համար: Շնորհակալություն:

