27/10/2026

Սամվել.

Բարև ձեզ:
Ես ՀԿ ունեմ և գրանցելուց հետո ներկայացրել եմ հետևյալ հաշվետվությունները: Այս պահին գտնվում եմ դադարի մեջ, բայց ցանկանում եմ վերաբացել, կնշե՞ք` ինչ հաշիվներ պետք է ներկայացնեմ վերսկսելու և բանկային հաշիվ կամ քարտ բացելու համար:

246. Հաշվետվություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեության

251. Հաշվետվություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեության

240. Հաշվարկ՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի

207. Հայտարարություն` հարկ վճարողի գործունեությունը որևէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու և գործունեությունը վերսկսելու մասին

Լիաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարծում եմ՝ լսած կլինեք, որ հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները պետք է հայտարարագիր ներկայացնեն, թե ով է տվյալ բիզնեսի իրական սեփականատերը։ Կօգնե՞ք հասկանամ՝ ինչպես է պետք սա հասկանալ, և լրացնել։ Շնորհակալություն:

Տիգրան.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. անձը աշխատում է երկու տեղ, հիմա գտնվում է ֆիզ. արձակուրդում, և ֆիզ. արձակուրդը ավարտվում է 2021թ դեկտեմբերի 15-ին: Կարո՞ղ է աշխատողը հիմա դիմել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդի համար միայն մեկ աշխատանքի տեղի համար մինչև ֆիզ. արձակուրդի ժամկետի ավարտը, իսկ մյուս վայրում գնալ աշխատանքի դեկտեմեբերի 15-ին: Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ կարո՞ղ է այդ դեպքում ստանալ, եթե մի տեղում ձևակերպված է արձակուրդ, մյուս տեղում ոչ:

Քրիստինե.

Բարև բոլորին: Խնդրում եմ օգնեք` եվրո դուռ-լուսամուտ արտադրող կազմակերպության համար տնտ. գործունեության դասակարգիչը սա՞ է` С22230-ն է, և նախագծում (ճարտարապետական նախագծում) իրականացնող կազմակերպության դասակարգիչը` M71129-ն է՞։

Անի.

Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն հունիսին ներմուծել է ապրանք Պարսկաստանից և արտահանել այն նույն օրը ՌԴ։ ԱԱՀ-ի հետվերադարձի դիմում է ներկայացվել և վերադարձվել է մի մասը միայն։ Այլ գործարք չի կատարվել։ Հուլիսի 1-ից փոփոխություններ տեղի ունեցան օրենսգրքում։ Որքանով որ հասկացել եմ օրենսգիրքը` պետք է երրորդ եռամսյակի ուսումնասիրությամբ վերադարձվի նաև մնացած մասը։ Շատ շնորհակալ կլինեմ, եթե կիսվեք ձեր փորձով:

Ռայա.

Բարև Ձեզ: Աշխատողը գնացել է թոշակի` 13.09.21թ., իսկ աշխատանքային պարտականությունը կատարել է մյուս աշխատողը` 13.10.21-ից 22.10.21թ.։ Հրամանով նոր աշխատող են ընդունել 01.10.21թ.-ին, բայց գործի է եկել ամսի 22-ին։ Արդյո՞ք ես կվարձատրվեմ իմ աշխատած օրերի համար։

Աննա.

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. 03.04.2021թ. ընդունել ենք աշխատող, ով մինչև մեզ մոտ ընդունվելը չի աշխատել ուրիշ գործատուի մոտ: Նա 27.10.2021թ. ամսաթվով գնում է ֆիզ արձակուրդ: Խնդրում եմ կասեք, թե ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը` 23400 դր. աշխատավարձի դեպքում, և ի՞նչ եկամտային պահումներ են կատարվում։

Աննա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերում է ՀՕ 30 հոդվածին, փոխկապակցված անձ: Եթե ֆիզ. անձը մի առևտրային կազմակերպության հիմնադիրներից մեկն է 70% բաժնեմասով, մեկ այլ կազմակերպությունում կարո՞ղ է հանդես գալ 15%-ով, և արդյո՞ք չի ընկնի ԱԱՀ-ի դաշտ:

Քրիստինե.

Ընկերներ, բարև Ձեզ: Մի հարց. կարո՞ղ է արդյոք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ-ն իր տարածքը վարձակալությամբ տալ այլ իրավաբանական անձի և դրա համար հաշիվ դուրս գրել։ Եվ ի՞նչ հարկային պարտավորություններ դա կառաջացնի։
Կանխավ շնորհակալություն:

Ընկերություն՝ Սամարտ Քոնսալթինգ ՍՊԸ
Հասցե՝ ք. Երևան
Հեռախոս՝ 095615141
Էլ. փոստ՝ samartconsulting շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ/հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպությունը փնտրում է հաշվետար/հաշվապահ, ում գործառույթների թվում են մասնավորապես.
– Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում ՀԾ հաշվապահական ծրագրի միջոցով
– e-Invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում և մուտքագրում
– Կադրային փաստաթղթերի կազմում
– Աշխատավարձի հաշվարկ
– Հաշվապահական այլ պարտականությունների կատարում
Պահանջներ՝
– ՀԾ ծրագրի իմացություն
– MS Word և Excel ծրագրերի բավարար իմացություն
– ՀՀ հարկային օրենսդրության իմացություն
– e-Invoicing և Тaxservice.am ծրագրերի տիրապետում
– Թիմում աշխատելու ունակություն
– Հաշվապահի աշխատանքային փորձ համանման ոլորտում
– Արագ կողմնորոշվելու ունակություն
– Կարգապահություն, ուշադրություն, պատասխանատվության բարձր զգացում
Այլ նշումներ՝ Կարող եք դիմել այս աշխատանքի համար՝ ուղարկելով Ձեր ինքնակենսագրականը samartconsulting շնիկ mail.ru էլ. փոստի հասցեին

Օֆա.

Բարև Ձեզ: Կասեք` ի՞նչ պատճառներով է, որ սեփական հիմնարկի տնօրենը չի ցանկանում ֆիզ. արձակուրտ տալ: Այն դեպքում, երբ նա իմ աշխատավարձից ամեն ամիս հարկայինի գումար է պահում, իսկ հիմա ցանկանում է ազատել: Կասեք` ո՞ր դեպքերում կարող է չազատել աշխատանքից, որքա՞ն է այդ ամսական հարկը, որը խանգարում է գործատուին վճարել: Եվ, եթե ինձ ֆիզարձակուրդ տրամադրի, դա հետագայում ամբողջությամբ պետությունը փոխհատուցում է գործատուին, թե՞ ոչ: Կամ գործատուն իրավունք ունի՞ ինձ ազատել աշխատանքից հենց ֆիզարձակուրդ չտալու համար:

Հայկ.

Բարև Ձեզ: Օրենսդրական ակտերին լավ տիրապետող մասնագետներ ջան, կխնդրեմ օգնեք: Ո՞ր իրավական ակտով է սահմանված, որ արտակարգ դրության պայմաններում գործատուն իր աշխատողներին չվճարվող արձակուրդ տրամադրելու դեպքում կարող է գրանցման հայտերում չներկայացնել այդ տեղեկությունը չվճարվող արձակուրդի մասին: Շնորհակալություն:

Գայանե.

Բարև Ձեզ: Որ խնդրեմ կասեք` մայրության նպաստը հաշվարկելը և փոխանցումը կատարելը ավտոմատ կերպով է հաջորդ ամսվանից եկամտային հարկը քիչ փոխանցվում, թե՞ կան հաշվետվության ձևեր, որ պետք է ներկայացնել ՊԵԿ: