27/10/2026

Նարինե.

Բարև ձեզ: Ես 2020 թ. հունիսից գտնվում եմ ֆիզարձակուրդում, մաքուր աշխատավարձս եղել է 113 000 դրամ, նաև ամենամյա արձակուրդ չեմ գնացել տվյալ տարում: Եթե հիմնարկը լուծարվում է, ինձ ինչքա՞ն վերջնահաշվարկ է հասնում, կամ եթե ես եմ դիմում գրում ու դուրս գալիս:

Մարինե.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եմ աշխատավարձից պահում անել, եթե աշխատողը չի ներկայացել աշխատանքի և հիվանդության թերթիկ չի բերել։ ԱՕ-ում հիմք չգտա, եթե կա՞, խնդրում եմ տալ հղում։

Լիաննա.

Բարև ձեզ: Մի քանի հարց փաստաթղթաշրջանառության վերաբերյալ։ Եթե ՍՊԸ հիմնադիր տնօրենը ազատվում է տնօրենի պաշտոնից, ո՞վ պետք է ստորագրի ազատման հրամանը, և նոր տնօրենը, որը գրանցվում է պետ. ռեգիստրով, ինքը պե՞տք է ստորագրի իր ընդունման հրամանը։ Եվ, եթե ՍՊԸ-ն հիմնադրվել է սեպտեմբերի 19-ին, բայց տնօրենի գրանցման հայտը ուղարկվել է հոկտեմբերի 13-ին, և հայտում էլ աշխատանքային հարաբերության սկիզբ նշվել է սեպտեմբերի 19-ը, արդյո՞ք չկա այստեղ սխալ։ Եվ այս դեպքում աշխատանքային պայմանագրի և հրամանի ամսաթիվ պետք է ընդունել հոկտեմբերի 13-ը, թե՞ սեպտեմբերի 19-ը։
Շնորհակալ եմ նախապես:

Գուրգեն.

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը 2 օր առաջ ներկայացրել եմ, պատասխանը որտե՞ղ կարող եմ տեսնել, ո՞նց է ուղարկում ՊԵԿ-ը:

Լիան.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ճիշտ կողմնորոշվել հիվանդաթերթիկի (բյուլետենի) հաշվարկի հետ կապված մի քանի հարցում.
1. Հիվանդաթերթիկի համար միջին աշխատավարձ հաշվարկելիս, եթե չի լրացել տվյալ գործատուի մոտ աշխատանքի 12 ամիսը, ապա նախորդ գործատուի մոտ աշխատած ամիսների համար ստացված աշխատավարձից բացի այդ ամիսներին ստացված արձակուրդայիններն էլ են ներառվու՞մ միջին աշխատավարձի հաշվարկի մեջ։
2. Հիվանդաթերթիկի գումարը հաշվարկելիս՝ միջին աշխատավարձի 80%-ից ի՞նչ հարկեր են գանձվում (եկամտային հարկ, սոց. վճար, դրոշմանիշ)։
3. Կխնդրեի հստակեցնել՝ արդյո՞ք հիվանդաթերթիկի առաջին իսկ օրվանից սկսած է հաշվարկը կատարվում։
4. Եթե հիվանդաթերթիկը 2021թ. սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ է, հաշվարկվու՞մ և վճարվու՞մ է միանգամից 14 աշխատաքային օրվա համար (8 օր սեպտեմբեր + 6 օր հոկտեմբեր), թե՞ սեպտեմբերինը սեպտեմբերի աշխատավարձի հետ ենք հաշվում և վճարում, իսկ հոկտեմբերի օրերը՝ հոկտեմբերի աշխատավարձի հետ։

Տեսակը՝ ինքնահոս
Գրելու մասի հաստությունը՝ 0,7 մմ
Իրանը՝ պլաստմասե
Քարթրիջի թանաքի գույնը՝ կապույտ

  • Բացի թանաքով լիցքավորվելուց, գրիչը գրում է նաև միջուկ-քարթրիջով
  • Գրիչի հետ տրվում է 1 միջուկ-քարթրիջ
  • Գրիչն ունի փաթեթավորում՝ նվիրելու համար

[product id=”71255″]

Մարիա.

Բարև ձեզ: Այսպիսի հարց ունեմ. եթե ՀՈԱԿ-ը վերանորոգման և երկարատև չաշխատելու պատճառով ունի ապրանքներ, որոնք պիտանի են հետագա օգտագործմանը, այդ ապրանքները ուզում ենք հանձնել մեկ այլ ՀՈԱԿ-ի, որը դրամական ունի։ Խնդրում եմ պատասխանել՝ կարո՞ղ ենք դուրսգրել, եթե այո, կամ ոչ, ի՞նչ տարբերակ կառաջարկեն, ի՞նչ փաստաթղթեր են պետք որպես հիմք։
Շնորհակալություն:

Արսեն.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն ֆիզ. անձից գնել է մեքենա ձեռնարկատիրական նպատակներով, սակայն 5 ամիս անց ուզում է այն վերադարձնել (համաձայնություն կա կողմերի միջև)։ Ինչպե՞ս է դա կատարվելու, և արդյո՞ք հարկեր կառաջանան։ ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով։
Նախապես շնորհակալ եմ։

Հրանուշ.

Բարև Ձեզ։ Մի էսպիսի հարց ունեմ. կազմակերպությունը իր պահեստից մեր մեկ այլ կազմակերպության պահեստ՝ որպես ի պահ, տեղափոխել է ապրանք։ Խնդրում եմ ինձ հուշել՝ նման դեպքում ինչպիսի՞ ձևակերպում պետք է անել 2 կազմակերպություններում էլ։ Կանխավ շնորհակալ եմ։

Անահիտ.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. եթե ԱԱՀ վճարող կազմակերպությունը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտ ֆիզ. անձին, ապա հարկային հաշիվ, թե՞ հաշիվ վավերագիր է դուրս գրելու: Եվ արդյո՞ք լրացուցիչ հարկային պարտավորություններ կառաջանան եկամտային հարկի կամ շահութահարկի գծով: Արդյո՞ք ԱԱՀ-ն /եթե հարկային հաշիվ է դուրս գրվում/ հաշվանցման ենթակա է:

Գայանե.

Բարև ձեզ։ Պատերազմի պատճառով աշխատանքային գրքույկները մնացել են Շուշիում։ Հիմա ոչ հրաման կա, ոչ գրքույկ։ Աշխատակիցը 1995 թվականից աշխատում է հիմնարկում, բայց հիմնարկի անվանումը 2018թ-ին փոխվել է ու կնիքի վրա գրված է ներկայիս անվանումը։ Հիմա ես ո՞նց պետք է աշխատանքային գրքույկը լրացնեմ, եթե ոչինչ չի պահպանվել։

Անի.

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Ունեմ մի հարց. ԱՁ միկրոձեռնարկատիրության հայտը ներկայացրել է ճիշտ ժամանակին, սակայն հետո հաշվառումից հանվել է, երբ բացվել է ԱՁ նորից միկրոձեռնարկատիրության հայտը չենք տվել, ու հիմա համարվում է ԱԱՀ վճարող: Ի՞նչ տարբերակներ կան օգնելու:

Հայկ.

Բարև Ձեզ: Հարցս աշխատանքային գրքույկների մասին է: Եթե աշխատողին ընդունել եմ 2018 թվականին, ապա մինչ այդ ունեցած նրա աշխատանքային ստաժը թվայնացնելու համար հենց աշխատողը պե՞տք է դիմի սոցապ բաժին, թե՞ գործատուն:

Լիլիթ.

Բարև Ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում: Invoicing-ում ստացած հարկային հաշիվների մեջ լրացուցիչ բաժնում, եթե հարկային հաշիվն ուղարկող ՍՊԸ-ն նշում է փոխանցումով, դա տվյալ Ա/Ձ-ի համար խնդիր կառաջացնի՞, թե՞ ոչ:

Տիգրան.

Արդեն մի քանի օր է փորձում եմ e-invoicing համակարգ մուտք գործել և ուղարկել հաշվարկային փաստաթուղթ, մինչդեռ համակարգը չի ճանաչում ինձ: Խնդրի հետ կապված զանգահարել եմ թեժ գիծ, որտեղ ինձ ասեցին՝ խնդիրը տեխնիկական է, բայց լուծում չի ստացվում դեռևս: Բոլոր գործողությունները ըստ e-invoicing համակարգի կատարվել են, բոլոր գործառույթները նշվել են իմ կողմից, հանդիսանում եմ օգտվող և լիազոր էլեկտրոնային համակարգում, մինչդեռ կրկին չի հաջողվում է մուտք գործել: Խնդրում եմ օգնել:

Գուրգեն.

Ինչպե՞ս գրանցվել որպես լիազոր, քայլերը կասե՞ք: “Էլեկտրոնային պայմանագրի կնքում” բաժնում ի՞նչ պայմանագիր պետք է ներբեռնեմ, ԱՁ եմ: Ընտրեք ֆայլը՝ ի՞նչ file և որտեղի՞ց ներբեռնեմ:
Taxservice.am որպես օգտվող մուտք չեմ կարող գործել, որպես լիազոր կարող եմ, կարո՞ղ եք օգնել:

Կարինե.

Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ՝ երկու տարբեր վայրերում, և երկու տեղից էլ պահում են եկամտային հարկ և կենսաթոշակային վճար: Արդյո՞ք չպետք է մի տեղից պահվեր և ու՞մ կարող եմ դիմել այս հարցով։

Սյուզի.

Բարև ձեզ։ Եթե աշխատողն աշխատել է մինչև օգոստոսի 30-ը, բայց ծրագրով հոկտեմբերի 1-ին ենք ազատել աշխատանքից, ապա ո՞ր ամսվա եկամտայինում պետք է արտացոլենք վերջնահաշվարկը:

Սերոժ.

Բարև ձեզ: Արդյո՞ք աշխատողը փորձաշրջանի ընթացքում կարող է աշխատանքից ազատվել 3 օր առաջ գործատուին ծանուցելով, թե՞ պետք է պահպանվեն ծանուցման ընդհանուր ժամկետները։ Շնորհակալ եմ։