Ինքնահաշիվ կանխավճարների դիմաց

Հրանուշ.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ոչ ռեզիդենտների կողմից դուրս գրված կանխավճարային հաշիվների հիման վրա դուրս գրվու՞մ է ինքնահաշիվ, թե՞ ոչ։ Եթե այո, ապա խնդրում եմ նշել, օրենքի ո՞ր հոդվածով է այն կարգավորվում։ Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ՀՕ հ.56 մաս 7. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքի գծով ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը, Օրենսգրքի 4-րդ բաժնի համաձայն, կրում են գործարքի կողմ համարվող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը, նոտարը կամ մշտական հաստատությունը, ապա այդ գործարքի մասով հարկային հաշիվը, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում նաև՝ ճշգրտող հարկային հաշիվը դուրս է գրվում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի կամ մշտական հաստատության կողմից:
Նաև ՀՕ հ.70 մաս 2:

Հրանուշ

Շատ շնորհակալ եմ պատասխանի համար։ Հարցիս բուն իմաստը կայանում է նրանում․ արդյո՞ք ոչ ռեզիդենտի կողմից տրամադրված ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ հաշվի հիման վրա անհրաժեշտություն առաջանու՞մ է դուրս գրել հարկային հաշիվ։ Օրինակ, եթե վճարումը կատարված է, բայց ըստ պայմանագրի, ծառայությունների մատուցումն իրականացվելու է 5 տարի անց, այսինքն՝ ծառայությունների մատուցմնան հաշիվը ստացվելու է 5 տարի հետո։ Նման դեպքում կատարվում է շահութահարկի հաշվարկ և վճարում՝ վճարված գումարի մասով, իսկ ինքնահաշիվ դուրս է գրվում հաշիվը ստանալուց հետո՞։ Նախապես շնորհակալություն։

Tigran

Ձեր գրածը արդեն ֆինանսական հաշվառման հարց է դառնում, իսկ հարկային հաշվառման տեսանկյունից պետք է հաշվի առնել, որ շահութահարկի հարկի համար տվյալ հարկային տարով է հաշվառվում տարվում ու հաշվեգրման մեթոդով:

Ալլա

Կանխավճարային հաշիվը դուրս է գրվում փոխանցում կատարելու համար, որը հիմք է հանդիսանում փոխանցում կատարելուց հաշվարկել ոչ ռեզիդենտի շահութահարկը, եթե ծառայությունը մատուցվել է ՀՀ տարածքում, իսկ ինքնահաշիվ գրվում է, երբ ստանում եք ծառայության մատուցման դիմաց տրամադրված հաշիվը/ինվոյսը։

Ալլա

Կանխավճարային հաշիվը դուրս է գրվում փոխանցում կատարելու համար, որը հիմք է հանդիսանում փոխանցում կատարելուց հաշվարկել ոչ ռեզիդենտի շահութահարկը, եթե ծառայությունը մատուցվել է ՀՀ տարածքում, իսկ ինքնահաշիվ գրվում է, երբ ստանում եք ծառայության մատուցման դիմաց տրամադրված հաշիվը/ինվոյսը։