27/10/2026

Քրիստինա.

Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ Ա/Ձ-ում, աշխատավարձս գրած է 65 000, բայց չեմ ստանում, քանի որ տոկոսային է իմ աշխատավարձը՝ վարսահարդար եմ: Դեկրետ գնալուց ինչքա՞ն գումար պետք է ստանամ, և ո՞վ պետք է վճարի այդ գումարը՝ գործատուն, թե՞ պետությունը:

Ընկերություն՝ Մարմարի Աշխարհ ՍՊԸ
Հասցե՝ ք. Երևան, Դավիթ Բեկ 87
Հեռախոս՝ 091514300
Էլ. փոստ՝ info շնիկ marmar.am
Թափուր աշխատատեղ՝ Կադրային գործի հաշվապահ
Պարտականություններ՝
– Իրականացնել նյութական արժեքների, ծառայությունների մուտքերի գրանցում
– Կազմել վճարման հանձնարարագրեր, ձևակերպել բանկային քաղվածք
– Վարել հաշվապահական հաշվառման փաստաթղթաշրջանառությունը
– Կատարել կադրային գործ՝ հրամանների, պայմանագրերի, տաբելների կազմում
– Աշխատավարձի հաշվարկ
– Գլխավոր հաշվապահի կողմից տրված այլ հանձնարարություններ
Պահանջներ՝
– Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
– Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ
– Աշխատանքային օրենսդրության իմացություն
– ՀԾ-Հաշվապահ ծրագրի գերազանց իմացություն
– MS Office փաթեթի գերազանց իմացություն
– e-Invoicing ծրագրի իմացություն
– Արագ կողմնորոշվելու ունակություն
Աշխատավարձ՝ Նախնական աշխատավարձը՝ առանց հարկերի և դրոշմանիշային վճարի՝ 125 000 ՀՀ դրամ
Այլ նշումներ՝ Հասցե՝ ք. Երևան, Աճառյան 17, 6-օրյա աշխատանքային գրաֆիկ, 6-րդ օրը՝ կես օր

Արմինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կասե՞ք, եթե կազմակերպությունը անփութության պատճառով կորցրել է գույքի շրջանառության մատյանը, (գիտեմ, որ դա կհամարվի չվարել) ապա որքա՞ն է տուգանքը, կամ ի՞նչ մեղմացուցիչ հանգամանքներ կարող է հաշվի առնվել։ Ինչպե՞ս վարվել։

Գայանե.

Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։
Եթե աշխատողը ֆիզարձակուրդում է և իր 140 օրը լրացել է, բայց ինքը չի ներկայացնում դիմում, կարո՞ղ եմ իր անաշխատունակության թերթիկը հիմք ընդունել և համարել աշխատանքի մեջ:

Գոհար.

Բարև Ձեզ: Էսպիսի մի հարց. կարո՞ղ է արդյոք զինվորականը՝ ստորին օղակում աշխատող, Ա/Ձ ունենա և ընդհանրապես պետական սեկտորի աշխատողը կարո՞ղ է ձեռնարկատիրական գործունեությամբ ղբաղվել, որտե՞ղ կարդամ ավելի մանրամասն:

Քրիստինե.

Բարև ձեզ։ Մի հարց ունեմ. ես հիվանդացել եմ կորոնավիրուսով և ներկայացնելու եմ 14 օրվա անաշխատունակության թերթիկ։ 100 % պիտի վճարվե՞մ հիվանդացած օրերի համար, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն։

Գուրգեն.

Բարև Ձեզ: Եթե ես աշխատում եմ ԱՁ-ով և չունեմ աշխատող, նոր օրենքը քովիդի հետ կապված, տարածվու՞մ է նաև իմ վրա։ Արդյո՞ք ես ևս պետք է թեստ հանձնեմ կամ պատվաստում ստանամ։ Եթե այո, խնդրում եմ նշել որևէ հղում ԱՁ-ի մասով։
Շնորհակալ եմ:

Լիլիթ.

Բարև ձեզ: Սեպտեմբեր ամսին ընդունել ենք նոր աշխատող, ով որոշակի ժամկետով է պայմանագիր կնքել: Աշխատել է ընդամենը 3 օր ու ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: Մինչև մեզ մոտ ընդունվելը իր գործատուի մոտ գտնվել է ֆիզարձակուրդում: Խնդրում եմ օգնեք՝ ինչպե՞ս հաշվարկեմ նպաստի գումարը, և հասնու՞մ է արդյոք իրեն այդ նպաստը:
Կանխավ շնորհակալություն:

Քնքուշ․

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն զբաղվում է նորաձևության սրահի գործունեությամբ, նաև համարվում Է միկրոձեռնարկատեր։ Կարո՞ղ եմ ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ վավերագրում տարանջատել նյութածախսը։

Անի.

Բարի օր, հարգելի՛ հաշվապահներ: Կազմակերպությունը հրաման է ստացել, որտեղ նշված է, որ բոլոր աշխատակիցները պետք է 01.10.2021թ. դրությամբ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստման սերտիֆիկատ: Նաև նշված է, որ պետք է 01.10.2021թ.-ից ուղարկել հաշվետվություն աշխատակիցների ցուցակի, ովքեր են պատվաստված, ովքեր ունեն թեստի պատասխան, ովքեր հրաժարվում են պատվաստումից, չունեն թեստի պատասխան իրենց իսկ ստորագրված բացատրագրով: Նշված է՝ 1-ին հաշվետվությունն ուղարկել մինչև 15.10.2021թ.: Էլ ու՞մ է նման հրաման եկել և որտե՞ղ պետք է լրացնել այդ հաշվետվությունը: Շնորհակալ եմ:

Կառավարությունը հավանություն է տվել նաև «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի նպատակն է նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը: Ըստ հիմնավորման, սահմանափակումներ են դրվել նաև կանխիկ միջոցների ծախսային և եկամտային մասերի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանափակման պետք է ենթարկվեն հնարավոր խոշոր գործարքները: Ընդ որում՝ այդ սահմանափակումները կրում են աստիճանակարգային բնույթ: Մասնավորապես, նախագծով սահմանվել է, որ ՀՀ տարածքում անձանց միջև 2022 թ. հունվարի 1-ից ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքներում դրանց դիմաց վճարումը և վճարի ստացումը և այլ գործարքները իրականացվելու են անկանխիկ ձևով՝ աստիճանակարգված ձևով: Ինչպես ծախսային, այնպես էլ եկամտային մասում կանխիկի վրա սահմանափակում սահմանելիս հաշվի է առնվել Երևան քաղաքի և մարզերի միջև ոչ համաչափ զարգացվածության հանգամանքը: Այդ պատճառով անկանխիկ վճարումների վերաբերյալ պահանջները դասակարգվել են ըստ վայրերի և սահմանվել են (Երևան, մարզկենտրոններ, այլ քաղաքային վայրեր) անկանխիկ վճարման պահանջի իրականացման տարբեր ժամկետներ: Մանրամասն

Մելինե.

Բարև Ձեզ: Եթե աշխատողը գրանցված է 2 տարբեր կազմակերպություններում, որոնք աշխատում են 5 օրյա գրաֆիկով՝ 2 տեղում էլ պետք է նշել համատեղությամբ և կես դրույք տա՞լ, թե՞ մի տեղում նորմալ տևողություն, մյուսում կես դրույք:

Անի.

Բարև Ձեզ։ Ես ԱՁ եմ, աշխատում եմ սոցիալական մեդիա մարքեթինգի ոլորտում։ Վճարում եմ շրջանառության հարկ։ Այսօր ստացել եմ հետևյալ նամակը file-online.taxservice.am համակարգով՝
1. Ձեր կողմից 2021 թ. 02 եռամսյակում դուրս գրված հաշիվ-վավերագրերի, ճշգրտող հաշիվ-վավերագրերի շրջանառության և ՀԴՄ-ի ֆիսկալ հասույթի հանրագումարը մեծ է շրջանառության հարկի հաշվարկի 22-րդ տողի գումարից: Այս վարքագիծը պարունակում է հաշվարկային փաստաթղթերով գործարքների իրացման շրջանառությունը թերհայտարարագրելու ռիսկ: Վերը նշված ռիսկային գործոնները պահպանվելու դեպքում հարկային մարմինն օրենքով սահմանված կարգով միջոցներ կձեռնարկի դրանց արժանահավատության ճշգրտման ուղղությամբ:
Միաժամանակ, հայտնում ենք, որ Հարկային օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Դուք իրավունք ունեք մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ հարկային մարմին ներկայացնել բացատրություններ և պարզաբանումներ file-online.taxservice.am կայքի «Հաշվետվություններ» բաժնում՝ լրացնելով N 156 հաշվետվական ձևը:
Խնդրում եմ ասել՝ արդյո՞ք այս նամակը վերաբերվում է իմ գործունեության տեսակին։ Ես ՀԴՄ-ով չեմ աշխատում։ Հաշվետվության մեջ լրացնում եմ միայն 16 և 22 կետերը։ Ի՞նչ խորհուրդ կտաք։
Կանխավ շնորհակալություն: