29/10/2026

Ընկերություն` Բրենդ Լիդեր ՀՁ ՍՊԸ
Հասցե՝ ք. Երևան, Ներքին Շենգավիթ 11 փողոց, 1-ին շինություն
Հեռախոս՝ 010488575
Էլ. փոստ՝ hr շնիկ brandleader.am
Թափուր աշխատատեղ՝ Կադրային գործի հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
– Փաստաթղթերի կազմում
– Կադրերի հաշվառում
– Աշխատավարձերի հաշվարկ
– Եկամտային հարկի ամփոփ հաշվարկի կազմում:
Պահանջներ՝
– Բարձրագույն կրթություն՝ հաշվապահի/ֆինանսիստի/տնտեսագետի մասնագիտությամբ
– Առնվազն 2 տարվա կադրային հաշվապահի աշխատանքային փորձ
– 1C, Word, Excel ծրագրերի գերազանց իմացություն
– Հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառումը կանոնակարգող օրենսդրության իմացություն
– Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին, վերջնաժամկետների պահպանում
– Հաղորդակցման ունակություններ
– Թիմում աշխատելու ունակություն:
Աշխատավարձ՝ 150 000 ՀՀ դրամ
Այլ նշումներ՝ Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր բացատրական նամակը և ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` hr շնիկ brandleader.am թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը:

Ընկերություն՝ ԲրենդԼիդեր ՀՁ ՍՊԸ
Հասցե՝ ք. Երևան, Ներքին Շենգավիթ 11 փողոց, 1 շինություն
Հեռախոս՝ 010488575
Էլ. փոստ՝ hr շնիկ brandleader.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
– Հաշվապահական հաշվառման վարում 1C 8.3 ծրագրով
– Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն
– Հաշվապահական այլ պարտականությունների իրականացում
Պահանջներ՝
– Բարձրագույն կրթություն՝ հաշվապահի/ֆինանսիստի/տնտեսագետի մասնագիտությամբ
– Առնվազն 2 տարվա հաշվապահի աշխատանքային փորձ
– 1C, Word, Excel ծրագրերի գերազանց իմացություն
– Հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառումը կանոնակարգող օրենսդրության իմացություն
– Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին, վերջնաժամկետների պահպանում
– Հաղորդակցման ունակություններ
– Թիմում աշխատելու ունակություն
Աշխատավարձ՝ 180 000 ՀՀ դրամ
Այլ նշումներ՝ Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր բացատրական նամակը և ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` hr շնիկ brandleader.am թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը:

Ալինա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Իմ հիմնական աշխատանքից բացի զբազվում եմ նաև արտադրական գործունեությամբ, մասնավորապես ստեղծում և վաճառում եմ ձեռագործ զարդեր սոց․ հարթակներում (Facebook/Instagram): Հիմա մի ընկերության հետ համագործակցության համար (որն ինձ փոխանցումներ է անելու անկանխիկ) անհրաժեշտ է, որ ունենամ ՀՎՀՀ: Որոշել եմ գրանցել Ա/Ձ և դիմել միկրոյի համար: Հարցերս հետևյալն են.
1. Արդյո՞ք պարտադիր է ունենալ ՀԴՄ սարք
2. Արդյո՞ք տարեկան շրջանառությունը կարելի է ցույց տալ միայն հաշիվ ապրանքագրերով, և արդյո՞ք չի ստուգվի նաև սոց․ հարթակներում ներկայությունը

Աննա.

Կազմակերպությունը գրանցված է Երևանում, ունի 2 գործունեության հասցե, մեկը Երևանում, մյուսը` մարզում։ Երևանում գործունեություն իրականացման մասով աշխատողների թիվը չի գերազանցում 10-ը (սակայն ընդհանուր աշխատողների թիվը 10+ է)։ Կարո՞ղ է գործատուն շարունակել աշխատավարձը վճարել կանխիկ եղանակով։ հ.գ. Օրենքում ասում է՝ Երևանում գործունեություն իրականացնող և 10+ աշխատող ունեցող: ՊԵԿ-ից ասացին՝ ճշտել Աշխ. և սոցապ նախարարությունից, այնտեղից էլ օրենքի հղում տվեցին և ասացին օրենքը մեկնաբանելու իրավասություն չունեն:

Յանա.

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք։ Արդյո՞ք երկու կազմակերպություններ (երկուսն էլ համարվում են ԱԱՀ վճարող) կարո՞ղ են իրար միջև կնքել տրասնպորտային միջոցի անհատույց օգտագործման պայմանագիր։ Կանխավ շնորհակալություն։

Աննա.

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ մեկ օրով վարորդ ենք վարձել, որպեսզի տեղափոխի մեր կազմակերպության սարքավորումը՝ վերանորոգելու նպատակով: Արդյո՞ք պետք է կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր մեկ օրվա համար և վճարել եկամտային հարկ ե այլ վճարումներ:

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, ԱԱՀ 07 ամսվա հաշվետվության մեջ ներառվու՞մ է հաշվարկային փաստաթուղթը, որը ստացել ենք 07 ամսին, բայց մինչ այսօր չենք հաստատել ինչ-ինչ պատճառով: Շնորհակալ եմ:

Սյուզի.

Բարև ձեզ։ Խնդրում եմ կասեք՝ ԱԱՀ և ակցիզ, հարկի միասնական հաշվարկի մեջ ԱԱՀ դեբետ բաժնում արդյո՞ք չպիտի գրվի Ե-ինվոյսինգով ստացված հարկային հաշիվների ընդհանուր գումարը։ Շնորհակալություն:

Էլլադա.

Բարև ձեզ: Աշխատակիցը 09.03.2021թ.-ից եղել է բյուլետենում, բայց 140 օրը լրացել է, և Taxservice-ում փոփոխություն չի կատարվել, 26.07-ին աշխատակցի համար պետք է լրացվեր «մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ» բաժինը: Տվյալ գործողությունը հնարավո՞ր է ուշացմամբ անել, և ի՞նչ հետևանքներ հնարավոր է լինի:

Հայկ.

Բարև Ձեզ։
Եթե որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր եմ կնքում (օրինակ՝ 5 օրով) բացակայող աշխատողին փոխարինելու համար, արդյո՞ք խնդիր կառաջանա նվազագույն աշխատավարձի հետ կապված։
Շնորհակալություն։

Անի.

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցս ֆիզի փոխարեն ընդունվել է աշխատանքի և ֆիզի վերադառնալուց հետո կրկին ժամանակավոր փոխարինելու է ուսուցչի, մինչև մրցույթը կայանա, հիմա հրամանով պետք է կարգավորել, թե՞ ազատել նորից ընդունել:

Գառնիկ.

Բարև ձեզ:

Խնդրում եմ, ասացեք՝ ի՞նչ մաքսատուրքեր և հարկատեսակներ են կիրառվում ցեմենտի մաքսազերծման ժամանակ՝ ներմուծված Իրանից: Մասնավորապես, պետ. տուրքի մասին։

Շնորհակալություն:

Աննա.

Ի՞նչ է նշանակում հարկային մարմնում առկա անձնական հաշվի քարտի տվյալների չկատարված ընդհանուր հարկային պարտավորություններից առաջացած տույժերը, տուգանքները, ապառքները, որոնց մեջ ներգրաված է եկամտային հարկ, շահութահարկ, սոց. վճար, շրջ.հարկ: Ինչպե՞ս պետք է մարվի բոլոր տույժերը, տուգանքները:
Ծանուցագիրը ուղարկել եմ:

Ան.

Հարգելի՛ հաշվապահներ, հուլիս ամսին ստացել ենք հարկային հաշիվ 142 200 դրամ` ԱԱՀ-ով, 2 տեսակի ապրանք, բայց հետ ենք վերադարձրել գնված ապրանքի 1 տեսակը, մնացել է 1 ապրանք` 7 020 դրամ արժողությամբ` ԱԱՀ-ով: Մեկ օր անց ճշգրտել են հարկային հաշիվը: Հարցս հետևյալն է. ԱԱՀ 260 հաշվետվության ձևի մեջ ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների ո՞ր տողում ներառել այդ 135 200 դրամը՝ 19 տողու՞մ: Արդյո՞ք այդ 135 200 թիվը ներառվում է 18 տողում, հետո նոր միայն հանվում մյուս տողում: Ինչպե՞ս վարվել: Կանխավ շնորհակալ եմ: