29/10/2026

Մարալ․

Բարև Ձեզ,

Ես ծրագրավորող եմ և պետք է դառնամ անհատ ձեռներեց, որպեսզի կարողանամ աշխատել Հայաստանից դուրս գտնվող ընկերությունում (գտնվելով Հայաստանում): Որտե՞ղ կարող եմ ծանոթանալ հարկերի (այն գումարի, պայմանների, երբ) մասին տեղեկություններին, որոնք ես պետք է վճարեմ որպես անհատ ձեռնարկատեր:

Կանխավ շնորհակալություն։

Ալինա․

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք, նախապես շնորհակալություն։ Կարո՞ղ եք ասել՝ եթե կազմակերպությունը ձեռք է բերում որոշ ապրանքներ՝ մոտ 100 000 դրամի սահմաններում ՀԴՄ կտրոնով, կտրոնի վրա կա գնորդի ՀՎՀՀ, ի՞նչ ձևակերպումներ և հարկեր են տալիս։ Որպես գնորդ ի՞նչ հաշվետվություն ենք տալիս։ Աշխատում ենք շրջանառության հարկով։

Լուսինե․

Բարև Ձեզ,երբ եկամտային հարկի գումարը փոքր է մայրության նպաստի չափից, փոխհատուցման համար ՊԵԿ կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել։ Եվ եթե օրինակներ կան, կխնդրեմ ուղարկել։ Շնորհակալ եմ։

Զոյա․

1) 3-րդ և 4-րդ կետերում նշված անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.

Մինչև 1 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 18 000 դրամ
1 200 001-ից մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 36 000 դրամ
2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 66 000 դրամ
6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 102 000 դրամ
12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 180 000 դրամ

Խնդրում եմ մեկնաբանել

2) Ունեմ ԱՁ (միկրոձեռնարկատիրություն է), զինվորական ապահովագրության հիմնադրամին վճարում ենք 15 000 ԱՁ տնօրեն և 1 500 աշխատողի համար (ամսական): Այդ գումարները նվազեցվե՞լ են։ Ինչքա՞ն պիտի վճարենք և երբվանի՞ց։

Էդգար․

ԱՁ-ն զբաղվում է առևտրային գործունեությամբ և ցանկանում է զբաղվել նաև հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ։ Խնդրում էմ պարզաբանել՝ տվյալ դեպքում առևտրային գործունեությունը քանի՞ տոկոսով է հարկվում։ Կանխավ շնորհակալություն։
(Կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկի համակարգում, հանրային սննդի ոլորտում, նաև գործունեություն իրականացնելիս համաձայն ՀՕ 258 հոդվածի առևտրային գործունեությունը կհարկվի 20 տոկոս դրույքաչափով, թե՞ 5 տոկոս):

Յանա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք՝ 01.01.2020թ.-ից աշխատողների աշխատավարձը և այլ վճարումները կատարում ենք բանկային փոխանցումով։ Արդյո՞ք պարտադիր է, որ աշխատողները նախկինի պես ստորագրեն աշխատավարձի տեղեկագիրը։ Կանխավ շնորհակալություն:

Ամալյա.

Օղու արտադրությամբ զբաղվող ՍՊԸ-ն ՀԴՄ-ով վաճառելու դեպքում պարտադի՞ր է գրվի ապրանքի լիտրը և անունը։

Սաթենիկ.

Բարև Ձեզ: Եթե աշխատողի պայմանագրի ժամկետը լրանում է, սակայն գործատուն ուզում է երկարացնել, ինչպե՞ս պետք է երկարացնել, համաձայնագրով, թե՞ նոր աշխատանքային պայմանագիր պետք է լինի։

Մարինա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կասե՞ք, խնդրում եմ, եթե կազմակերպությունը ֆիզ. անձին վարձակալության է տալիս իր տարածքներից մեկը, ի՞նչ հարկային պարտականություններ են իր մոտ առաջանում, և ինչո՞վ են վերջիններս տարբերվում իրավաբանական անձին վարձակալության տալուց։

Սոֆյա.

Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ` կարելի՞ է կողմերի համաձայնությամբ աշխատողին ուղարկել իր հասանելիք ամենամյա արձակուրդին, եթե դեռ չի լրացել աշխատողի անընդմեջ աշխատանքի վեց ամիսը: Շնորհակալություն:

Անի.

Հարգելի հաշվապահներ, ֆիզի փոխարեն ժամանակավոր փոխարինող ենք ընդունել մինչև ուսումնական տարվա ավարտը, 7-ամիս է աշխատել, տվել եմ արձակուրդ 26 օր /42 օրից երկարացված/, այժմ օգոստոսի 6-ից աշխատանքի է, սակայն դասապրոցես չկա: Ի՞նչ հիմքով և հոդվածով ազատեմ իրեն, որ օգոստոսի համար ավել չվճարենք: Բացի այդ 31-ին հիմնական աշխատակիցը վերադառնալու է։ 22 աշխատանքային օր աշխատելու է, դրա համար վերջնահաշվարկ հասնու՞մ է:

Արտակ.

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք աուդիտ իրականացնելու համար (աուդիտորական կազմակերպությունում, որպես աուդիտոր աշխատելու) անհրաժեշտ է աուդիտորական որակավորում (ՀՀԱԱ կողմից կամ այլ սերտիֆիկատ)։ Նախապես շնորհակալություն

Դիանա.

Խնդրում եմ ասել՝ ճիշտ կլինի հետևյալ հաշվարկը: Եթե շաբաթական 18 ժամ տևողություն լինի, այս դեպքում մաքուր ժամավճարը հաշվելով կլինի՞ 510դր., աշխատողը սոց. վճար վճարող է, դրոշմանիշն էլ մինչև 100 000 դրամի սանդղակով, աշխատավարձը կլինի՞ 51 264 դր: Շնորհակալ եմ նախապես: