29/10/2026

Լիաննա.

Ողջույն, սիրելի հաշվապահներ։ Մի հարց եմ ուզում տամ, որպես հաշվապահությանը հեռվից ծանոթ մեկը։ Եթե իմ ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով, և հարկվում է 16 կետով (այլ գործունեությունից եկամուտներ)։ Ես այստեղ պետք է լրացնեմ իմ ՀԴՄ-ով ստացված շրջանառության թիվը, այո՞։ Հիմա հարցս, եթե ես մեկ այլ ՍՊԸ-ի հետ աշխատում եմ հաշիվ-վավերագրով, գումարը փոխանցում են իրենք հաշվարկային հաշվով, ես այդ գումարի թիվը պետք է գումարե՞մ իմ ՀԴՄ թվին հաշվարկի ժամանակ (այդ գումարի համար ՀԴՄ տպվու՞մ է, թե՞ ոչ)։

Արթուր.

Բեռնափոխադրող կազմակերպության միջոցով ապրանք տեղափոխելիս ապրանքը վնասվել է։ Հնարավո՞ր է արդյոք ապրանքը խոտանել և ծախս ճանաչել, թե՞ պետք է բեռնափոխադրող կազմակերպությունը փոխհատուցի:

Լիաննա.

ՏՏ ոլորտի հավաստագրված կազմակերպության աշխատակիցը աշխատել է կազմակերպությունում 05.04.2018-06.04.2021թթ., կարելի է ասել 3 տարի (5-օրյա աշխատանքային գրաֆիկով)։ Այդ ընթացքում ոչ մի անգամ արձակուրդ չի գնացել։ 05.04.2018թ.-ից մինչև 31.08.2019թ. աշխատել է 190 000 դրամ աշխատավարձով, իսկ 01.09.2019թ.-ից մինչև 06.04.2021-ը 250 000 դրամ աշխատավարձով։ Ինչպե՞ս պետք է հաշվարկել աշխատողի վերջնահաշվարկը՝ հաշվի առնելով այդ տարիների ընթացքում տեղի ունեցող փոփոխությունները (սոց. վճար, դրոշմանիշային վճար, կուտակային կենսաթոշակայինի բաղադրիչի գումար և այլն):

Անի.

Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս պետք է հաշվել նոր օրենքով բյուլետենը, և եթե շարունակական բյուլետեն է (սեպտեմբերի 10-ից 20-ը, 21-ից հոկտեմբերի 13-ը), ապա միջինի հաշվարկման ժամանակ երկուսի դեպքում էլ օգոստոսի՞ց ենք հետ գնում:

Գոհար.

Բարև ձեզ: Ես աշխատանքի եմ ընդունվել 11.08.2020 թվին: Մինչ այդ ոչ մի տեղ չեմ աշխատել: Վատառողջ լինելու համար 3 օր բյուլետեն եմ վերցրել, իսկ 3 օր էլ արձակուրդի մեջ եմ եղել: Հիմա իմ աշխատավարձը որքա՞ն կկազմի, աշխատավարձս 68 000 դրամ է:

Բարև Ձեզ: Ուզում եմ մեզ համար շատ կարևոր հարց տալ: Արդյո՞ք միկրոձեռնարկության դաշտում աշխատելու համար պետք է ամեն տարի հայտարարություն տալ: Եթե մենք 2020 թվականի համար աշխատել ենք որպես միկրոձեռնարկություն և զեկուցել ենք հարկայինին մեր շրջանառության ծավալների մասին, լրացնելով հաշվետվություն 2020թ. համար, մենք պետք է նորի՞ց տայինք հայտարարություն 2021 թվականի համար, այլապես կհամարվի, որ մենք պետք է ԱԱՀ և ակցիզային հարկի ամսական հաշվետվություն տա՞նք:

Բանջարեղենի խանութը որը գործում է շրջհարկի դաշտում տալիս է միային եռամսյակային հաշվարկը միայն, թե՞ կան նաև այլ հաշվետվություններ։ Նշեմ, որ գրանցված աշխատող չունի և նոր պետք է գրանցի։

Աստղիկ.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել ձևակերպումների և փաստաթղթերի կազմման հարցում։ Ընկերությունը ձեռք է բերել ՀՄ/սարքավորում/ ֆիզիկական անձից առանց որևէ փաստաթղթի։ Արժեքը կազմում է 3000$: Ինչպե՞ս ցույց տամ ՀՄ-ի ձեռքբերումը։

Նարեկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ԱՁ ունենալուն զուգահեռ կարո՞ղ եմ այլ ընկերությունում գրանցված աշխատող լինել:

Արուսիկ.

Բարև Ձեզ:
Ուզում եմ բացել ՍՊԸ, որը կզբաղվի շինարարությամբ (ներքին վերանորոգման և հարդարման աշխատանքներ)։ Հնարավո՞ր է աշխատել միկրոձեռնարկատիրության ոլորտում և եթե այո, ապա կարո՞ղ եմ համագործակցել այլ իրավաբանական անձնանց հետ հաշիվ դուրս գրելով։

Արման.

Բարև ձեզ: Էլեկտրոնային եղանակով Ա/Ձ հայտ լրացնելիս, տնտեսական գործունեության տեսակն ընտրելուց չեմ գտնում այն ինչ գոնե մոտ է իմ կատարած գործունեությանը, այս դեպքերում ի՞նչ անել:

Լիաննա.

Բարև ձեզ: Եթե աշխատակիցը համատեղությամբ է աշխատում և ուզում է գնալ արձակուրդ, ինչպե՞ս կազմակերպել արձակուրդը, եթե մյուս կազմակերպությունում նոր է անցել աշխատանքի, դեռ վեց ամիսը չի ձևավորվել։
Կանխավ շնորհակալություն։

Դիանա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս է շուկայից ձեռքբերումը ցույց տրվում շրջհարկի հաշվետվության մեջ, ի՞նչ հիմքով ենք համարում տվյալ ձեռքբերումը շուկայից: Շնորհակալ եմ:

Մելինե.

Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը գրանցված է 2 կազմակերպությունում և նորմալ տևողությամբ՝ դա պետք է փոխե՞լ և դնել ոչ նորմալ տևողություն՝ 2 աշխատավայրում էլ, թե՞ մի տեղում նորմալ, մյուս տեղում կես դրույքով:

Մերի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ո՞վ է տեղյակ, եթե համայնքապետարանի աշխատակիցը գտնվում է ֆիզ. արձակուրդում, և նրա արձակուրդի ընթացքում համայնքը խոշորանում է (միացել է այլ համայնքի), ապա այս դեպքում այդ աշխատակիցը երեխայի խնամքի նպաստի 26 500 դրամը կարո՞ղ է ստանալ:

📢Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգի գերծանրաբեռնվածության հետևանքով համակարգում առաջացել են հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման խնդիրներ:
📎Հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ կառավարության 05․10․2017թ․ N1257-Ն որոշման N3 հավելվածի դրույթները, մինչև ծրագրային համակարգի խնդրի ամբողջական կարգավորումը, հարկ վճարողներին առաջարկվում է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու անհնարինության դեպքում՝ ՀՀ տարածքում ապրանքի մատակարարումը (առաքումը, տեղափոխումը) պարտադիր կարգով իրականացնել թղթային կրիչի վրա լրացված և հարկ վճարողի կողմից վավերացված (ստորագրված և կնիքի առկայության դեպքում՝ կնքված) այլ ուղեկցող հաշվարկային փաստաթղթերով։
📎Նշված փաստաթղթերը պետք է պարունակեն Օրենսգրքի 55-րդ հոդվածին համապատասխան հաշվարկային փաստաթղթերում ներառվող տվյալները, բացառությամբ՝ հաշվարկային փաստաթղթի սերիայի և համարի:
📎Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման ծրագրային համակարգի խնդիրների վերացման վերաբերյալ հարկային մարմինը կտարածի լրացուցիչ հաղորդագրություն:
📎Հարկ է նկատի ունենալ, որ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանումը վերացնելուց հետո, երկու աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողը նախկինում դուրս չգրված և թղթային կրիչի վրա լրացված ուղեկցող փաստաթղթի փոխարեն էլեկտրոնային եղանակով դուրս է գրում հաշվարկային փաստաթուղթ, որտեղ «Լրացուցիչ տվյալներ» դաշտում նշում է նախկինում դուրսգրման փորձի կատարման ժամանակը (րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարեթիվը), այնուհետև էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնում և դուրս է գրում:
📎Հարկային մարմինը հորդորում է խստագույնս առաջնորդվել վերը նշվածով` բացառելով չփաստաթղթավորման դեպքերը և իրացման շրջանառությունների թերհայտարարագրումը:

Անի.

Բարև ձեզ: Ես վարձու աշխատող եմ, կցանկանայի իմանալ՝ որքա՞ն ժամանակ գրանցված աշխատող պետք է լինեմ, որ երեխայի նպաստ ստանամ: Եվ ո՞վ է վճարում՝ գործատու՞ն, թե՞ պետությունը:

Անի.

Ինչպե՞ս է կատարվում ժամավճարային աշխատողի վերջնահաշվարկը, եթե գրաֆիկը տատանվել է, և արդյո՞ք կապ ունի այն փաստը, որ աշխատակիցներն են գրաֆիկը բաշխել իրար մեջ: Քանի՞ օրվա ընթացքում պետք է փոխանցել քարտին:

Արգենտինա․

Բարև ձեզ, պատրաստում եմ կոսմետիկ օճառ և շուգարինգ, կցանկանայի խանութներին էլ տալ, որ խնդրեմ՝ կմանրամասնե՞ք, թե ինչ պետք է բացել, ի՞նչ հարկեր կան սահմանված, նաև նշեմ, որ այս պահին վաճառքը իրականացնում եմ համացանցի միջոցով, մի բան էլ նշեմ, որ նպաստառու եմ, ուզում եմ բոլոր մանրամասներն իմանալ, նաև նպաստը կմնա՞, թե՞ կկտրվի։

Ռ. Գալոյան.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք: Ի՞նչ կարող եմ անել, եթե դրամարկղի գրքի էջերը ամիսներ առաջ վերջացել են, իսկ նորը չունեմ: Արդյո՞ք կարող եմ նորը գրանցել և բաց թողածը լրացնել: Կանխավ շնորհակալություն:

Մարգարիտա.

Բարև ձեզ: Քաղիրավական պայմանագրով աշխատողի հետ հնարավո՞ր է համաձայնագիր կազմել՝ ավելացված ծառայությունների գումարի փոփոխության, թե՞ այլ կերպ վարվել: