29/10/2026

Սուսաննա.

Բարև ձեզ: Արդյոք գլխ.հաշվապաը կարո՞ղ է կատարել տնօրենի պարտականություններ: Գլխ. հաշվապահը կարո՞ղ է գանձապահի արձակուրդում եղած ժամանակահատվածում կատարել նրա պարտականությունները:

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` տալ ձևակերպումը ՀԾ-ով։
Կազմակերպությունը ստացել է ծառայություն ԱՄՆ-ի ռեզիդենտ կազմակերպությունից։ Համապատասխանաբար ձևավորվում է ոչ ռեզիդենտի շահութահարկ և ԱԱՀ, դուրս է գրվել հաշիվ մատակարարի անունից, որը ինվոյսինգում երևում է` հա՛մ դուրս գրվածներում, հա՛մ ստացածներում։
ՀԾ-ում ցույց են տվել ձևավորված պարտավորությունս հետևյալ կերպ.
Դտ – 7126 Կտ- 52131 3 000$ /որից՝ 2 400$ ծառայության արժեք և ոչ ռեզ. շահութահարկ 600$/:
Ցույց եմ տալիս ոչ ռեզ. շահութահարկը՝ դտ – 52131 կտ – 5241 600$՝ դրամով:
Հարց՝ ինվոյսինգում երևացող հաշիվը դուրս գրվածում և ստացածում ինչպե՞ս եմ ցույց տալիս ՀԾ-ում, ինչպե՞ս եմ ցույց տալիս ԱԱՀ-ն: Կանխավ շնորհակալ եմ:

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցը սեպտեմբեր ամսվա վերջ գնալու է ֆիզ.արձակուրդ: 20թ. արձակուրդում է եղել հոկտեմբեր ամսին: Նպաստը հաշվարկելիս պետք է արձակուրդայի՞ն էլ հաշվել 21թ. աշխատած ամիսների համար, թե՞ ճիշտ կլինի օգոտոսին ուղարկել արձակուրդ և նոր սեպտեմբերին հաշվարկել նպաստը: Շնորհակալ եմ:

Դիաննա․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում՝ ժամանակավոր աշխատողը, ով մինչև հիմնական աշխատողի վերադառնալը գնացել է երեխայի խնամքի արձակուրդ, այդ ընթացքում լուծարվել է ստորաբաժանումը և հաստիքը, իսկ հիմնական աշխատողը վերադարձել է, կատարվել են համապատասխան նշանակումները, իսկ նրան փոխարինողը ներկայացրել է 2-րդ անաշխատունակության թերթիկը (140 օր) մինչև առաջին երեխայի խնամքի արձակուրդի ավարտը։ Այս դեպքում ժամանակավոր աշխատողին ազատե՞լ աշխատանքից, թե՞ ձևակերպել երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի 3 տարին լրանալը, ապա ազատել աշխատանքից։

Էմիլի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարո՞ղ եք օգնել բյուլետենի հաշվարկի հարցում. աշխատողը 06.07.2021-16.07.2021թթ. եղել է բյուլետենում, եթե դժվար չէ, խնդրեմ, հաշվարկի ձևը կուղարկե՞ք, ինչպե՞ս հաշվեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Անի․

Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, հիմնական միջոց ենք գնել հարկային հաշվով: Սարքավորման արժեքը 240 000 դր․ է, ներառյալ՝ ԱԱՀ: ՀԾ համակարգ մուտք անելիս հիմնական միջոցներ բաժնում ֆինանսական և հարկային հաշվառման դաշտերում ո՞ր թիվը պետք է մուտք անել՝ ԱԱՀ-ով, թե՞ առանց ԱԱՀ: Ասեմ, որ taxservice համակարգից ներբեռնել եմ հաշիվը ՀԾ, ստացված հաշիվների մեջ ձևակերպել եմ պահեստի մուտք, տվել եմ ձևակերպումներ 1114-5215, 2261-5216: Կանխավ շնորհակալ եմ:

Արտակ․

Կազմակերպությունը զբաղվում է ավտոմեքենաների համար սեղմված բնական գազի մանրածախ առևտրով՝ գազալցման կայանում՝ լիցքավորվող բնական գազի չափման համար օգտագործվող չափման միջոցներով /ԲԱ/։ Գործունեության ընթացքում մուտքային և ելքային հաշվիչների ցուցմունքների միջև առաջանում են գազի որոշակի տարբերություններ /կորուստներ/այլ կորուստներ/տեխնոլոգիական կորուստներ/, որոնց մասով ընկերությունը չի նվազեցրել շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից։ Նշված կորուստները չի գերազանցում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի 10․05․2011թ․-ի N 298-Ն և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 19․05․2011թ․-ի N 772-Ն համատեղ հրամանով հաստատված ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կապարակնքման կարգի 12-րդ կետով նախատեսված դրույթին։ Վերը նշված պարագայում գազի կորուստները ենթակա ե՞ն շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման, կորուստներին բաժին ընկնող ԱԱՀ-ի գումարները հաշվանցման, և արդյոք կարո՞ղ է ընկերությունը ներկայացնել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և շահութահարկի ճշգրտվող հաշվետվություններ՝ նվազեցնելով գազի կորուստնեը համախառն եկամտից։

Դիանա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս է կատարվում հարկերի վճարումը, երբ բոլոր հարկերը բացի դրոշմանիշային վճարից, վճարում ենք միասնական հաշվին, ինչպե՞ս է տարանջատում տեղի ունենում առանձին հարկատեսակների միջև: Շնորհակալ եմ

Յանա.

Բարև Ձեզ։
Խնդրում եմ պատասխանեք։ Աշխատողը ստորագրել է ամենամյա արձակուրդի ժամանակացույցը և ըստ այդ ժամանակացույցի տնօրենը հրաման է արձակել և աշխատողին ուղարկել արձակուրդ։ Այդ դեպքում աշխատողի դիմումը արդյո՞ք պարտադիր է։
Կանխավ շնորհակալություն։

Արմինե.

Բարև Ձեզ: Եթե աշխատողին հուլիսի 13-ից 25 աշխատանքային օր ուղարկել ենք ամենամյա արձակուրդ և երեք օր առաջ վճարել: Աշխատողի համաձայնությամբ՝ 10 օր շուտ է ուզում վերադառնալ, ո՞նց պետք է կատարեմ չօգտագործած 10 օրերի վճարումը:

Անի․

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցս 15օր երկարացրել է մայրության նպաստը, ներկայացրել է հունիսին և վճարել եմ հունիսին, հուլիսի 27-ից օգոստոսի 11-ի համար, ճի՞շտ է, հաշվետվության մեջ էլ հունիսին էլ արտացոլել եմ, ճի՞շտ է։

Յանա․

Բարև Ձեզ։
Խնդրում եմ պատասխանեք, եթե կա ազատման դիմում, ազատման հրամանում պարտադի՞ր է, որ աշխատողը նշի “Հրամանին ծանոթացա”։

Կանխավ շնորհակալություն։

Անահիտ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք՝ շրջանառության հարկի հաշվետվության հարցում: Եթե տվյալ եռամսյակում չկա եկամուտ, բայց կան ձեռքբերման ծախսեր, դրանք պե՞տք է լրացվեն 5.4 տողում, ձեռքբերման ծախսերն արտացոլվում են հաջորդ եռամսյակի հաշվետվության մե՞ջ, փոխանցվու՞մ է հաջորդ եռամսյակ: Ինչպե՞ս է պակասեցվելու:

Ռոզա.

ԱՁ-ն աշխատում է միկրոձեռնարկության դաշտում, գնորդի պահանջով ՀՎՀՀ-ով ՀԴՄ է տրամադրել և Ա/Ձ-ն անցել է ընդհանուր հարկման դաշտ, դժվար է շատ, կա՞ որևէ հնարավորություն վերադառնալու միկրո դաշտ:

Մայիս.

Բարեվ ձեզ: ՀՕ 147 հոդված մաս 1 կետ 38 հողամասի օտարումից ստացվող եկամուտը նվազեցվող եկամուտ է: Հարցս հետևյալն է. եթե օտարողը ֆիզ. անձ է, գնորդը՝ իրավաբանական անձ, արդյո՞ք վերջինս ազատվում է հարկային գործակալի պարտավորությունից:

Արթուր.

Բարև Ձեզ: “Այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ” – եթե ես ներմուծում ունեմ ՌԴ-ից՝ պե՞տք է ներկայացնեմ տվյալ հաշվարկը:

Ինչպե՞ս կարելի է տարվա մեջ վերադառնալ միկրոձեռնարկության դաշտ: Քանի որ սխալի և ոչ տեղյակ լինելու հերևանքով չեմ ներկայացել 2021թ. միկրոյի հայտարարություն և Ա/Ձ-ն անցել է ընդհանուր հարկման դաշտ: Փոքր բիզնեսի պարագայում, երբ չունես աշխատող, դժվար է շատ:

Դիանա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել, եթե աշխատողը պետք է գնա ֆիզարձակուրդ հղիության 7-րդ ամսից, բայց ուզում է աշխատել մինչև ծննդաբերությունը, այս դեպքում չի՞ ստանալու հղիության և ծննդաբերության նպաստը: Երեխայի ծնվելուց հետո 70 օրը լրանալուց հետո պե՞տք է ուղարկել խնամքի արձակուրդ: Եվ մի հարց էլ. եթե արդեն խնամքի արձակուրդում է՝ պե՞տք է եկամտային հաշվարկ ներկայացնել իր համար արձակուրդի ընթացքում, թե՞ պետք չի: Շնորհակալ եմ:

Դիանա.

Բարև ձեզ: Ներեցեք, ես գիտեմ, որ առևտրով զբաղվող ԱՁ-ն չի կարող աշխատել միկրոյով, բայց գիտեմ խանութ, որը և 2020 և 2021թթ. աշխատում է միկրոյով: Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս է այդ հնարավոր (ԱՁ-ն հաշվարկային փաստաթղթեր դուրս չի գրում, միայն հդմ-ով է իրացում ցույց տալիս): Շնորհակալ եմ:

Դիանա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս է լրացվում ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատող աշխատողի եկամտային հարկի հաշվարկը: Շնորհակալ եմ: