Tag: չվճարվող արձակուրդ
Չվճարվող արձակուրդ
Ռուզաննա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել` աշխատակիցը ցանկանում է վերցնել արձակուր իր հաշվին` 60 օր` արդյո՞ք դիմումում պարտադիր պետք է նշվի պատճառը` որ ընտանեկան դրությունից ելնելով և այլն։ Կանխավ շնորհակալ եմ։
Չվճարվող արձակուրդի հրաման
Էմիլի.
Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք օգնել: Աշխատողը գնացել է իր հաշվին արձակուրդ, կասե՞ք` հրամանը օրենքի ո՞ր կետով կազմեմ:
Արձակուրդ փորձաշրջանի ընթացքում
Լիլիթ.
Բարև Ձեզ: Աշխատողը գտնվում է երեք ամիս փորձաշրջանում: Փորձաշրջանից անցել է երկու ամիս: Կարո՞ղ է գնալ մեկ ամիս չվճարվող արձակուրդ: Եթե կարող է, ապա կերկարի մեկ ամիս փորձաշրջանը, թե՞ չէ:
Չվճարվող արձակուրդ
Մարինե.
Բարև Ձեզ: Եթե հիմնական աշխատողի երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի ժամկետը լրանում է 2021թ. դեկտեմբերի 18-ին, բայց ինքը արձակուրդից հետո անմիջապես ցանկանում է գնալ մեկ ամիս արձակուրդ իր հաշվն: Աշխատողին հասնու՞մ է 1 ամիս նպատակային չվճարվող արձակուրդ անմիջապես երեխայի խնամքի արձակուրդից հետո` 2021թ. դեկտեմբերի 18-ից սկսած:
Չվճարվող արձակուրդ
Հայկ.
Բարև Ձեզ: Օրենսդրական ակտերին լավ տիրապետող մասնագետներ ջան, կխնդրեմ օգնեք: Ո՞ր իրավական ակտով է սահմանված, որ արտակարգ դրության պայմաններում գործատուն իր աշխատողներին չվճարվող արձակուրդ տրամադրելու դեպքում կարող է գրանցման հայտերում չներկայացնել այդ տեղեկությունը չվճարվող արձակուրդի մասին: Շնորհակալություն:
Մայրության նպաստ
Բարև Ձեզ: Կներեք, եթե աշխատակրց գնում է ֆիզ., բայց նախորդ ամիսներից 1 ամիս չվճարվող արձակուրդից է օգտվել։ Հաշվարկում ներառվու՞մ է այդ ամիսը:
Անաշխատունակության թերթիկ չվճարվող արձակորդի ընթացքում
Անի.
Եթե աշխատակիցը գտնվում է չվճարվող արձակորդում և այդ ժամանակահատվածի համար ներկայացնում է անաշխատունակության թերթիկ, արդյո՞ք հիվանդության նպաստ այս դեպքում կարող է հաշվարկվել։
Ամենամյա արձակուրդի հաշվարկ
Լիլիթ.
Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը աշխատել է 9 ամիս, որից լիարժեք եղել է 5 ամիսը, (2 ամսում եղել է անաշխատունակ, իսկ 2-ը չվճարվող արձակուրդում), ինչպե՞ս հաշվարկել նրա հասանելիք ամենամյա արձակուրդը, քանի՞ օր է նրան հասնում արձակուրդի օրեր: Շնորհակալ կլինեմ յուրաքանչյուրիդ պատասխանից:
Ինչպե՞ս հաշվարկել անաշխատունակության թերթիկը
Արտյոմ.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել խորհրդով։ Դպրոցի պահակը, որը աշխատանքի մեջ էր գտնվում, օգոստոսի 2-ին վատառողջ լինելով տեղափոխվել է հիվանդանոց։ Օգոստոսի 4-ին տնօրենի հրամանով նա գնացել է իրեն հասանելիք վճարովի արձակուրդի, որը պիտի տևեր օգոստոսի 5-ից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ։ Նա ստացել է օգոստոսի մի քանի օրվա աշխատավարձը և արձակուրդայինը։ Բայց օգոստոսի 12-ին նրան հիվանդանոցից տվել են անաշխատունակության թերթիկ՝ հաշվարկված օգոստոսի 2-ից մինչև 12-ը ներառյալ, որը շարունակելի եղավ։ Սեպտեմբերի 2-ին նա պիտի վերադառնար աշխատանքի, բայց չեկավ։ Եվ բժշկի կողմից ներկայացվեց 2-րդ թերթիկը, որում նշված էր, որ նա կարող է չներկայանալ աշխատանքի ամսի 2-ից մինչև 5-ը ներառյալ: Տնօրենը պահակի պարտականությունների կատարումը ժամանակավոր դրել է տնտեսվարի վրա, որը չվճարվեց։ Պահակը աշխատանքի եկավ ամսի 6-ին։ Հիմա ինչպե՞ս կարելի է հաշվարկել անաշխատունակության թերթիկը:
Արձակուրդայինի արտացոլում հաշվետվության մեջ
Սյուզի.
Բարև ձեզ: Եկամտայինի հետ կապված մի քանի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք։ Եթե աշխատողը վճարվող արձակուրդ է գնացել 06-րդ ամսի վերջից մինչև 07ամսվա կեսերը, արձակուրդայինի գումարը ո՞ր ամսվա եկամտայինի մեջ է երևում, և միանգամից ամբողջ գումարն է վճարվու՞մ։ Չվճարվող արձակուրդը ինչպե՞ս է արտացոլվում եկամտայինի մեջ։ Եթե աշխատողը հիվանդության թերթիկ է բերել 06-ից 07 ամիսների համար, արդյո՞ք ուշ չի լինում, 08-ի եկամտայինի մեջ չպե՞տք է 07 ամսվա եկամտայինի մեջ երևար։ Շնորհակալություն:
Արձակուրդի կուտակում
Մառա.
Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը գտնվել է 60 օր չվճարվող արձակուրդում, ապա այդ ժամանակահատվածի համար նա կուտակու՞մ է վճարովի արձակուրդային օրեր, թե՞ ոչ:
Չվճարվող արձակուրդ
Ժաննա.
Հարգելիներս, խնդրում եմ ինձ ասել` կարելի՞ է չվճարվող արձակուրդը տրամադրել /նորմայի մեջ /երկու անգամ/ չի անցնում 60 օրը/: Եվ չվճարվող արձակուրդից միանգամից գնալ ամենամյա արձակուրդ:
Արդյո՞ք հնարավոր է չվճարվող արձակուրդի ավարտի օրը աշխատակցին ազատել աշխատանքից
Սոֆյա.
Բարև ձեզ:
Աշխատողը գտնվում է չվճարվող արձակուրդում՝ մայիսի 20-ից, անհրաժեշտ է աշխատանքից ազատել նրան, օրենքով արգելք կա՞ պայմանագիրը լուծելու, և չվճարվող արձակուրդի ավարտի օրը հենց կարո՞ղ եմ ազատել աշխատանքից։
Աշխատողը չի վերադարձել չվճարվող արձակուրդից
Նարինե.
Բարև ձեզ։ Աշխատողը չվճարվող արձակուրդում է՝ 60 օր տևողությամբ։ Ժամկետը լրացել է և աշխատողը չի վերադարձել աշխատանքի։ Ի՞նչ պետք է անի գործատուն։
Ե՞րբ պետք է իրազեկել գործատուին չվճարվող արձակուրդ վերցնելիս
Gor.
Չվճարվող արձակուրդ վերցնելուց քանի՞ օր առաջ է պետք գործատուին իրազեկել:
Միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ արդյո՞ք հաշվի է առնվում այն ամիսը, երբ աշխատողը եղել է չվճարվող արձակուրդում
Մարի.
Բարև ձեզ: Ասացեք, խնդրեմ, միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ արդյո՞ք հաշվի է առնվում այն ամիսը, երբ աշխատողը եղել է չվճարվող արձակուրդում, նշեմ, որ հաշվարկվում է արձակուրդային վճար: Աշխատանքային օրենսգրքում նշված հետևյալ տողերում՝ «Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում», արդյո՞ք «արձակուրդ» բառը իր մեջ ներառում է նաև չվճարվող արձակուրդը: Խնդրում եմ, գրեք հիմնավորված պատասխան:
Չվճարվող արձակուրդն ամբողջությամբ օգտագործվել է
Հերմինե.
Բարև ձեզ: Մի հարց ԱՁ կազմակերպության աշխատակիցների վերաբերյալ. եթե աշխատողների չվճարվող արձակուրդներն ավարտվել են, և նրանք էլ չունեն օգտվելու այդ հնարավորությունից այս տարի, ինչպե՞ս վարվել, եթե գործատուն չի ցանկանում ազատել կամ դադարեցնել գործունեությունը, չի կարողանում վճարել, մինչև կվերսկսի աշխատանքը, արդյո՞ք բացակա դնելով խախտում չեմ անում:
Անձը մեկնել է արտերկիր չվճարվող արձակուրդի ընթացքում
Ռոզա.
Անձը իր հաշվին գնացել է արձակուրդ երկրից դուրս անհայտ ժամկետով: Հարկայինով իր հաշվին արձակուրդ գնալու վերաբերյալ հայտ չի ներկայացվել՝ հստակ ժամկետ չիմանալու պատճառով, դա որևէ խնդիր կարո՞ղ է առաջացնել:
Չվճարվող արձակուրդի դեպքում
Նարինե.
Բարև ձեզ, կոլեգաներ:
Չվճարվող արձակուրդի դեպքում հրաման տալի՞ս ենք, թե՞ ոչ:
Չվճարվող արձակուրդ
Կարինե.
Հարգելի հաշվապահներ, ասեք, խնդրում եմ, եթե գնում ես արձակուրդ քո հաշվին, ապա տարեկան հասանելիք արձակուրդից օրեր կրճատվու՞մ են։
Կարո՞ղ է գործատուն հղիին ուղարկել չվճարվող արձակուրդ
Հասմիկ.
Բարև ձեզ:
Արդյոք գործատուն իրավունք ունի՞ հղիին ուղարկելու չվճարվող արձակուրդ: Աշխ. օրենսգրքի ո՞ր հոդվածին կարող է հղում անել հղին: Եթե ոչ, ի՞նչ տույժեր և ի՞նչ փոխհատուցումներ են նախատեսվում նման դեպքերում:
Կուտակվու՞մ են արդյոք արձակուրդային օրեր չվճարվող արձակուրդի ընթացքում
Օլյա.
Բարև ձեզ: Եթե աշխատողը գտնվում է չվճարվող արձակուրդում, այդ ժամանակահատվածի համար արձակուրդային օր կուտակվու՞մ է:
Բացակայի և չվճարվող արձակուրդի օրերի համար տրամադրվում է արդյոք ամենամյա արձակուրդ
Արտակ.
Ողջույն: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին` արդյո՞ք հաշվարկվում է արձակուրդային օր և վճարվում, եթե աշխատակիցը ունեցել է մեկ կամ ավել բացակա և չվճարվող արձակուրդ, և եթե հաշվարկվում է, ապա ո՞ր կետի համաձայն:
Հղիության և ծննդաբերության արձակուրդ / չվճարվող արձակուրդ
Սիրարփի.
Աշխատում եմ 2 տեղ, մեկից ստացել եմ հղիության և ծննդաբերության արձակուրդը բժշկի թղթի հիման վրա: Ի՞նչ գործընթացով եմ ստանում չվճարվող արձակուրդ 2-րդ գործատուից: Միայն դիմումը բավարա՞ր է արդյոք, թե՞ պարտավոր եմ ներկայացնել այլ հիմքեր:
Չվճարվող արձակուրդի տրամադրում
Նունե.
Աշխատողին կարո՞ղ ենք տրամադրել չվճարվող արձակուրդ երկու տարի ժամկետով:
Չվճարվող արձակուրդի տրամադրում
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, աշխատողն ընդունվել է մեզ մոտ համատեղության կարգով, հիմա չվճարվող արձակուրդ է ուզում, կարո՞ղ ենք տալ, թե՞ պետք է միաժամանակ հիմնական աշխատատեղից էլ վերցնի:
