28/10/2026

չվճարվող արձակուրդ

Նարե․

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել այս իրավիճակում ճիշտ գործել։ Այսպես, դպրոցի աշխատակիցը հոկտեմբերի 5-ից (2023թ.) բացակայել է աշխատանքից հիվանդության պատճառով։ Ներկայացվել են անաշխատունակության թերթիկներ՝ բուժման կուրսին համապատասխան։ Սական այս ընթացքում եղել են նաև կարճ (մի քանի օր) ընդմիջումներ անաշխատունակության թերթիկների միջև, բայց քանի որ աշխատակիցը ի վիճակի չի եղել ներկայանալու աշխատանքի, դրանք էլ ձևակերպվել են որպես չվճարվող արձակուրդնեդ։ Այս պարագայում աշխատակիցը ե՞րբ պետք է վերադառնա աշխատանքի՝ պե՞տք է դիտարկվի աշխատանքից անընդմեջ առավելագույնը 180 օր բացակայելու կետը, թե՞ կան այլ ավելի խելամիտ մոտեցումներ։ Ի դեպ, բացակայության 180-րդ օրը լրանում է ապրիլի 1-ին, սակայն բուժման կուրսը տևելու է դեռ մինչ ապրիլի 5-ը։ Կանխավ շնորհակալություն։

Աննա․

Բարև Ձեզ: Ունենք աշխատող, որը ուսանող է։ Քանի որ սկսվում են քննությունները, նրան պետք է տրամադրենք ուսանողական արձակուրդ իր տեղեկանքի հիման վրա: Այս դեպքում պե՞տք է ուղարկել հարկային հայտ չվճարվող արձակուրդի վերաբերյալ, և տաբելում բացակա՞ է դրվելու, թե՞ չվճարվող արձակուրդ: Կանխավ շնորհակալություն:

Արմեն․

Բարև Ձեզ, ես երկու հարց ունեմ․

1․ Աշխատակիցը կարո՞ղ է չվճարվող արձակուրդում գտնվելու ընթացքում ստանալ պարգևավճար։

2․ Աշխատակցի հարգելի բացակայության օրերը վճարվու՞մ են, թե՞ ոչ։

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ՝ կարո՞ղ է արդյոք աշխատակիցը գնալ չվճարվող արձակուրդի 15 օր տևողությամբ, այնուհետև ֆիզ․ արձակուրդի, եթե նա ունի չօգտագործված վճարովի արձակուրդի օրեր:

Լիլիթ․

Բարև Ձեզ. եթե աշխատողը նախորդ տարում՝ 2022թվականին ունեցել է և վճարվող արձակուրդ և չվճարվող արձակուրդ, կարո՞ղ է 2023 թվականի փետրվար ամսին գնալ իրեն հասանելիք վճարվող արձակուրդը, և արձակուրդը ավարտվելուց հետո ազատման դիմում կարո՞ղ է ներկայացնել:

Անուշ․

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին։ Աշխատակիցը բուժման նպատակով գտնվել է արտերկրում, այդ ընթացքում օգտվել է չվճարվող արձակուրդից (60 օր), ժամկետի ավարտին պարզվել է, որ առողջական վիճակի պատճառով չի կարող ինքնաթիռ նստել և ուղարկել է բժշկի կողմից տրված համապատասխան տեղեկանք։ Հնարավո՞ր է ԱՕ որևէ հոդվածով հիմնավորել իրավական ակտը, որպեսզի աշխատողը մնա աշխատանքի մեջ։ Շնորհակալություն։

Լիլիթ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ 2 հարց ունեմ, խնդրում եմ օգնեք:

1. ՊՈԱԿ-ը իրականացնում է ծառայությունների մատուցում, որի համար տպվում է ՀԴՄ կտրոն (նշեմ, որ ՀԴՄ-ն նորագույն սերնդի է), ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացվեն taxonline համակարգում, և արդյո՞ք ներկայացվում է, թե՞ ոչ:

2. Աշխատակիցը կարո՞ղ է մեկ օրով չվճարվող արձակուրդի դիմում ներկայացնել, և արդյո՞ք թեկուզ այդ մեկ օրվա համար գրանցման հայտում նշվում է այդ մեկ օրվա բացակայությունը: Կանխավ շնորհակալություն:

Անուշ.

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն բացվել է օգոստոսին։ Այս պահին եկամուտներ չունենք։ Ի՞նչ հաճախականությամբ է պետք հանձնել շրջանառության հարկի և եկամտային հարկի հաշվետվությունները։ Եկամտային հարկի հաշվետվությունների ո՞ր ձևերը պետք է հանձնել։ Ընկերությունը այլ աշխատողներ բացի տնօրենը չունի։ Եթե տնօրենը գնա ադմինիստրատիվ չվճարվող արձակուրդ, այս դեպքում պե՞տք է եկամտային հարկի հաշվետվություն հանձնել։ Այլ հաշվետվություններ պե՞տք է հանձնել բացի շրջանառության հարկի և եկամտային հարկի հաշվետվությունները։

Լիլիթ․

Բարև Ձեզ։ Կներեք մեկ հարց տամ. աշխատողը տարվա ընթացքում ինչքա՞ն ժամանակ կարող է բացակայել՝ պահպանելով իր հաստիքը կազմակերպությունում: Նշեմ, որ աշխատակիցը տարվա ընթացքում 140 օր եղել է անաշխատունակության մեջ, կարո՞ղ եմ ևս 30 կամ որոշ դեպքերում 60 օր տրամադրել: Կանխավ շնորհակալ եմ։

Անի.

Բարև Ձեզ։ Եթե աշխատողը վերցնում է չվճարվող արձակուրդ մեկ ամիս տևողությամբ, ապա ամենամյա արձակուրդ գնալուց արդյոք տրամադրու՞մ ենք նախատեսված 20 օր արձակուրդը, թե՞ մեկ ամսվա օրերը կրճատվում է։

Ալլա.

Բարև Ձեզ։ Ինձ մի հարցով օգնե՛ք խնդրում եմ։ 2021թ. մայիս ամսին չվճարվող արձակուրդ եմ վերցրել, հաճորդ չվճարվողը կարո՞ղ էի 2022թ. մայիսին վերցնել, թե՞ երբ վերջացել է արձակուրդի օրը դրանից հետո։

Աննա.

Բարև ձեզ։ Պետական հիմնարկի աշխատակիցը կարո՞ղ է ամենամյա հասանելիք արձակուրդի դիմումի հետ ներկայացնել նաև չվճարվող արձակուրդի դիմում հասանելիք արձակուրդի ավարտին հաջորդող օրվանից չվճարվող արձակուրդը շարունակելու համար։ Եվ արդյո՞ք գործատուն կարող է մերժել չվճարվող արձակուրդի տրամադրումը այն պատճառաբանությամբ, որ տվյալ հիմնարկում և ժամանակահատվածում աշխատակիցների մի մասը ևս արձակուրդում են լինելու։ Շնորհակալ եմ։

Դավիթ․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք գործատուն պարտավոր է աշխատողի պահանջով տրամադրել չվճարվող արձակուրդ 2 անգամ նույն անձի հետ ամուսնանալու համար։ Այն դեպքում, երբ աշխատողը պատճառաբանում է, որ 1-ին անգամ արձակուրդ գնալիս եղել է քաղաքացիական ամուսնություն, այս անգամ ԶԱԳՍ-ով։

Տիրուհի․

Բարև Ձեզ։ Ձեր օգնության և խորհրդատվության կարիքն ունեմ։ Մանկապարտեզի դաստիարակը ցանկանում է օկտվել իր հաշվին (չվճարվող) արձակուրդից, և պետք է փոխարինի դաստ. օգնականը, ով համապատասխանում է մասնագիտությամբ։ Ինձ հարկավոր է ծանուցման և հրամանի ձևերը։ Օրենքի ո՞ր հոդվածների հղումով է կարելի գրել։ Կանխավ շնորհակալություն։

Արմինե.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնել հետևայլ հարցում. եթե աշխատակցի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր և աշխատանքի անցնելու օրը խնդիրներ են առաջացել և վերջինս խնդրում է իրեն տրամադրել չվճարվող արձակուրդ, սակայն ոչ մի օր աշխատանքի չի ներակայացել և նաև անորոշ է այլևս կվերադառնա աշխատանքի, թե ոչ։ Տվյալ դեպքում օրենքը սահմափակու՞մ է այդ առումով, որ չի թույլատրվում արձակուրդ տրամադրել, եթե այո, ապա կգրե՞ք օրենքի հղումը: Շնորհակլություն։

Ամալյա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել. ինձ նշանակել են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ ուրիշ դպրոցում, մինչև համապատասխան կարգով տնօրեն ընտրվի։ Չգիտենք ինչքան ժամանակ գործընթացը կտևի։ Իմ հետ պայմանագիրը կնքված է մինչև տնօրեն նշանակելը։ Հարց 1. դպրոցում գրել եմ դիմում՝ 30 օր չվճարվող արձակուրդ՝ ճի՞շտ եմ արել, թե՞ սխալ։ Եվ իմ աշխատատեղը պահպանվելու՞ է մինչև տնօրեն ընտրվելը։

Անուշ.

Բարև ձեզ։ Կասե՞ք, որ խնդրենք, եթե աշխատողը գնում է չվճարվող արձակուրդ, օրինակ՝ 5 օրով, որտեղ օրենքի հզում կա որ պետք հարկայինով ցույց տանք, դա պարտադի՞ր է հարկայինով ցույց տալը, թե՞ մենակ գործատույի հրաման տալը բավական է։ Ուզում ենք հասկանալ՝ օրենքով կա նման բան, որ հարկային պիտի ներկայացնենք, այն էլ պարտադիր 1 օր առաջ, իսկ եթե դեպք է պատահել, մարդը նույն օրն է ուղում չվճարվող, բայց հարկայինը չի թողում գրանցենք։

Էլինա.

Բարև Ձեզ։ Եթե չեմ սխալվում չվճարվող արձակուրդի ժամանակ աշխատողը վճարովի արձակուրդ չի կուտակում։ Իսկ եթե մարդը ամսվա ընթացքում վերցրել է 1 կամ 2 օր չվճարվող արձայուրդ, այդ դեպքում ինչպե՞ս է կուտակվում վճարողի արձակուրդը։

Մարինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե մարդը աշխատանքի է ընդունվել 2021թվականի հունվարի 08-ին և նա աշխատանքից ազատվում է 2022թվականի փետրվարի 11-ից: Նրան տրվել է 20 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա արձակուրդ` 08.01.2021-08.01.22թթ. համար և միաժամանակ տվյալ ժամանակահատվածի համար նրան տրվել է մեկ ամիս իր հաշվին չվճարվող արձակուրդ: Խնդրում եմ ասեք` նրան տրվու՞մ է վերջնահաշվարկ աշխատանքից ազատվելիս 08.01.2022-11.02.2022թթ. համար: