22/10/2026

աշխատավարձ

Վերոնիկա.

Բարև ձեզ։ Եթե մարդը աշխատում է հերթափոխով, իսկ բացի այդ ԱՁ ունի, այդ դեպքում հարկերի ու աշխատավարձի հետ կապված ինչ-որ փոփոխություններ կամ տարբերություններ լինո՞ւմ են։ Կա՞ նման բան, որ նման դեպքերում մարդը պետք է ավելի շատ հարկեր վճարի կամ ավելի քիչ աշխատավարձ ստանա։

Կարինե.

Ցանկանում եմ իմանալ` ինչպե՞ս է կատարվում աշխատավարձի հաշվարկը այն ամիսների համար, երբ աշխատողը ամսվա մի մասը գտնվում է արձակուրդում, իսկ մյուս մասը գտնվում է աշխատանքի: Ինձ հետաքրքրում է ոչ թե արձակուրդային օրերի, այլ հակառակը՝ աշխատած օրերի հաշվարկը, օրինակ՝ այն ամիսների համար երբ տոն օրեր կան, ինչպե՞ս են հաշվում աշխատավարձը:

Anahit.

Հատուկ կատեգորիայի աշխատակիցների ցանկում ներառված հրաձիգների հետ կնքել ենք աշխատանքային պայմանագիր, որտեղ նշել ենք՝ աշխատավարձը դրույքաչափով, և դրանից ելնելով աշխատավարձի չափը։ Յուրաքանչյուրն աշխատում է 24 ժամ և 2 օր հանգստանում։ Բնականաբար գիշերային աշխատանքը պետք է վարձատրվի 30% հավելավճարով, իսկ արտաժամյա աշխատանքը՝ 50%։ Հարցս հետևյալն է. ինչքա՞ն կկազմի նրանց մայիս ամսվա նորմա-ժամը, եթե Աշխ․ Օ-քի 139 հ. 4 կետում նշված է, որ 24 ժամյա աշխատաժամանակի դեպքում շաբաթական 48 ժամը չպետք է գերազանցի։ Բայց այս դեպքում ամեն 3-րդ օրը հաշվելիս ստացվում է 72 ժամ։ Նախապես շնորհակալ եմ օգնության համար։

Նաիրա Մարտիրոսյան.

եթե աշխատողը ազատվում է աշխատանքից, ունի նախորդ տարիներից վաստակած արձակուրդային օրեր, բայց չունի նախորդ 12 ամսվա համար վաստակած գումար, ապա ինչպե՞ս հաշվել միջին օրականը:

Մարիա.

Բարև ձեզ: Մանկավարժը աշխատանքի է ընդունվել համայնքապետարանում որպես աշխատակազմի քարտուղար: Համայնքապետարան գալիս է շաբաթական 4 լիարժեք օր 8 ժամ աշխատանքի, մեկ օր՝ 4 ժամ: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս է ձևակերպվելու հաշվապահությունում համայնքապետարանի աշխատավարձը, պահումները, տեղեկագիրը, արձակուրդը: Ավելացնեմ, որ մանկավարժը աշխատում է դպրոցում:

Մելինե.

Բարև ձեզ: Նվազագույն աշխատավարձը /68 000/ վերաբերու՞մ է քաղիրավական պայմանագրով ընդունված աշխատողին, թե՞ միայն աշխատանքային պայմանագրով: Եթե հնարավոր է, օրենքի հղում նշեք:

Աստղիկ.

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք՝ վարչական աշխատողների համար հաշվարկվել է աշխատավարձ 150 000 դրամ և այնուհետև վճարվել է։ Տալ խնդրի հաշվապայական ձևակերպումները։
Մատակարարից ձեռք են բերվել հաստոցներ, որոնց դիմաց վճարվել է դրամարկղից 100 000 դրամ։ Տալ խնդրի հաշվապահական ձևակերպումները։

Anya.

Բարև ձեզ, այսպիսի հարց ունեմ։ Ընկերությունը տեխնիկայի վաճառքով է զբաղվում։ Վաճառքը քիչ է, և գործատուն բավարար գումար չունի աշխատավարձ վճարելու համար։ Կարո՞ղ է արդյոք աշխատավարձին համարժեք տեխնիկա տալ աշխատողին որպես ամսական աշխատավարձ։ Թե՞ հատուցումը պարտադիր գումարի տեսքով պետք է լինի։

Լիաննա․

Բարև Ձեզ, խնդրում եմ կհաշվարկեք իմ ֆիզ․ արձակուրդի գումարը։ Իմ ամսական կեղտոտ աշխատավարձը 161 000 է։ Դեկտեմբեր ամսին ստացել եմ 115 000 պարգեվավճար։ Հուլիս ամսին կգնամ իմ հերթական վճարովի արձակուրդը։ Օգոստոսին նոր գնալու եմ ֆիզ․ արձակուրդ։ Շնորհակալ եմ նախապես։

Անի.

Հարգելի հաշվապահներ, դպրոցը 6 օրյա գրաֆիկով է աշխատում և մարտ ամսին 26 աշխատանքային օր է. ուսուցիչը 6 օր բյուլետենում է եղել և վճարվել 6 օրվա համար: Հիմա ես պետք է ամսվա աշխատավարձը բաժանե՞մ 26-ի անգամ 20՝ վճարե՞մ 20 օրվա աշխատավարձ:

Անի.

Բարև Ձեզ: Աշխատակցին մի քանի ամիս մեխանիկական սխալի պատճառով պակաս աշխատավարձ է փոխանցվել, այժմ ինչպե՞ս ուղղեմ սխալը ըստ օրենքի, և հաշվետվությունները կարո՞ղ եմ ինչքան որ պակաս եմ հաշվել, վերահաշվարկեմ այդ ամսվա հաշվետվության մեջ էլ ցույց տամ:

Gayane.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն նոր է բացվել, գործունեությունը մարզասրահ է և լավաշի փուռ: Գիտեմ, որ միկրոյով կարող է աշխատել: Պիտի գրանցեմ երեք աշխատող՝ մեկը մարզասրահում, երկուսը փուռում: Աշխատավարձը կանխիկով է վճարվելու: Հիմա հարց. դրամարկղային գիրք պե՞տք է, թե՞ ոչ: Ա/Ձ-ն գնել է երկու ՀԴՄ: 2-րդ հարցս. երբ երկու դասակարգիչ եմ գրում, ամեն մի գործունեությանը 50% եմ գրու՞մ:
Կանխավ շնորհակալ եմ:

Քրիստինե.

Խնդրում եմ ասեք` շահութահարկում ծախսերի մեջ ներառվու՞մ է աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարները, թե՞ միայն մաքուր աշխատավարձը: Շահութահարկի եռամսյակային կանխավճարները համարվու՞մ են ծախս, այսինքն՝ ներառվում են շահութահարկի հաշվետվության մեջ, թե՞ ոչ:

Arevik Hovakimyan.

Ողջույն, հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում:
Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ 140 օրվա համար, այն հաշվարկվել և վճարվել է, սակայն ծննաբերությունը տեղի է ունեցել կեսարյան հատմամբ է նորից տրվել է անաշխատունակության թերթիկ, 15 օրվա: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս պետք է հաշվարկել այդ նպաստը։ Առանձի՞ն 15 օրվա, որպես հիվանդության նպաստ։ Եվ եթե այո, ապա նախորդ 12 ամիսների աշխատավարձի մեջ պե՞տք է ընդգրկել 140 օրվա արդեն, իսկ ստացած նպաստը որպես եկամուտ, թե՞ միայն անաշխատունակության թերթիկ ստանալու ամսվա աշխատավարձն է լրացվում։

Անժելա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ՝ կարո՞ղ եք բացատրել, մանկավարժական բարձր լեռնային գումարը հաշվելու համար կա արդյո՞ք որոշակի մշակված սանդղակ։

Վահե.

Բարև Ձեզ։ Ես հաշվապահ չեմ, եթե հարցս փոքր ինչ խրթին ձևակերպեմ՝ նախապես ներեղություն։
Ենթադրենք նախորդ ամիս աշխատակցին փոխանցվել է սխալ գումար, որի համար բոլոր պահումները արվել են, և ընթացիկ ամսում աշխատակցից պահվում է սխալ փոխանցված գումարը, ապա պահումը իրականացվու՞մ է պահումներն անելուց հետո, թե՞ նախքան պահումները։

հ․գ․ Նաև կխնդրեմ հնարավորության դեպքում հղում տրամադրել, թե որ օրենքով/որոշումով կամ նորմով է ուղղորդվում այս իրավիճակի ելքը։
Շնորհակալ եմ: