22/10/2026

արձակուրդային

Հակոբ.

Հարգելի հաշվապահներ, մի հարց ունեմ: Դպրոցի պահակը մինչև օգոստոսի 5-ը գտնվում է արձակուրդի մեջ, և այս ընթացքում ծանր վիրահատության է ենթարկվել: Ամսի 5-ից հետո ո՞նց և ինչքա՞ն ժամանակով կարելի է արձակուրդը երկարացնել, և ի՞նչ աշխատավարձ է տրվելու։

Դավիթ․

Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել՝ եթե նույն տարվա մեջ արձակուրդի մի մասը վերցրել եմ 5 օր, մյուս մասը՝ 10 օր, կարո՞ղ եմ մնացած օրերը վերցնել սկսած 2 օր, 3 օր, արդեն ինչքան ցանկանամ։

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցը սեպտեմբեր ամսվա վերջ գնալու է ֆիզ.արձակուրդ: 20թ. արձակուրդում է եղել հոկտեմբեր ամսին: Նպաստը հաշվարկելիս պետք է արձակուրդայի՞ն էլ հաշվել 21թ. աշխատած ամիսների համար, թե՞ ճիշտ կլինի օգոտոսին ուղարկել արձակուրդ և նոր սեպտեմբերին հաշվարկել նպաստը: Շնորհակալ եմ:

Յանա.

Բարև Ձեզ։
Խնդրում եմ պատասխանեք։ Աշխատողը ստորագրել է ամենամյա արձակուրդի ժամանակացույցը և ըստ այդ ժամանակացույցի տնօրենը հրաման է արձակել և աշխատողին ուղարկել արձակուրդ։ Այդ դեպքում աշխատողի դիմումը արդյո՞ք պարտադիր է։
Կանխավ շնորհակալություն։

Արմինե.

Բարև Ձեզ: Եթե աշխատողին հուլիսի 13-ից 25 աշխատանքային օր ուղարկել ենք ամենամյա արձակուրդ և երեք օր առաջ վճարել: Աշխատողի համաձայնությամբ՝ 10 օր շուտ է ուզում վերադառնալ, ո՞նց պետք է կատարեմ չօգտագործած 10 օրերի վճարումը:

Լիաննա.

Բարև ձեզ: Եթե աշխատակիցը համատեղությամբ է աշխատում և ուզում է գնալ արձակուրդ, ինչպե՞ս կազմակերպել արձակուրդը, եթե մյուս կազմակերպությունում նոր է անցել աշխատանքի, դեռ վեց ամիսը չի ձևավորվել։
Կանխավ շնորհակալություն։

Հրանտ.

Գործատուն ընդունել է աշխատանքի 19.10.2019թ., աշխատել եմ համարյա 21 ամիս։ Չեմ գնացել ամենամյա վարձատրվող արձակուրդ: Հիմա իմ դիմումի համաձայն հեռանում եմ աշխատանքից։ Ցանկանում եմ իմանալ վերջնահաշվարկ կատարելու ձև:

Հարգելի հաշվապահներ, արձակուրդայինը եթե երկու ամսվա մեջ է, հաշվետվությունը հաշվեգրման մեթոդով է, ամեն ամսվա համար առանձին, իսկ փոխանցումները հարկային կրկին ըստ ամիսների՞ է, թե՞ ընդհանուր ինչքան հաշվել ենք, այդքան էլ պետք է փոխանցել:

Ռուզաննա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ հերթական արձակուրդները քանի՞ տարով են կարող երկարաձգել։ Կարո՞ղ է աշխատակիցը չգնալ արձակուրդ 3-4 տարի` կուտակելով այն հետագայում օգտագործելու նպատակով։ Կանխավ շնորհակալ եմ։

Անուշ.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ:
Մի քանի հարց ունեմ ձեզ։
1. Եթե ուսուցիչը ընդունվել է աշխատսնքի 15.09.21թ., բոլորի հետ հավասար ինքն էլ է գնում 42օր արձակուրդ, թե՞ աշխատած ամիսների համար է ստանում արձակուրդ:
2. Ուսուցիչը 01.09.20թ. վերադսրձել է երեխայի խնամքի արձակուրդից, իր արձակուրդային օրերը որքա՞ն է կազմելու:

Մարինե.

Բարև ձեզ, հարգելիներս: Հարցս հետևյալն է, խնդրում եմ, մեկնաբանեք: Արդյո՞ք արձակուրդային կամ/և վերջնահաշվարկ հաշվարկելու ժամանակ, երբ աշխատողը աշխատում է կես դրույքով, միջին աշխատավարձը ստացվում է գործող նվազագույն աշխատավարձից քիչ, պետք է վերցնել նվազագույնի չափը: Ուսուցիչների դեպքում էլ հաշվարկի ժամանակ, եթե ստացվի նվազագույնից քիչ, օրենքի այդ կետը հաշվի առնելով, միջինը վերցնենք նվազագու՞յնը: Նախապես շնորհակալ եմ:

Գայանե.

Հարց 1. Համավարակի պատճառով կազմակերպությունը 2020թ. պարապուրդում է գտնվել և աշխատողները վարձատրվել են 2/3-ով: 2020թ. համար ամենամյա արձակուրդ վճարվու՞մ է, թե՞ ոչ:
Հարց 2. Աշխատողը 12 ամսում՝ 5 ամիսը լրիվ դրույքով աշխատել է, իսկ 7 ամիսը ստացել է 2/3-ով /պարապուրդի մեջ է գտնվել/, ինչպե՞ս վճարեմ հասանելիք արձակուրդը:

Քաջիկ.

Բարև ձեզ: Կխնդրեի պարզաբանել, եթե աշխատողը գնում է արձակուրդ հունիս ամսին, մայիս ամսվա աշխատավարձի հաշվետվությունը առանձին ուղարկել եմ: Հունիսի 3-ից 24 օր գտնվելու է արձակուրդում 20օր հունիս ամսից, 4օր հուլիս ամսից, ինչպես նաև ստացել է պարգևատրում: Աշխատավարձը կազմում է 155 000, պարգևատրումը կազմում է լրիվ աշխատավարձի չափով 155 000: Կխնդրեի բացատրեիք՝ ինչպե՞ս պահել դրոշմանիշային հարկերը ամեն ամսվա հաշվետվության համար:

Էմիլի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը հունիսի 1-ից հունիսի 28-ը իր հասանելիք 20 աշխատանքային օր արձակուրդը գնացել է: Հիմա հունիսին 29-ը և 30-ը աշխատանքային օրեր են: Մայիսի վերջին նա ստացել է մայիսի աշխատավարձը և հունիսի արձակուրդայինը, ամբողջը կազմել է 215 000 դրամ, և դրոշմանիշ պահվել է 5 500 դրամ: Մեկ հարց. հիմա հունիսի վերջին այդ երկու օրվա աշխատած օրերի գումարը կազմում է մոտավորապես 9 000 դրամ, այդտեղից պահվու՞մ է եկամտային հարկ և դրոշմանիշ: Իսկ կասեք՝ նորից այդ երկու օրվա աշխատավարձից 1 500 դրաոշմանիշային վճարը պահվու՞մ է, թե՞ այն ներառված է արդեն այն 5 500-ի մեջ:

Նարինե.

Եթե աշխատակիցն աշխատել է շուրջ 20 տարի, չի օգտվել իր հասանելիք արձակուրդից, աշխատանքային պայմանագիրը լուծարվելիս վերջնահաշվարկի ժամանակ քանի՞ տարին են հաշվարկում:

Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս հունիսի 21-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ արձակուրդ պետք է գնա: Հունիս ամսին 6օրյա գրաֆիկով ենք աշխատում, 26 աշխատանքային օր է: Արձակուրդը հունիսին 9օր, հուլիսինն էլ՝ 8օր։ Դրոշմանիշային վճարի չափը որոշելու համար հունիսի արձակուրդը և աշխատավարձը հիմք պե՞տք է վերցնել, թե՞ հուլիսինն էլ ներառել: Եվ մի հարց էլ՝ եկամտային հաշվետվության մեջ հունիսին բաժին ընկնող արձակուրդը և աշխատավարձը հունիսում արտացոլե՞մ, հուլիսինը հուլիսի մե՞ջ:
2. Եվ արձակուրդային հաշվարկի մեջ տոն օրերը ներառվու՞մ են:

Բարև Ձեզ: Աշխատակիցն ընդունվել է աշխատանքի 01.02.2021-ին և ազատվել է 23.02.2021-ին: Կեղտոտ աշխատավարձը 96 000 դրամ է: Աշխատում է 6օրյա գրաֆիկով: Ասացեք խնդրում եմ՝ ինչքա՞ն կլինի կեղտոտ աշխատավարձը աշխատած օրերի համար, և արդյո՞ք վերջնահաշվարկի արդյունքում արձակուրդային պետք է վճարել:

Հայկ.

Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 01.10.2020թ., և 15.06.2021թ. ազատվում է աշխատանքից, ապա վերջնահաշվարկ անելիս քանի՞ օրվա արձակուրդ է հասնում: Աշխատում է վեցօրյա գրաֆիկով: Շնորհակալություն: