Բարև Ձեզ: Պետք է անցնեմ նոր աշխատանքի՝ լրիվ դրույքով: Սակայն քովիդի հետ կապված դեռևս չեմ հասցրել լուծարել պայմանագիրս մյուս աշխատավայրերիս հետ: Այլ տեղեր աշխատում եմ մեկ և կես դրույքով, սակայն տեղեկացա, որ թույլատրվում է առավելագույնը 1.5 դրույք: Երկու աշխատավայրերում էլ ճկուն գրաֆիկ է, սակայն մեկ դրույքովի դեպքում պաշտոնապես ֆիքսված ժամեր կան: Երրորդ աշխատանքին անցնելու համար կամ պետք է հրաժարվեմ մեկ դրույքովից, կամ կեսից և մեկը կես դարձնեմ: Սակայն խնդիրն այն է, որ դեռ չեմ հասցրել լուծել այդ հարցը, պաշտոնապես ստացվում է՝ անցնում եմ երրորդ աշխատանքին և 2.5 դրույք է դառնում, ինչը օրենքի խախտում է և կարող է տուգանքի ենթարկել իմ նոր գործատուին (եթե ճիշտ եմ տեղեկացված): Իսկ նրա հետ պայմանագիրն արդեն կնքված է և ուժի մեջ է մտնում ամսի երեքին, հենց այդ օրն էլ պետք է լուծարեմ պայմանագրերս մյուս երկուսի հետ, կամ նրանցից մեկի, ինչպես ստացվի: Արդյո՞ք հարվածի տակ չեմ դնում իմ երրորդ գործատուին: Եթե ես նույն օրը լուծարեմ պայմանագիրս, դեռևս մի երկու օր երևի կտևի մինչև պաշտոնապես համարվի լուծված: Ստացվում է ինձ ընդունելով օրենքի խախտում են արել, արդյո՞ք այդ երկու երեք օրը խնդիր կառաջացնի: Եթե այո, ինչպե՞ս խուսափել դրանից, ի՞նչ լուծում կառաջարկեք: Նախապես շնորհակալ եմ: