25/10/2026

հաշվետվություն

Գոհար.

Բարև Ձեզ: Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք` անհատ ձեռներեցն աշխատում է հենց ինքը, չունի աշխատող: Հետևաբար եռամսյակային եկամտային հարկի հաշվետվության մեջ արդյո՞ք նրան պետք է ներառել, թե՞ ոչ, չնայած, որ աշխատավարձ չի ստանում, և համապատասխան տող էլ չկա: Նույնը վերաբերում է նաև վիճ. վարչության հաշվետվությանը: Եվ երկրորդ հարցս` եթե աշխատողի հետ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր, ասենք ապրիլի 10-ին, ապա նրա ընդունման հայտը ե՞րբ պետք է ներկայացնենք:

Տիգրան.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել. կազմակերպությունը չի ներկայացրել զրոյական հաշվետվություն: Արդյո՞ք հարկային մարմինների կողմից դա հայտնաբերելու դեպքում վարչական տուգանքի վրա հաշվարկվում են տույժեր ուշացման օրվանից հաշված:

Վիկ.

Բարև Ձեզ: 2014թ-ի փետրվարի 14-ին գրանցել եմ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ: Մարտ ամսին ՍՊԸ-ով արել եմ մեկ առքի և մեկ վաճառքի գործարք: Մինչ այսօր ոչ մի հաշվետվություն չեմ ներկայացրել: Կարո՞ղ եք ասել, թե ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, մինչև երբ ու ինչ հարկեր պետք է մուծեմ:

Լիլիթ.

Բարև, հարգելի հաշվապահներ:
Այս ամիս եմ գրանցվել որպես արտոնագրային վճարող Ա/Ձ և արդեն ձեռք եմ բերել ՀԴՄ: Սակայն դեռ ID քարտ (էլեկտրոնային ստորագրություն) չունեմ: Հարցս հետևյալն է` ՀԴՄ-ով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունը պետք է պարտադիր ուղարկվի էլեկտրոնային, և ուրիշ ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկեմ էլեկտրոնային տարբերակով: Կանխավ շնորհակալություն:

Armine.

Բարև, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն, ով 2013թ-ին աշխատել ու հարկվել է շրջանառության հարկով, հիմա պետք է ներկայացնի “Պարզեցված հաշվարկ` տարեկան եկամուտների մասին”, սակայն էլեկտրոնային հաշվետվությունների էջում կա երկու տողով` 98 և 108: 98-ը բացում է միայն 2013-ի համար լրացնելու հնարավորությամբ, իսկ 108 տողինը` 2014: Ասացեք խնդրեմ, ես ճի՞շտ կանեմ, եթե լրացնեմ 98 համարի հաշվետվությունը: Շնորհակալություն:

iveta.

Բարև Ձեզ: Շահութահարկի պարզեցված հաշվարկ (2013թ. համար) փոփոխություններ են տեղի ունեցել, էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում չեմ կարողանում գտնել համապատասխան լրացման հաշվետվության ձևը, 2012թ. համար դա 88. Շահութահարկի պարզեցված հաշվարկ (2012), բայց 2013 համար չկա, և հնարավո՞ր է հաշվետվությունը ներկայացնել թղթային տարբերակով:

Ռուբիկ.

Խնդրում եմ պատասխանեք` ՍՊԸ-ն շահութահարկի հաշվետվությունը ի՞նչ ժամանակահատվածը մեկ պետք է ներկայացնի հարկային մարմին: Շնորհակալություն:

Սմբատ.

Հարկային տեսչությունով կատարվել է էլեկտրոնային հաշվետվությունների լիազորի փոփոխություն, սակայն եկամտային հարկի հաշվետվությունը չի ստորագրվում, պատճառաբանությունը՝ “Ստորագրության ստուգումը չի հաջողվել: (Փաստաթղթում ‘Signature1’ ներկայացուցչի ID քարտով ստորագրությունը սխալ է)”: Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ պետք է անել:

Կարեն.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Արտոնագրային վճար վճարող ՍՊ ընկերությունը պե՞տք է ներկայացնի ամսական ՀԴՄ տեղեկություն և տարեկան շահութահարկի հաշվետվություն, թե՞ շրջանառության հարկի հաշվարկ: Ինչու՞: Շնորհակալություն:

Էդուարդ.

Ասացեք, խնդրեմ, թե որ համարի հաշվետվությունը պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով ԱՁ-ի համար, եթե 2013թ. ընթացքում ոչ եկամուտ եմ ունեցել, ոչ էլ աշխատող, բայց վճարել եմ ամսական 5 000 դրամը:

Աննա.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել` ինչ տարեկան հաշվետվություն են տալիս արտոնագրային վճարով աշխատող Ա/Ձ-ները: Կանխավ շնորհակալություն:

Սոնա.

Հարգելի կոլեգաներ, Ա/Ձ-ն գրանցվել է պետ. ռեգիստրում 25.02.2014թ, սակայն դեռ չի ներկայացել հարկային: Եթե Ա/Ձ-ն չի պատրաստվում գործունեություն իրականցնել, արդյո՞ք պետք է ներկայանա հարկային և ստանա ՀՎՀՀ, և արդյո՞ք պետք է որևէ վճարում անի և հաշվետվություն ներկայացնի:
Կանխավ շնորհակալություն:

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը 2013թ. աշխատել է բացառապես շրջանառության հարկով: Կարո՞ղ եք օգնել` ինչպիսի՞ տարեկան հաշվետվություններ պետք է ներկայացնեմ: Նախապես շնորհակալություն:

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
եթե ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով, տալիս է եկամտային հարկի ամսական հաշվետվություն վարձու աշխատողների մասով և շրջանառության հարկի եռամսյակային հաշվետվություն, ապա որևիցե տարեկան հաշվետվություն պե՞տք է ներկայացնի, թե ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Մանե.

Մի հարց ունեմ՝ էլեկտրոնային հաշվետվությունների հետ կապված:

Մանկապարտեզ ՀՈԱԿ-ի համար ամեն ամիս ուղարկում եմ 86-րդ ձևը, իսկ տարեկան հաշվետվության ո՞ր ձևը պետք է ուղարկեմ: Նախապես շատ շնորհակալ եմ:

Լիլի.

Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնել, եթե ՍՊԸ-ն ՓՄՁ է և 2013թ. ընթացքում ներկայացրել է շրջանառության հարկի եռամսյակային և եկամտային հարկի ամսական հաշվետվություններ: Խնդրում եմ, նշեք հաշվետվության ձևի համարը և ժամկետները:

Աննա.

Բարև ձեզ, հաշվապահներ: Հարցս և խնդրանքս այսպիսին է.
ՍՊԸ-ն իրականացնում է պահակային ծառայություն, ամսական պայմանագրային գումարը 5 միլիոն է, որից 2600.0 հազար դրամ աշխատավարձն է` ներառյալ եկամտային հարկը: Ի՞նչ հարկատեսակով և ինչպե՞ս պետք հարկվի, և ի՞նչ է պետք ներկայացնել հարկային:
Նախօրոք շատ շնորհակալ եմ:

Ալբերտ.

Հարգելի գործընկերներ,
կազմակերպությունը աշխատում է արտոնագրային վճարով, ինչպես նաև շրջանառության հարկով: ՀԴՄ-ով տպվում են 2 տարբեր կտրոններ` բաժին 1-ով արտոնագրային վճարով գործունեության համար, իսկ բաժին 2-ով` շրջանառության հարկով գործունեության համար: Յուրաքանչյուր ամիս ներկայացվում են տեղեկություններ, որտեղ արտացոլվում է ՀԴՄ-ով տպված կտրոնների հանրագումարը: Ւսկ շրջանառության հարկի հաշվարկում նու՞յնպես ամբողջ հանրագումարն է արտացոլվելու, թե՞ միայն շրջ. հարկով հարկվող մասը: Կանխավ շնորհակալություն:

Քաջիկ.

Հարգելի գործընկերներ, եկամտային հարկի ամսական հաշվետվություն ներկայացնելիս (էլեկտրոնային եղանակով) փետրվար ամսվա փոխարեն նշել եմ հունվար: Այսինքն` դարձել է հունվարը ճշգրտված, իսկ փետրվարը բացակայում է: ՏՀՏ-ից ստացել եմ գրություն, վարչական իրավախախտման մասին արձանագրություն: Խնդրում եմ ասեք` հնարավո՞ր է արդյոք չվճարել տուգանք, քանի որ եկամտային հարկն ամբողջությամբ փոխանցվել է, հարկային պարտականությունները կատարվել են ժամանակին:

Կանխավ շնորհակալություն:

astxik.

Բարև ձեզ:
Ո՞վ կարող է պատասխանել. շրջանառության հարկով աշխատող անհատ ձեռներեցի համար տարեկան եկամտային հարկի հաշվետվություն տալու՞ ենք: Եթե ուշադրություն եք դարձրել` իրավաբանական անձանց մասով շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և շահութահարկին, իսկ ԱՁ-ի մասով` միայն ԱԱՀ-ին:

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` շրջանառության հարկ վճարող կազմակերպությունները (բացառապես շրջանառության հարկ վճարող) ինչպիսի՞ տարեկան հաշվետվություններ են ներկայացնելու հարկային մարմին: Հարցս վերաբերում է հատկապես շահութահարկի տարեկան հաշվարկին: Նախապես շնորհակալություն:

Suzy.

Բարև Ձեզ,
ես սկսնակ հաշվապահ եմ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում.
ՍՊԸ-ն բացվել է հոկտեմբեր ամսվա մեջ, զբաղվելու է առևտրով, բայց խանութը բացվել է հենց այսօր: Հոկտեմբեր ամսվա համար գրանցված տնօրենի համար ես եկամտային հարկի ամփոփ հաշվարկ չեմ ներկայացրել, արդյո՞ք սխալ եմ արել: Նաև դեռ չունենք էլեկտրոնային ստորագրություն, հնարավո՞ր է այլ կերպ հանձնել եկմատային հարկի ամփոփ հաշվարկ:

Կանխավ շնորհակալ եմ:

Հրայր.

Բարև Ձեզ:
Ես գրանցվել եմ որպես Ա/Ձ և զբաղվելու եմ համակարգչային դիզայնով (հիմնականում տպագրական մակետների պատրաստում): Ուզում եմ ճշտել, արդյո՞ք պարտադիր է ներկայացնել հաշվետվություն: Եվ եթե այո, ապա ի՞նչ հաճախականությամբ (ամեն ամիս, եռամսյակը մեկ …):

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ,

խնդրում եմ հնարավորության դեպքում արձագանքել և պատասխանել` արդյո՞ք հնարավոր է ՀՀ ԿԲ ներկայացնել ճշգրտված հաշվետվություն, եթե արդեն ներկայացված հաշվետվության մեջ հայտնաբերվել է վրիպակ: Եթե այո, ապա խնդրում եմ նշել նաև հաշվետվության ճշգտման կարգը կանոնակարգող օրենսդրությունը:

Կանխավ շնորհակալություն: