22/10/2026

հարկեր և տուրքեր

Անի.

Բարև Ձեզ: Մի հարց ունեմ, կարո՞ղ եք օգնել: Եթե գյուղացին ծրագրի է մասնակցում, որի մասնակցության համար վճարում է, ինչպես նաև եկամուտ է ստանում: Եվ ծրագրի մասնակցության համար կազմակերպությունը ցանկանում է ցուցանակ կպցնել նրա դռան վրա: Արդյո՞ք դա համարվում է գովազդ, արդյո՞ք պետք է հարկեր վճարել և ո՞վ է հարկ վճարողը` կազմակերպությունը, թե՞ գյուղացին: Եվ դա բոլոր գյուղական համայնքներին է վերաբերու՞մ:
Կանխավ շնորհակալություն:

Մարինե․

Բարև Ձեզ։ Ցանկանում եմ գրանցել ԱՁ և Ֆրանսիայից ներմուծել խնամքի միջոցներ,կոսմետիկա և մանրածախ վաճառք իրականացնել։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարեմ ներառյալ մաքսային վճարները։ Հնարավորինս մանրամասն խնդրում եմ։ Կանխավ շնորհակալություն։

Նարինա․

Ողջույն ձեզ։ Ես ապրում եմ Ռուսաստանի Դաշնությունում, անհրաժեշտություն է առաջացել գրանցել ԱՁ Հայաստանում։ Ես հայկական անձնագիր ունեմ և գրանցում ՀՀ-ում, կարդացի ինտերնետում, որ օնլայն կարգով հնարավոր է ԱՁ գրանցել իմ անունով և արդեն իմ կողմից տրված հավաստագրով, մեր ներկայացուցիչը կարող է մեզ օգնել։ Կարո՞ղ եք ինձ խորհուրդ տալ՝ ինչպե՞ս դա անել․
1․ Ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ հաճախականությամբ պետք կլինի անել:
2․ Ի՞նչ չափի պարտադիր հարկային վճարումներ պիտի արվեն:
Ու թե էլի նրբություններ կան, խնդրում եմ, գրեք։

Նախօրոք շնորհակալություն։

Վարդ.

Միկրոձեռնարկատեր հանդիսացող Ա/Ձ-ն (ունի նաև աշխատողներ), ի՞նչ վճարումներ պետք է անի, ի՞նչ ժամկետներում, և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի, ի՞նչ ժամկետներում:

Նախաապես շնորհակալություն:

Lusine․

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել․ արդյո՞ք ՍՊԸ-ն (այս պահին հարկվում է որպես միկրոձեռնարկատեր) կարող է նվիրատվություն անել իրեն պատկանող անշարժ գույքը: Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում նվիրատվության կամ վաճառքի դեպքում:

Արարատյան Խոհանոց.

Բարև ձեզ:
ՍՊԸ-ն, որը կազմակերպում է դասընթացներ միջին մասնագիտական, պատրաստվում է նաև մեկ այլ գործունեություն սկսել, այն է՝ մշակել սննդակարգ (առողջ սնունդ) և մատակարարել հաճախորդներին:
Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ ենք համատեղել այդ 2 գործունեությունը, ասեմ, որ դասընթացների մասով մենք հարկվում ենք շրջ. հարկով, որպես այլ գործունեություն 5 %-ով, արդյո՞ք մյուս գործունեությունը կհամարվի հանրային սնունդ, և դասընթացը ավտոմատ կհարկվի 20 %-ով:

Հերմինե Գևորգյան.

Բարև ձեզ: Խնդրում եմ մի հարցում ինձ օգնել: Ես ցանկանում եմ զբաղվել մենթալ թվաբանության դասավանդմամբ: Արդյո՞ք ես կարող եմ առանց ԱՁ հիմնելու գործունեություն ծավալել և հարկային ինչպիսի՞ պարտավորություններ կունենամ: Հավելեմ, որ միայն ես եմ աշխատելու:

Բարև ձեզ։

Ա/Ձ-ն տեղադրում է վճարային տերմինալներ Երևան քաղաքում։

Հարց՝ ի՞նչ հարկատեսակով կարող է աշխատել՝ միկրոձեռնարկատիրության համակարգու՞մ, թե՞ շրջանառության հարկի դաշտում, և ամսական ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկի։ Շնորհակալություն։

Աբուլ․

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել հասկանալ․ ֆրեշի կետ եմ ցանկանում բացել։ Գիտեմ, որ պետք է գրանցվեմ որպես ԱՁ։ Իսկ ի՞նչ լիցենզիաներ են հարկավոր, և ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան, եթե ունենալու եմ մեկ աշխատող։

Աննա․

Բարև ձեզ: Բնակարանս վարձակալության եմ տվել, նոտարով կնքել եմ պայմանագիր։ Կասե՞ք՝ ո՞ր հարկատեսակով պետք է վճարում անեմ, ի՞նչ չափով և ի՞նչ ժամկետներում։ Շնորհակալություն։

Մարիամ.

Բարև ձեզ: Հարցս հարկադիր պարապուրդի վճարմանն է վերաբերում: Ենթադրենք՝ հաշվում ենք միջին ժամայինի 2/3 ու ստանում ենք 500 դրամ, հիմա էս գումարը հարկելու ենք, նոր համեմատե՞նք նվազագույն 406 դրամի հետ, քանի որ 406 դրամը հարկերը հանած է:

Սամվել.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասեք, խնդրում եմ, ես մեկ ամիս առաջ Ա/Ձ եմ գրանցել, բայց մինչ օրս ոչ մի գործունեություն չեմ ծավալել, արդյո՞ք ես որևէ հարկ/տուրք վճարելու պարտավորություն ունեմ, կամ որևէ հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտության կարիք կա՞։

Բարև ձեզ:

Ունեմ մի քանի հարց:

Այսօր բացել եմ ԱՁ, ցանկանում եմ զբաղվել սննդի (ավելի կոնկրետ՝ սենդվիչների և նմանատիպ բրդուճների) պատրաստմամբ և վաճառքով, տարածքում կա կանգնակ, նշեմ նաև, որ բացի իմ պատրաստածից վաճառելու եմ նաև ոչ ալկոհոլային խմիչքներ, գազավորված ըմպելիքներ:
1. Կարո՞ղ եք ասել՝ համարվու՞մ է դա հանրային սննդի ոլորտ, թե՞ ոչ: Ասեմ, որ պետ. ռեգիստրում նշել են 47.19.0:
2. Ի՞նչ գործընթաց պետք է իրականացվի սննդի կետ բացելու համար:
3. Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, նշեմ, որ ունենալու եմ մեկ աշխատող:

Արաքս․

Եթե Ա/Ձ-ն ունի գրանցված աշխատող, ապա բացի 5 000 դրամ սոցիալական վճարից, շահութահարկից և 12 000 դրամ դրոշմանիշային վճարից պե՞տք է ամեն ամիս փոխանցի 23 % եկամատային հարկ և 2.5 % սոց. վճար աշխատողի համար՝ համապատասխանաբար հարկային մարմին ուղարկելով եկամտային հարկի հաշվետվություն։

Հայկ․

Բարև ձեզ։ Ուզում եմ Ռուսաստանից փայտի մշակման սարքավորում բերեմ Հայաստան, խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ վճարներ է պետք անել ու ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որպեսզի մաքսակետերում խնդիր չառաջանա։ Շնորհակալություն։

Վահրամ.

Բարև ձեզ: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի չշշալցված 55-65 % թնդությամբ մրգային օղիների վաճառքով զբաղվելը: Ակցիզային հարկին վերաբերու՞մ է արդյոք:

Ռուզան.

Բարև ձեզ։
Հարցս հետևյալն է՝ գործող ռեստորանը (հանդիսությունների սրահ) ցանկանում է ծավալել նաև բացօթյա գործունեություն։ Արդյո՞ք գործում է այլ հարկման համակարգ, թե՞ գործող օրենսդրությամբ բացօթյա հանրային սնունդն այլևս չի առանձնացվում փակօթյայից։
Եթե հարկման համակարգերի տարբերություն կա, խնդրում եմ ուղարկել հղումը։
Նախապես շնորհակալություն։

Գայանե.

Բարև ձեզ: ՍՊԸ-ն ուզում է ալկոհոլի արտադրությամբ զբաղվել շրջանում։ Հարց՝ կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատեր։ Եթե ոչ, խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարի։

Բարև ձեզ։ Հարգելիներս, կարո՞ղ եք նշել՝ ԱՁ-ի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն որտեղից կարող եմ ստանալ. հարկերը, գործարկման ծախսեր և այլ գումարային ծախսերի վերաբերյալ։ Մեկ հարց ևս. ԱՁ՞, թե՞ ՍՊԸ բացել, եթե զբաղվելու եմ հագուստի արտադրությամբ։

Գագիկ.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ արդյո՞ք J62.09՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեություն իրականացնող ԱՁ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Հարություն․

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը համարվում է շրջանառության հարկ վճարող, պետք է շուկայից ձեռքբերումներ կատարի՝ բժշկական պարագաներ։ Արդյո՞ք այս դեպքում կառաջանա եկամտային հարկի պարտավորություն կազմակերպության համար։