աշխատանք

Tag Archive: արձակուրդային

Apr 15 2014

Արձակուրդայինի հաշվարկ

Arman.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք: Տվյալ տարվա մեջ աշխատողը 2 ամիս գտնվել է արձակուրդում իր հաշվին: Արձակուրդայինի հաշվարկի դեպքում այդ 2 ամիսները նեռարվու՞մ են հաշվարկի մեջ: Այսինքն, նշեմ երկու տեղ 0 դրամ և բաժանեմ 12, թե 10 ամիսների: Շնորհակալություն:

Apr 07 2014

ՍՊԸ իր հաշվին 3 օրով իր աշխատողին ուղարկում է հանգստանալու

iveta.

Բարև Ձեզ, օգնեք խնդրում եմ. եթե ՍՊԸ իր հաշվին 3 օրով իր աշխատողին ուղարկում է հանգստանալու, սակայն այդ գումարը գերազանցում է աշխատողի արձակուրդային գումարը` ինչպե՞ս այլ կերպ (բացի արձակուրդից) կարելի է դա ձևակերպել:

Mar 13 2014

Եթե միջին աշխատավարձը փոքր է նվազագույն աշխատավարձից

anna.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս:
Աշխատակցի արձակուրդի հաշվարկ կատարելիս, եթե միջին աշխատավարձը փոքր է նվազագույն աշխատավարձից, ապա համաձայն ԱՕ 195 հոդվածի 7-րդ կետի պետք է վերցնել որպես միջին աշխատավարձ 45 000, թե՞ 59 524:
Կանխավ շնորհակալություն:

Jan 28 2014

Վերջնահաշվարկ ժամային վարձատրության դեպքում

Arman.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել` ինչպե՞ս են հաշվարկում վերջնահաշվարկ կամ արձակուրդային վճար ժամային վարձատրության դեպքում, օրական 1 ժամ 5 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Շնորհակալություն:

Dec 22 2013

Ինչպե՞ս է հաշվարկվում արձակուրդի գումարը

Մարիամ.

Եթե ես ստանում եմ 95 000 դրամ աշխատավարձ, և աշխատել եմ 8-9 ամիս և դրանից 2-3 անգամ հիվանդ եմ եղել և բյուլետեն եմ ներկայացրել, այդ դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում իմ արձակուրդի գումարը:

Dec 15 2013

Չօգտագործված արձակուրդի փոխհատուցում

Artur.

Բարև Ձեզ:
Կազմակերպությունում աշխատում եմ 2 տարի 7 ամիս (շաբաթական 5 աշխատանքային օր, լրիվ դրույքով), սակայն մինչ օրս արձակուրդային օրերս չեմ օգտագործել: Այժմ ազատվում եմ աշխատանքից: Արդյո՞ք վերջնահաշվարկի ժամանակ կստանամ իմ չօգտագործված արձակուրդային օրերի գումարները (մոտ 52 օրերի համար): Լսել եմ, որ 2012թ. օգոստոս ամսից վերջնահաշվարկի ժամանակ հաշվի է առնվում միայն վերջին 18 ամիսներին աշխատած ժամանակ վաստակած արձակուրդային օրերը: Արդյո՞ք վերջնահաշվարկի ժամանակ կստանամ իմ չօգտագործված արձակուրդային օրերի գումարները (մոտ 52 օրերի համար), թե՞ միայն միայն վերջին 18 ամիսներին աշխատած ժամանակ վաստակած արձակուրդային օրերը:
Կանխավ շնորհակալություն,
Հարգանքով,
Արթուր

Nov 27 2013

Արդյո՞ք աշխատողը կստանա չօգտագործված արձակուրդի փոխհատուցում

Artur.

Բարև Ձեզ:
Կազմակերպությունում աշխատում եմ 2 տարի 7 ամիս (շաբաթական 5 աշխատանքային օր, լրիվ դրույքով), սակայն մինչ օրս արձակուրդային օրերս չեմ օգտագործել: Այժմ ազատվում եմ աշխատանքից: Արդյո՞ք վերջնահաշվարկի ժամանակ կստանամ իմ չօգտագործված արձակուրդային օրերի գումարները (մոտ 52 օրերի համար): Լսել եմ, որ 2012թ. օգոստոս ամսից վերջնահաշվարկի ժամանակ հաշվի է առնվում միայն վերջին 18 ամիսներին աշխատած ժամանակ վաստակած արձակուրդային օրերը:
Կանխավ շնորհակալություն,
Հարգանքով,
Արթուր

Nov 08 2013

Արձակուրդայինի հաշվարկ

Srbuhy.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ճիշտ հաշվարկել արձակուրդային.
աշխատողը աշխատանքի է ընդունվել 2012թ. հուլիսի 1-ից, աշխատում է 6-օրյա գրաֆիկով, աշխատավարձը 2012թ.-ին պայմանագրով եղել է 70 000 դրամ, 2013 թ.-ից վերահաշվարկելուց հետո 86 000 դրամ է, աշխատողին օգոստոսի 1-ից օգոստոսի 24 ամենամյա արձակուրդ սխալ եմ հաշվարկել, խնդրում եմ կհաշվե՞ք, թե ինչքան է կազմում իր արձակուրդային գումարը, եթե կարելի է քայլերով գրեք հաշվելիս, և գրեք, թե արձակուրդային գումարը երբ է վճարվում:
Կանխավ շնորհակալ եմ:

Sep 23 2013

Միջին աշխատավարձի հաշվարկ

Կարինե.

Ինչպես գիտենք, նպաստի հաշվարկման համար հիմք է հանդիսանում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալու ամսվան նախորդած վերջին տասներկուամսյա ժամանակահատվածում աշխատողի համար հաշվարկված եկամուտը: Հարցս հետևյալն է` եթե 12 ամիսների մեջ կա արձակուրդ գնացած ամիս, արձակուրդային գումարն մասնակցու՞մ է միջին աշխատավարձի հաշվարկին:

Aug 30 2013

Արդյո՞ք աշխատողը ունի հետմուծում

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
աշխատողը (ուսուցիչը) ընդունվել է աշխատանքի 01.09.2012թ, 50 օր օգտվել է չվճարվող արձակուրդից, ապա հուլիսին հերթականից (35օր): Ազատվում է՝ 01.09.2013թ.: Հետմուծում ունի՞, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Aug 18 2013

Արդյո՞ք աշխատողին հասնում է արձակուրդ

Իրինա.

Բարև Ձեզ, ես ուզում եմ իմանալ` արդյո՞ք ս/թ մարտի 15-ին աշխատանքի ընդունված աշխատողին օգոստոսի մեկով արձակուրդ հասնում է, թե՞ ոչ: Եթե այո, կուզեի իմանալ հաշվարկի ձևը` մանրամասնորեն, եթե ամսական աշխատավարձը կազմում է 66 500 դրամ: Կանխավ շնորհակալություն:

Jul 26 2013

Ազատված աշխատողի արձակուրդային գումարի հետ պահում

Hayk.

Խնդրում եմ օգնեք: Եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի 01.06.2012թ.-ին և սպառել է իր 2012-2013թթ. արձակուրդը, արդյո՞ք իրավունք ունի այս տարվա հուլիսից նորից արձակուրդ գնալու: Եթե այո, ապա սեպտեմբերին աշխատանքից ազատվելուց արդյո՞ք պետք է հետ պահել վճարված արձակուրդային գումարը: Հուսով եմ` կօգնեք, շնորհակալ եմ:

Jul 09 2013

Արձակուրդայինի հաշվարկի ժամանակ

nara.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրւմ եմ օգնեք: Արձակուրդայինի հաշվարկի ժամանակ տվյալ տարվա մեջ մեկ ամսվա պարապուրդը ինչպե՞ս է գումարվոմ: Հմարվում է սովորակա՞ն ամիս:

Jul 04 2013

Որքա՞ն կկազմի արձակուրդայինը

Ռուզաննա.

Բարև ձեզ, ես ուսուցչուհի եմ, ստանում եմ ամսական 86990 դրամ: Հուլիսի 1-ից գնացել եմ արձակուրդ: 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում ինչքա՞ն կկազմի իմ արձակուրդայինը: Նշեմ, որ 2012-2013 ուստարում ոչ մի փոփոխություն չի եղել աշխատավարձիս:

May 29 2013

Արդյո՞ք կվճարվի արձակուրդային

galya.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ուսուցիչը 2012թ. հուլիսի 01-ից օգտվել է իր հերթական ամենամյա արձակուրդից: 2013թ մարտի 04-ից գտնվում է ֆիզ. արզակուրդի մեջ, որը լրանալուց հետո գտնվելու է փոքր երեխայի խնամքի արձակուրդի մեջ: Ոսուցչի մինչև ֆիզ. արձակուրդ մեկնելը աշխատած 6 ամիսների համար արձակուրդային վճար հաշվարկվելու-վճարվելու՞ է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

May 20 2013

Ինչպե՞ս հաշվարկել 2013թ. արձակուրդայինը

Թաթուլ.

Աշխատողի 2012թ. աշխատավարձը կազմել է 60 000 դրամ, 2013թ.` 73 585 դրամ: Աշխատանքային շաբաթը 5 օր է, 2012 թ-ին գնացել է արձակուրդ` մայիսին: Ինչպե՞ս հաշվարկել 2013թ. արձակուրդայինը, եթե նա ցանկանում է հունիսի 1-ին մեկնել արձակուրդ:

May 02 2013

Ինչպե՞ս է կատարվում արձակուրդայինի հաշվարկը

Գոհար Վարդանյան.

Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ ինձ օգնել արձակուրդայինի հաշվարկի հարցում:
Աշխատողի ամսական աշխատավարձը կազմում է 126 000 դրամ: Նա օգտվում է իր հերթական 2013 թվականի արձակուրդից, 01.04.2013 թվականից, 20 աշխատանքային և 4 լրացուցիչ օր տևողությամբ: Ինչպե՞ս է կատարվում արձակուրդայինի հաշվարկը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Նախապես շնորհակալություն:
Արմավիրի մարզի Նոր Արտագերսի գյուղապետարանի գլխավոր մասնագետ
Գոհար Վարդանյան

Apr 24 2013

2013թ. հունվարի 11-ի թիվ 1 պարզաբանում

astxik.

Բարև ձեզ, հարգելի կադրերի աշխատակիցներ և հաշվապահներ: Հաշվետվություններում ինչպե՞ս ենք ներկայացնում արձակուրդային հաշվարկները:

Ինձ թյուրիմացության մեջ է գցել պ-ն Գ.Խաչատրյանի 2013թ. հունվարի 11-ի թիվ 1 պարզաբանումը.

2012թ. արձակուրդայինը ներկայացնել 2012թ. 4 եռ. հաշվետվությամբ, իսկ 2013 այս տարվա հաշվետվությամբ: Ի՞նչ եք կարծում` սա ինչպե՞ս կարելի է բացատրել (աշխատողին ապրիլին տալիս եմ արձակուրդ 2012-2013թթ համար):

Apr 17 2013

Միջին աշխատավարձի հաշվարկ

astxik.

Հարգելի հաշվապահներ, ինձ հուզում է այսպիսի մի հարց` խոսքս միջին աշխատավարձի մասին է: Աշխատողին արձակուրդ եմ տրամադրում 2012-2013թթ համար ապրիլի 8-ից 15 աշխատանքային օրվա հաշվարկով, տվյալ աշխատողը աշխատանքի է ընդունվել 2012թ. հուլիսի 13-ին, ամսական ԱՎՈՒՄ-ը 2012-ին եղել է 60 000, իսկ 2013թ-ի հունվարից` 75 000: Խնդրում եմ հաշվարկել, կանխավ շնորհակալություն:

Mar 29 2013

Որքա՞ն կկազմի աշխատողի վերջնահաշվարկը

Նարինե.

Բարև Ձեզ: Մի հարց ունեմ, ու կխնդրեի պատասխանել դրան: Աշխատողը, որն ընդունվել է աշխատանքի 01.07.2012թ., 5-օրյա աշխատանքային շաբաթով, իր աշխատանքի 8-րդ ամսում` 18.02.2013թ., գնում է ամենամյա արձակուրդի ամբողջությամբ` 20 օր տևողությամբ մինչև 19.03.2013թ.-ը: Նրան վճարվել է մաքուր 35.511 դրամ արձակուրդային (կեղտոտով 46.972 դրամ): Այնուհետև 20.03.2013-ից գալիս է աշխատանքի ու աշխատելով 4 օր` 26.03.13թ.-ին ազատվում է աշխատանքից: Մարտ ամսվա նրա կեղտոտ միայն աշխատավարձը կազմում է 10.200 դրամ: Նրա միջին ամսական աշխատավարձը կազմում է 49.321 դրամ: Ուզում եմ իմանալ, թե որքան կլինի նրա վերջնահաշվարկը ու որքան պետք է նրանից հետգանձում կատարել: Կանխավ շնորհակալություն:
Հարգանքներով` Նարինե:

Older posts «