Tag Archive: դադարեցում

Aug 19 2017

Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն

Բարև ձեզ։
Եթե երկու տարի առաջ գործունեությունը դադարեցրած ԱՁ-ն ցանկանում է վերսկսել գործունեությունը սեպտեմբեր ամսից, կարո՞ղ է արղյոք հարկային մարմին ներկայացնել հայտարարություն շրջանառության հարկով հարկվելու վերաբերյալ։ Կանխավ շնորհակալություն։

Jul 26 2017

ՍՊԸ հիմնադիրը ի՞նչ պատասխանատվություն ունի օրենքի առաջ

Սուրեն.

Բարև ձեզ: Կուզենայի իմանալ` ՍՊԸ հիմնադիրը ի՞նչ պատասխանատվություն ունի օրենքի առաջ, եթե տնօրենը ունի պարքեր, որոնք կուտակվել են ժամանակի ընթացքում: Նշեմ նաև, որ ֆիրմայի գործնեությունը ժամանակավորապես դադարեցված է:

May 22 2017

Ինչպե՞ս խուսափել վարչական տուգանքից

Aram Harutyunyan.

Բարև ձեզ: ԱՁ-ն 2017-ի հունվար ամսից ժամանակավորապես չի գործում, իսկ 2017-ի ապրիլի 20-ին ես տվել եմ 2016-ի եկամտային հարկի պարզեցված հաշվետվություն՝ այսինքն 5 օր ուշացրել եմ, քանի որ ԵԿԵՆԳ-ի ծանրաբեռնվածության պատճառով էլ. ստորագրությունս ակտիվ չէր, դրանով խախտել եմ եկամտային հարկի մասին օրենքի 22 հոդվածի 1 կետը, և առաջացել է վարչական իրավախաղտման համար տուգանք։

Խնդրում եմ պատասխանեք` կա՞ արդյոք վճռաբեկ դատարանի նախադեպ, որով կմեղմանա հանգամանքը, որ ստորագրությունս ակտիվ չի եղել, կամ ուրիշ ի՞նչ կերպով կարող եմ խուսափել տուգանքից։ Կանխավ` շնորհակալություն։

May 10 2017

Ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն ընկերության լուծարման համար

Սերինե.

Հարգելի հաշվապահներ,

2016թ մարտի 1-ին բացվել է ՓԲԸ: 2016թ․ դեկտեմբերի 29-ին ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը, աշխատակիցները ազատվել են աշխատանքից, որևէ պարտավորություն ընկերությունը ներկայումս չունի: Ընկերությունը միայն պարտադիր վճարում է ռեեստրի վարման համար: Խնդրում եմ օգնել` ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն ընկերության լուծարման համար:

Շնորհակալություն:

May 10 2017

Արդյո՞ք պետք է զրոյական հաշվետվություն ներկայացնել

Արթուր.

Բարև ձեզ, արդյո՞ք ժամանակավոր դադարեցված ԱՁ-ն պարտավոր է շրջանառության հարկի հաշվետվություն ներկայացնել:

May 04 2017

Ընկերությունը գործունեություն չի ծավալում, սակայն գույքահարկով հարկվող օբյեկտ ունի

ROYAL.

Ընկերությունը գործունեություն չի ծավալում, սակայն գույքահարկով հարկվող օբյեկտ ունի, ինչի պատճառով ժամանակավոր դադարեցման դիմում չի կարող տալ և եռամսյակային հաշվետվություններ պարտաճանաչ տրվում է, և գույքահարկի կիսամյակային հաշվետվություններն էլ են նույնպես տրվում:

Հարց – Այս դեպքում պարտադի՞ր է տնօրենի հետ պայմանագիր ունենալ և աշխատավարձ սահմանել, թե՞ միայն զուտ պետ. ռեգիստրի ներդիրի հիման վրա տնօրեն լինելը բավական է: Եթե այո, ապա եթե ընկերությունը չի գործում և գործունեություն չի ծավալում, ինչու՞ պետք է տանը նստած ամբողջ օրը հեռուստասերիալ դիտող տնօրենին աշխատավարձ տալ: Ցանկացած պատասխանի դեպքում խնդրում եմ աղբյուրի հղումն էլ լինի:

Շնորհակալություն:

Mar 22 2017

Երեխայի խնամքի նպաստ

Ռուզաննա.

Ես որպես անհատ ձեռներեց գրանցվել եմ 04.02.2016թ-ից, աշխատել եմ մինչև 01.09.2016 ու գնացել ֆիզ. արձակուրդ, հարկայինով դադար եմ տվել մինչև երեխայիս երեք տարին լրանալը: Խնդրում եմ պատասխանեք հարցիս` կարո՞ղ եմ օգտվել ամենամսյա նպաստից (18 000 դրամ) և ու՞մ դիմեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Mar 18 2017

Անհուսալի դեբիտորական պարտքերի վերաբերյալ

Arsine.

Հարգելի հաշվապահներ,
Կազմակերպությունը ունի դեբիտորական պարտքեր, յուրաքանչյուրը մինչև 100 000 դրամ, որոնց ժամկետը արդեն 1 տարի է, և տվյալ պարտապանների գործունեությունը կամ դադարեցված է կամ լուծարված: Հարցերս հետևյալն են.

1. Արդյո՞ք կարող եմ դրանք շահութահարկով ծախս ճանաչել առանց պահուստաֆոնդ ձևավորելու
2. Ո՞ր կազմակերպությունները կարող են պահուստաֆոնդ չձևավորել

Mar 15 2017

Արդյո՞ք պետք է ներկայացնել տարեկան զրոյական հաշվետվություն

Սիլվա.

Ա/Ձ-ն 2008թ-ից չի գործում, ներկայացրել է դադարեցման դիմում: 03․03․2017-ին Ա/Ձ-ն լուծարվել է, արդյո՞ք այս դեպքում պետք է մեկ ամսվա ընթացքում ներկայացվի տարեկան զրոյական հաշվետվություն: Իրավաբանական բաժնում ասում են տարեկան հաշվետվություն ներկայացրեք, ՀՏ-ն ասում է` պետք չէ, քանի որ այդ տարիների համար դադարեցման դիմում եք ներկայացրել, խնդրում եմ ասեք` ինչպե՞ս վարվել այս դեպքում: Եթե կա օրենքի հղում` խնդրում եմ գրեք: Կանխավ շնորհակալ եմ:

Mar 15 2017

Արդյո՞ք անձը կենթարկվի վարչական պատասխանատվության

Գոհար.

Բարև ձեզ: Խնդրում եմ մի հարցի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրեք: Ասենք մարդը գրանցել է հասարակական կազմակերպություն մի 3 տարի առաջ, բայց որևէ գործունեություն չի իրականացրել, չունի կնիք և հաշվեհամար, արդյո՞ք կարող է տուգանքի արժանանալ: Չէ՞ որ գործունեություն չի ծավալել, որևէ շարժ չի եղել, բայց հաշվետվություն էլ չի ներկայացվել որևէ տեղ:

Mar 09 2017

ԱՁ ցանկանում է լուծարվել

Inna.

Բարեւ ձեզ: ԱՁ-ն, որը աշխատում է շրջանառության հարկով, ժամանակավորապես դադարեցրել էր գործունեությունը 2016 թվականին, և հիմա ցանկանում է լուծարվել: Ի՞նչ պետք է անել լուծարելու համար: Եվ արդյո՞ք պետք է ներկայացնել 2017 թվականի տարեկան եկամուտների զրոյական հաշվետվություն:

Feb 21 2017

Եթե անձը հանդիսանում է ժամանակավորապես դադարեցված ՍՊԸ տնօրեն

Սիրուշ.

Եթե անձը հանդիսանում է ժամանակավորապես դադարեցված ՍՊԸ-ի տնօրեն, նա կարո՞ղ է ՍՊԸ բացել, որտեղ լինի և հիմնադիր, և գորածադիր: Ի՞նչ հարկատեսակով է աշխատելու:

Jan 31 2017

Արդյո՞ք պետք է ներկայացնել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում գործունեության դադարեցման դեպքում

Inna.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ-ն ժամանակավոր դադարեցրել է գործունեությունը` հետագայում լուծարելու նպատակով 2016թ-ի դեկտեմբերի 27-ից։ Արդյո՞ք 2017թ-ի համար նա պետք է ներկայացնի շրջանառության հարկ վճարողի դիմում: Եվ եթե չենք ներկայացրել,ապա ի՞նչ կլինի: Նախապես շնորհակալություն:

Jan 23 2017

Դրամարկղային գրքի լրացման հետ կապված

Tamara.

Հարգելի հաշվապահներ, եթե ֆիրման 7 ամիս դադարեցրել է գործունեությունը և նորից վերսկսել, ինչպե՞ս վարվել դրամարկղային գրքում այդ 7 էջի հետ, եթե գործարք չի եղել:

Jan 16 2017

Գործունեություն չկատարելու հայտարարություն

Բարև ձեզ: ՍՊԸ-ն բացվել է սեպտեմբերին, սակայն մինչ այսօր որևէ գործունեություն չի կատարել, աշխատողներ չի գրանցել: Հարկային հաշվետվություններ չեն ներկայացվել: Կարո՞ղ եմ արդյոք գործունեություն չկատարելու հայտարարություն տալ: Ինչպե՞ս խուսափեմ 2016-ին հաշվետվություններ չներկայացնելու համար նախատեսված տուգանքներից:

Jan 13 2017

Արդյո՞ք ԱՁ ունի սոց. վճարի պարտավորություն

Lusine.

ԱՁ-ն բացվել է 2016թ-ի մայիսին: Վճարվել է 10 000 դրամ և դադարեցվել հունիսին, վերսկսվել է նոյեմբերի 2-ին:
Չունի վարձու աշխատող, իսկ Անհատ Ձեռնարկատերը հղիացել է նոյեմբեր ամսվանից: Արդյոք ունի՞ որևէ պարտականություն սոց. վճարների նկատմամբ, և ինչպե՞ս կվճարվի (թե ոչ) նրա դեկրետային վճարը:

Dec 14 2016

Մուտք e-invoicing ծրագիր

Զառա.

Բարև ձեզ: Փակել ենք ԱՁ-ն: Հիմա արդեն e-invoicing ծրագիր չենք կարողանում մտնել: Բայց մեզ պետք են դուրս գրված ու ստացված հաշիվները հաշվետվություն ներկայացնելու համար: Ինչպե՞ս կարող ենք դա անել: Կանխավ շնորհակալություն:

Dec 05 2016

Արդյո՞ք ԱՁ կարող է դադարեցնել գործունեությունը

Արթուր.

Բարև ձեզ, մի հարց ունեմ` անհատ ձեռներեցը ցանկանում է դադարեցնել գործունեությունը, սակայն ունի փաստաթղթերով ձեռք բերած ապրանքներ, այդ դեպքում կարո՞ղ է դադարեցնել, թե՞ պետք է ամբողջը վաճառի, նոր: Նախապես շնորհակալություն:

Nov 01 2016

Կազմակերպության գործունեության դադարեցում

Vahe.

Ինչպե՞ս դադարեցնել ՍՊԸ գործունեությունը:

Oct 15 2016

Արդյո՞ք տնօրենին անհրաժեշտ է ազատել աշխատանքից գործունեության դադարեցման ժամանակ

Արմեն.

Հաշվապահներ ջան, եթե կազմակերպությունը դադարեցնում է գործունեությունը անորոշ ժամկետով, արդյո՞ք տնօրենին անհրաժեշտ է ազատել աշխատանքից: Շնորհակալություն:

Jun 15 2016

Կազմակերպությունը չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

Samvel.

Բարև ձեզ:
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ 2 հարցերին.
1.Մեր կազմակերպությունը 2015թ. աշխատել է շրջանառության հարկի դաշտում, ժամանակին ներկայացրել է հաշվետվությունները և ժամանակին մուծել վճարումները:
2015թ. կազմակերպությունը աշխատել է վնասով, չի ունեցել շահույթ, վնասը եղել է մոտ 12 մլն դր, որը փակվել է փոխառություններով:
2016թ. շրջանառության հարկի համար հայտը ժամանակին չներկայացնելու համար ավտոմատ համարվել ենք ԱԱՀ վճառող:
Հարկային մարմինը պահանջում է, որպեսզի մենք որպես շահութահարկի 2016թ. համար եռամսյակային կանխավճար մուծել 2015թ. շրջանառության հարկի 30%-ի 18%-ը:
2016թ. 1-ին եռամսյակի համար շահութահարկի կանխավճար մուծել ենք 1-ին եռամսյակի շրջանառության 1%-ը
2. Մեր կազմակերպությունը ԲԲԸ է, բաժնեմասի 90%- ից ավելին պատկանում է 1 անձին, որը հանդիսանում է և տնօրենների խորհրդի նախագահը, և գլխ. Տնօրենը, ելնելով ֆինանսական ծանր վիճակից՝ ցանկանում է ժամանակավորապես դադարեցնել գործնեությունը, դադարեցումից հետո ինչպիսի՞ կարգավիճակում կլինեն տնօրենների խորհուրդը և նախագահը, գլխ. Տնօրենը և տեղակալը, գլխ. Հաշվապահը, նյութական պատասխանատու անձիք և պահակային ծառայության աշխատողները, և ինչպե՞ս պետք է լինի նրանց վճարման կարգը:

Հագանքներով,
Ս.Եսայան

Apr 25 2016

ԱՁ գործունեության դադարեցման համար

Davit.

Ինչպե՞ս կարող եմ դադարեցնել ԱՁ-ի գործունեությունը:

Feb 03 2016

Կազմակերպության գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու ժամանակ

Քնարիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. կազմակերպության գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու ժամանակ տնօրենին ազատու՞մ են:

Dec 21 2015

Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ կազմակերպության համար

Վարդան.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք ինձ մի քանի հարցում.
1. Ես հիմնադրել եմ ՍՊԸ և որպես տնօրեն եմ հանդես գալիս, բայց չունեմ պայմանագիր տնօրենի հետ:
2. ՍՊԸ հիմնել եմ 2015-01-12, բայց ոչ հարկայինում եմ գրանցվել, ոչ լիցենզիա եմ հանել որևէ ոլորտի, ոչ էլ որևէ բանկում բանկային հաշիվ կա բացված:
3.Ես անձնական խնդիրներ ունեմ հարկադիր կատարման մարմնի հետ, դա ինչ որ կերպ ազդեցություն կունենա՞ ՍՊԸ-ի հետ:

Ես հիմա ուզում եմ ակտիվացնել (այսինքն ստանալ լիցենզիա, գրանցվել հարկայինում…) ՍՊԸ-ն:
Խնդրում եմ, եթե հնարավոր է, կասե՞ք ինչ ազդեցություններ և տույժեր կարող են լինել, և իմ ԴԱՀԿ-ի հետ ունեցած խնդիրները ազդեցություն կունենա՞ն ՍՊԸ-ի վրա:
Կանխավ շնորհակալություն:

Dec 21 2015

Գործունեությունը դադարեցնելու համար

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք:
Գրանցել եմ Ա/Ձ, որը գրանցման պահից գործունեություն չի ծավալել: Խնդրում եմ պատասխանեք, թե ինչ է անհրաժեշտ գործունեությունը դադարեցնելու համար:

Nov 16 2015

Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն

233

Արթուր.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը գործունեությունը դադարեցրել է 2012թ.-ին: Հիմա ցանկանում ենք վերսկսել գործունեությունը, սակայն տարեսկզբին (մինչև փետրվարի 20-ը) շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում չենք ներկայացրել: Հիմա եթե վերսկսենք գործունեությունը, արդյո՞ք հարկվելու ենք ԱԱՀ-ով, թե դադարեցված լինելու պայմաններում արդեն գործում է հայտարարություն ներկայացնելու 20-օրյա ժամկետը:

Nov 09 2015

Կազմակերպության գործունեության դադարեցում

Margarita.

Բարև ձեզ, կասե՞ք` ինչքան ժամանակով կարող ենք սառեցնել կազմակերպությունը, և ինչպե՞ս է դա արվում: Խնդրում եմ շտապ պատասխանել:

Nov 09 2015

Արդյո՞ք տնօրենը ազատվում է աշխատանքից կազմակերպության գործունեության դադարեցման ժամանակ

GOHAR.

Հարգելի կոլեգաներ, շինարարական գործունեություն իրականացնող կազմակերպությունը անորոշ ժամկետով դադարեցրել է աշխատանքային գործունեությունը: Ես գտնում եմ, որ պետք է ազատեմ իմ բոլոր աշխատողներին (եթե սխալ եմ, խնդրում եմ ուղղեք ինձ): Տնօրենը մնու՞մ է աշխատանքի մեջ: Եթե մնում է, ես նրան աշխատավարձ հաշվարկու՞մ եմ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ:

Oct 14 2015

Արդյո՞ք պետք է հանձնել շրջանառության հարկի հաշվետվություն

Իզաբելա.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը մինչև 01.08.15թ աշխատել է շրջանառության հարկով, այնուհետև ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը: Օգոստոս ամսին ստացել է հովանավորչական օգնություն: Արդյո՞ք պետք է հանձնի երրորդ եռամսյակի համար շրջանառության հարկի հաշվետվություն:

Apr 13 2015

Ա/Ձ գործունեություն չի ծավալել, սակայն դադարեցման դիմում չի ներկայացրել

241

Sargis.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.

Եթե Ա/Ձ գրանցվել է 2012, գործունեություն չի ծավալել, սակայն գործունեության դադարեցման դիմում չի ներկայացրել (գործունեությունը սկսվել է 2015թ. փետրվարից), ապա այդ դեպքում.

1. արդյո՞ք պետք է լրացնել տարեկան պարզեցված հաշվարկ 2013 և 2014 թթ համար
2. արդյո՞ք պետք է վճարել ամսական 5 000 դրամները, չվճարելու դեպքում նաև տույժերը` հաշվի առնելով, որ հարկվող օբյեկտը զրո է, չկա եկամուտ և հետևաբար եկամտային հարկ լինել չի կարող:
3. 2013թ տարեկան ամփոփ հաշվարկում 5 000 դրամի դաշտ չկա, իսկ 2014թ-ի մեջ կա: Ինչու՞:
4. Եթե գործունեություն չի ծավալվել և որևէ դիմում չի ներկայացվել, ապա ո՞ր հարկն է կիրառվում` ընդհանու՞ր, թե՞ շրջանառության հարկ, և ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում:
5. Ամփոփելով` ի՞նչ հարկեր (տույժեր) պետք է վճարել 2013, 2014, 2015 թթ համար, բացի հաշվետվություններն ուշացնելու վարչական տույժը:

Շնորհակալություն:

Mar 24 2015

ԱՁ ցանկանում է դադարեցնել գործունեությունը և լուծարվել

Արմինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ շատ շտապ պատասխանեք` 1.5 տարվա ԱՁ եմ, հիմա ուզում եմ դադարեցնել գործունեությունը և լուծարել ԱՁ-ն: Ասեք, խնդրում եմ, ի՞նչ թղթեր, փաստաթղթեր, դիմումներ պետք է ներկայացնեմ, և արդյո՞ք վճարումներ էլ պետք է անեմ, եթե այո` ինչի համար:

Mar 11 2015

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Վազգեն.

Հարգելի հաշվապահներ, մոտ 2 տարի առաջ պետ. ռեգիստրում գրանցել եմ Ա/Ձ, ներկայացել եմ ՀՏ և գրանցել գործունեությունս, 6 ամիս հետո ներկայացրել եմ դիմում՝ գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, և այդ պահին բոլոր պարտքերս մարված էին: Հարցս հետևյալն է՝ երբ գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, եկամտային հարկ պե՞տք է վճարեի, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Feb 09 2015

ԱՁ լուծարում` հետագայում պարտքը մարելու պայմանով

Անահիտ.

Բարև ձեզ: Ես 2009թ-ին բացել եմ ԱՁ, որը փաստացի գործել է 1 ամիս: ՀԴՄ-ն հանձնել եմ, բայց ԱՁ-ն չի լուծարվել: Մինչ օրս այն չի գործել, սակայն վրան կուտակվել է 170 000 դրամ սոց. պարտք: Հիմա հնարավորություն չունեմ այդ պարտքը մարեմ: Կարո՞ղ եմ արդյոք լուծարեմ ԱՁ-ն՝ հետագայում պարտքը մարելու պայմանով:

Jan 23 2015

Կազմակերպությունը հարկային հաշիվ է դուրս գրել գործունեությունը դադարեցրած ԱՁ-ի անունով

Arsine.

ՍՊԸ զբաղվում է մեծածախ առևտրով և աշխատում է ԱԱՀ դաշտում: Հունվարին X խանութին տվել է ապրանք և դուրս է գրվել հարկային հաշիվ: Սակայն օրեր անց պարզվել է, որ այդ խանութը հունվարից գործում է այլ ԱՁ-ի անվամբ, իսկ նախկին ԱՁ-ն գործունեությունը դադարեցրել է, որի մասին խանութը նախապես չէր տեղեկացրել: Նշեմ նաև, որ արդեն իսկ դուրս գրված հարկային հաշվի հիմքով կատարվել է վճարում: Ինչպե՞ս կարող եմ վարվել նման պարագայում: Եթե դուրս գրված հաշիվը անվավեր ճանաչեմ, ապա ի՞նչ կլինի կատարված վճարման հետ:

Կանխավ շնորհակալություն:

Dec 25 2014

Կազմակերպությունը փետրվարին պլանավորում է դադարեցնել գործունեությունը

Գագիկ.

Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը պետք է նոր սերնդի ՀԴՄ տեղադրի 2015թ. հունվարի 1-ից, սակայն փետրվարին պլանավորում է դադարեցնել գործունեությունը: Ինչպե՞ս վարվել: Միթե 1 ամսվա համար պետք է պարտադիր գնենք այդ ՀԴՄ: Շնորհակալություն:

Dec 25 2014

Ո՞վ է վճարելու նպաստը

NM.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք, եթե հնարավոր է:
Ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում և գումարած դրան գտնվում եմ հղիության վեցերորդ ամսում, մեր ֆիրման դադարեցնում է իր գործունեությունը դեկտեմբերի վերջին, բայց ես ֆիզ. բյուլետենը պետք է ստանայի հունվար ամսին: Այդ դեպքում ինչպե՞ս պետք է ստանամ ինձ հասանելիք ֆիզ. բյուլետենի գումարը, չէ՞ որ ֆիրման ինձ ազատում է աշխատանքից, ումի՞ց պահանջեմ այդ գումարը, ես այդ ֆիրմայում ունեմ 3 տարվա փորձ և բոլոր հարկերը, վճարումները կատարվել են:

Dec 16 2014

Գործունեության դադարեցման էլեկտրոնային դիմում

Մհեր.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ ժամանակավոր դադարեցնել ՍՊԸ գործունեությունը: Փորձում եմ լրացնել դիմում (59. ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ Հաստատագրված վճար վճարողի գործունեության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ), բայց համար 3 դաշտը (Գործունեության տեսակը) միշտ դատարկ է մնում: Այդ դաշտում ոչ կարող եմ գրել, ոչ էլ ունեմ տարբերակներ, որ նրանից մեկը զատեմ: Այս ձևով չեմ կարողանում լրացնել դիմումը, միշտ ասում է` “Դաշտը չի կարող լինել դատարկ”: Խնդրում եմ հուշել` ինչպես վարվեմ: Նախապես շնորհակալ եմ:

Dec 12 2014

Ի՞նչ հերթական քայլեր է անհրաժեշտ կատարել ՍՊԸ լուծարելու համար

Angela.

Հարգելի գործընկեր, խնդրում եմ բացատրել, թե ՍՊԸ-ն լուծարելու համար ինչ հերթական քայլեր են պետք կատարել: 2014թ. նոյեմբերի 1-ի դրությամբ բոլոր աշխատողները ազատված են աշխատանքից, բացի տնօրենից:

Oct 16 2014

Արդյո՞ք կազմակերպության գործունեությունը համարվում է վերսկսված

Կարեն.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը 2013թ. սեպտեմբերին գործունեության դադարեցման դիմում է ներկայացրել ՀՏ, որից հետո ստացել է հոսանքի և ջրի հարկային հաշիվներ: Հիմա ծանուցագիր է ստացել, որ կազմակերպության գործունեությունը համարվում է վերսկսված, և 2013թ. չորրորդ եռամսյակի համար պետք է հաշվարկել նվազագույն շահութահարկ: Հարց. արդյո՞ք կազմակերպության գործունեությունը համարվում է վերսկսված հաշիվ ստանալու դեպքում, եթե կազմակերպությունը որևէ այլ գործունեություն չի իրականացրել:

Sep 11 2014

Արդյո՞ք ընկերությունը կարող է ներկայացնել գործունեության դադարեցման դիմում պարտքի առկայության դեպքում

240

Varduhi Balasanyan.

Եթե կազմակերպությունը ուզում է ժամանակավոր դադարեցնել գործունեությունը (գործում է հարկման ընդհանուր դաշտում), սակայն իր ակտիվների մասով գտնվում է կալանքի տակ, քանի որ ունի պետ. բյուջեի հանդեպ որոշակի պարտք, կարո՞ղ է ներկայացնել գործունեության ժամանակավոր դադարեցման դիմում ՏՀՏ, կանխավ շնորհակալություն:

Sep 11 2014

Արդյո՞ք տնօրենին պետք է ազատել աշխատանքից կազմակերպության գործունեության դադարեցման ժամանակ

Mari.

Բարև ձեզ: ՍՊԸ-ն ժամանակավոր դադարեցրել է գործունեությունը: Տնօրենին պե՞տք է ազատել աշխատանքից, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:

Sep 11 2014

Պարտադիր գույքագրման հետ կապված

234

laura.

Ընկերությունը գումարային որքա՞ն մնացորդ իրավունք ունի ցույց տալու 2014թ. հոկտեմբերի 01-ի գույքագրման հետ կապված, եթե ընկերությունը դադարեցված է 2010թ.-ից, և գործունեությունը վերսկսել է 2014թ. սեպտեմբերի 01-ից:

Jul 31 2014

Կազմակերպությունը ցանկանում է վերսկսել գործունեությունը

Մխիթար.

ՍՊԸ-ն դիմումի համաձայն ժամանակավորապես (անժամկետ) դադարեցրել է գործունեությունը: Ինչպիսի՞ կարգով պետք է առաջնորդվել գործունեությունը վերսկսելու համար, կա՞ արդյոք դիմումի ձև կամ կանոնակարգ: Կանխավ շնորհակալություն:

Jul 23 2014

ԱՁ ցանկանում է դադարեցնել գործունեությունը, այնուհետև լուծարվել

Արմեն.

Հարգելի հաշվապահներ, ԱՁ ցանկանում է դադարեցնել գործունեությունը, այնուհետև լուծարվել: Սակայն ԱՁ ունի որոշ տեսակի գույք, ապրանք: Հարց` լուծարման ժամանակ այդ ապրանքի հետ ի՞նչ է լինելու, և արդյո՞ք առաջանալու են հարկային պարտավորություններ: Շնորհակալություն:

Jul 17 2014

Արդյո՞ք պետք է ազատել աշխատողներին դադարեցման դիմում տալու ժամանակ

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. կազմակերպությունը գործունեության ժամանակավոր դադարեցման դիմում է ներկայացրել, արդյո՞ք այդ դեպքում պետք է բոլոր աշխատողներին ազատել և վերջնահաշվարկ տալ, չէ՞ որ հնարավոր է կազմակերպությունը մի 2 ամսից կվերսկսի գործունեությունը, ի՞նչ է պետք է նորից հետ ընդունել: Շնորհակալություն:

Jun 05 2014

ՏՀՏ-ն իրավունք ունի՞ ստուգում կազմակերպել ժամանակավոր դադարեցման շրջանում

Լևոն.

Բարև Ձեզ: ՍՊԸ-ի` ժամանակավոր դադարեցման դիմում տալուց հետո ՏՀՏ-ն իրավունք ունի՞ ստուգում կազմակերպել ժամանակավոր դադարեցման շրջանում: Նախապես շնորհակալություն:

Jun 03 2014

Գործունեության դադարեցման / լուծարման դեպքում ի՞նչ պետք է անել կլոր կնիքը

Դավիթ.

Բարև Ձեզ: Կցանկանայի իմանալ, թե իրավաբանական անձի գործունեության դադարեցման / լուծարման դեպքում ի՞նչ պետք է անել կլոր կնիքը: Ու՞մ հանձնել, Ոստիկանություն, ՀՀ արդարադատության նախարարություն, թե՞: Ես ծանոթացա “Իրավաբականան անձանց պետական գրանցման մասին” ՀՀ օրենքին, սակայն այնտեղ հստակ ոչինչ չի ասվում: Խնդրում եմ օգնել, կանխավ շնորհակալություն:

Jun 03 2014

Արդյո՞ք աշխատանքային պայմանագիրը ավտոմատ լուծվում է

Մարիամ.

Հարգելիներս,
27.02.2013թ.-ից ես գտնվում եմ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այդ ընթացքում իմ գործատու ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը: Խնդրում եմ ասել` ի՞նչ կարգավիճակում եմ ես այժմ, արդյո՞ք ինձ հետ կնքված աշխատանքային պայմանագիրը ավտոմատ լուծվում է: Շնորհակալություն:

Jun 03 2014

Գործունեությունը դադարեցրած կազմակերպությունը ունի տրանսպորտային միջոց

229

Մանե.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Գործունեությունը դադարեցրած կազմակերպությունը ունի տրանսպորտային միջոց: Կազմակերպությունը կարո՞ղ է այդ տրանսպորտային միջոցը անհատույց օգտագործման տալ ֆիզիկական անձին: Կառաջանա՞ն արդյոք հարկային պարտավորություններ:

May 09 2014

Կազմակերպության գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դիմում

Սեդա Մանուկյան.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ ժամանակավոր դադարեցնել ՍՊԸ գործունեությունը, եթե կարելի է, ինձ հուշեք` դիմումի ձևը որտեղի՞ց կարող եմ վերցնել: Նախապես շնորհակալ եմ:

Older posts «