Տիգրան․
Բարև Ձեզ, հարցս գյուղատնտեսությամբ զբաղվող կազմակերպության մասին է։ ԱՁ -ն նոր է բացվել և չի տվել շրջհարկի կամ միկրոյի հայտարարություն։ Հարկայինը ճանաչել էր ԱՁ-ին ԱԱՀ վճարող։
Հանձնել ենք 216 ձևը”ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՈՒ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԵՎ ՈՐՊԵՍ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՉՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ՝ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՊԵՍ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ”։ Հիմա ԱՁ-ի կարգավիճակը ԱԱՀ չվճարող է։
1. Եթե գյուղատնտեսական արտադրանքից բացի վաճառենք գյուղատնտեսական արտադրանք չհամարվող այլ ապրանքներ, ինչպե՞ս ենք հարկվելու այդ դեպքում՝ ԱԱՀ-ի մասին է խոսքը, շահութահարկի տեսանկյունից պարզ է։
2. Արդյո՞ք այդ գործարքից հետո գյուղատնտեսական արտադրանքի վաճառքն էլ է ընկնում է ԱԱՀ-ի դաշտ։
1. Եթե գյուղատնտեսական արտադրանքից բացի վաճառենք գյուղատնտեսական արտադրանք չհամարվող այլ ապրանքներ, մինչև 115 մլն ը ԱԱՀ չեք վճարի,
2. դուք ԱԱՀ-ի դաշտում եք , նորից նայեք
։
1. Եթե գյուղատնտեսական արտադրանքից բացի վաճառեք գյուղատնտեսական արտադրանք չհամարվող այլ ապրանքներ, դրանց համար ԱԱՀ պետք է վճարեք, իսկ գյուղարտադրանքի համարմինչև115 մլն ը ԱԱՀ չեք վճարի,
Հիմա այդ Այլ ապրանքի համար ի՞նչ հաշիվ պետք է գրենք, Հաշիվ -վավերագիր գրենք և ԱԱՀ-ի հաշվետվությունով ԱԱՀ առաջացնե՞նք։ Որովհետև ԱԱՀ վճարողի հաշվառման համար չունենք մենք *(/1 համարը չունենք )
Հաշիվ -վավերագիր գրեք եթե ԱԱՀ-վճարող չեք
Շնորհակալություն
Մեր Կարգավիճակը “Այլ հարկ վճարող” է, ԱԱՀ վճարող չենք մենք