Category: Հարց ու պատասխան
Որքա՞ն կկազմի աշխատավարձը
Գոհար.
Բարև ձեզ: Ես աշխատանքի եմ ընդունվել 11.08.2020 թվին: Մինչ այդ ոչ մի տեղ չեմ աշխատել: Վատառողջ լինելու համար 3 օր բյուլետեն եմ վերցրել, իսկ 3 օր էլ արձակուրդի մեջ եմ եղել: Հիմա իմ աշխատավարձը որքա՞ն կկազմի, աշխատավարձս 68 000 դրամ է:
Ոչ լրիվ աշխատաժամանակ
Հարգելի հաշվապահներ, ոչ լրիվ աշխատաժամանակը օրենքը սահմանում է 36 և 24 ժամ շաբաթական, որը երբ կարող ենք գրանցել աշխատողի համար, և եթե գրանցել ենք 20 ժամ, սխա՞լ է, եթե այո, ինչպե՞ս փոխեմ հայտը։
Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատելու համար պետք է ամեն տարի հայտարարություն տալ
Բարև Ձեզ: Ուզում եմ մեզ համար շատ կարևոր հարց տալ: Արդյո՞ք միկրոձեռնարկության դաշտում աշխատելու համար պետք է ամեն տարի հայտարարություն տալ: Եթե մենք 2020 թվականի համար աշխատել ենք որպես միկրոձեռնարկություն և զեկուցել ենք հարկայինին մեր շրջանառության ծավալների մասին, լրացնելով հաշվետվություն 2020թ. համար, մենք պետք է նորի՞ց տայինք հայտարարություն 2021 թվականի համար, այլապես կհամարվի, որ մենք պետք է ԱԱՀ և ակցիզային հարկի ամսական հաշվետվություն տա՞նք:
Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջհարկով աշխատող բանջարեղենի խանութը
Բանջարեղենի խանութը որը գործում է շրջհարկի դաշտում տալիս է միային եռամսյակային հաշվարկը միայն, թե՞ կան նաև այլ հաշվետվություններ։ Նշեմ, որ գրանցված աշխատող չունի և նոր պետք է գրանցի։
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Աստղիկ.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել ձևակերպումների և փաստաթղթերի կազմման հարցում։ Ընկերությունը ձեռք է բերել ՀՄ/սարքավորում/ ֆիզիկական անձից առանց որևէ փաստաթղթի։ Արժեքը կազմում է 3000$: Ինչպե՞ս ցույց տամ ՀՄ-ի ձեռքբերումը։
ԱՁ աշխատող է գրանցել ոչ լրիվ աշխատաժամանակով
Բարև ձեզ: ԱՁ-ն գրանցել է աշխատող ոչ լրիվ աշխատաժամանակով և 20 ժամ շաբաթական աշխատաժամանակ: Արդյո՞ք ճիշտ է գրանցել, և 50 000 աշխատավարձը նորմալ է, չէ՞։
Հնարավո՞ր է ԱՁ ունենալուն զուգահեռ այլ ընկերությունում գրանցված աշխատող լինել
Նարեկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ԱՁ ունենալուն զուգահեռ կարո՞ղ եմ այլ ընկերությունում գրանցված աշխատող լինել:
Ներքին վերանորոգման և հարդարման աշխատանքներ կատարելու համար
Արուսիկ.
Բարև Ձեզ:
Ուզում եմ բացել ՍՊԸ, որը կզբաղվի շինարարությամբ (ներքին վերանորոգման և հարդարման աշխատանքներ)։ Հնարավո՞ր է աշխատել միկրոձեռնարկատիրության ոլորտում և եթե այո, ապա կարո՞ղ եմ համագործակցել այլ իրավաբանական անձնանց հետ հաշիվ դուրս գրելով։
Տնտեսական գործունեության տեսակն ընտրելիս
Արման.
Բարև ձեզ: Էլեկտրոնային եղանակով Ա/Ձ հայտ լրացնելիս, տնտեսական գործունեության տեսակն ընտրելուց չեմ գտնում այն ինչ գոնե մոտ է իմ կատարած գործունեությանը, այս դեպքերում ի՞նչ անել:
Արտերկրում որպես հաշվապահ-հաշվետար աշխատելու հետ կապված
Մեգի.
Մի հարց ունեմ. հնարավո՞ր է ՀԾ ծրագիրը իմանալով այլ երկրում որպես հաշվապահ-հաշվետար աշխատել, թե՞ այլ ծրագիր էլ պետք է իմանալ:
Համատեղությամբ աշխատող աշխատկիցն ուզում է գնալ արձակուրդ
Լիաննա.
Բարև ձեզ: Եթե աշխատակիցը համատեղությամբ է աշխատում և ուզում է գնալ արձակուրդ, ինչպե՞ս կազմակերպել արձակուրդը, եթե մյուս կազմակերպությունում նոր է անցել աշխատանքի, դեռ վեց ամիսը չի ձևավորվել։
Կանխավ շնորհակալություն։
Ինչպե՞ս է շուկայից ձեռքբերումը ցույց տրվում շրջհարկի հաշվետվության մեջ
Դիանա.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս է շուկայից ձեռքբերումը ցույց տրվում շրջհարկի հաշվետվության մեջ, ի՞նչ հիմքով ենք համարում տվյալ ձեռքբերումը շուկայից: Շնորհակալ եմ:
Արդյո՞ք պարգևավճարը հարկվում է
Ջուլիետա.
Արդյո՞ք պարգևավճարը հարկվում է:
Աշխատաժամանակի նորմալ տևողություն
Մելինե.
Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը գրանցված է 2 կազմակերպությունում և նորմալ տևողությամբ՝ դա պետք է փոխե՞լ և դնել ոչ նորմալ տևողություն՝ 2 աշխատավայրում էլ, թե՞ մի տեղում նորմալ, մյուս տեղում կես դրույքով:
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի հետ կապված
Մերի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ո՞վ է տեղյակ, եթե համայնքապետարանի աշխատակիցը գտնվում է ֆիզ. արձակուրդում, և նրա արձակուրդի ընթացքում համայնքը խոշորանում է (միացել է այլ համայնքի), ապա այս դեպքում այդ աշխատակիցը երեխայի խնամքի նպաստի 26 500 դրամը կարո՞ղ է ստանալ:
Լիակատար նյութական պատասխանատվության պայմանագրի ձև
Ռուզաննա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ուղարկել լիակատար նյութական պատասխանատվության պայմանագրի ձև և զեկուցագրի տիպային ձև: Նախապես շնորհակալ եմ:
Քանի՞ ամսվա աշխատող պետք է լինել մայրության նպաստ ստանալու համար
Անի.
Բարև ձեզ: Ես վարձու աշխատող եմ, կցանկանայի իմանալ՝ որքա՞ն ժամանակ գրանցված աշխատող պետք է լինեմ, որ երեխայի նպաստ ստանամ: Եվ ո՞վ է վճարում՝ գործատու՞ն, թե՞ պետությունը:
Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի դեկրետ գնալու հետ կապված
Արթուր.
Բարև ձեզ: Քաղիրավական պայմանագրով աշխատողին դեկրետ գնալուց գործատուն վճարու՞մ է, թե՞ ոչ:
Արդյո՞ք օտարման դեպքում հաշվարկվում է եկամտային հարկ
Գրիգոր.
Ֆիզիկական անձը անշարժ գույքը ձեռք է բերել տասը տարի առաջ: Օտարման դեպքում հաշվարկվու՞մ է արդյոք եկամտային հարկ:
Ժամավճարային աշխատողի վերջնահաշվարկ
Անի.
Ինչպե՞ս է կատարվում ժամավճարային աշխատողի վերջնահաշվարկը, եթե գրաֆիկը տատանվել է, և արդյո՞ք կապ ունի այն փաստը, որ աշխատակիցներն են գրաֆիկը բաշխել իրար մեջ: Քանի՞ օրվա ընթացքում պետք է փոխանցել քարտին:
Բանկային հաշիվ ԱՁ համար
Դիանա․
Բարև ձեզ։ ԱՁ-ն ծառայություն է մատուցում և աշխատում է շրջհարկով, դուրս է գրում հաշվարկային փաստաթղթեր: Հարցս հետևյալն է. ԱՁ-ն պե՞տք է ունենա բանկային հաշիվ։ Շնորհակալ եմ նախապես։
Կոսմետիկ օճառի վաճառք
Արգենտինա․
Բարև ձեզ, պատրաստում եմ կոսմետիկ օճառ և շուգարինգ, կցանկանայի խանութներին էլ տալ, որ խնդրեմ՝ կմանրամասնե՞ք, թե ինչ պետք է բացել, ի՞նչ հարկեր կան սահմանված, նաև նշեմ, որ այս պահին վաճառքը իրականացնում եմ համացանցի միջոցով, մի բան էլ նշեմ, որ նպաստառու եմ, ուզում եմ բոլոր մանրամասներն իմանալ, նաև նպաստը կմնա՞, թե՞ կկտրվի։
Դրամարկղի գրքի էջերը ամիսներ առաջ վերջացել են
Ռ. Գալոյան.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք: Ի՞նչ կարող եմ անել, եթե դրամարկղի գրքի էջերը ամիսներ առաջ վերջացել են, իսկ նորը չունեմ: Արդյո՞ք կարող եմ նորը գրանցել և բաց թողածը լրացնել: Կանխավ շնորհակալություն:
Քաղիրավական պայմանագրով աշխատողի հետ հնարավո՞ր է համաձայնագիր կազմել
Մարգարիտա.
Բարև ձեզ: Քաղիրավական պայմանագրով աշխատողի հետ հնարավո՞ր է համաձայնագիր կազմել՝ ավելացված ծառայությունների գումարի փոփոխության, թե՞ այլ կերպ վարվել:
Որքա՞ն պետք է լինի հարկային պարտավորության չափը
Արթուր.
Բարև Ձեզ: Ինձ ո՞վ կարող է ասել, որքա՞ն պետք է լինի հարկային պարտավորության չափը, որպեսզի վարչական գա, արգելանք դրվի, և ո՞ր հոդվածով է կարգավորվում:
Լրացուցիչ պայմանագիր
Անի․
Եթե աշխատողը գրանցված է որպես գործավարձային բանվոր, արդյո՞ք կարելի է նրա հետ մի քանի օրով կնքել լրացուցիչ պայմանագիր՝ որոշակի աշխատանք կատարելու մասին։
Թղթային հաշիվ դուրս գրելու կարգը
Արմինե․
Հարգելի հաշվապահներ, եթե e-invoicing ծրագիրը չի աշխատում, կարո՞ղ ենք դուրս գրել թղթային հաշիվ՝ որպես ուղեկցող փաստաթուղթ վաճառված ապրանքի համար, և խնդրում եմ ասել կարգը։ Շնորհակալություն։
Լուծարման գործընթաց
Աննա․
Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը լուծարվում է: Կարո՞ղ եք ասել հերթական քայլերը։
Նյութական պատասխանատվություն
Անի․
Հարգելի հաշվապահներ, կարելի՞ է քաղիրավական պայմանագրով աշխատակցի հետ նյութական պատասխանատվության պայմանագիր կնքել։ Արգելք կա՞։
Հանրային սննդի ոլորտը աշխատում է շրջհարկով
Անի․
Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, հանրային սննդի ոլորտը աշխատում է շրջհարկով: 232 հաշվետվության մեջ 6.4 տողում (հաշվետու եռ. հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված ծախսերի գումար) լրացվում է ստացված հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի գումա՞րը, թ՞ե նաև գործունեության հետ կապված աղբի, գովազդի, գազի, հանրային սննդի թույլտվության և այլն ծախսերը: Շատ շնորհակալ կլինեմ շուտ արձագանքելու համար:

