Յանա․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. էլեկտրոնային գիրքը վարելիս արդյո՞ք պետք է ունենալ օրդերների թղթային տարբերակը: Կանխավ շնորհակալություն։
Հաշվապահություն ԵՎ ավելին
Յանա․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. էլեկտրոնային գիրքը վարելիս արդյո՞ք պետք է ունենալ օրդերների թղթային տարբերակը: Կանխավ շնորհակալություն։
Ալլա․
Բարև բոլորին, հարգելի հաշվապահներ ջան, մի քանի հարց ունեմ։ 2025թ․ հոկտեմբերին բացել եմ ԱՁ (Wildberries – ով գործունեություն ծավալելու նպատակով), սակայն բացարձակ ոչ մի գործունեություն չեմ իրականացրել։ Բացելուց 20 օրվա ընթացքում հանձնել եմ 201 հաշվետվությունը։ Այս տարի հանձնել եմ 286՝ 0-ական հաշվետվություն, ինչպես նաև նորից 201 ձևի հաշվետվությունը։ Ամսի 17-ին հանձնել եմ նաև 240 և 244 հաշվետվությունները, իսկ վճարումը կատարել եմ ամսի 19-ին, սակայն համակարգում դեռևս 15,000-ական դրամ պարտք է ցույց տալիս։
Սա նորմա՞լ է, որ դեռ պարտք է երևում, թե՞ պետք է ինչ-որ տեղ դիմեմ։ Բացի այդ, արդյո՞ք կան այլ հաշվետվություններ, որոնք բաց եմ թողել և պետք է ներկայացնեմ, քանի որ ցանկանում եմ դադարեցնել գործունեությունս և չեմ ուզում որևէ բան կիսատ մնա։ Գործունեությունը դադարեցնելու համար ո՞ր հաշվետվությամբ պետք է անեմ, ու հստակ ինչեր լրացնեմ: Եվ ևս մեկ հարց, դադարեցնելուց հետո, այս եռամսյակի ավարտին պե՞տք է կրկին 286 հաշվետվություն ներկայացնեմ, թե՞ այլևս կարիք չկա։ Նաև՝ այս 3 ամսվա համար պե՞տք է կրկին 240 և 244 հաշվետվությունները ներկայացնել, թե՞ դա արդեն հաջորդ տարում է արվում։
Նախապես շատ-շատ շնորհակալ եմ։
Մարինե․
Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը քաղաքացիաիրավական (ծառայությունների մատուցման) պայմանագրով աշխատող մայրերի դեպքում։
Սիրանույշ․
Բարև Ձեզ։ ԱՁ աշխատում է ծրագրային ապահովման ոլորտում, արտերկրում է ծառայություն մատուցում և աշխատող չունի։ Արդյո՞ք պետք է նախարարություն հաշվետվություններ հանձնի։
Ռոզա․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով է հարկվում, ունի ՀՄ-ի վաճառք, որը գործունեության հետ չի առնչվում։ Ինչպե՞ս է դա ձևակերպվում ԱԱՀ-ի հաշվարկում, երբ․
1․ վաճառվում է ձեռքբերման գնով
2․ վաճառվում է ձեռքբերման գնից ցածր
3․ վաճառվում է ձեռքբերման գնից բարձր
4․ ՀՄ-ն ամբողջովին մաշված է և մաշված չէ
Աննա․
Հարգելի հաշվապահներ, արտարժույթով փոխառության պայմանագիր հնարավո՞ր է ռեզիդենտի և ոչ ռեզիդենտի միջև։ Արժութային կարգավորման մասին օրենքը թույլ է տալիս արտարժույթով փոխառություններ կատարել, բայց եթե կողմերը ֆիզ անձինք են, ոնց հասկացա համաձայն օրենքի գնանշումը պետք է բացառապես ՀՀ դրամով կատարվի պայմանագրում։ Ո՞նց ճիշտ կլինի ձևակերպել, որ օրենքը չխախտենք, բայց նաև գումար տրամադրող անձը չտուժի ապագայում կուրսի տատանումից։
Սոֆյա․
Հարգելի հաշվապահներ, ՌԴ-ից ՀՀ ներմուծման հետ կապված հայտարարությունները ներկայացնելուց հետո պարզ դաձավ, որ ներմուծման օրը սխալ եմ գրել վիճ․ հաշվետվության և ներմուծման հայտարարագրի մեջ (05.12.2025թ 07.12.2025թ-ի փոխարեն), իսկ անուղղակի հարկերի հայտարարությունը ուշացրել եմ և լրացրել 07.12.2025թ-ով։ Ի պատասխան ՊԵԿ-ից ծանուցում է եկել անուղղակի հարկի վճարման փաստի հաստատման վերաբերյալ, մերժման հիմքը՝ <<Հայտարարության և հայտարարագրի ներմուծման ամսաթվերը տարբեր են, անհասկանալի փոխարժեք>>։ ԵՏՄ գործիքների դարանում նշված է գործարքը ենթակա է ճշգրտման, սակայն ես չեմ կարող ճշգրտել հարկային հայտարարագրի օրը, ԱԱՀ-ի հաշվարկը ճշտելու համար, արդյո՞ք եթե նոր գործարք սկսեմ, դա կդիտարկվի նախորդի ճշգրտում։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ անել, և արդյո՞ք պարտադիր է վիճ հաշվետվությունն էլ ճշտել։ Կանխավ շնորհակալություն։
Եղսիկ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել․ աշխատողը ժամանակին չի ներկայացրել անաշխատունակության թերթիկը։ Թերթիկի բացակայության պատճառով հունվար ամսին տվյալ աշխատողին տրվել է աշխատավարձ, իսկ փետրվար ամսին չի տրվել։ Հունվար ամսվա եկամտայինը տրվել է աշխատավարձին համապատասխան։ Պարզվում է՝ անաշխատունակության թերթիկը 05․01․26թ-19․05․26թ օրերի համար արդեն լրացված է բժշկի կողմից, աշխատողն էլ 302 000 դր ստացել է իր նպաստը։ Ինչպե՞ս վարվեմ, կանխավ շնորհակալություն։
Սուրեն․
Հարգելի հաշվապահներ, 2026 թվականի փետրվարին իրականացվել է ապրանքների մատակարարում, որի արդյունքում դուրս է գրվել հաշիվ վավերագիր: Սակայն ստացող կազմակերպությունը չի կարողացել կատարել վճարում մատակարարման դիմաց և ցանկանում է հետ վերադարձնել տվյալ ապրանքները, որին ես դեմ չեմ: Կարո՞ղ եք ասել՝ տվյալ պարագայում ստացող կազմակերպությունը պե՞տք է դուրս գրի հաշիվ վավերագիր հետ վերադարձի նպատակով, թե՞ մենք ճշգրտում պետք է կատարենք և ինչպե՞ս: Շնորհակալություն:
Գոհար․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել՝ Game Zone-ը, որը ժամանցային կենտրոն է, աշխատում է շրջ․ հարկով, կարո՞ղ է արդյոք դրսից պատրաստի սնունդ գնել և վաճառել հաճախորդներին, քանի որ ընթացքում ցանկանում են ուտելու որևէ բան, բայց մենք տեղում չենք պատրաստում։ Եթե այո, ապա կարո՞ղ ենք շարունակել շրջ․ հարկով աշխատել, գործունեությունը դիտվելու է հանրային սնու՞նդ, թե՞ առևտուր։ Եթե առևտուր, ապա ՀԴՄ կտրոն տպելուց ի՞նչ ԱՏԳԱԱ կոդ ենք դնելու, քանի որ գերազանցել ենք 24 մլն-ը։
Սերժ․
Հարգելի մասնագետներ, ՀՀ ԱՕ 195-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 2. Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից տվյալ աշխատանքային պայմանագրի շրջանակներում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: ՀԱՐՑԸ՝ եթե անձը դիմել է ամենամյա արձակուրդ գնալու համար մարտի 11-ին և արձակուրդ գնալու սկիզբ նշել է մայիսի 20-ը, այս դեպքում ո՞ր օրն է համարվում պահանջն առաջանալու օրը:
Սեդա․
Բարև Ձեզ։ Մեր ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով և ապրանքներ է ներմուծում ԵՏՄ-ից: Ապրանքը ներմուծելուց հետո տեսել ենք, որ այդ ապրանքը ենթակա չէ օգտագործման, կազմել ենք հանձնաժողով և ԱԿՏ-ով դուրս ենք գրել այդ ապրանքը: Այդ ԱԿՏ-ի մի օրինակը ուղարկել ենք մատակարար կազմակերպությանը, և նրանք հետ են վերադարձրել գումարը: Հիմա այդ վերադարձված գումարին ի՞նչ ձևակերպում պետք է տրվի։
Հակոբ․
Բարև Ձեզ, ես 2025թ. հուլիս ամսին երեխաների համար տարեկան կրթավճար եմ մուծել համայնքային բյուջե, արտադպրոցական կրթության համար, նշեմ, որ կրթավճարը միանգամից 2 երեխայի համար եմ մուծել, ու անդորրագրի վրա նշված չեն երեխաների մասին տեղեկություններ, միայն ուսումնական հաստատությունն է ու վճարի միանվագ չափը, կարո՞ղ եմ հայտարարագրում նշել դա և ստանալ հետվճար։
Սերգեյ․
Բարև Ձեզ: Հարցս վերաբերում է համատեղությամբ աշխատանքին: Եթե աշխատանքային օրենսգրքի Հոդված 139 կետ 5-ով՝ Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից: Իսկ Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար` ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից: Ապա արդյո՞ք կարելի է հետևություն անել, որ եթե հիմնական աշխատավայրում մարդ աշխատում է 40 ժամ, ապա այլ գործատուի մատ կարող է աշխատել միայն 8 ժամ, ընդհանուր՝ 48 ժամ:
Եվ երկրորդ հարցս. Եթե աշխատող ընդունում ենք միայն շաբաթ և կիրակի օրերի համար՝ համատեղության կարգով, ապա կիրակի օրվա համար կրկնակի ենք վարձատրելու, թե՞ դա մտնում է աշխատանքային գրաֆիկի մեջ: Նախապես շնորհակալություն:
Քրիստինե․
Բարև բոլորին։ Կազմակերպությունը, որն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, կարո՞ղ է ձեռք բերել բնակարան, որի համար դիմացի կողմը հաշիվ է դուրս գրելու մեզ։ Ի՞նչ հարկեր են առաջանում։ Հետո կարո՞ղ է այդ բնակարանը վաճառի, այդ դեպքում ի՞նչ հարկեր են առաջանում։ Խնդրում եմ օգնեք հասկանամ։
Անի․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ Հարկման ընդհանուր համակարգում գործող ՍՊԸ-ն ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտ կազմակերպությանը: ՍՊԸ-ի կողմից էլ. եղանակով դուրս է գրվել հաշիվ: Մատուցված ծառայությունների դիմաց ոչ ռեզիդենտ կազմակերպությունը վճարել է արտարժույթով: Հարցը. առաջացած տարբերությունը շահութահարկի հաշվարկման համար դիտվու՞մ է արդյոք ծախս կամ եկամուտ:
Արման․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել․
ԱԱՀ վճարող կազմակերպությունը մեկ այլ ԱԱՀ վճարող կազմակերպությունից վարձակալում է տարածք և վարձակալության հետ միաժամանակ օգտվում է նաև կոմունալ ծառայություններից՝ էլեկտրաէներգիա, գազ, ջուր։ Ինչպե՞ս ճիշտ փաստաթղթավորել կոմունալ ծախսերը և դրանց դիմաց կատարվող վճարումները, որպեսզի հնարավոր լինի օրենքով սահմանված կարգով կատարել ԱԱՀ դեբետի հաշվանցումներ և շահութահարկի մասով ծախսագրումներ։
Շնորհակալություն։
Սոֆյա․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն աշխատում է շրջհարկով և իլյուստրատորի ծառայություն է մատուցում դրսի կազմակերպությունների համար։ Արդյո՞ք բավական է նրանց կապարած փոխանցումները արտահայտել շրջանառության հաշվարկի մեջ որպես հարկվող եկամուտ, թե՞ կարիք կա նաև էլեկտրոնային տարբերակով ինվոյս գրել։ Եթե այո՝ ինչպե՞ս ենք գրելու դիմացի կողմի համար հաշիվ վավերագիրը, եթե վճարումը դոլարով է։ Եվս մեկ հարց՝ դիզայներական գործունեություն իլյուստրացիան որպես ՏՏ ոլորտ կարելի՞ է դիտարկել։ Կանխավ շնորհակալություն։
Համլետ Թանգամյան․
Բարև ձեզ, եթե ԱՁ-ն պայմանագրով մատուցում է ՏՏ ոլորտի ծառայություններ ընդամենը մեկ կազմակերպությանը՝ ամսական 2.5-3 միլլիոն դրամի շրջանակներում (այսինքն 115 միլիոնի շեմը չի հատում), արդյոք դա կարող է հիմք հանդիսանալ ՊԵԿ-ի համար որոշակի հավելյալ ստուգումներ կամ դիտարկումներ սկսելու համար:
Վանուհի․
Բարև Ձեզ։ Եթե մինչև փետրվարի 20-ը ԱՁ-ն չի ներկայացրել շրջ․ հարկով աշխատելու դիմում և դարձել է ԱԱՀ-ով աշխատող, արդյո՞ք այն հաշիվ-վավերագրերը, որոնք դուրս են գրվել հունվար և փետրվար ամիսներին, պիտի փոփոխվեն և դուրս գրվեն հարկային հաշիվների տեսքով։ Կանխավ շնորհակալություն։
Արամ․
Բարև ձեզ։ Ունեմ ԱՁ, գործում է 2025թ-ից ՏՏ ոլորտում։ 2026թ հունվար ամսին փոխանցել եմ պարտադիր բժկական ապահովագրության 129 600 դրամ գումարը, փետրվարի 20-ին հանձնել եմ տարեկան 240 և 244 հաշվետվությունները։ ԱՁ-ի 2025 թվականի եկամուտը գերազանցել է 2.4 մլն դրամը, սակայն մինչ այսօր բժշկական ապահովագրությունս ակտիվ չէ: Զանգել եմ Արմեդ, ասում են՝ հարկայինից պետք է տարեկան հաշվետվությունների հիման վրա իրենց տեղեկացնեն, նոր ապահովագրությունը ուժի մեջ մտնի։ Ո՞նց կարող եմ պարզել՝ ի՞նչն է խնդիրը, ի՞նչ պետք է էլ անեմ, կամ ի՞նչն եմ սխալ արել, որ չի ակտիվացել պարտադիր բժշկական ապահովագրությունը։ Շնորհակալ եմ։
Նարինե․
Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք՝ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն արդյո՞ք կարող է ծախս ճանաչել գնորդի ՀՎՀՀ-ով ՀԴՄ կտրոնում արտացոլված ապրանքների գումարը։
Սոֆյա․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը մատուցում է լեզվի դասընթացներ, նաև ստանում է կազմակերպությունների կողմից դասընթացի անցկացման պատվերներ։ Կարո՞ղ է արդյոք դիմացի կողմին ծառայության մատուցման հաշվի մեջ գրել առանձին տողերով դասընթաց և ճանապարհածախս։ Կանխավ շնորհակալություն։
Սաթեն․
Բարև Ձեզ։ Ինչպե՞ս կարող եմ վերադարձնել ԱԱՀ-ի դեբետային մնացորդը։ Ինչ դիմում կամ հաշվետվություն է պետք ներկայացնել և ինչպե՞ս։
Նառա․
Բարև Ձեզ, կոոպերատիվ բացելու համար ի՞նչ է անհրաժետ և քանի՞ մասնակից իրավունք ունի ունենալու։ Շնորհակալ եմ։
Նաիրա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել՝ ոչ ռեզիդենտ վարձու աշխատողը համարվու՞մ է առողջության համընդհանուր ապահովագրավճար վճարող։
Տաթև․
Բարև ձեզ։ Եթե աշխատողին ազատել են աշխատանքից, բողոքարկվել է դատարանին։ Մինչև դատարանի որոշումը այլ գործատուի մոտ աշխատանքի անցնելու պարագայում շարունակու՞մ է անձը գտնվել հարկադիր պարապուրդում։
Հասմիկ․
Հարգելի գործընկերներ, 2025-ին ձեռք եմ բերել հիմնական միջոց, շահագործել եմ մոտ 1 տարի, այնուհետև 2026թ-ին հետ եմ վերադարձրել մատակարարին։ Մատակարարը դուրս է գրել ճշգրտող հաշիվ և հետ է փոխանցել գումարը։
1․ Ի՞նչ ձևակերպումներ են անհրաժեշտ
2․ Արդյո՞ք առաջանում է հասույթ
Աննա․
Հարգելի հաշվապահներ, ե՞րբ կարող եմ դիմել 2025թ-ին վճարված ուսման վարձը ետ ստանալու համար։ Լսել եմ, որ մարտին արդեն կարող եմ հանձնել հայտարարագիրը և ետ ստանալ, արդյո՞ք ճիշտ է։ Շնորհակալություն։
Լիլիթ․
Հարգելի հաշվապահներ, որքա՞ն է կազմում ՏՏ ոլորտում գործող կազմակերպության աշխատակիցների եկամտային հարկը։ Արդյո՞ք գործում է 10% դրույքաչափ բոլոր աշխատակիցների համար։ Շնորհակալություն։