Category: Այլ
Գործունեությունը դադարեցրած ԱՁ ցանկանում է զբաղվել այլ գործունեությամբ
Լիլիթ․
Բարև Ձեզ։Հարգելիներս, ԱՁ զբաղվել է նախկինում բեռնափոխադրմամբ և հիմա դադարեցված է (փակվել է)։Մի հարց` հնարավո՞ր է նույն ԱՁ բացել և փոխել գործունեության տեսակը (այժմ զբաղվելու է շինարարական աշխատանքների և ծառայությունների մատուցմամբ), թե՞ նոր ԱՁ պիտի բացվի։Եվ այդ դեպքում միկրոյով հնարավո՞ր է գրանցել, եթե տարեկան շրջանառությունը 24 միլիոնը հաստատ չի գերազանցի։
Վեբ հավելվածի գործունեություն
Հասմիկ․
Ունեմ փոքր առցանց կրթական/լեզու սովորելու վեբ հավելված։ Ուզում եմ սկսել վճարովի պլաններ ավելացնել և հասկանալ՝ հարկային ու իրավական տեսանկյունից ճիշտ է ԱՁ բացել, թե ՍՊԸ։
Վճարումները հնարավոր է լինեն ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ արտասահմանից։
Կուզեի խորհրդատվություն ստանալ՝ ո՞ր հարկման ձևն է ճիշտ, ի՞նչ հարկեր/փաստաթղթեր են պետք, և արդյո՞ք IT ոլորտի արտոնություններ կարող են կիրառվել։
Նաև կուզեի հասկանալ՝ եթե սկզբում միայն ես եմ աշխատում պրոդուկտի վրա, պարտադիր կա՞ գրանցված աշխատող ունենալու պահանջ։
Շնորհակալություն։
Առցանց վաճառքի կազմակերպում
Գայանե․
Բարև ձեզ։ Եթե սեփական օնլայն կայքով կատարվելու է վաճառք Վայլդբերիսի և Թեմուի ապրանքների, ի՞նչ հարկատեսակով է հարկվելու, ՀԴՄ սարք պե՞տք է, և ինչպե՞ս է ներկայացնելու առքի ապրանքագիրը, եթե օնլայն է կատարել գնումը։
ՍՊԸ անվանման փոփոխություն
Էմմա․
Ողջույն, հնարավո՞ր է փոխել ՍՊԸ-ի անվանումն ու գործունեության ոլորտը։
ՍՊԸ լուծարման գործընթացը ավարտելու համար
Արամ Առաքելյան․
Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն նախապատրաստվում է լուծարման։ Առաջացել է հետևյալ հարցը․
Լուծարման համար ՍՊԸ-ն պետք է վճարի ԱԱՀ և Գույքահարկ։ Սակայն կադաստրային գինը այնքան բարձր է, որ ԱԱՀ ՍՊԸ-ն վճարել չի կարող։ Ինչպիսի՞ հնարավորություններ կան լուծարման գործընթացը ավարտելու համար։
ԱՁ նաև վաճառում է ապրանքներ
Անահիտ․
Հարգելի հաշվապահներ, ԱՁ սկսել է բացի ծառայություն մատուցելուց ապրանքերի վաճառք էլ իրականացնել, արդյո՞ք պետք է ես ՊԵԿ համակարգում ինչ որ փոփոխություններ կատարեմ, թե՞ միայն հաշվետվություններ ներկայացնելուց գործունեության տեսակ ավելացնեմ։ Եվ քանի որ ՀԴՄ-ով էլ բացվել են բաժիններ՝ վաճառքի և ծառայության, ՊԵԿ համակարգով ինչպե՞ս տեսնեմ ՀԴՄ-ի բաժինները առանձին առանձին։
Գործուղման ծախսերի փոփոխություններ
Շուշանիկ․
Բարև Ձեզ, հարցը հետևյալն է՝ ի՞նչ փոփոխություններ են սպասվում առաջիկայում գործուղման վճարումների հետ կապված։ Շնորհակալություն։
Գյուղատնտեսական մթերքի ձեռքբերում գյուղացուց
Ալինա Մեխակյան․
Եթե գյուղ մթերք ենք ձեռք բերում գյուղացուց, ունենք գյուղապետարանի տեղեկանքը, գյուղացու անձնագրային տվյալները, կազմում ենք գնման ակտ, արդյո՞ք դա կարողանում ենք ծախսագրել շրջհարկով, և արդյո՞ք եկամտային հարկում գնման ակտը որևէ տողում արտացոլվում է։
Կազմակերպությունը կիրառում է զեղչ մանրածախ վաճառքում
Անի․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Հարցս հետևյալն է՝ ԱԱՀ վճարող կազմակերպությունը եթե կիրառում է 5 տոկոս զեղչ մանրածախ վաճառքում, դա պարտադիր պե՞տք է երևա ՀԴՄ կտրոնի վրա։
ԱՁ կազմակերպում է լեզվի դասընթացներ
Աստղիկ․
Բարև ձեզ, ունեմ ԱՁ՝ լեզվի դասընթացներ և վերապատրաստում անցկացնելու գործունեություն է, ցանկանում եմ ստանալ լիցենզիա, որպեսզի ինձ մոտ ուսուցանողը կարողանա օգտվի եկամտային հարկի վերադարձից։ Ու՞ր պետք է դիմեմ, և ի՞նչ գործընթաց է։ Շնորհակալություն։
Շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը վաճառել է ՀՄ և արագամաշ առարկաներ
Նարե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, շրջ․ հարկով աշխատող կազմակերպությունը, որն իրականացնում է ինտերնետ ծառայությունների մատուցում, այլ կազմակերպության վաճառել է իր հիմնական միջոցներից և արագամաշ առարկաներից, վաճառված բոլոր իրերը եղել են կապի սարքավորումներ և մալուխներ։ Խնդրում եմ օգնել` վաճառքի մասով շրջ․ հարկի հաշվարկի ո՞ր տողը պետք է լրացնել և վերջում տնտեսական գործունեության ի՞նչ դասակարգիչ նշել։
Գարեջրատան գործունեություն
Լիլիթ․
Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ։ Խնդրեմ կուղղորդե՞ք, թե ինչ հարկման ռեժիմով պետք է աշխատի գարեջրատունը և ինչպիսի առանձնահատկություններ կան՝ կապված տվյալ գործունեության հետ։ Շնորհակալ եմ նախապես։
Որպես ժառանգություն ստացված ապրանքների ինքնարժեքի նվազեցում
Կարեն․
Բարև ձեզ։ ԱՁ մահից հետո կինը ստացել է ժառանգություն ամուսնու խանութի ապրանքները։ Նոտարը դրանք գույքագրել է, գնահատող կազմակերպությունն էլ գնահատել։ Կինը ապրանքները իրացնելու համար բացել է նոր ԱՁ, որը աշխատում է ԱԱՀ դաշտում։ Կարո՞ղ է արդյոք նվազեցնել այդ ապրանքների իքնարժեքը։
ՏՏ ոլորտի ծառայությունների մատուցում ֆիզիկական անձանց
Բարև Ձեզ, ԱՁ-եմ, Շրջանարության հարկման դաշտում, մատուցում եմ հեռահար ՏՏ ծառայություններ։ Հաճախորդներս տարբեր երկրների (նաև ՀՀ) իրավաբանական և ֆիզ․ անձիք են։ Իրավաբանական հաջախորդների հետ աշխատում եմ հաշիվ-վավերագրերով, սակայն ֆիզ․ անձերի հետ աշխատելուց, հաշիվ-վավերագիր գրելու համար հարկավոր է հավաքագրել ֆիզ․ անձի անձնագրային տվյալները, ինչը միշտ չէ, որ հնարավոր է (ուղղակի անհիմն են համարում դրա տրամադրումը)։
Ուսումնասիրելով օրենքը, ըստ ՀՕ Հոդված 55, 4-րդ կետի, 10-րդ մասի “գ” կետի՝ պարտադիր է լրացնել ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը։ Ստացվում է, եթե ես այս տվյալները չունեմ, ապա կազմված հաշիվ-վավերագիրը օրինական չէ։ Մյուս տարբերակն է, ունենալ ֆիզիկական ՀԴՄ սարք և վճարումը արտածել ՀԴՄ-ի տեսքով, սակայն այստեղ էլ հարց է առաջանում՝ ինչպե՞ս տրամադրել ՀԴՄ-ը կտրոնը այլ երկրում գտնվող հաճախորդին։
Իհարկե, նաև տարբերակ է օգտագործել էլեկտրոնային ՀԴՄ, սակայն այստեղ էլ հարցեր կան՝ օրենքը պահանջում է ունենալ կայք կամ հավելված, որը պետք է բավարարի պահանջներին՝ https://www.arlis.am/hy/acts/224310 (ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԻՆ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻՆ (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ)։
Պետք է նշեմ, որ կայք չունեմ, ծառայությունները մատուցվում են մեսսենջերի կամ էլ․ փոստի միջոցով։ Ին՞չ տարբերակներ կառաջարկեք աշխատելու։ Կամ եթե կա որևէ պարզաբանում ՊԵԿ-ից նման կերպ աշխատելու վերաբերյալ, խնդրում եմ կիսվել հղումով։
Գիպսից պատրաստված իրերի վաճառք
Անի․
Բարև Ձեզ, ցանկանում եմ բացել ԱՁ և վաճառել գիպսից պատրաստված տարբեր իրեր։ Խնդրոում եմ կասե՞ք՝ ի՞նչ է անհրաժեշտ անել դրա համար, և ի՞նչ հարկեր պետք է վճարել և նման մանրամասներ։
Նմուշային օծանելիքի QR կոդերով դուրսգրում
Անահիտ․
Բարև ձեզ։ Խնդրում եմ ուղղորդեք՝ ի՞նչ պիտի անել. կոսմետիկ միջոցների խանութը պրոբնիկներ է ստացել զրո դրամով, որոնք վաճառքի ենթակա չեն։ Դրանց QR-ները ո՞նց պիտի հանենք։
Էլեկտրոնային ՀԴՄ ունենալու պահանջի վերաբերյալ
Վազգեն․
Բարև Ձեզ։ Ճի՞շտ եմ հասկանում, որ բժշկական ծառայություններ մատուցող ԱՁ-ի համար էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է, եթե միացած ես “Էլեկտրոնային առողջապահության համակարգին”։ Հակառակ դեպքում կարո՞ղ ես չունենալ։
Շարժիչի յուղի վաճառք
Անահիտ․
Հարգեկի հաշվապահներ, մի հարց ունեմ՝ կապված շարժիչի յուղի վաճառքի հետ: Շարժիչի յուղը ձեռնարկատերը ձեռք է բերել ձեռք բերման թղթով և վաճառք պետք է իրականացնի։ Խնդրում եմ կասե՞ք՝ ի՞նչ ընթացակարգի համաձայն է կատարվելու վաճառքը, ըստ QR կոդի, թե՞ ուղղակի ՀԴՄ – ով վաճառք է ցույց տալիս: ԱՁ շրջանառության հարկ վճարող է։
ՀԴՄ կտրոնի վրա ապրանքի ԱՏԳ ԱԱ կոդի արտացոլում
Լիանա․
Բարև ձեզ։ 24 մլն դրամը գերազանցելու դեպքում արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ կտրոնի վրա ապրանքի անվանումը և ԱՏԳ ԱԱ կոդը տպել նույն պահից, թե՞ հաջորդ տարվա հունվարի 1-ից։
Կանխիկի սահմանափակումներ ուղևորափոխադրման գործունեության ժամանակ
Նարե․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ՀԴՄ կիրառման մասին օրենքում նշվում է, որ եթե ուղևորափոխադրման ժամանակ վաճառվում են տոմսեր, ապա կարելի է ՀԴՄ չկիրառել, ապա այդ դեպքում վարորդը գումարը հավաքում է իր մոտ, օրվա վերջում մուտքի օրդերով գումարը մուտքագրում դրամարկղ, իսկ այս դեպքում արդյո՞ք կիրառվում են կանխիկ գործարքների սահմանափակումները։
Կանխավ շնորհակալ եմ։
Շինարարական ընկերությունը գործունեություն չի ծավալում
Էլեն․
Հարգելի հաշվապահներ, այսպիսի մի իրավիճակ, կա նորաբաց շինարարական ընկերություն, որն ունի գրանցված աշխատողներ, սակայն որոնք դեռ աշխատավարձ չեն ստանում, քանի որ աշխատանք չկա փաստացի, բայց պետք է նրանց գրանցված լինելը քանի որ մասնագետների անունով են լիցենզիաների ներդիրները:
Մի քանի օր առաջ հարկայինից ինչ-որ ծանուցում էր եկել, որ աշխատակիցների 189 ձևը 0 ական – ով է հանձնում, և դա ռիսկային (կոնկրետ չգիտեմ ծանուցման բովանդակությունը), հաշվապահը բոլորին ինքնակամ ազատել է՝ առանց տնօրենին զգուշացնելու։
Հիմա ի՞նչ տարբերակներ կարող եք առաջարկել աշխատողներին պահելու մինչև աշխատանք լինելը առանց աշխատավարձ տալու (նրանք բոլորը համատեղ աշխատում և դեմ չեն՝ հասկանալով իրավիճակը) օրենքի սահմաններում, որ հարկայինը ինչ որ անօրինական գործունեություն չդիտարկի, և 2 հարց՝ հաշվապահի քայլը ազատել աշխատողներին մասնագետներին արդյոք լիցենզիան կորցնելու պատճառ չի՞ դառնա։
Անհուսալի դեբիտորական և կրեդիտորական պարտքեր
Արսեն․
Բարև ձեզ։
Խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցը․
Մեր կազմակերպությունում առկա են 2022 թվականից մնացած կրեդիտորական և դեբիտորական պարտքեր (կախված մնացորդներ)։ Դրանք չեմ կարող ճանաչել որպես անհուսալի պարտք, քանի որ գումարները գերազանցում են 300,000 դրամը։
Կարո՞ղ եք հուշել, թե ինչ հաշվապահական թղթակցություններ պետք է տամ, որպեսզի այդ գումարներն արտացոլվեն արտահաշվեկշռային հաշվում կամ պահուստային ֆոնդում։
Ներկայումս մնացորդները կախված են 224 և 5231 հաշիվներում։
Կանխավ շնորհակալություն պատասխանելու համար։
Հացի փռի գործունեություն
Անահիտ․
Մի քանի րոպե խլեմ։ Հացի փուռ է, գտնվում է մարզում, միայն իր արտադրանքն է վաճառում և միայն տեղում, աշխատում է միկրոյով․
- Բացի միկրոյի շրջանառության հաշվետվությունից կա՞ն էլի հաշվետվություններ որ պետք է հանձնեմ, օրինակ ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալը մտքովս անցավ։ Աշխատողների գծովը գիտեմ։
- Մեր դեպքում խնդի՞ր է, եթե ծախսեր ցույց չենք տալիս։ ՀԴՄ-ն տպվում է նորմալ, շրջանառությունը շատ փոքր է, բայց բացի ՀԴՄ սպասարկումից այլ հաշիվներ չենք ստանում։
- Նաև, բոնուսային հարց, կարող ե՞նք ասել՝ տարածքը անվճար են տրամադրել։
Նախապես շնորհակալ եմ։
Շահաբաժին վճարելը պարտադի՞ր է
Նունե․
ԱԱՀ ով աշխատող ՍՊԸ-ն տարիներ շարունակ աշխատել է շահույթով և չի վճարել շահաբաժին։ Պարտադի՞ր է արդյոք վճարել շահաբաժին, և օրենքի ո՞ր հոդվածն է պարտադրում։
Էլեկտրական մեքենաների համար լիցքավորման կայանի ներմուծում
Աննա Գրիգորյան․
Բարև Ձեզ, ցանկանում եմ ներմուծել էլեկտրական մեքենաների համար լիցքավորման կայան։ Նայեցի ԱՏԳԱ կոդերով 0% ԱԱՀ-ն։ Ճի՞շտ եմ նայել արդյոք, և ի՞նչ մաքսատուրք կամ այլ վճարներ կան։ Շնորհակալություն։
Սանիտարական գրքույկ ստանալու կարգը
Եվա․
Խնդրում եմ ասել՝ սանիտարական գրքույկ ո՞ր դեպքերում է անհրաժեշտ ունենալ, ինչպես նաև խնդրում եմ նշել սանիտարական գրքույկ ստանալու կարգը։ Շնորհակալություն։
Կազմակերպության վերակազմակերպում, առանձնացում
Արմինե․
Բարև Ձեզ, կազմակերպության վերակազմակերպման ժամանակ ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում, մասնավորապես առանձնացման դեպքում։
ՓԲԸ իրականացնում է ուղևորափոխադրումներ
Նարե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե ՓԲԸ-ն պետք է իրականացնի միջհամայնքային և ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումներ, ապա 1.ի՞նչ հարկատեսակով կարող է գործել, 2. ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի, 3. ուղևորներից վճարումները կանխիկ գանձելու դեպքում պե՞տք է ուղևորին որևէ փաստաթուղթ տրամադրի
ԱՁ գումարներ է ստանում նաև անհատական հաշվին
Լիլիթ․
Հարգելի հաշվապահներ, ես ունեմ ԱՁ, որի հաշվին նստում է գումար ստացված ՌԴ-ում գործող կազմակերպությունից։ Նաև նույն գործունեություն և ծառայությունը ես մատուցում եմ անհատական։ Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս կարող եմ անհատներից ստացած ծառայության դիմաց գումարը փոխանցել ԱՁ հաշվեհամարին։ Խնդիրը նրանում է, որ անհատները ՌԴ-ից չեն կարողանում գումար փոխանցել անմիջապես իմ ԱՁ-ի հաշվեհամարին։
Լիազորի փոփոխություն
Դավիթ․
Բարև Ձեզ։ Ինչպե՞ս փոխենք ՊԵԿ էլեկտրոնային համակարգում գրանցված լիազորին։
