28/10/2026

Արմեն․

Հարգարժան փորձառու հաշվապահներ, մի այսպիսի խնդիր ունեմ։ Խնդրում եմ օգնել։ ՍՊԸ-ի հիմնադրումից երկու ամիս անց, արդեն դրամարկղում եղել է 3 մլն հասույթ, որը հիմնադիրները ծախսել են անձնական։ Այսինքն, հասույթը ՀԴՄ-ով կա, փաստացի գումարը չկա։ Ինչպե՞ս վարվել, ո՞նց ծախսագրել էտ գումարը, եթե իրենք նպատակ էլ չունեն գումարը ետ վերադարձնելու դրամարկղ։

Արա.

Բարև Ձեզ։ Ընկերությունը 2020թվականին կատարել է 473 000 դրամի ապրանքների մատակարարում, որից ֆիզիկական անձ հանդիսացող գնորդից ստացել է միայն 236 830 դրամ իր հաշվարկային հաշվին։ Գնորդը մինչև օրս չի վճարել գործարքի մասով առաջացած չվճարված մնացորդը։ Ընկերությունը 2020-ին աշխատել է միկրո դաշտում, իսկ 2021-ից մինչև այժմ շրջհարկի դաշտում։ Ինչպե՞ս վարվել այս դեպքում՝ տա՞լ դեբիտորական պարտքի դուրս գրում, քանի որ այդ անձի հետ կապ հաստատել չի լինում, եթե այո, ապա ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ։ Եվ հակառակ դեպքում ինչպիսի տարբերակ կարող եք առաջարկել։ Նախապես շնորհակալություն։

Սոնա.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք՝ աշխատողը ազատվում է աշխատանքից հուլիսի 7-ին, իսկ ամենամյա արձակուրդ գնում է հուլիսի 4-ից։ Այս դեպքում նրա ազատման օրը համարել արձակուրդի ավարտի հաջորդ օր՞ը։

Հասմիկ.

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Եթե աշխատողը 2020 թվականի հուլիսին օգտագործել է իր հասանելիք արձակուրդը, 2021 թվականինը ոչ, և հրամանով տեղափոխում չի եղել՝ գործատուն կարո՞ղ է 2022 թվականին տրամադրել 2021 թվականի չօգտագործված արձակուրդը։ Խնդրում եմ հստակ պատասխան։

Աստղիկ.

07.07.2022թ-ին աշխատողը վերադառնում է ֆիզ. արձակուրդից (երեխայի 3 տարին լրանալուց հետո): Մնում է աշխատանքի մեջ, թե՞ արձակուրդային է ստանալու: Ավելացնեմ, որ 2019թ-ին ստացել է իրեն հասանելիք հերթական արձակուրդը:

Անի․

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։
ԵՏՄ հարկային հաշվետվության մեջ ԱԱՀ-ից ազատված լինելու հիմքը ընտրել եմ 4911 ԱԳԱ կոդը (ՌԴ-ից ներմուծվել են մարքետինգային նյութեր): Հարկային մարմինը չի հաստատել հաշվետվությունը՝ պատճառաբանելով, որ տվյալ կոդը ազատված չէ ԱԱՀ -ից: Ինչպե՞ս վարվեմ։

Դավիթ․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք գործատուն պարտավոր է աշխատողի պահանջով տրամադրել չվճարվող արձակուրդ 2 անգամ նույն անձի հետ ամուսնանալու համար։ Այն դեպքում, երբ աշխատողը պատճառաբանում է, որ 1-ին անգամ արձակուրդ գնալիս եղել է քաղաքացիական ամուսնություն, այս անգամ ԶԱԳՍ-ով։

Էդգար.

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել տալ հետևյալ գործողության ձևակերպումները։ 216 հաշվում ունեմ ապրանքի մնացորդ, որի վերամշակումից հետո ստացել եմ երկրորդական հումք, որը ենթակա է վաճառքի։ Գործունեությունս իրականացնում եմ հարկման ընդհանուր համակարգում։

Էդվարդ.

Բարև Ձեզ։ Մի քանի հարց ունեմ. զբաղվում ենք մանկական գրքերի տպագրությունով և վաճառքով, աշխատում ենք օնլայն, պատվիրում են, վճարում են, առաքում ենք հայփոստով։ Կարո՞ղ ենք միկրոյով աշխատել, և ՀԴՄ-ն պետք է պատվերի հետ տպենք, ուղարկե՞նք։

Նառա.

Ցանկանում եմ բացել ուսումնական կենտրոն, որտեղ կլինեն դասապատրաստումներ՝ օտար լեզուների դասավանդում և այլ խմբակներ։ Խնդրում եմ ասեք՝ առաջին քայլը ի՞նչ պիտի անել, և նաև հարկերի մասով։ Ուզում եմ բացել ՍՊԸ-ով։ Նախապես շնորհակալ եմ։

Վահագն․

Բարև Ձեզ։ Ի՞նչ է նշանակում օրենքի այս կետը.ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների միջև իրականացվող ցանկացած գործարքի դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով, այսինքն՝ կարող եմ ենթադրել, որ որպես անհատ ձեռնարկատեր կանխիկ վճարելով չե՞մ կարող ձեռք բերել ապրանք շուկայից առանց փաստաթուղթ կամ այլ խանութից ՀԴՄ կտրոնով, կանխիկ վճարելով, թեկուզ մինչև 300 000դրամի դեպքում ինձ մոտ վաճառելու համար։ Եթե ԱՁ-ն աշխատում է միկրոյի դաշտում (գտնվում է մարզում):

Տիրուհի․

Բարև Ձեզ։ Ձեր օգնության և խորհրդատվության կարիքն ունեմ։ Մանկապարտեզի դաստիարակը ցանկանում է օկտվել իր հաշվին (չվճարվող) արձակուրդից, և պետք է փոխարինի դաստ. օգնականը, ով համապատասխանում է մասնագիտությամբ։ Ինձ հարկավոր է ծանուցման և հրամանի ձևերը։ Օրենքի ո՞ր հոդվածների հղումով է կարելի գրել։ Կանխավ շնորհակալություն։

Հայկուշ․

Հերթափոխի պահակի գիշերային հաշվարկը կատարելիս հաստիքը բաժանում ենք 173.6, որպեսզի ստանանք 1 ժամվա արժեքը։ Արդյոք ճի՞շտ ենք հաշվարկում, ո՞ր որենքով է կարգավորում այդ հոդվածը։ Խնդրում եմ պարզաբանել։

Արթուր.

ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ձեռք է բերում ֆիլմի ցուցադրման իրավունք ոչ ռեզիդենտ կազմակերպությունից։ Տվյալ պարագայում ծառայության մատուցման վայրը ո՞րն է համարվում, և արդյո՞ք առաջանում է ԱԱՀ և ոչ ռեզիդենտի շահութահարկ։ Եվ արդյոք ինքնահաշիվ գրելու խնդիր կա, թե՞ ոչ։
Եվս մեկ հարց. Արդյո՞ք շուկայից միակողմանի գնման ակտով ձեռքբերումները այլևս չենք կարող առհաշիվ անձի միջոցով կատարել: