27/10/2026

Աննա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ տալ հետևյալ հաշվապահական ձևակերպումները․ 1. Լուծարվել է պահեստի շենքը, որի սկզբնական արժեքը 2 500 000դրամ է, իսկ կուտակված մաշվածությունը 1 800 000դրամ։ Շենքը քանդելու համար հաշվարկվել է աշխատավարձ բանվորներին՝ 90 000դրամ, օգտագործվել են նյութեր՝ 8 000դրամ։ Շենքի լուծարքից ստացված պիտանի շինանյութերը գնահատվել են 70 000դրամ և հանձնվել են պահեստ։ Պահանջվում է ձևակերպել շենքի լուծարքի հետ կապված գործառնությունները և որոշել լուծարքից շահույթ կամ վնաս։

Մարիա.

Դեկրետից դեկրետ գնալու դեպքում, ինչպե՞ս հաշվել մայրության նպաստը։ Ամսական մաքուր աշխատավարձը կազմում է 210 000 դրամ, առաջին դեկրետից հետո աշխատել է 4 ամիս։ Այսինքն` վերջին 1 տարում ախատել է 4 ամիս, իսկ դրանից առաջ եղել է դեկրետում։

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, շրջհարկի հաշվետվության 232 ձևի մեջ հանրային սննդի հետ կապված 6 բաժնում 6.4 կետում լրացվում է միայն e-invoicing-ով ստացված հաշիվների մասով, թե՞ կարելի է նաև ֆիզ. անձից վարձակալությունն էլ ներառել:

Լիանա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել․ ՍՊԸ կազմակերպությունը հարկվում է ԱԱՀ-ով, 2022թ. հունվարի 5-ին ձեռք է բերել ջերմափչող սարք 50.000դր. արժողությամբ, իսկ հունվարի 27-ին ձեռք է բերել ևս մեկը նույն արժող.: Կարո՞ղ եմ 2-ը միասին ձևակերպել հիմնական միջոց, թե՞ ճանաչեմ ծախս:

Ռուզաննա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ եթե աշխատակիցը, որը աշխատում է հնգօրյա դրույքաչափով և պարբերաբար բացակայում է աշխատանքից, արդյո՞ք կարող ենք բացակաները ֆիքսել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի մեջ։ Այսինքն՝ ամսվա կտրվածքով շաբաթական 1 օր (օրինակ՝ ամեն հինգշաբթի) բացակայել է։
Կանխավ շնորհակալ եմ։

Ալինա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք մի հարցում․ աշխատում եմ շրջհարկով, շրջհարկի հաշվարկի 16 տողում ի՞նչ գործունեություններ են ցույց տալիս։ Խնդրում եմ նշեք հղումը։ Շնորհակալություն։

Սերգեյ․

Բարև ձեզ։ Գյուղ մթերքներ արտադրող կազմակերպությունը, որը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում, բայց ազատված է իր սեփական արտադրանքի համար ԱԱՀ վճարելուց, ցանկանում է գնել սերմացու և վաճառել բարեգործական կազմակերպությանը: Նշված գործարքից ԱԱՀ առաջանու՞մ է։ Եթե ոչ, ապա հարկային օրենսգքրի ո՞ր հոդվածով է ազատվում։

Թամարա.

Հարգելի հաշվապահներ, գրանցվել եմ որպես ԱՁ, որն աշխատելու է շրջհարկով, զբաղվելու է արծաթյա զարդերի գնումով՝ գնման ակտով, և վաճառելու է հարկային հաշիվներով, կանխիկ կամ փոխանցումով: Ասացեք խնդրեմ. ՀԴՄ պարտադի՞ր է, թե՞ ոչ, և ի՞նչ հարկեր պետք է մուծեմ: Վաճառքը լինելու է միայն տրված հաշիվներով: Շնորհակալություն:

Նելլ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե աշխատակիցը գնացել է գործուղման՝ Իտալիա, հյուրանոցը վճարել է կազմակերպության բանկային քարտով, առկա է ՀԴՄ։ 1. ՀԴՄ կա, հյուրանոցի անունով, բայց աշխատակցի անունը չկա նշված, կարո՞ղ եմ ծախս ճանաչել։ 2. Հարց․ հյուրանոցի գումարը գերազանցում է օրենքով սահմանված չափը, արդյո՞ք գերազանցող գումարը համարվում է եկամուտ և պետք է հարկվի։ Շնորհակալություն։

Սյուզաննա․

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, կասեք խնդրեմ՝ 2021թ․ Ա/Ձ աշխատել եմ շրջհարկով, 22թ․ հունվարի 15 դադարեցրել եմ, ՀԴՄ չեմ տպել, գործունեություն չեմ իրականացրել: Ես ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնեմ։ Շնորհակալություն։

Մարգարիտա․

Բարև Ձեզ: ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն պատրաստվում է խորհրդատվական ծառայություն մատուցել օտարերկրյա կազմակերպությանը և ֆիզ. անձանց: Խնդրում եմ պատասխանեք` էլեկտրոնային փաստաթուղթ պետք է դուրս գրվի, թե՞ ոչ, ի՞նչ փաստաթղթավորում է հարկավոր, և հարկեր կգոյանան, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Սուսաննա․

Ողջույն, հարգելի գործընկերներ։ Հարցս կապված է ԱՕ 152 հոդվածի 1,2 կետերի հետ։ Եթե մանկապարտեզը գործում է 8 ժամյա աշխատանքային գրաֆիկով, ապա 1 դրույքով աշխատակիցը 8։30-ից մինչև 16։30 աշխատելու դեպքում ու՞նի 1 ժամ ընդմիջման իրավունք, թե՞ պետք է աշխատի նախատեսված 8 ժամը, որ ունենա 1 ժամ ընդմիջում։ Շնորհակալություն։

Անի․
Բարև Ձեզ։
Ա/Ձ ունեմ, որը զբաղվում է այլ գործունեությամբ, որը աշխատում է շրջանառության հարկով, հիմա ուզում եմ նույն ԱՁ-ով զբոսաշրջային ծառայություններ մատուցել։ Ցանկանում էի ճշտել՝ զբոսաշրջային ծառայությունները ո՞ր հարկատեսակով են հարկվում, ՀԴՄ հարկավո՞ր է, թե՞ ոչ, եթե ծառայությունները մատուցվելու են անկանխիկ եղանակով:

Հայկ․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Հարցս հետևյալն է․ եթե ՍՊԸ մի քանի տարվա կուտակված շահույթը հայտարարագրել է 2020թ․ հունիսին, որը կազմել է մոտ 25մլն դրամ, և վճարվել է մինչև 2021թ. հուլիսը՝ երկու մասով, կանխիկ եղանակով: Վճարված ամիսների համար պահել և վճարել եմ 5% հարկը: Կա՞ որևէ խախտում, արդյո՞ք 300 000 դրամը գերազանցելու հետ կապված սա խախտում է համարվում: Աշխատում ենք շրջհարկի դաշտում: Շնորհակալություն։

Ելենա.

Բարև Ձեզ։ Հաշիվ վավերագիր եմ լրացնում արտասահմանյան կազմակերպության համար, նշել եմ «ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ» կետը։ Կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը հայերենով լրացրել եմ։ Սակայն «Ծառայության մատուցման ծավալի և վճարման գումարի հաշվարկը» աղյուսակը չեմ կարողանում լրացնել՝ համակարգը չի թողնում։ Ի՞նչն է պատճառը, ի՞նչ պետք է անել։ Կանխավ շնորհակալ եմ։

Մանե․

Բարև Ձեզ։ Աշխատողի մաքուր աշխատավարձը կազմում է 73 000 դրամ առանց սոց․ վճարի պահման, իսկ մեկ այլ աշխատողինը կազմում է 71 000 դրամ սոց․ վճարը պահված։ Կուզենայի իմանալ՝ կարո՞ղ եմ դրույքը այնքանի հասցնել, որ տվյալ աշխատողը նույնպես 73 000 դրամ ստանա։