22/10/2026

դեկրետ

Արփի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք ճիշտ հաշվարկել արձակուրդայինը.
ուսուցիչը 08.01.2020թ.-ից գնացել է ֆիզարձակուրդ, որից անմիջապես հետո գնացել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ: Վերադարձել է աշխատանքի 20.03.2022թ-ին: 01.07.2022թ-ից նրան պետք է տրվի ամենամյա արձակուրդ 35 օր տևողությամբ։ Հարսց հետևյալն է` ամենամյա արձակուրդը հաշվարկելու համար ո՞ր ամիսների հիման վրա պետք է ձևավորվի միջին ամսական աշխատավարձը. նա 2022թ-ին ունի աշխատած 3 լրիվ ամիս /ապրիլ, մայիս, հունիս/ “Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:” Այս դեպքում ինչպե՞ս ենք որոշում միջին ամսական աշխատավարձը:

Աննա.

Բարև ձեզ։ Երբ երեխան ծնվում է, մենք նորի՞ց պետք է բուժհաստատության կողմից տրված հետծննդաբերական անաշխատունակության թերթիկ ներկայացնենք գործատուին։ Եվ դրանից հետո 2 տարի կարո՞ղ ենք գտնվել արձակուրդում։

Անուշ.

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, աշխատում եմ կազմակերպությունում որպես տնօրեն (նշեմ, որ նաև կազմակերպության հիմնադիրն եմ), որը հանդիսանում է միկրոձեռնարկություն։ Շուտով պետք է ֆիզ․ գնամ։ Եթե հնարավոր է՝ կարո՞ղ եք նշել տվյալ պարագայում ես համարվում եմ վարձու աշխատող, թե՞ ինքնազբաղ անձ։ Ինչպես պետք է հաշվարկվի ֆիզ․-ի գումարը։
Եվ 1-ից ավելի երեխաներ ունենալու պարագայում՝ պե՞տք է միանվագ ստանամ 180 օրվա ֆիզ․-ի գումար, թե՞ նախ ստանում եմ 140 օրվա, իսկ բալիկներիս ծնվելուց հետո ևս 40 օրվա։
Շնորհակալ եմ արձագանքի համար։

Շողեր.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել այս հարցին. գրեթե 5 ամիս աշխատելուց հետո գնացել եմ ֆիզ. արձակուրդ ու հիմա, երբ դեռ երեխայի խնամքի արձակուրդում եմ, կազմակերպությունը լուծարվում է: Վճարվու՞մ է արդյոք արձակման նպաստ, ի՞նչ չափով: Ու եթե ես սպասեմ մինչև երեխայի 1 տարեկանը լրանալը, ապա կողմերի համաձայնությամբ լուծենք պայմանագիրը, այդ դեպքում նույնպե՞ս կվճարվի արձակման նպաստ և կկատարվի վերջնահաշվարկ: Նախապես շնորհակալ եմ:

Հայկուհի.

Բարև ձեզ։ Ինձ օգնեք հաշվել խնդրում եմ. ես ամսական ստանում եմ 68 800դրամ աշխատավարձ և աշխատում եմ հերթափոխով՝ 1օր տանն եմ, մի օր աշխատանքի, շաբաթ և կիրակի հանգիստ չկա։ Ես ինչքա՞ն ֆիզարձակուրդի գումար կստանամ։

Սոֆյա.

Հարգելի հաշվապահներ, եթե ԱՁ-ն որոշել է ժամանակավոր դադարեցնել իր գործունեությունը, սակայն ունի մեկ աշխատող ով գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, կարո՞ղ է արդյոք դեկրետայինի գումար հաշվարկել նրան գործունեության դադար տալուց հետո ներկայացրած երկրորդ երեխայի համար:

Աստղիկ.

07.07.2022թ-ին աշխատողը վերադառնում է ֆիզ. արձակուրդից (երեխայի 3 տարին լրանալուց հետո): Մնում է աշխատանքի մեջ, թե՞ արձակուրդային է ստանալու: Ավելացնեմ, որ 2019թ-ին ստացել է իրեն հասանելիք հերթական արձակուրդը:

Անի.

Բարև Ձեզ: Եթե ես խնամքի արձակուրդից շուտ եմ վերադառնում՝ մի քանի ամիս առաջ, գնում եմ ընկերություն և տեղեկացնում, որ վերադառնում եմ, ինձ ասում են, որ փոխարինող են բերել, սակայն դեռ հաստիքի պակաս ունեն ու չեն թողնում դիմում գրեմ, ասում են հետո՝ մեկ ամսից, ինձ կարող են ազատել, և դրա համար գումար վճարելու՞ են ինձ, թե՞ ոչ։
Եթե աշխատավայրում անորոշ են պահում, հստակ չեն ասում խնամքի արձակուրդից վերադաձող անձին և անիմաստ սպասեցնում են, ի՞նչ կարող եմ անել ըստ օրենքի։

Արփինե․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել՝ ճի՞շտ եմ հաշվել արդյոք մայրության նպաստ միկրոհամակարգում աշխատող վարձու աշխատողի համար։ Բյուլետեն` 13.06.2022- 30.10.2022, գրանցված է ԱՁ – ում 12.01.2022թ.-ից, աշխատավարձը ամսական 78 000 դրամ, այլ գործատուի մոտ գրանցված չի եղել։

78 000 * 5 = 390 000 (միջ. աշխ. հաշվ. համար հիմք հանդիսացող եկամտի չափ)
43 038 (միջ. աշխ. չափ)
43 038 ÷ 30,4 = 1415 (միջ. օրական)
1 415 * 140 = 198 201 (նպաստի չափ)
198 201 – 5 000 (եկամտային հարկ) = 193 201 (վճ. ենթակա նպաստ)

Վարդուհի․

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունեմ․ ԱՁ-ն եթե անորոշ ժամկետով կասեցնում կամ լուծարվում է, և այդ ընթացքում 3 տ երեխայի խնամքի արձակուրդում աշխատակից է ունենում, ի՞նչ պետք է անի, ծանուցի աշխատակցին դադարի մասին, եթե վերականգնի գործունեությունը, կարո՞ղ է աշխատակիցը նորից ստանալ խնամքի գումարը։

Սոնա․

Հարգելիներս, ունենք մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ուսուցիչ, ում փոխարինող ուսուցիչը նույնպես ծննդաբերել է, նրան նույնպես ձևակերպե՞մ երեխայի խնամքի արձակուրդ, թե՞ ազատեմ աշխատանքից:

Գոհար.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես առաջին անգամ պետք է ներկայացնեմ ու հաշվարկեմ աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդի հաշվարկ։ Կխնդրեմ ինձ օգնեք թե ինչպես լրացնեմ հաշվետվությաննների ներկայացման էլեկտրոնային մատյանում։ Աշխատողը աշխատում է 1 տարի, կես դրույք և ստանում է 50 000 աշխատավարձ։ Կխնդրեի նաև ասեիք՝ թե ինչպե՞ս է գործատուն վճարում, իսկ պետությունը երբ և ինչպես է փոխհատուցում։

Հերմինե․

Բարև Ձեզ։ Աշխատում եմ 2 բուժհիմնարկում: Որոնցից մեկը հիմնական, մյուսը` քաղիրավական պայմանագրով: Կասեք՝ ֆիզարձակուրդ գնալիս քաղիրավական աշխատատեղից 1 տարվա աշխատավարձի քաղվածքը ներկայացնեմ հիմնական աշխատավայր, թե՞ միայն հիմանական աշխատավայրի աշխատավարձի հիմնան վրա եմ ֆիզարձակուրդի գումար ստանալու։

Արփի․

Բարև Ձեզ։
Խնդրում եմ նշել՝ եթե կնքված է որոշակի ժամկետով պայմանագիր և աշխատակիցը դեռևս գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, ապա հղիության արձակուրդի վճարումը իրականացվում է պայմանագրի ավարտի ամսաթվով, թե՞ վճարվում է ամբողջական հաշվարկ 140 օրվա համար։ Կխնդրեմ նաև նշել օրեսնդրական հիմքերը։ Շնորհակալ եմ։

Բարև ձեզ։

Մեկ հարց ունեմ. մայրության 140 օրվա նպաստի հաշվարկման համար հիմք հանդիսացող 12 ամիսների ընթացքում եթե եղել են բյուլետենի ամիս և արձակուրդի ամիս, հաշվարկվելու՞ է նպաստի մեջ: Կասե՞ք կարգը։ Նախապես շնորհակալ եմ։

Բարև Զեզ։ Եթե աշխատակիցը գտնվում է ֆիզարձակուրդում, 2 տարին նպաստ է ստանում, երրորդ տարին նույնպես գտնվում է մայրական խնամքի արձակուրդում, այդ վերջին 1 տարին աշխատանքային ստաժ համարվու՞մ է, թե՞ չի համարվում։

Ռուբ․

Բարև ձեզ։ Աշխատակիցը 22.04.2022-ին ներկայացրել է անաշխատունակության թերթիկ մայրության նպաստի ստացման համար։ Ապրիլ ամսա համար աշխատավարձը և նպաստի գումարը վճարվել է 23.04.2022-ին։ Այստեղ կարո՞ղ է վճարման ժամկետների հետ խնդիր առաջանալ, քանի որ գործատուն միշտ մինչև հաջորդ ամսվա 15-ն է կատարել աշխատավարձի վճարում։ Եվ ո՞ր տողում պետք է լրացնեմ նպաստի գումարը՝ 1.10 գործատուի հաշվին վճարվող, թե՞ 1.11 բյուջեի հաշվին վճարվող։ Շնորհակալություն։

Լուսինե.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասել՝ եթե աշխատողը գտնվում է ֆիզ․ արձակուրդում և 2 տարին լրանում է, քանի՞ աշխատանքային/օրացույցային օր առաջ/հետո կարող է տեղյակ պահել տնօրենին վերդառնալու, ևս 1 տարի անվճար արձակուրդ վերցնելու կամ աշխատանքից դուրս գալու մասին։

Էլեն.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Աշխատողը գտնվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, աշխատողը վերադարձել է արձակուրդից, taxservice-ում ավարտի ամսաթիվը նախապես նշված է եղել։ Ուզում եմ հասկանալ՝ հարկայինի կայքում որևէ՞ փոփոխություն արվում է, թե՞ ավարտի ամսաթիվը հիմք է հանդիսանում։

Ամալի.

Հարգելի մասնագետներ,

Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցերին.
1. Կրտսեր երեխայիս երկուսը լրանալուց հետո մինչև երեք տարեկան ժամանակահատվածը արձակուրդում գտնվելը ստաժ համարվու՞մ է, թե՞ ոչ։ Կրտսեր երեխայիս հետծննդյան արձակուրդից հետո վերադարձել եմ հիմնական աշխատանքիս, 1 տարի աշխատելուց հետո, երբ դեռ երկու տարեկանը չէր լրացել, նորից արձակուրդ եմ վերցրել մինչև երեխայիս 3 տարին լրանալը։ Տվյալ հաստատությունում հիմնական աշխատող եմ եղել 10+ տարվա ստաժով։
2. Ասպիրանտուրայում սովորելու տարիները ստաժ համարվո՞ւմ են, եթե տվյալ ժամանակահատվածում որևէ տեղ գրանցված աշխատող չէ տվյալ անձը։

Շնորհակալություն։

Մարինե.

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Մի հարց. եթե հիմանական աշխատողը ֆիզից վերադարձել է, իր տեղը ընդունված ժամանակավոր աշխատողը նույնպես ֆիզ է գնացել, հիմա նա նույնպես վերադառնում է, ինչպե՞ս պիտի վարվենք երկրորդի դեպքում։

Արևիկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել. Ա/Ձ աշխատում է որպես միկրոձեռնարկատեր, ունի մեկ աշխատող, որի աշխատավարձը կազմում է 91 500դրամ: Աշխատողը 2020թ դեկտեմբերի 1-ից գնացել է ֆիզ. արձակուրդ: Նրան տրվել է երեխայի խնամքի արձակուրդ՝ 04.02.2021թ.-04.02.2023թ: Սակայն այս տարվա մայիս ամսին աշխատողը պատրաստվում է երկրորդ երեխայի ծնունդին: Խնդրում եմ պատասխանել՝ աշխատողին դեկրետրց դեկրետ գնալու դեպքում տրվում է ֆիզ. արձակուրդի գումար և ինչպե՞ս է դա հաշվարկվում:

Սուսաննա.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Եթե նույն կազմակերպության աշխատակիցը պետք է փոխարինի ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին, ապա տնօրենը պետք է տվյալ աշխատակցին ազատի՞ իր հաստիքից և ընդունի այլ հաստիքում` ֆիզ. արձակարդում գտնվող աշխատակցի փոխարեն։ Ազատման հրամանի բովանդակությունը ինչպիսի՞ն պետք է լինի, ի՞նչ հիմքով է տնօրենը ազատում մյուս հաստիքից և ընդունում այլ հաստիքով։ Շնորհակալություն։

Ռուբ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Աշխատակցուհին ներկայացրել է անաշխատունակության թերթիկ մայրության նպաստի հաշվարկման համար, որի առաջացման սկիզբը 22.04.2022-ն է, մինչ այսօր չի ներկայացել աշխատանքի և այլևս չի ցանկանում աշխատել։ Կասեք՝ կարո՞ղ եմ իրեն ազատել աշխատանքից այս ամիս, և այդ դեպքում ինչպիսի՞ հաշվարկներ պետք է կատարել։ Շնորհակալ եմ։