22/10/2026

ՍՊԸ

Անի.

Նոր բացված ՍՊԸ-ն ԱԱՀ-ով է աշխատելու և դեռ գործունեություն չի իրականացրել: Հիմա միայն տնօրենն է գրանցված, հնարավո՞ր է եկամտային հաշվարկի մեջ աշխատավարձը 0 գրել, թե՞ խնդիր կարող է առաջանալ հետո:

Հայկ.

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Այսպիսի հարց ունեմ. արդյո՞ք շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն տարվա վերջում շահույթը հաշվարկելիս նույնպես պետք է հաշվի առնի օրենքով սահմանված նվազեցվող ծախսերի թույլատրելի չափերը, ինչպես որ շահութահարկ վճարողներն են անում: Օրինակ` անհատույց տրված ակտիվների գծով ծախսերի, կամ վարկերի տոկոսների մասով կա՞ն որևէ սահմանափակումներ:
Շնորհակալություն:

Աննա.

Բարև Ձեզ: Մի քանի հարց ունեմ, կխնդրեմ որքան հնարավոր է մանրամասն ասել: Կանխավ շնորհակալություն:
1. Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն, որը մատուցում է ծառայություններ կատարել է գնումներ թե՛ առհաշվով, և թե՛ հաշվով, մուտք է արվել պահեստ, և ունի մեկ աշխատող՝ տնօրենը, գնված ապրանքները հիմնականում թուղթ, գրասենյակային պարագաներ, տնտեսական պարահգաներ օֆիսի համար: Կխնդրեմ ասել՝ պահեստի շարժը ինչպե՞ս կազմակերպել, թղթային դուրս գրումներ և այլն, թե՞ պահեստի մուտքի կարիք չկա, և ինչպե՞ս ցույց տալ, որ այդ ապրանքներն օգտագործվել է ծառայությունների մատուցման համար։
2. ՍՊԸ-ն գրանցվել է անցյալ տարի դեկտեբեր ամսին, ե՞րբ կարող եմ հայտարարել շահաբաժին և ի՞նչ փաստաթղեր են ահրաժեշտ բացի հիմնադիրների որոշումից, հարկը որքա՞ն է կազմում, կարո՞ղ եմ հետ վերադարձնել եկամտային հարկը, և եթե ունենք 1 միլիոն դրամի շահույթ՝ կարող՞ ենք շահաբաժին հայտարարել 200 000 դրամ, իսկ մնացած գումարը հաշվարկել հաջորդ ամիսների ծախսերի գումար, կասե՞ք ձևակերպումները։

Հայկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կասե՞ք, եթե ՍՊԸ-ի դրամարկղում գումար կա, կարո՞ղ ենք արդյոք հիմնադրին անտոկոս փոխառություն տալ: Նշեմ նաև, որ կրեդիտորական պարտքերից ունենք միայն պարտք բանկին (վարկեր):
Շնորհակալություն:

Լիաննա.

Բարև ձեզ: Մի քանի հարց փաստաթղթաշրջանառության վերաբերյալ։ Եթե ՍՊԸ հիմնադիր տնօրենը ազատվում է տնօրենի պաշտոնից, ո՞վ պետք է ստորագրի ազատման հրամանը, և նոր տնօրենը, որը գրանցվում է պետ. ռեգիստրով, ինքը պե՞տք է ստորագրի իր ընդունման հրամանը։ Եվ, եթե ՍՊԸ-ն հիմնադրվել է սեպտեմբերի 19-ին, բայց տնօրենի գրանցման հայտը ուղարկվել է հոկտեմբերի 13-ին, և հայտում էլ աշխատանքային հարաբերության սկիզբ նշվել է սեպտեմբերի 19-ը, արդյո՞ք չկա այստեղ սխալ։ Եվ այս դեպքում աշխատանքային պայմանագրի և հրամանի ամսաթիվ պետք է ընդունել հոկտեմբերի 13-ը, թե՞ սեպտեմբերի 19-ը։
Շնորհակալ եմ նախապես:

Արսեն.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն ֆիզ. անձից գնել է մեքենա ձեռնարկատիրական նպատակներով, սակայն 5 ամիս անց ուզում է այն վերադարձնել (համաձայնություն կա կողմերի միջև)։ Ինչպե՞ս է դա կատարվելու, և արդյո՞ք հարկեր կառաջանան։ ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով։
Նախապես շնորհակալ եմ։

Լիաննա.

Բարև ձեզ։ Եթե կատարվել է ՍՊԸ հիմնադիր տնօրենի փոխոխություն, և տնօրեն է նշանակվել ընկերության աշխատակիցը, ինչպե՞ս է ճիշտ վարվել նախկին և նոր տնօրենների աշխատանքային պայմանագրերի հետ՝ լուծարե՞լ, նորը կնքել, թե՞ կատարել աշխատանքային պայմանագրի փոխոխություններ։ Եվ հրամանագրվում է արդյո՞ք այս փոփոխությունները։

Լիլիթ.

Բարև ձեզ: Ես ցանկանում է մեր գրասենյակում ավելացնել ծառայություն՝ ԱՁ և ՍՊԸ գրանցելու հետ կապված, կան անձինք, ովքեր զբաղվում են և կարող են ուղղորդել։ Ես իմ նույնականացման քարտով կարո՞ղ եմ բոլորին բացել, թե՞ յուրաքանչյուրը պետք է ունենա նույն. քարտ և էլ. ստորագրություն։

Իգոր.

Բարև Ձեզ։ ՍՊ ընկերությունը փոխառությամբ գումար է վերցրել, սակայն գումարը ընկերության հաշվին մուտք է եղել մաս-մաս, տարբեր օրերի, ինչպե՞ս կարելի է փաստաթղթավորել, կա՞ արդյոք ֆինանսական փոխառության հանձնման-ընդունման ակտի ձև։

Լիաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Այսպիսի հարց. շրջհարկով աշխատող ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն տնօրենի բնակարանի հասցեն է, արդյո՞ք պետք է ունենալ անհատույց վարձակալական պայմանագիր,(կցանկանայի ճշտել, ո՞ր տեսակն է այս դեպքում տեղին` բնակելի տարածքի վարձակալական պայմանագիր, թե՞ գույքի անհատույց վարձակալական պայմանագիր), և եթե ՍՊԸ վարձակալելու է տարածք` գրասենյակի համար, արդյո՞ք պետք է փոխել ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն, և վարձակալությունից ի՞նչ հարկեր կառաջանա ՍՊԸ-ի համար։
Շներհակալություն:

Հասմիկ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք, եթե ՍՊԸ-ում օտարերկրյա քաղաքացու կողմից (հիմնադիր չի հանդիսանում) ներդրում է կատարվելու, դա որպես եկամուտ ճանաչվու՞մ է և հարկու՞մ է արդյոք, եթե այո, ապա ի՞նչ հարկատեսակով և ի՞նչ դրույքաչափով: Խնդրում եմ օրենքի հղում նշեք: Շնորհակություն:

Տիգրան.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք՝ կոսմետիկայի ոլորտում արտադրություն իրականացնող ՍՊԸ-ի հարկային կանոնները, ԱԱՀ-ի դրույքաչափը և այլ հարկային վճարումներ:

Գայանե.

Բարև Ձեզ: Ընկերությունը զբաղվում է կայքերի պատրաստմամբ և վաճառում Գերմանիայում գտնվող մեկ այլ ընկերության, հիմա ՍՊԸ-ով է զբաղվում: Կասեք ինձ՝ հնարավո՞ր է փոխել այլ հարկատեսակի, որպեսզի քիչ հարկեր վճարի, օրինակ՝ միկրո, ԱՁ: Շնորհակալություն:

Գարիկ.

Բարև Ձեզ:

ՍՊԸ-ն անորոշ ժամանակով դադարեցված է: ՍՊԸ-ի տնօրենը, ով նաև հանդիսանում է հիմնադիրը, ՍՊԸ-ին տվել է 0%-ով փոխառություն՝ 10 տարի ժամկետով։
Ուզում ենք հիմնադրին փոխել, և ՍՊԸ գործունեության հասցեն (100% բաժնեմասի նվիրատվություն կամ նման մի բան, որը ավելի արագ և պարզ կլինի), բայց թողնելով ՍՊԸ-ն անորոշ ժամկետով դադարեցված:
Մեկ էլ փոխառության պահը ի՞նչ պետք է անենք, որպեսզի խախտում չլինի: (Փոխատուն գումարը հետ չի ուզելու թեկուզ 10 տարի հետո):
Կխնդրեմ օգնել, ասելով, հերթականությամբ ի՞նչ պետք է անեմ, որպեսզի խախտումներ թույլ չտամ:

Կանխավ շնորհակալ եմ:

Նարին.

Հարկման ինչ ձևի հայտ ներկայացնել?
Քանի օր առաջ պետ. ռեգիստրում բացել ենք ՍՊԸ, հագուստի արտադրությամբ զբաղվող նորաստեղծ կազմակերպություն, որը մոտակա ամիսներին դեռ գործունեություն չի իրականացնելու և կարծում եմ դեռևս ակտիվություն չի ցուցաբերելու: Ի՞նչ հարկման ձև ընտրել, արդյո՞ք միկրոձեռնակատիրոջ դիմում տալը ճիշտ է հագուստի արտադրությամբ զբաղվող ֆիրմայի համար, և եթե այո, ի՞նչ հայտ, ի՞նչ հաշվետվություն և ինչպիսի՞ ամսական վճարներ է անհրաժեշտ ներկայացնել:

Էլեն.

Կխնդրեմ պարզաբանել, թե ՍՊԸ-ին մեկանգամյա ծառայություն մատուցող անձի հետ ի՞նչ պայմանագիր պիտի կնքել, և ի՞նչ հարկեր վճարել, եթե նա չի ուզում ձևակերպվի որպես աշխատող, մասնավորապես որպես քաթինգի տնօրեն։ Կանխավ շնորհակալություն։

Աննա.

ՍՊԸ-ի հիմնական գործունեությունը աշխատուժի միջնորդումն է՝ մասնավորապես ՀՀ աշխատուժի «վարձակալությունը» օտարերկրյա կազմակերպություններին։ Աշխատում ենք շրջհարկի դաշտում։ Հարցը հետևյալն է. արդյո՞ք կարող ենք նվազեցնել որպես ծախս ՀՀ աշխատողի աշխատավարձը, քանի որ դա փաստացի ՍՊԸ-ի մատուցած ծառայությունը չէ, այլ ծախս:

Մելինե.

Բարև Ձեզ: Եթե ՍՊԸ հիմնադիրը ինքը և տնօրենն է կազմակերպության, և պետք է գնա դեկրետ: Ինչպե՞ս պետք է հաշվարկվի անաշխատունակության թերթիկը, և պահանջվող թղթերը տնօրենն է ստորագրելու, թե՞ այլ թղթեր են ներկայացնում։

Քրիստինե.

Բարև բոլորին։ Մի հարց. եթե նախկին հաշվապահը հաշվետվությունները հանձնելուց նշել է ՍՊԸ-ի գործունեության մի տեսակը՝ 35 կետը, ի՞նչ է սպասվում կազմակերպությանը, հիմա հաջորդ հաշվետվության ժամանակ ավելացնենք երկրորդ կոդը, թե՞ ոչ: Ասեմ, կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով։ Նախապես շնորհակալություն։

Հայկ.

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Եթե ՍՊԸ տնօրենը ընկերությանը պատկանող բանկային քարտով ներկայացուցչական ծախսեր է կատարել, օրինակ՝ վճարել է ռեստորանում, ինչպե՞ս պետք է ձևակերպել: Եվ ծախս ճանաչելու համար ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմել: Աշխատում է շրջհարկի դաշտում: Շնորհակալություն: