22/10/2026

հրաման

Անուշ.

Բարև ձեզ։ Կասե՞ք, որ խնդրենք, եթե աշխատողը գնում է չվճարվող արձակուրդ, օրինակ՝ 5 օրով, որտեղ օրենքի հզում կա որ պետք հարկայինով ցույց տանք, դա պարտադի՞ր է հարկայինով ցույց տալը, թե՞ մենակ գործատույի հրաման տալը բավական է։ Ուզում ենք հասկանալ՝ օրենքով կա նման բան, որ հարկային պիտի ներկայացնենք, այն էլ պարտադիր 1 օր առաջ, իսկ եթե դեպք է պատահել, մարդը նույն օրն է ուղում չվճարվող, բայց հարկայինը չի թողում գրանցենք։

Սուսաննա.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Եթե նույն կազմակերպության աշխատակիցը պետք է փոխարինի ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին, ապա տնօրենը պետք է տվյալ աշխատակցին ազատի՞ իր հաստիքից և ընդունի այլ հաստիքում` ֆիզ. արձակարդում գտնվող աշխատակցի փոխարեն։ Ազատման հրամանի բովանդակությունը ինչպիսի՞ն պետք է լինի, ի՞նչ հիմքով է տնօրենը ազատում մյուս հաստիքից և ընդունում այլ հաստիքով։ Շնորհակալություն։

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, 1. ինձ կարո՞ղ եք ՀՀ տարածքում գործուղման հրամանի ձև և վերադարձի հաշվետվության ձև ուղարկել կամ հղում տալ: 2. Եթե ՍՊԸ-ի տնօրենը նույն ինքը հիմնադիրն է, այլ աշխատակից չունի, ինչպե՞ս տեղեկանք գրել եկամուտների մասով բանկ ներկայացնելու համար: Ինչ-որ հատուկ ձև կա՞: Շնորհակալ եմ։

Արմինե․

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. եթե ընկերության աշխատակցի հետ կնքված է եղել աշխատանքային պայմանագիր և լիակատար նյութական պատասխանատվության պայմանագիր /օրինակ՝ պահեստի պատասխանատուն է եղել/, սակայն նա անցնում է այլ հաստիքով աշխատանքի, որի հետ չի պահանջվում կնքել լիակատար նյութական պատասխանատվության պայմանագիր, տվյալ դեպքում հաստիքի փոփոխման համաձանագրում կամ հրամանում պարտադի՞ր է նշել՝ լուծել այս ինչ թվականին կնքված լիակատար նյութական պատասխանատվության պայմանագիրը և նշանակել այս ինչ պաշտոնի։ Եթե չնշվի, ապա դա կարո՞ղ է դիտարկվել որպես կոպիտ սխալ, և առհասարակ, ինչպե՞ս է ընթացակարգը: Կանխավ շնորհակալություն:

Մարինե.

Բարև, սիրելի հաշվապահներ: Ինչպե՞ս ձևակերպել պարգևատրման հրամանը՝ կանաց օրվան նվիրված: Կարո՞ղ եմ ձևակերպել ուղղակի՝ բարեխիղճ և լավ աշխատանքի համար տրամադրել դրամական պարգևատրում, չնշեմ կանանց օրվա նվիրված:

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեի հարցիս պատասխանել. ՓԲԸ հիմնարկին պատկանող ավտոմեքենաներից մեկը վարում է տնօրենը, մյուսը հիմնարկում հիմնական աշխատող վարորդը, ամբողջ երթը գրանցվել է ուղեթերթում։ Ես պետք է ըստ այդ ուղեթերթերի հրաման գրեմ, ինչպե՞ս ձևակերպեմ հրամանը։

Աննա.

Բարև Ձեզ: Հարցս ամենամյա արձակուրդի վերաբերյալ է: Աշխատողը աժխատանքային տարում չի օգտագործել իրեն հասանելիք արձակուրդը: Արձակուրդը հաջորդ աշխատանքային տարի տեղափոխելու համար դիմում կամ հրաման չի գրվել: Արդյո՞ք թույլատրելի է առանց աշխատակցի կողմից գրված դիմումի և տնօրենի կողմից արձակուրդի տեղափոխման մասին հրամանի երկրորդ աշխատանքային տարվա մեջ տրամադրել արձակուրդ:

Արմենուհի.

Բարև Ձեզ: Խնդրում եմ հրամանի օրինակելի ձև ուղարկեք՝ աշխատողին հոբելյանի և երկարատև աշխատանքի համար դրամական պարգև դուրս գրելու համար:

Էմիլի.

Հարգելի հաշվապահներ, մեկ հարց ունեմ. համայնքը խոշորացվում է և կան աշխատակիցներ, ովքեր իրենց դիմումի համաձայն ուզում են աշխատանքից ազատվեն, բայց դեռ հաստատաված հաստիքացուցակ և բյուջե չունենք: Կարո՞ղ եմ ազատել աշխատանքից Պեկով, բայց գումարը փոխանցել, երբ բյուջե ունենաք, և կասեք` ո՞ր հոդվածի կետով է ազատման հրամանը տրվում:

Մարինե.

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողին նշանակում են ուրիշ պաշտոնի, կարո՞ղ ենք հրամանում ձևակերպումը կատարել 2022թ. հունվարի 1-ից, իսկ հրամանը գրանցել աշխատանքային օրով: Աշխատանքային տարին սկսվում է 2022թ. հունվարի 3-ից, կարո՞ղ եմ ես հրամանի մեջի հղումը կատարել հունվարի 1-ից, իսկ հրամանը գրանցել հունվարի 3-ին:
Եվ նույն կարգավիճակով կարո՞ղ եմ կատարել աշխատանքի ընդունվելու համար` հրամանում հղում կատարեմ` ընդունել աշխատանքի, իսկ դիմումը հունվարի 3-ին վերցնեմ:
Շնորհակալություն:

Մարինե.

Հարգելի հաշվապահներ, եթե գլխավոր մասնագետին վերապաված բաժնի պետի պարտականությունների համար ցանկանում ենք վարձատրել աշխատավարձի տարբերությունը /ինչքա՞ն դրույքաչափ է ստացվում կցված գլխավոր մասնագետին/: Խնդրում եմ օգնեք` ո՞նց ձևակերպեմ վարձատրության հրամանը:

Մարինե․

Բարև, հարգելի հաշվապահներ: Եթե գործատուն իր վերադասից թուլտվություն է խնդրում գրավոր տեսքով 2022թ. հունվարի 1-ից պայմանագրային հիմունքներով գլխավոր մասնագետ վերցնելու՝ մինչև հիմնական աշխատողի վերադարձը երեխայի խնամքի արձակուրդից, համաձայն վերադասի գրավոր թույլտվության տրվու՞մ է հրաման պայմանագրային հիմունքներով գլխավոր մասնագետ վերցնելու մասին:

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Ազատման հրամաններ (բոլոր դեպքերի համար)
  • Տեղեկանք եկամուտների մասին
  • Գործուղման վկայական
  • Անվտանգության կանոնների պահպանման պարտավորագիր
  • Անձնական թերթիկ
  • Պաշտոնի անձնագիր
  • Արձակուրդների գրաֆիկ

Մարինե.

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողը երեխայի խնամքի արձակուրդից հետո ուզում է գնալ ամենամյա աշխատանքային արձակուրդ 01.04.2018-01.04.2019թթ. ընկած ժամանակահատվածի համար, բայց նա երեխայի խնամքի արձակուրդ գնացել է 11.03.2019թվականից: Նրան հասնու՞մ է 20 աշխ/օր հերթական արձակուրդ, թե՞ 19 աշխ/օր մինչև 11.03.2019թ.: Հրամանը ճիշտ ո՞նց ձևակերպեմ` 01.04.18-11.03.2019թ.- 19 աշ/օր, թե՞ 01.04.18-01.04.19թ. – 20 աշ/օր:

Մարինե.

Բարև Ձեզ: Եթե հիմնական աշխատողը ազատվում է աշխատանքից` երեխայի խնամքի արձակուրդից անմիջապես հետո, նրա փոխարեն ժամանակավոր աշխատողի համար պե՞տք է տրվի հրաման տվյալ պաշտոնում հաստատելու մասին` հիմք ընդունելով հիմնական աշխատողի ազատվելը: Եվ, եթե աշխատողը երեխայի խնամքի արձակուրդից հետո անմիջապես ազատվում է աշխատանքից, նրա անունը ներառու՞մ ենք աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում՝ աշխատանքից ազատվելու պահին:
Շնորհակալություն:

Լաուրա.

Բարև Ձեզ: Աշխատակիցը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակորդում։ 29.11.2021թ-ին պետք է ներկայանա աշխատանքի, սակայն գրել է աշխատանքից ազատման դիմում։ Աշխատանքից ազատման հրամանի մեջ վերջին աշխատանքային օր ե՞րբ կարող եմ գրել:

Արուս.

Բարև Ձեզ: ՊԵԿ-ի հրամանագրով կազմակերպությունները ճանաչվել են փոխկապակցված։ Հրամանի ամսաթիվը 24.09.21 է, բայց ինձ ծանուցվել է երեկ։ Նշվում է, որ հետին ամսաթվով ուղղեմ հաշվետվությունները և վճարեմ ԱԱՀ։
Ուզում եմ հասկանալ` փոխկապակցված են դառնու՞մ ՊԵԿ-ի հրամանի հիման վրա, և արդյո՞ք նորմալ է, որ 2 ամիս ուշացրել են ծանուցումը։ Ի՞նչ քայլեր խորհուրդ կտաք անել այս իրավիճակում։