26/10/2026

դրույք

Աննա․

Բարև ձեզ։ Աշխատողն ընդունվել է աշխատանքի փետրվարին և մայիս ամսին մի քանի օր գտնվել է բյուլետենի մեջ, աշխատում է 0,25 դրույքով։ Նպաստի հաշվարկի համար հիմք ենք վերցնում 46 875 դրա՞մ (75 000÷0.8÷2)։

Հայկանուշ․

Բարև Ձեզ։ Քաղաքացիաիրավական պայմանագրով Արմաթ ԻԼ խմբավար եմ։ Միաժամանակ աշխատում եմ դպրոցում որպես էլեկտրոնային մասնագետ։ Հարց՝ քաղաքացիաիրավական ծառայությունը հաստի՞ք է, թե՞ մատուցած ծառայություն։ Ինձ առարկում են, որ ես պետք է աշխատեմ էլ․ մասնագետ 0,75 դրույքով, քանի որ 2 աշխատանքը միասին շաբաթական 48 ժամը գերազանցում է։ Նշեմ, որ Արմաթ խմբակ պարապում եմ 2 խմբով յուրաքանչյուր խմբի հետ քաղաքացիաիրավական պայմանագրով տրված շաբաթական 4 ժամ 30 րոպե։

Ասյա․

Բարև Ձեզ, խնդրում եմ ասացեք, եթե աշխատողը ցանկանում է աշխատի ոչ լրիվ աշխատաժամանակով և դիմում է ներկայացրել, գործատուն էլ համաձայն է, ի՞նչ ընթակարգ է պետք անել։ Հրաման, համաձայնագիր, և աշխատավարձը ինչպե՞ս ճիշտ գրել։ Եթե նա հիմա ստանում է 270 000 հազար, ապա պե՞տք է կիսել 135 000 հազար։

Կարինե․

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ճիշտ հաշվարկել պարապուրդի վճարը: Աշխատակցի դրույքը 0,5 է։ Համաձայն ԱՕ 186 հոդվածի հաշվարկել եմ միջին ժամային աշխատավարձը ՝ 616 դրամ, 616*2/3= 411 դրամ, սակայն 186 հոդվածի 1-ին մասով ասվում է, որ ոչ պակաս, քան նվազագույն ժամային դրույքաչափը, որը կրճատ տևողությամբ աշխատաժամանակի (մինչև 24 ժամ) դեպքում սահմանված է 750 դրամ, առանց հարկերի: Արդյո՞ք պարապուրդի հաշվարկի համար պետք է հիմք ընդունեմ 750 դրամը, թե՞ հաշվարկելու եմ 411 դրամով: Կանխավ շնորհակալություն։

Լևոն․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Հիմնականում՝ 90% դեպքում աշխատում ենք պատվերով, իսկ մնացած ժամանակ աշխատանքի չենք հաճախում (ընդամենը երկու հոգով ենք և գործ լինելուց` հեռախոսով պայմանավորվում ենք աշխատանքի գնալու մասին): Ստացվում է, որ շաբաթվա կամ ամսվա ընթացքում կարող ենք գործի գնալ մի քանի օր միայն և գնացած օրերին էլ աշխատում ենք 3-4 ժամ և հազվադեպ առավելագույնը՝ 5-6 ժամ, կախված պատվերի քանակից և կատարման ժամկետից: Տարվա ընթացքում կարող ենք նաև 1-2 ամսով մի քանի անգամ չաշխատել:

Այս դեպքում ինչպե՞ս լրացնեմ աշխատանքային պայմանագիրը և առավել ևս կետ-79. Գրանցման հայտը, որը այսպիսի անորոշ աշխատանքային ռեժիմ արտացոլելու հնարավորություն չի տալիս այլ 4.1.7 կետը ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում շաբաթական կոնկրետ տևողություն է պահանջում: Արդյոք ինչ որ ձև կա՞ արտացոլելու իրական վիճակը:

Հարգանքներով Լևոն։

Արև․

Կարո՞ղ է արդյոք ընկերությունն աշխատանքային պայմանագիր կնքել աշխատողի հետ շաբաթական 28 ժամ աշխատաժամանակով (աշխատակցի խնդրանքով), ժամավճարով և gրանցման հայտում 4.1.6 վանդակում գրել ոչ լրիվ աշխատաժամանակ, իսկ 4.1.7 վանդակում՝ 28՝ ժամային տարիֆային դրույքի չափը սահմանելով 500 դրամ:

Էմմա․

Բարև Ձեզ։

Մի էսպիսի հարց, հարգելի խմբակիցներ ջան․

Աշխատողը նույն կազմակեպությունում 1 դրույքով աշխատում է, բայց ներքին համատեղությամբ նաև 0,5 դրույքով այլ աշխատանք է կատարում և հաստիք զբաղեցնում՝ տարբեր աշխատանքային պայմանագրերով:

Ինչպե՞ս պետք է լրացնել աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագրիրը՝ միայն 8 ժամ, թե՞ նաև 4 ժամ, միասին՝ 12:

Կանխավ շնորհակալություն:

Հասմիկ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել մի հարցում: Գործատուն ցանկանում է աշխատակցի հետ կնքել նոր համաձայնագիր, որով աշխատաողը պետք է անցնի կես դրույք աշխատանքի։ Ծանուցումը եղել է գործատուի կողմից 3 օր առաջ։ Եթե աշխատողը հրաժարվում է ստորագրել այդ համաձայնագիրը, գործատուն ինչպե՞ս պետք է լուծի գործող պայմանագիրը։ Ի՞նչ հետևանքներ կունենա դա։ Նախապես շնորհակալություն։

Հռիփսիմե․

Բարև՛ Ձեզ։ Խնդրում եմ օգնեք հաշվարկել աշխատավարձը ժամանակավարձով։ Տվյալները. Բանվորը հաշվարկային ամսում աշխատել է 180 ժամ, որից 20 ժամը համարվել է գիշերային աշխատանք։ Ժամային տարիֆային դրույքը սահմանված է 250 դրամ։ Գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար տրվում է հավելում ժամային դրույքի 30%-ի չափով։ Բացի այդ, բանվորին հաշվարկվել է պարգևավճար՝ հաշվարկված աշխատավարձի 50%-ի չափով։

Լիլիթ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ մի հարցում օգնել։ 20/04/2022թ.ից ընդունվել եմ աշխատանքի մանկապարտեզում, որպես հաշվապահ 0,5 դրույքով։ Համատեղությամբ աշխատում եմ նաև դպրոցում` ուսուցչի օգնական 1 դրույքով։ Կնքվել է աշխատանքային պայմանագիր։ Իսկ ես գիտեմ, որ ըստ այդ պայմանագրի իրավունք ունեմ աշխատելու 1,5 դրույք։ Հնարավո՞ր է, եթե այս տարի հաշվապահի հաստիքը ավելացնեն, պայմանագիրս փոխեմ քաղ. իրավական։ Խնդիր չի՞ առաջանա։ Եվ կասե՞ք կարգը։ Նախապես շնորհակալություն։

Անի.

Հարգելի հաշվապահներ, աշխատողի դրույքի փոփոխության դեքում սոց. փաթեթի գումարը փոխվում է հաջորդող երկրորդ ամսվանից։ Սեպտեմբերին ըստ նոր տարֆիկացիայի պետք է փոխել և ֆիզում (140օր) գտնվող աշխատողի ժամերը փոխվել է։ Ըստ նոր կարգի մինչև խնամքի գնալը պետք է փոխանցել։ Սակայն հիմա ժամերը, որ փոխվել է, իրավունք ունե՞մ փոխել սոց. փաթեթի գումարի չափը։
Եվս մեկ հարց։ Պահակը գնացել է արձակուրդ և 20 աշխատանքային օր փոխարինող ենք ընդունել հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 4-ը ներառյալ։ Հիմա փոխարինողին ազատելիս պետք է վերջնահաշվարկ կատարե՞մ։ Որպես միջին ինչպե՞ս հաշվեմ և քանի՞ օր է հասնում վերջնահաշվարկ։

Սյուզի.

Հարցս աշխատավարձի հաշվարկման կարգին է վերաբերվում, խնդրում եմ օգնեք։ Եթե քոլեջում աշխատողի դրույքը կազմում է 1,02, իսկ ժամը 750դրամ է, ապա ինչպե՞ս եք հաշվում: Խնդրում եմ մանրամասն գրեք, եթե հնարավոր է։
Շնորհակալություն:

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Այս օրենքը արդյո՞ք վերաբերում է հատուկ կատեգորիայի աշխատակիցներին, թե՞ ընդհանուր է։ Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել`

1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 406 դրամ.

2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 454 դրամ.

3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 680 դրամ:

Եթե աշխատողն աշխատում է շաբաթական 6 օր՝ 10:00-18:00, և հարկադրված է կատարել նաև արտաժամյա աշխատանք: Խնդրում եմ պարզաբանել՝ ի՞նչ դրույքաչափով պետք է կատարվի վճարումը, և քանի՞ ժամ շաբաթական պետք է կազմի ընդհանուր աշխատանքի տևողությունը:

Նարինե.

Բարև Ձեզ:
Ուսումնական հաստատությունում աշխատողը իրավունք ունի՞ 1,5 դրույքաչափով աշխատի: Աշխատաժամանակի խախտում կլինի՞ ըստ աշխատանքային օրենսգրքի: Արձագանքի համար շատ շնորհակալ կլինեմ:

Սուսաննա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել․ եթե ՀՈԱԿ-ում նախատեսված է 1 դրույք տնտեսվար, սակայն աշխատակիցն ընդունվել է 0,5 դրույքով /նախատեսված է եղել ունենալ 2 աշխատակից/, և որոշ ժամանակ անց 0,5 դրույքը փոխվել է 1 դրույքի, ապա ի՞նչ հիմունքներով և ի՞նչ բովանդակությամբ հրաման պետք է ձևակերպվի։ Շնորհակալություն։

Gayane.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․ ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով, ստեղծագործական ոլորտ է՝ մրցույթների է մասնակցում և այլն։ Առաջին անգամ այս տարվա մեջ մրցույթի է մասնակցել երեխաները մասնակցության վճար են արել ընդամենը 50 000 է կազմել։ Դրանից 5% պետք է շրջհարկ վճարի չէ՞։ 2-րդ հարցս, եթե այդ ՍՊԸ-ն ունի աշխատող, որի համար վճարում է ընդամենը 3 510 դրամ աշխատավարձ՝ դե գրեթե չի գործում, այսինքն՝ դեռ գործունեություն նորմալ չի ծավալել։ Կարո՞ղ եմ 0.25 դրույքի աշխատավարձ ձևակեևպել և նվազագույն ժամային սանդղակով հաշվարկել։ Արդյո՞ք խնդիր չի ունենա նման աշխատավարձի դեպքում։

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է.
Աշխատակիցը աշխատում է 1.12 դրույքով: Դրույքը 114 400 դրամ է, աշխատավարձը կազմում է 128 128 դրամ: Հունիսից պետք է վարձատրվի 2/3-ով՝ 128 128/32=85 419
Ըստ ԱՕ 186-րդ հոդվածի 1 մասի՝ եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի առնվազն երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:
1. Վարձատրել նվազագույնը 91 276 դրամ,
2. 1 դրույքը առանձին հաշվել նվազագույնով, 0.12-ը՝ առանձին: Այս դեպքում ստացվում է 91 276
1.12=102 229 դրամ:

Հարություն․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ես համատեղությամբ աշխատում եմ դպրոցում՝ ինֆորմատիկայի ուսուցիչ և օպերատոր 1,5 դրույքով, և համայնքապետարանում՝ առաջատար մասնագետ՝ համայնքային ծառայող: Ինձ ասում են, որ ես իրավունք չունեմ 1,5 դրույքից ավել աշխատել, կարո՞ղ եք պարզաբանում տալ այս հարցի շուրջ, այսինքն՝ ես իրավունք ունե՞մ աշխատելու նման կարգավիճակով: