26/10/2026

Հասմիկ.

Հարգելի կոլեգաներ,
նորաբաց ՍՊԸ է, որը զբաղվելու է շինարարությամբ, առավել կոնկրետ՝ բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարությամբ: Կարո՞ղ եք հուշել՝ կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում, բացառությունների մեջ չեմ գտնում: Եթե կան ոլորտի հաշվապահներ, կհուշե՞ք՝ կարո՞ղ է աշխատել շրջանառության հարկի դաշտում, թե՞ ամեն դեպքում ճիշտ է ի սկզբանե աշխատել ԱԱՀ-ի դաշտում: Ակնկալում եմ ոլորտին լավատեղյակ մասնագետի պատասխան: Տնտեսական գործունեության դասիչների մեջ լիցենզիա չի պահանջվում, F.41.20.1։
Կանխավ շնորհակալություն:

Սյուզի.

Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս կարող է հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունը աշխատել միաժամանակ ԱԱՀ-ով և շրջանառության հարկով։

Գայանե.

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ցանկանում է վճարել աշխատակիցներին՝ իրենց սեփական մեքենան կազմակերպության համար օգտագործելու դիմաց: Յուրաքանչյուր ամիս աշխատակիցը պետք է ներկայացնի թե քանի կմ է քշել և դրա դիմաց 1կմ – 100դրամ վճարվի: Այս դեպքում կազմակերպությունը ի՞նչ հարկեր է վճարելու, կարո՞ղ է վարձակալության պայմանագիր կնքել և վճարել 10% եկամտային հարկ:

Գայանե․

Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, քաղիրավական պայմանագիր կնքելիս հրաման գրվու՞մ է, և աշխատանքի ընդունման դիմում վերցվու՞մ է աշխատողից, իսկ ազատման ժամանակ հրամա՞ն: Պայմանագիրը պետք է կնքվի 3 ամսով հուլիսի 6-ից, վարձատրությունը՝ 3 ամսվա համար 50 000 դրամ միանվագ պայմանագրի վերջում: Եկամտայինի հաշվետվության մեջ հաջորդող հուլիս և օգոստոս ամիսները ի՞նչ պետք է լրացնել՝ 0, թե՞… ։ Քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում աշխատակցին տաբելի մեջ պե՞տք է ներառել, թե՞…

Կանխավ շնորհակալություն:

Մարինա․

Բարև Ձեզ: Ես աշխատում եմ պետական հիմնարկում և ունեմ 7 տարեկան երեխա: Ես իրավունք ունե՞մ մեկ ժամ շուտ, այսինքն ժամը 17:00-ին աշխատանքից դուրս գամ և տուն գնամ: Ինչպես նաև՝ ո՞ր իրավական ակտով է կարգավորվում:

Անի.

Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, կազմակերպությունը գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է, ունի տարածք, հանձնել է վարձակալության մայիսի 31-ին: Գործունեությունը վերականգնել է հուլիսի կեսին: Վարձակալող կազմակերպությունը հարկային հաշիվ է ցանկանում ստանալ, նոր վճարել վարձավճարը: Այս դեպքում կարո՞ղ է հաշիվ դուրս գրել հունիս և հուլիս ամիսների համար, թե՞ խնդիրներ կարող են ի հայտ գալ: Կանխավ շնորհակալ եմ:

Մարինե.

Բարև Ձեզ: Եթե բաժնի պետը գնում է ֆիզարձակուրդ: Նրա փոխարեն կարո՞ղ ենք ժամանակավոր պաշտոնակատար նշանակել նույն բաժնի գլխավոր մասնագետին, թե՞ ուղղակի պարտականությունները վերապահում ենք գլխավոր մասնագետին:

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ընկերությունը, ով աշխատում է ԱԱՀ-ով, որպես սեփականություն ավտոմեքենա է ունեցել, որը նախկինում չի ձևակերպվել, իսկ հիմա վաճառվել է: Ինչպե՞ս պետք է ներառեմ ԱԱՀ-ի հաշվետվության մեջ, որպեսզի սխալ չստացվի, պետք է հաշվանցե՞մ ձեռք բերած մեքենայի ԱԱՀ-ն։

Սյուզի.

Բարև Ձեզ։ Աշխատող գրանցելու դեպքում, եթե անչափահաս է, ծնողի կողմից աշխատելու թույլատրության օրինակելի ձև գոյություն ունի։ Գրանցման հայտի մեջ աշխատավարձի չափ չի նշվում, այդ դեպքում եկամտայինի հարկման բազան ո՞ր տեղից են վերցնում։ Կանխավ շնորհակալ եմ:

Թամարա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասացեք խնդրեմ, եթե կազմակերպությունն ունի դեբիտորական պարտքեր, բայց գործընկերը դադարեցրել է գործունեությունը կամ սնանկ է ճանաչվել, ինչպե՞ս կարող եմ անհուսալի դեբիտորական պարտք ճանաչել, և հաշվապահական ձևակերպումները խնդրում եմ: Կանխավ շնորհակալություն:

Մարինե.

Բարև Ձեզ, հարգելիներս: Գնումների համակարգողի որակավորման քննության մասնակիցներ եթե եղել են՝ խնդրում եմ պատասխանեք`
Հարցաշարը 520 հարց է.
1. Քննության ժամանակ քանի՞ հարցից է կազմված լինում թեստը:
2. Տևողությունը քննության որքա՞ն է:
3. Անցողիկ շեմը՝ 45 ճիշտ պատասխա՞ն:

Անի.

Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, եթե հաշվապահը մեկն է և գնում է ֆիզ արձակուրդ հոկտեմբեր ամսին, ապա այդ դեպքում պարտականությունները դրվում է տնօրենի վրա՞, թե՞ պետք է նոր հաշվապահի ընդունել աշխատանքի: Հաշվապահն աշխատում է և՛ հանրային սննդի ոլորտում, և՛ կազմակերպությունում, որը մրցույթ է շահել պետական գնումների կայքով և ներկայումս զբաղվում է այդ մրցույթի մատակարարմամբ, կավարտի դեկտեմբերի 15-ին: Ի՞նչ խորհուրդ կտաք: Շնորհակալ եմ:

Արթուր.

Քաղիրավական պայմանագրի դեպքում, եթե աշխատողը ունի նաև հիմնական աշխատանք, ապա քաղիրավական պայմանագրի շրջանակում վճարված սոց. վճարը գումարվու՞մ է կենսաթոշակին և համարվու՞մ է ստաժ:

Դիանա.

Բարև ձեզ: Մի հարց խնդրում եմ. եթե աշխատողի դրոշմանիշային վճարը գործատուն է վճարում, այդ դեպքում գործատուն՝ նույն ինքը ԱՁ-ն, տարեկան շրջանառությունից դրոշմանիշային վճար կրկին վճարելու՞ է: Շնորհակալ եմ:

Սվետ.

Բարև ձեզ: Հարցս հետևալ է. եթե ուսուցիչը ընդունվում է փոխարինող և ամառային արձակուրդներից հետո տվյալ հիմնական ուսուցիչը չի վերադառում, փոխարինողը պե՞տք է շարունակի մինչև մրցույթի օրը, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալ եմ։

Անի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ կասե՞ք՝ առցանց կոսմետիկայի խանութը ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի։ Ամսական շրջանառությունը 500 000 դրամ։ Ինչպես նաև հնարավո՞ր է աշխատել առանց ՀԴՄ սարքի, կա՞ որևէ առցանց տարբերակ։ Կանխավ շնորհակալություն:

Հասմիկ.

Հարգելի կոլեգաներ,
Ընկերությունը 2018թ. չի հայտարարաել, չի վճարվել շահաբաժին: 2019թ. աշխատել է վնասով: 2020թ. աշխատել է շահույթով: Կարո՞ղ է 2021թ. մի ժողովի որոշմամբ հայտարարել շահաբաժին 2018թ. և 2020թ. համար: Վճարել 2021թ. հունվար, փետրվար, մարտ ամսվա ընթացքում: Քանի որ հիմնադիրը ոչ ռեզիդենտ է, 2018թ. շահաբաժինը հարկվու՞մ է 2018թ. հարկային օրենքով 10%, թե՞ շահաբաժինը վճարման ժամանակ գործում է դրամարկղային մեթոդը, այսինքն՝ ամբողջ վճարման ժամանակ գործում է 2020թ. օրենքով նախատեսված 5%:
Կանխավ շնորհակալություն:

Դիանա.

Բարև ձեզ: 1. Խնդրում եմ ասել՝ որքա՞ն է նվազագույն ժամավճարի (կեղտոտ) չափը ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում:
2. Խնդրում եմ ասել՝ ի՞նչ պատասխանատվություն է սահմանված չգրանցած աշխատողի համար: Շնորհակալ եմ:

Ռուբ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես բախվել եմ լուրջ խնդրի… կազմակերպությունը 2020 թվականին գործունեություն է ծավալել, սակայն պատշաճ կերպով չի վարվել հաշվապահությունը։ Ես նոր եմ անցել աշխատանքի և փորձում եմ վերականգնել, որպեսզի կարողանամ ճիշտ շարունակել։ Կազմակերպությունը ներկայացրել է շահութահարկի հաշվետվություն, բայց չի կարողացել աշխատողներին վճարված գումարները որպես ծախս ներկայացնել, քանի որ աշխատողների գրանցում չի կատարել, ենթադրում եմ ստուգումից խուսափելու հարմար, վճարվող շահութահարկ են առաջացրել, սակայն հաշվարկները հիմա ցույց են տալիս, որ իրականում վնաս է կրել։ Շրջանառության տեղեկագիրը ոչ մի կերպ ճիշտ կազմել չի ստացվում և հետագա հաշվարկներն էլ արդեն ճիշտ չեն։ Ինչպե՞ս խորհուրդ կտաք վարվել։

Մարիետա Բադալյան.

Բարև Ձեզ: Ես դեկրետից դեկրետ եմ գնալու, մինչև ֆիզ գնալս գրանցված եմ եղել երկու դպրոցում, երկու դպրոցների վերջին ամսվա համար սահմանված աշխատավարձերն էլ հաշվու՞մ են ֆիզարձակուրդայինը վճարելուց, թե՞ միայն մեկը: Ասեմ, որ մի տեղը 104 000 է՝ մաքուր, մյուսում՝ 16 000՝ մաքուր:

Լիա.

Բարև Ձեզ։ Եթե կազմակերպությունը չի ներկայացրել աշխատողի համար երեխայի խնամքի արձակուրդի գրանցման հայտը՝
1. Ի՞նչ տուգանք է սպասվում կազմակերպությանը։
2. Արդյո՞ք հիմա ներկայացնելու դեպքում աշխատողը կստանա բաց թողնված ամիսների երեխայի խնամքի նպաստը։
3. Հնարավո՞ր է առանց գրանցման հայտ ներկայացնելու ստանալ նպաստը։
4. Հետին թվով կարո՞ղ ենք հայտը ներկայացնել։ Մանրամասն

Մանե.

Բարի օր: Ինձ կարո՞ղ եք օգնել բնապահպանական վճարի հետ կապված հետևյալ հարցում. եթե ֆիզիկական անձը 2019 թվականին ավտոմեքենայի համար վճարել է բնապահպանական հարկ և անցել է երկու տարի, 2-րդ տարվա համար նորի՞ց պետք է վճարվի, թե՞ այդ վճարածը հենց երկու տարիների համար էր: