Ինչպե՞ս փոխանցել արձակուրդայինը
Հարգելի հաշվապահներ, արձակուրդայինը եթե երկու ամսվա մեջ է, հաշվետվությունը հաշվեգրման մեթոդով է, ամեն ամսվա համար առանձին, իսկ փոխանցումները հարկային կրկին ըստ ամիսների՞ է, թե՞ ընդհանուր ինչքան հաշվել ենք, այդքան էլ պետք է փոխանցել:
Կազմակերպությունը կանխավճար է ստացել
Անի.
Բարև Ձեզ։ Ստացել եմ 600 000 դրամ կանխավճար: Կասե՞ք խնդրեմ՝ 232 ձևի մեջ որտե՞ղ պետք է լրացնեմ։ Նաև կասեք՝ միանգամի՞ց պետք է այդ 600 հզ-ի համար շրջհարկը վճարեմ։ Կանխավ շնորհակալություն:
ԱԱՀ դեբետային գումարները հետ ստանալու համար
Արման․
Հարգելի գործընկերներ, կազմակերպության էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում ցույց է տալիս որոշակի ԱԱՀ դեբետային գումար՝ մոտ 300 հազար, որը գոյացել է կազմակերպության՝ ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից։ Ինչպե՞ս է կարգը՝ այդ գումարները հետ ստանալու համար։ Շնորհակալություն։
ԱՁ հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Սուրեն․
Բարև ձեզ, ես Ա/Ձ եմ հանդիսանում, հարկայինում գրանցված եմ որպես միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող սուբյեկտ, աշխատող չունեմ։ Խնդրում եմ ասեք՝ ես ի՞նչ վճարներ ունեմ անելու, ինչքա՞ն և ի՞նչ ժամկետներում, Ա/Ձ բացել եմ 5 ամիս առաջ։ Նախապես շնորհակալություն։
Ինքնահաշիվ գրելիս ծառայության արժեքի որոշում
Արփինե․
Բարև Ձեզ։
ՍՊԸ-ն ծառայություն է մատուցել արտասահմանյան կազմակերպությանը կայքի միջոցով, գումարը կազմել է 100 դոլլար, որի դիմաց կայքը պահել է միջնորդավճար 20 %-ի չափով։ Խնդրում եմ ասեք՝ ինքնահաշիվ դուրս գրելիս որպես ծառայության արժեք ո՞ր գումարը հիմք ընդունեմ։
ՏՏ ոլորտի ընկերությունը աշխատում է շրջանառության հարկով
Արուսիկ․
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․
ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով (ՏՏ ոլորտ)։ Ո՞ր տողում պետք է լրացնել ծառայությունից ստացված գումարը, և արդյո՞ք ծախս չեն կարող համարվել ստացված վարձակալության և կոմունալ բնույթի ծախսերը:
Ուսումնական կենտրոն բացելու համար
Վահան․
Բարև ձեզ, ցանկանում եմ ուսումնական կենտրոն բացել, ընդունելությունը սկսած տասներորդ դասարանից մինչև տասներկուերորդ ավարտական դասարանների համար հատուկ ուղղվածության, ինչպես նաև նույն շենքում գործելու է նույն ուղղվածության ինստիտուտ։ Ցանկանում եմ տեղեկատվություն ստանալ ուսումնական հաստատություն բացելու ընթացակարգի մասին։ Նախապես շնորհակալություն։
Աշխատակիցն այլևս ՀՀ քաղաքացի չէ
Բարև Ձեզ։ Ունենք աշխատակից ում ՀՀ քաղաքացիությունը դադարել է աշխատանքի ընդունվելուց մեկ շաբաթ հետո։ Վերջինս հանդիսանում է ՌԴ քաղաքացի։ Արդյո՞ք նրա հետ կնքված անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիրը պետք է փոխել։ Եվ եթե հնարավոր է՝ կարո՞ղ եք ուղարկել օտարերկրացու հետ պայմանագրի օրինակ:
Գրիչ “Best. Accountant. Ever.”
Տեսակը՝ գնդիկավոր
Գրելու մասի հաստությունը՝ 0,5 մմ
Իրանը՝ մետաղյա
Թանաքի գույնը՝ կապույտ
- Գրիչն ունի փաթեթավորում՝ նվիրելու համար
[product id=”68946″]
Կազմակերպությունը վերանորոգման ընթացքում կորցրել է գույքի մատյանը
Արմինե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Նման խնդրի առաջ ենք կանգնել. կազմակերպությունը (ՀՈԱԿ) վերանորոգման ընթացքում կորցրել է գույքի մատյանը: Ինչպե՞ս կարող ենք այն վերականգնել՝ հաշվել և սկսել գույքագրել 0-ի՞ց, չգիտենք մինչ վերանորոգումն ունեցած գույքի արժեքները։ Կա՞ արդյոք նման ծառայություն, որ օրիանական ձևով կգույքագրի, և ի՞նչ պատասխանատվության կարող ենք ենթարկվել: Ինչպե՞ս վարվել։
Ֆինանսիստի որակավորում ստանալու համար
Հովհաննես.
Բարև ձեզ: Ցանկանում եմ ձեռք բերել ֆինանսիստի որակավորում: Կասե՞ք՝ ինչպե՞ս կարող եմ ստանալ:
Ինչքա՞ն ժամանակ աշխատակիցը կարող է արձակուրդ չգնալ
Ռուզաննա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ հերթական արձակուրդները քանի՞ տարով են կարող երկարաձգել։ Կարո՞ղ է աշխատակիցը չգնալ արձակուրդ 3-4 տարի` կուտակելով այն հետագայում օգտագործելու նպատակով։ Կանխավ շնորհակալ եմ։
Չինաստանից սննդային հավելումներ ներմուծելու համար
Տիգրան.
Բարև ձեզ: Չինաստանից քիմիկատներ՝ սննդային հավելումներ ներմուծելու համար մաքսազերծում կա՞, թե՞ հումքի համար մաքսազերծում չունենք: Եվ ի՞նչ փաստաթղթեր են պետք, Ա/Ձ-ն կարո՞ղ է ներմուծել նման ապրանք, թե՞ ՍՊԸ-ն: Շնորհակալ եմ պատասխանի համար:
E-invoicing ծրագրի ներբեռնում
Մարինե.
Բարև ձեզ: Չեմ կարողանում ներբեռնել e-invoicing ծրագիրը:
Աշխատակցի ուսուցման վարձը վճարում է կազմակերպությունը
Ռոման.
Բարև ձեզ: Կազմակերպության աշխատակիցը հաճախում է ուսուցման դասերի: Ուսուցման վարձը վճարելու է կազմակերպությունը: Հարց. 1. Արդյո՞ք կազմակերպությունը վճարած ուսման վարձի համար պետք է վճարի եկամտային հարկ:
2. Հնարավո՞ր է դա շահութահարկից նվազեցնել:
3. Ուսուցման ծառայություն մատուցող կազմակերպությունը պետք է հաշիվը գրի աշխատակցի անունո՞վ, թե՞ կազմակերպության:
Քանի՞ օր պետք է ուսուցիչը գնա արձակուրդ
Անուշ.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ:
Մի քանի հարց ունեմ ձեզ։
1. Եթե ուսուցիչը ընդունվել է աշխատսնքի 15.09.21թ., բոլորի հետ հավասար ինքն էլ է գնում 42օր արձակուրդ, թե՞ աշխատած ամիսների համար է ստանում արձակուրդ:
2. Ուսուցիչը 01.09.20թ. վերադսրձել է երեխայի խնամքի արձակուրդից, իր արձակուրդային օրերը որքա՞ն է կազմելու:
Բյուլետենի փոխարեն աշխատողը ներկայացրել է տեղեկանք
Մարիամ.
Կարո՞ղ է հարգելի համարվել աշխատողի բացակայությունը, եթե բյուլետեն չունի, բայց ունի տեղեկանք:
Միջին աշխատավարձի հաշվարկ
Բարև ձեզ: Եթե արձակուրդի հաշվարկման ժամանակ միջինը նվազագույնից ցածր է, վերցնում ենք կեղտո՞տ, թե՞ մաքուր նվազագույն աշխատավարձը:
Հիմնադիրը պարբերաբար գումարներ է փոխանցել կազմակերպության հաշվին
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին․ 1. ՍՊԸ-ն գրանցելուց հետո հիմնադիրը պարբերաբար փոքր գումարներ է փոխանցել կազմակերպության հաշվին վճարումներ կատարելու համար (հարկերի, գնված ապրանքների վճարման համար)։ Ի՞նչ փաստաթղթավորում պետք է կազմել այդ գումարների համար: Ճի՞շտ է փոխառության պայմանագիր կազմելը այս դեպքում։ 2. Պարտադի՞ր է կազմել աշխատանքի վճարման տեղեկագիր, եթե աշխատավարձի վճարումը կատարվում է փոխանցումով։
Մեքենայի գույքահարկը 2 տարի չի վճարվել
Ես արդեն 2 տարի չեմ մուծել մեքենայի գույքահարկը ֆինանսական խնդիր ունենալու պատճառով, այս ամիս մուծման օրն է: Հիմա ի՞նչ ես շատ կտուգանվեմ։ Այս ամիս կմուծեմ:
Սթիվ Ջոբս, ամերիկացի գործարար

Անիմաստ է վարձել խելացի մարդկանց և ասել նրանց՝ ինչ անել։ Մենք վարձում ենք մարդկանց, որպեսզի նրանք ասեն, թե ինչ անենք մենք – Սթիվ Ջոբս, ամերիկացի գործարար
Մետաղադրամով աշխատող ավտոմատների միջոցով սննդի կազմակերպում
Նառա.
Պետական տուրքի մասին է հարցս. մետաղադրամներով ավտոմատների միջոցով սննդի կազմակերպում ԱՁ համար – հաշվեհամարը կխնդրեի: Շնորհակալ եմ:
Ոչ աշխատանքային օր դպրոցում քննություն է
Հարգելի հաշվապահներ, ոչ աշխատանքային օր՝ ամսի 5-ին, դպրոցում քննություն է: Նախարարությունից գրություն ենք ստացել, որ տալ վճարովի այլ հանգստյան օր կամ այդ օրը միացնել ամենամյա արձակուրդին։ Ուսուցիչներին 42 օր է հասնում, այժմ ովքեր քննության մեջ են եղել, ես տվել եմ 43 օր, ճի՞շտ է այդպես:
Արդյո՞ք տարակարգի գումարը ենթակա է հարկման
Բարև ձեզ: Տարակարգի գումարը ենթակա՞ է հարկման: Շնորհակալություն:
Աշխատակիցը ազատվել է աշխատանքից
Մելինե.
Բարև ձեզ։ Եթե աշխատողը գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, որի ավարտից հետո ազատվել է աշխատանքից՝ 2021թ.-ի մարտին, 2021-ի հունիս ամսին պետք է գնա ֆիզ., այդ դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում ֆիզ.-ը։
Արձակուրդային հետ կապված
Անի.
Բարև ձեզ: Ես 2020 թվականի նոյեմբերի 19-ից ֆիզ. արձակուրդում եմ: Արդյո՞ք վճարովի արձակուրդային աշխատավարձ ստանալու եմ։ Կանխավ շնորհակալ եմ։
Ֆիզ. անձը ցանկանում է զբաղվել էլեկտրոնային առևտրով
Շուշան.
Բարև Ձեզ, ես անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ միկրոձեռնարկատեր եմ և իրականացնում եմ հավելված 3-ով նախատեսված բնակչության պատվերով հագուստի արտադրություն և նորոգում։ Ներկայումս ցանկանում եմ նաև իմ կարած զգեստները վաճառել նաև էլեկտրոնային հարթակներում, որտեղ մարդիկ կմտնեն կգրանցվեն ու օնլայն կգնեն իմ աշխատանքները։ Հարցս հետևյալն է, արդյո՞ք կարող եմ շարունակել լինել միկրոձեռնարկատեր ֆիզ․ անձ։ Ճիշտն ասած իմ հարցի պատասխանը փորձեցի գտնել հարկային օրենսգրքում ու 267-րդ հոդվածում գտա միայն այն, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող լինել էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։ Արդյո՞ք ֆիզիկական անձ միկրոն մտնում է այս կատեգորիայի տակ և ի՞նչ է ասել առքուվաճառք, որ մեկ տեղից առնում և մյուս տեղ վաճառում ես, թե՞ եթե ինքս եմ արտադրում էլի առքուվաճառք է։ Կանխավ շնորհակալ եմ։
Ինչպե՞ս հարկել գործարքը
Լիաննա.
Բարև ձեզ, շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ծառայություն է մատուցել մեկ այլ կազմակերպության, որի համար հաշիվ են դուրս գրել և վճարել, ինչպե՞ս պետք է ներառել այդ գումարը շրջհարկի հաշվետվության մեջ (ինչպե՞ս հարկել)։
Որքա՞ն հարկ պետք է վճարվի անշարժ գույքը վարձակալության տալուց ստացվող եկամտից
Խաչատուր․
Որքա՞ն հարկ պետք է վճարվի անշարժ գույքը վարձակալության տալուց ստացվող եկամուտից:
#գործկա HEM ընկերությունում

Ընկերություն՝ HEM LLC
Հասցե՝ ք.Երևան, Արին Բերդի 12ա
Հեռախոս՝ +37441588060
Էլ․ փոստ՝ hr շնիկ hemon.am
Թափուր աշխատատեղ՝ հաշվապահ/կատարողական ակտերի կազմում
Աշխատանքի նկարագրություն՝
- Կատարողական ակտերի, նախահաշիվների կազմում
- Ապրանքանյութական արժեքների մուտքագրում, ելքագրում
- Նյութական արժեքների կոմպլեկտավորում
- Բեռնագրերի պատրաստում
- Հաշիվների ներմուծում և դուրս գրում
- Գլխավոր հաշվապահի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում
Պահանջներ՝
- ՀԾ 7-ի և MS Excel -ի իմացություն
- Հաշվապահական, մաթեմատիկական կամ տեխնիկական բարձրագույն կրթություն
- Շինարարական ընկերությունում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելոթյուն
- Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
Աշխատավարձ՝ 150 000 – 180 000
