26/10/2026

Լուսինե․

Բարև Ձեզ,երբ եկամտային հարկի գումարը փոքր է մայրության նպաստի չափից, փոխհատուցման համար ՊԵԿ կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել։ Եվ եթե օրինակներ կան, կխնդրեմ ուղարկել։ Շնորհակալ եմ։

Զոյա․

1) 3-րդ և 4-րդ կետերում նշված անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.

Մինչև 1 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 18 000 դրամ
1 200 001-ից մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 36 000 դրամ
2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 66 000 դրամ
6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 102 000 դրամ
12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 180 000 դրամ

Խնդրում եմ մեկնաբանել

2) Ունեմ ԱՁ (միկրոձեռնարկատիրություն է), զինվորական ապահովագրության հիմնադրամին վճարում ենք 15 000 ԱՁ տնօրեն և 1 500 աշխատողի համար (ամսական): Այդ գումարները նվազեցվե՞լ են։ Ինչքա՞ն պիտի վճարենք և երբվանի՞ց։

Էդգար․

ԱՁ-ն զբաղվում է առևտրային գործունեությամբ և ցանկանում է զբաղվել նաև հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ։ Խնդրում էմ պարզաբանել՝ տվյալ դեպքում առևտրային գործունեությունը քանի՞ տոկոսով է հարկվում։ Կանխավ շնորհակալություն։
(Կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկի համակարգում, հանրային սննդի ոլորտում, նաև գործունեություն իրականացնելիս համաձայն ՀՕ 258 հոդվածի առևտրային գործունեությունը կհարկվի 20 տոկոս դրույքաչափով, թե՞ 5 տոկոս):

Յանա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք՝ 01.01.2020թ.-ից աշխատողների աշխատավարձը և այլ վճարումները կատարում ենք բանկային փոխանցումով։ Արդյո՞ք պարտադիր է, որ աշխատողները նախկինի պես ստորագրեն աշխատավարձի տեղեկագիրը։ Կանխավ շնորհակալություն:

Ամալյա.

Օղու արտադրությամբ զբաղվող ՍՊԸ-ն ՀԴՄ-ով վաճառելու դեպքում պարտադի՞ր է գրվի ապրանքի լիտրը և անունը։

Սաթենիկ.

Բարև Ձեզ: Եթե աշխատողի պայմանագրի ժամկետը լրանում է, սակայն գործատուն ուզում է երկարացնել, ինչպե՞ս պետք է երկարացնել, համաձայնագրով, թե՞ նոր աշխատանքային պայմանագիր պետք է լինի։

Մարինա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կասե՞ք, խնդրում եմ, եթե կազմակերպությունը ֆիզ. անձին վարձակալության է տալիս իր տարածքներից մեկը, ի՞նչ հարկային պարտականություններ են իր մոտ առաջանում, և ինչո՞վ են վերջիններս տարբերվում իրավաբանական անձին վարձակալության տալուց։

Սոֆյա.

Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ` կարելի՞ է կողմերի համաձայնությամբ աշխատողին ուղարկել իր հասանելիք ամենամյա արձակուրդին, եթե դեռ չի լրացել աշխատողի անընդմեջ աշխատանքի վեց ամիսը: Շնորհակալություն:

Անի.

Հարգելի հաշվապահներ, ֆիզի փոխարեն ժամանակավոր փոխարինող ենք ընդունել մինչև ուսումնական տարվա ավարտը, 7-ամիս է աշխատել, տվել եմ արձակուրդ 26 օր /42 օրից երկարացված/, այժմ օգոստոսի 6-ից աշխատանքի է, սակայն դասապրոցես չկա: Ի՞նչ հիմքով և հոդվածով ազատեմ իրեն, որ օգոստոսի համար ավել չվճարենք: Բացի այդ 31-ին հիմնական աշխատակիցը վերադառնալու է։ 22 աշխատանքային օր աշխատելու է, դրա համար վերջնահաշվարկ հասնու՞մ է:

Արտակ.

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք աուդիտ իրականացնելու համար (աուդիտորական կազմակերպությունում, որպես աուդիտոր աշխատելու) անհրաժեշտ է աուդիտորական որակավորում (ՀՀԱԱ կողմից կամ այլ սերտիֆիկատ)։ Նախապես շնորհակալություն

Դիանա.

Խնդրում եմ ասել՝ ճիշտ կլինի հետևյալ հաշվարկը: Եթե շաբաթական 18 ժամ տևողություն լինի, այս դեպքում մաքուր ժամավճարը հաշվելով կլինի՞ 510դր., աշխատողը սոց. վճար վճարող է, դրոշմանիշն էլ մինչև 100 000 դրամի սանդղակով, աշխատավարձը կլինի՞ 51 264 դր: Շնորհակալ եմ նախապես:

Յանա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք։ Եթե աշխատողը երկար ժամանակ է աշխատանքի չի ներկայանում, ոչ մի տեղեկություն չի հայտնում բացակայելու վերաբերյալ և գործատուն չի կարողանում իր հետ կապ հաստատել: Այդ դեպքում գործատուն կարո՞ղ է ազատել աշխատողին ՀՀ ԱՕ 113 հոդվածի, 1 մասի, 9-րդ կետի հիման վրա։ Այդ դեպքում պարտադի՞ր է ծանուցել աշխատողին ազատման մասին։ Կանխավ շնորհակալություն:

Էսթեր.

Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Կարո՞ղ է որևէ մեկը օգնել ինձ հասկանալ Հարկային օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասության էությունը․ «2. Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին: Շրջանառության հարկի մեջ շահութահարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 40 տոկոս, իսկ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունը` 60 տոկոս»։ (ԳԼՈՒԽ 55, Շրջանառության հարկի համակարգը):

Տիգրան.

Հարգելի հաշվապահներ: Ընկերության աշխատակիցը գնում է մայրության արձակուրդի, ով նաև մեկ այլ տեղում է համատեղությամբ աշխատում: Հիմնական աշխատավայրից պահանջել են ներկայացնել հարկային մարմնի տեղեկանք վերջին մեկ տարվա ընթացքում ստացած եկամուտների մասին տեղեկատվություն: Խնդրում եմ ասել, եթե օգոստոսի 4-ին վերցվի այդ տեղեկանքը՝ հարկային մարմնի, արդյո՞ք 2021թ. հուլիս ամսվա ստացած եկամուտը մեջը ներառված կլինի, թե՞ ոչ: Խնդրում եմ տրամադրել այդ տեղեկատվությունը:

Ռուբ.

Բարև ձեզ: ՍՊԸ-ն գրանցվել է 2019-ին, սակայն գործունեություն չի ծավալել, բայց չի գտնվել դադարի մեջ։ 2020 թվականի նոյեմբերին ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքվել վերջինիս տնօրենի անունով, այդ ժամանակ տնօրենը դեռևս գրանցված չի եղել։ Տնօրենի գրանցումը կատարվել է 2021-ի փետրվարին։ Աշխատանքային պայմանագրում և ընդունման հրամանում ի՞նչ ամսաթիվ լրացնեմ, և ընդունման հրամանում պե՞տք է նշել, որ տվյալ անձը հիմնադիրների որոշման հիման վրա է նշանակվում տնօրեն։