22/10/2026

ազատում

Սյուզի.

Բարև ձեզ։ Եթե աշխատողն աշխատել է մինչև օգոստոսի 30-ը, բայց ծրագրով հոկտեմբերի 1-ին ենք ազատել աշխատանքից, ապա ո՞ր ամսվա եկամտայինում պետք է արտացոլենք վերջնահաշվարկը:

Սերոժ.

Բարև ձեզ: Արդյո՞ք աշխատողը փորձաշրջանի ընթացքում կարող է աշխատանքից ազատվել 3 օր առաջ գործատուին ծանուցելով, թե՞ պետք է պահպանվեն ծանուցման ընդհանուր ժամկետները։ Շնորհակալ եմ։

Նաիրա.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. աշխատակիցը գտնվում է ֆիզարձակուդում, որի ավարտից հետո ներկայացրել է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի դիմում, սակայն տվյալ հաստիքը կրճատվում է: Կարո՞ղ է կազմակերպությունը ազատել աշխատակցին:

Հարգելի հաշվապահներ, կօգնե՞ք հաշվել աշխատողի վերջնահաշվարկը՝ ընդունվել է 03.09.2021 ազատվել է 07.10.2021։ Ստացել է 170 000 դրամ, աշխատում է միկրոյի դաշտում: Քանի՞ օր պետք է հաշվել արձակուրդայինի օրերը և հոկտեմբեր ամսվա աշխատած օրերի համար պե՞տք է վճարվի, թե՞ միայն արձակուրդային հաշվել որպես վերջնահաշվարկ:

Անահիտ.

Բարև Ձեզ: Հարցս այսպիսին է. եթե աշխատակիցն աշխատել է 21 օր և ազատվել աշխատանքից, նրա վերջնահաշվարկի համար ինչպե՞ս միջին աշխատավարձը հիմք ընդունեմ, եթե նախորդ ամիսներին աշխատավարձ չի եղել: Ես կարծիքներ կարդացի, որ նույնիսկ եթե 1 օր աշխատած լինի, հասնում է վերջնահաշվարկ, այդ դեպքում ի՞նչ թիվ վերցնեմ որպես միջին աշխատավարձ:

Սյուզի.

Բարև ձեզ։ Եթե աշխատակիցը ազատվել է աշխատանքից հոկտեմբերի 1-ին, ե՞րբ պետք է վճարենք վերջնահաշվարկ, ո՞ր ամսվա եկամտայինի մեջ պետք է երևա։
Եվս մեկ հարց. եթե եկամտայինը ճշգրտել ենք, որի հետևանքով ավելացել է սոց ու եկամտային ուշ վճարած օրերի համար, տույժը 0,04% է հաշվարկվու՞մ, և ո՞ր հաշվեհամարներին ենք փոխանցում տույժի գումարը:

Գայանե.

Բարև ձեզ: Մի հարց. եթե աշխատողին աշխատանքի ազատման ծանուցագիր ենք ներկայացնում, ծանուցագրի օրիգինալից մեկ հատ են գրում, թե՞ 2, մեկը մնում է աշխատողի մոտ, մեկը գործատուի, թե՞ ստորագրում է և տալիս գործատուին։
Շնորհակալություն:

Ամալյա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել՝ հարցս հետևյալն է. աշխատողը առանց հերթական արձակուրդ գնալու աշխատել է հինգ տարի, ինչպե՞ս հաշվարկել նրա վերջնահաշվարկը:

Հաշվապահներ ջան, աշխատողը ազատվել է աշխատանքից օգոստոսի 7-ին, բայց վերջնահաշվարկի մի մասը հուլիսին է վճարվել ու հուլիսի եկամտայինի մեջ է երևացել, մի մասն էլ օգոստոսի եկամտայինի մեջ ենք ցույց տվել ու 0 աշխատաժամ նշել: Արդյո՞ք ճիշտ է։
Եվս մեկ հարց. 5 տարվա աշխատողին միայն վերջին տարում չգնացած արձակուրդի օրերով պե՞տք է հաշվարկվի վերջնահաշվարկը, թե՞ նախորդ տարիների չօգտագործված արձակուրդի օրերն էլ ենք հաշվի առնում։
Շնորհակալություն

Մելինե.

Բարև ձեզ: Եթե աշխատողը 12.08.2021-ին ազատվել է աշխատանքից, և նրա համար պետք է կատարվի վերջնահաշվարկ, օգոստոս ամսվա եկամտային հաշվետվության մեջ ներառվու՞մ է վերջնահաշվարկի թիվը և մնացած օրերի աշխատավարձը: Այդ դեպքում հարկերը ինչպե՞ս է դուրս գալիս՝ առանձին-առանձին, թե՞ աշխատավարձ + վերջնահաշվարկ ու հանում ենք հարկերը:

Անուշ.

Բարև ձեզ: Կասե՞ք, որ խնդրենք, եթե աշխատողը ընդունվել է 2018 հուլիս ամսին մանկապարտեզ աշխատանքի և 2021թ. սեպտեմբերի 6-ից ազատվում է աշխատանքից, ապա ինքն իրավունք ունի՞ 2021թ. ամենամյա արձակուրդը վերցնի մինչև ազատվելը՝ ասենք օգոստոս ամսին:

Արմինե.

Բարև ձեզ: Գիտեմ, որ հղի կանանց աշխատանքից ազատելն արգելվում, բայց, եթե կազմակերպությունը փակվում է(սեզոնային է, մանկապարտեզ, ամեն տարի 5 ամսով), իրավունք ունե՞նք ազատել: Նշեմ, որ պայմանագիրն անորոշ ժամկետով է, իսկ հղիությունը 30 շաբաթական չկա։
Մեկ հարց ևս. մեկ այլ աշխատակից գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, կազմակերպությունը հոկտեմբերի 1-ից փակվում է, այդ աշխատողին արձակուրդից հետո մեկ ամիս անց պե՞տք է ազատել և ի՞նչ վերջնահաշվարկ է հասնում (ընդունվել է հունիսի 1-ից 73 900 աշխատավարձ և 3 օր հուլիսից, այնուհետև ֆիզարձակուրդ է գնացել):

Արմինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք. ունենք աշխատողներ, որ ազատվելու են աշխատանքից, սեպտ. 30-ը վերջին աշխ. օրն է։ Ունեն չօգտագործված արձակուրդային օրեր. ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը հետևյալ օրինակներում, եթե 1-ին աշխատողն ընդունվել է կես դրույքով (47 700)՝ 04.06-ից և 3 ամիս է լիարժեք աշխատել:
2-րդ աշխատողն աշխատել է է 3 ամիս և մեկ ամիս՝ 13 աշխ.օր, մնացած 9 օրը անաշխատ. թերթիկ է բերել (93 500 աշխձ-ի չափը):
Կամ եթե 3 ամիս աշխատել է, 3-ը լիարժեք մեկ ամիսը 15 օր (73 900 աշխձ-ի չափը):
Այդ կիսատ ամիսները վերջնահաշվարկի ժամանակ մասնակցու՞մ են միջինը գտնելուն, և սոց վճար պահվու՞մ է։

Անի.

Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցը գնացել է արձակուրդ 2019թ. սեպտեմբեր ամսին: Հետո աշխատել և վարձատրվել է 10, 11, 12 – 2019թ. և 01, 02, 03, 06 ամիսների համար 2020թ. 100 000դր կեղտոտ աշխատավարձով: Ազատվել է 2021թ. հունվար ամսին: Կասե՞ք, խնդրում եմ՝ ինչպե՞ս պետք է վերջնահաշվարկ կատարվեր աշխատակցի հետ և քանի՞ օր արձակուրդային պետք է հաշվարկվեր: Շնորհակալ եմ:

Տիգրան.

Բարև Ձեզ: Ընկերության աշխատակիցը 2016թ-ից չի գնացել ամենամյա նվազագույն վճարովի արձակուրդ: 2021թ սեպտեմբերի 1-ին իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Հարց հետևյալն է. եթե աշխատակցի 2016թ-ից մինչև 2021թ աշխատավարձը եղել է փոփոխական, որպես օրինակ՝ 2016թ-ին եղել է 100 000 ՀՀ դրամ, իսկ 2021թ-ին՝ 300,000 ՀՀ դրամ, իր չօգտագործված արձակուրդի դիմաց ստացվելիք դրամական հատուցման ամբողջական գումարը հաշվարկվելու՞ է 2021թ-ին նախորդող 12 ամիսների ստացված եկամուտներից, թե՞ կոնկրետ տարվա համար այդ տարրվա եկամուտների հիման վրա: Հարկ է նաև նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար: Խնդրում եմ հնարավորության դեպքում տրամադրել տեղեկատվություն:

Արփի.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ կասեք՝ ինչպե՞ս պետք է հաշվարկեմ վերջնահաշվարկը, եթե ուսուցիչը մինչև 24.08.2021թ. եղել է ամենամյա արձակուրդի մեջ և 30.08.2021թ. ազատվել է աշխատանքից: Արձակուրդից հետո աշխատել է երեք օր: Այդ 3 օրվա համար պե՞տք է արդյոք վերջնահաշվարկ կատարել, եթե այո, ինչպե՞ս է վերջնահաշվարկ կատարվում:

Աննա.

Բարև Ձեզ: Եթե աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր որոշակի ժամկետով 03.06.2021-31.08.2021թ. /ներառյալ չեմ նշել/: Կարո՞ղ եմ հրամանի մեջ նշեմ վերջին աշխատանքային օր օգոստոսի 31-ը և նույն օրով ազատեմ, քանի որ չեմ ուզում, որ նա երևա սեպտեմբեր ամսվա ցուցակներում և բացի այդ սոց. վճար վճարեմ սեպտեմբեր ամսին: Կանխավ շնորհակալություն:

Անի.

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցս ֆիզի փոխարեն ընդունվել է աշխատանքի և ֆիզի վերադառնալուց հետո կրկին ժամանակավոր փոխարինելու է ուսուցչի, մինչև մրցույթը կայանա, հիմա հրամանով պետք է կարգավորել, թե՞ ազատել նորից ընդունել: