Tag: արձակուրդ
Դեկրետ գնալու վերաբերյալ
Հեղինե.
Բարև ձեզ: Գտնվում եմ հղիության 27 շաբաթում, այս պահին հիվանդ եմ և հիվանդության արձակուրդ եմ վերցրել, եթե տերմինը ճիշտ գիտեմ: Այսօր տեղեկացա, որ տնօրենս, առանց ինձ հետ անձամբ զրուցելու, առանց իմ կողմից դեկրետ գնալու հայտ ներկայացնելու, որոշել է, որ մայիսի հստակ օր ես աշխատանքս դադարում եմ: Հենց այդ օրը նոր լրանում է իմ 30 շաբաթական հղիությունը, և այդ օրվանից հետո նոր ես կարող եմ թուղթ վերցնել իմ հղիությունը վարող հաստատությունից գործատուին ներկայացնելու համար: Հարց. արդյո՞ք իրավունք ունեն նման կերպ ինձ “ուղարկելու” դեկրետ, թե՞ ես կարող եմ աշխատել այնքան, ինչքան ես կցանկանամ: Օրինակ՝ ամբողջ մայիս ամիսը: Շնորհակալություն:
Եթե միջին ամսականը ցածր է նվազագույն աշխատավարձից
Անուշ.
Բարև Ձեզ: Ֆիզ. գնացող աշխատողի միջին ամսական եկամուտը 927 000 է: Քանի որ աշխատել է 10 ամիս՝ 92 700-ական դրամով, ստացվում է ներկայիս նվազագույն աշխատավարձից ցածր, դա նորմա՞լ է, թե՞ ոչ: Եվ եթե աշխատել է 10 ամիս՝ կեղտոտ 92 700, ինչքա՞ն պիտի ֆիզ. ստանա:
Ո՞ր ամիսներն են ներառվում 2-րդ դեկրետի հաշվարկի ժամանակ
Մելինե.
Բարև ձեզ: Եթե աշխատակիցը գնում է ֆիզ, բայց նախորդող 12 ամիսները եղել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այդ դեպքում ո՞ր ամիսների աշխատավարձն ենք վերցնում հաշվարկի համար:
Կասեք՝ նշված տեքստում եկամուտը պայմանագրով սահմանված աշխատավա՞րձն է: Եվ եթե այո, ապա հաշվարկ կատարելիս, օրինակ, եթե 80 000 է եղել աշխատավարձը, դա բաժանում եմ 12-ի, թե՞ միանգամից 30.4-ի: Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ ՀՀ օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:
Որքա՞ն է կազմում ամսական նպաստի չափը
Արամ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի նպաստ ստանալուն: Որքա՞ն է տվյալ պահին ամսական նպաստի չափը: Եվ արդյո՞ք մարզի գրանցում ունեցող անձի նպաստը ավելի բարձր է քան Երևանի գրանցում ունեցողինը:
Արձակուրդի վերաբերյալ
Սարգիս.
Բարև Ձեզ: Հարցս վերաբերում է պահակի արձակուրդայինի օրերին: 20 աշխատանքային օր հասնում է, բայց եթե նրա աշխատանքային գրաֆիկը՝ մեկ օր աշխատանքային է, մեկ օր հանգիստ, ապա այս ամսվա ընթացքում նա ունենում է 15 աշխատանքային օրեր, ստացվում է արձակուրդայինի ժամանակահատվածը կլինի ապրիլի 1-ից մինչև մայիսի 9-ը՞: Այսինքն՝ հաշվի է առնվու՞մ միայն իր աշխատանքային օրերը: Շնորհակալություն:
Մայրության նպաստ
Ամալյա.
Բարև Ձեզ: Եթե ես աշխատում եմ դեկրետի տեղ, իսկ հիմա ես էլ եմ դեկրետ գնում, ինչպե՞ս է այս ամենը լինում, ու ի՞նչ իրավունքներ ունեմ ես:
Հնարավո՞ր է արդյոք գնալ ֆիզ. արձակուրդ փորձաշրջանի ընթացքում
Անի.
Ողջույն,
Ես գտնվում եմ փորձաշրջնում՝ ՏՏ ընկերությունում։ Կարո՞ղ եմ արդյոք դիմել ֆիզ. արձակուրդի համար փորձաշրջանի ընթացքում։
Շնորհակալություն:
Ե՞րբ կարելի է աշխատակցին արձակուրդ տրամադրել
Լիլիթ.
Խնդրում եմ հուշել՝ 6 ամիս աշխատելուց հետո կարելի՞ է արդյոք աշխատակցին տրամադրել ամբողջ տարվա արձակուրդը:
Վերջնահաշվարկ հաստիքի կրճատման դեպքում
Մարիա.
Բարև Ձեզ: Մեր աշխատակիցը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, և նրա հաստիքը կրճատվել է: Հիմա նրան վերջնահաշվարկ պետք է կատարե՞նք, թե՞ ոչ, և ինչպե՞ս: Կանխավ շնորհակալություն:
Մայրության նպաստ
Սեդա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես 9 տարի աշխատել եմ դեղագործ նույն դեղատանը, հետո դուրս եմ եկել, մի ամիս հետո ընդունվել եմ այլ դեղատուն աշխատանքի, որտեղ պետք է աշխատեմ 5 ամիս և գնամ դեկրետ: Խնդրում եմ ինձ ասեք՝ իմ դեկրետը ինչպե՞ս պետք է հաշվվի, արդյոք պե՞տք է հաշվվի նախորդ գործատուիս մոտ աշխատածն էլ, թ՞ ոչ։
Աշխատողը չի վերադարձել չվճարվող արձակուրդից
Նարինե.
Բարև ձեզ։ Աշխատողը չվճարվող արձակուրդում է՝ 60 օր տևողությամբ։ Ժամկետը լրացել է և աշխատողը չի վերադարձել աշխատանքի։ Ի՞նչ պետք է անի գործատուն։
Եկամտային հարկի հաշվետվությունում արձակուրդի օրերի լրացման հետ կապված
Բարև Ձեզ: Եթե աշխատողին տվել եմ արձակուրդ 23 աշխատանքային օր և վճարել մարտին՝ 12 աշխատանքային օր մարտ ամսին է լինում, 11 օր ապրիլին: Եկամտային հաշվետվության մեջ պե՞տք է առանձին ցույց տալ 12 օրը մարտին, 11 օրը ապրիլին, թե՞ ընդհանուր մարտին։
Կազմակերպությունը կարո՞ղ է չընդունել արձակուրդի դիմումը
Արմինե.
Բարև Ձեզ: Եթե աշխատակցին տրվել է ծննդաբերության արձակուրդ և հիմա ցանկանում է գնալ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ՝ կազմակերպությունը որևէ կերպ կարո՞ղ է չընդունել արձակուրդի դիմումը և աշխատանքից ազատել աշխատակցին: Խնդրում եմ նշեք օրենքի հոդվածը:
Նախապես շնորհակալություն:
Նպաստի հաշվարկ
Լիաննա․
Բարև Ձեզ, խնդրում եմ կհաշվարկեք իմ ֆիզ․ արձակուրդի գումարը։ Իմ ամսական կեղտոտ աշխատավարձը 161 000 է։ Դեկտեմբեր ամսին ստացել եմ 115 000 պարգեվավճար։ Հուլիս ամսին կգնամ իմ հերթական վճարովի արձակուրդը։ Օգոստոսին նոր գնալու եմ ֆիզ․ արձակուրդ։ Շնորհակալ եմ նախապես։
Որքա՞ն է նպաստի չափը
Արամ.
Բարև ձեզ: Որքա՞ն է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի նպաստի չափը:
Արդյո՞ք հաշվետվության մեջ գրվում է արձակուրդայինը
Մելինե.
Բարև ձեզ: Եթե աշխատողը մարտ ամսին գնացել է արձակուրդ՝ ամենամյա, եկամտային հաշվետվության մեջ նշվու՞մ է արձակուրդի գումարը: Եվ արձակուրդայինից դու՞րս է գալիս եկամտային և դրոշմանիշ: Եվ եթե նշվում է աշխատավարձ և արձակուրդային, առանձին-առանձին է դուրս գալիս հարկերը, թե՞ միասին դրոշմանիշ, եկամտային, սոց.:
Դեկրետից վերադարձի վերաբերյալ
Խնդրում եմ պատասխանեք՝ շտապ է: Եթե ֆիզ. արձակուրդի ավարտը նշել եմ 30.11.21, բայց աշխատողը որոշել է շուտ վերադառնալ՝ ինչպե՞ս փոխեմ վերադարձի ամսաթիվը:
Միջին աշխատավարձի հաշվարկի վերաբերյալ
Անի.
Բարև Ձեզ: Եթե ըստ 124 հոդվածի զինղեկը զինվորական ծառայության մեջ է արձակուրդի ժամանակ՝ այդ ամիսները միջինը հաշվարկելուց պե՞տք է ընդգրկել 195 հոդվածով, ասում է՝ ոչ։ Այսինքն, որպես արձակուրդի օր պե՞տք է հաշվել 165 հոդվածի համաձայն, բայց ամիս՝ ոչ։ Կպարզաբանե՞ք:
Մայրության նպաստ
Արփինե.
Աշխատակցին նշանակվել է մայրության նպաստ՝ 09.03.21թ-ից, աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 02.07.20թ-ին, քանի որ 12 ամիս չի ձևավորվում ըստ օրենքի հաշվի ենք առնում նաև հաշվարկային ժամանկահատվածում այլ գործատուի կողմից վճարված եկամուտը անկախ աշխատանքային հարաբերությունների ավարտից: 03, 04, 05 ամիսներին ստացել է եկամուտ, սակայն 03 ամսին աշխատել է համատեղությամբ և 2 գործատուների կողմից է ստացել եկամուտ, բայց ըստ օրենքի նույն ամսվա համար միայն մեկ գործատուի կողմից վճարված եկամուտը կարո՞ղ ենք հաշվի առնել չէ, և հաշվարկին 03 ամսվա միայն մեկ գործատուի կողմից վճարված եկամուտն եմ հաշվարկել, արդյո՞ք ճիշտ եմ հաշվարկել։
Նախապես շնորհակալ եմ:
Կիսատ ամսվա համար արձակուրդի օր հաշվարկելը
Անի.
Հարգելի հաշվապահներ, կիսատ ամսվա դեպքում արձակուրդային հաշվարկին չի մասնակցում, բայց կիսատ ամսվա համար արձակուրդի օր հաշվարկելը ինչպե՞ս է կատարվում:
Դեկրետից դեկրետ գնալու վերաբերյալ
Աշխեն.
Բարև Ձեզ։ Ես աշխատող մայր եմ։ Առաջին երեխաս ծնվել է 21/11/2019 թվականին և դեկրետի ժամկետն ավարտելուց հետո ֆիզ. արձակուրդի դիմում գրեցի գոծատուի մոտ ու համապատասխանաբար ստանում եմ երեխայի խնամքի նպաստ։ 01/01/2021 թվականին ծնվեց իմ երկրորդ երեխան, և երեկ դեկրետի ժամկետն ավարտվեց, ու նորից գնացի գոծատուի մոտ դիմում գրելու, որպեսզի հարկային դաշտում իմ երեխայի տվյալները մուտքագրելուց հետո ստանամ նաև երկրորդ երեխայի խնամքի նպաստ։ Այսօր հաշվապահը զանգել, ինձ ասում է, որ հարկայինում իմ տվյալները հնարավոր չի լինում մուտքագրել, որովհետև հնարավոր չի իբրև երկու երեխաների խնամքի նպաստները ստանալ։ Հիմա հարցերս այսպիսին են՝ ինձ ֆիզ.-ից ֆիզ. չի՞ հասնում, ինձ երկու երեխայի համար էլ առանձին-առանձին նպաստ չի՞ հասնում։ Կամ առհասարակ հարկայինում ինչու՞ “Մուտքագրեք” հնարավոր չի լինում տվյալները։ Խնդրում եմ, օգնել հասկանամ, խնդիրն ինչումն է։ Նշեմ նաև, որ սոցապ բաժնում ինձ ասել են, որ նպաստ ստանալու եմ երկու երեխաներին առանձին-առանձին, մինչև երկու երեխաների երկու տարեկանները լրանալը։
Քանի՞ ամիս աշխատելու դեպքում կարելի է օգտվել ամենամյա արձակուրդից
Անի.
Բարև Ձեզ: Աշխատողը քանի՞ ամիս աշխատելու դեպքում կարող է օգտվել ամենամյա արձակուրդից, խնդրում եմ օրենքի կետն ուղարկել:
Վերջնահաշվարկ կազմակերպության լուծարման հետևանքով
Մարինե.
Բարև Ձեզ: Մի էսպիսի հարց. աշխատողը գտնվում է դեկրետում և կազմակերպության լուծարման պատճառով աշխատակիցը ծանուցվում ու դուրս է գալիս աշխատանքից: Հիմա հարց. եթե մինչ դեկրետ գնալը աշխատողը ունեցել է չօգտագործված արձակուրդային օրեր, ի՞նչ կերպով է հաշվարկվում վերջնահաշվարկը: Էլի վերջին 12 ամսո՞վ է հաշվարկվելու միջին օրականը, այսինքն՝ դեկրետում գտնվելու ժամանակ չստացսծ աշխատավարձը իջեցնելու՞ է միջին օրական գումարը:
Կարո՞ղ է արդյոք անձը զրկվել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստից
Լուսինե.
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է.
Եթե անձը ցանկանում է ունենալ Ա/Ձ, երբ գտնվում է երեխայի մինչև 2 տարեկան խնամքի արձակուրդում /ֆիզ.արձակուրդը ձևակերպվել է ՊՈԱԿ-ում/, կարո՞ղ է արդյոք զրկվել երեխայի մինչև 2 տարեկան խնամքի նպաստից՝ 53 000 դր-ից /նշեմ, որ ունեմ գյուղական բնակավայրի հաշվառում, Ա/Ձ-ն նույնպես նույն տարածքում է հաշվառվելու/:
Կանխավ շնորհակալություն:
Արձակուրդի օգտագործում մինչև դեկրետ գնալը
Արմինե.
Բարև Ձեզ: Աշխատողը ապրիլ ամսին պետք է գնա ֆիզ. արձակուրդ: Մինչ այդ ուզում է օգտվել իր արձակուրդից, այդ դեպքում հաշվու՞մ ենք փաստացի աշխատած օրերը մինչև ապրիլ ամիս և տրամադրու՞մ:
Դեկրետի վերաբերյալ
Սոնա Ամիրջանյան.
Բարև Ձեզ: Սկսնակ հաշվապահ եմ, զբաղվում եմ Ա/Ձ-ների հաշվապահությամբ, Ա/Ձ-ի աշխատակիցը պետք է գնա դեկրետ, կասեք հստակ քայլերի հերթականությունը, երբ պե՞տք է հաշվետվություն ուղարկեմ, որ հաշվետվության մեջ ի՞նչ պետք է լրացնեմ, և արդյո՞ք հարկային այցելելու կարիք կա, թե՞ ոչ, հարկային մարմինը չի ցանկանում օգնել ինձ այս հարցում:
Օրենքի հղում արձակուրդի օրերի կուտակման հետ կապված
Անի.
Բարև Ձեզ: Օրենքի հղում կտա՞ք, որ ծննդյան և հետծննդյան բյուլետենի ժամանակաշրջանում արձակուրդի օրեր է կուտակում աշխատողը:
Ի՞նչ արտոնություններ ունի խնամքի արձակուրդից աշխատանքի վերադարձած աշխատողը
Տիգրանուհի.
Բարև Ձեզ: Կներեք կասեք՝ ի՞նչ արտոնություններ ունի, աշխատանքային ժամերի հետ կապված, խնամքի արձակուրդից աշխատանքի վերադարձած աշխատողը, եթե բալիկը 10 ամսական է:
Ինչպե՞ս է հաշվարկվելու դեկրետը
Քրիստինե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասեք, խնդրում եմ՝ ինչպե՞ս է հաշվարկվելու իմ դեկրետը, եթե վերջին մեկ տարում աշխատել եմ երեք տարբեր ԱՁ-ների մոտ, ի՞նչ թղթեր են անհրաժեշտ և հերթականությունը:
Մայրության նպաստ
Տիգրանուհի.
Բարև ձեզ: Կներեք, կասե՞ք՝ ես այժմ գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, բայց մինչև սեպտեմբեր գնալու եմ աշխատանքի, այնուհետև նորից գնալու եմ ֆիզ., քանի որ հղի եմ: Կասե՞ք՝ ինչքան կկազմի ֆիզ. արձակուրդի գումարը, ամսական աշխատավարձը 130 000 դրամ է:
Նախապես շնորհակալություն:
