Category: Աշխատավարձ, կադրեր
Ինչպե՞ս փոխել աշխատանքային պայմանագիրը
Լաուրա.
Բարև ձեզ: Ինձ մի հարցով կարո՞ղ եք օգնել։ Աշխատանքային պայմանագիրը ոնց կարող եմ փոխել քաղաքացիաիրավականի:
Վերջնահաշվարկ
Անուշ.
Բարև Ձեզ: Խորհրդի կարիք ունեմ: Թոշակառու մանկավարժը, վիրուսով պայմանավորված, 2020 թվականի սեպտեմբերից չի աշխատել, բայց վճարվել է մասնակի՝ ըստ գործող օրենքի: 2021թ. ապրիլի 1-ին գրել է ազատման դիմում: Խնդրում եմ ասել՝ որքա՞ն վերջնահաշվարկ է տրվելու նրան, եթե մաքուր, լրիվ աշխատավարձը կազմել է 100 000 դրամ։
Ինչպե՞ս է կատարվում շարունակական բյուլետենի հաշվարկը
Անի.
Բարև Ձեզ:
Եթե աշխատողի բյուլետենի վերջում աշխատանքի ներկայանալու տեղում գրված է շարունակելի՝ նշանակում է, որ պետք է նոր բյուլետեն ստանա և, եթե այո, ապա ինչպե՞ս է տրվում հրամանը, և ինչպե՞ս է կատարվում հաշվարկը:
Հնարավո՞ր է օգտվել ուսուցիչների համար նախատեսվող ամառային արձակուրդի գումարից
Լուսինե.
Բարև Ձեզ: Աշխատում եմ դպրոցում արդեն 1,5 տարի, հունիս ամսից ֆիզ. արձակուրդ պետք է գնամ: Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ եմ օգտվել նաև ուսուցիչների համար նախատեսվող ամառային արձակուրդի գումարից։
Դեկրետ գնալու վերաբերյալ
Հեղինե.
Բարև ձեզ: Գտնվում եմ հղիության 27 շաբաթում, այս պահին հիվանդ եմ և հիվանդության արձակուրդ եմ վերցրել, եթե տերմինը ճիշտ գիտեմ: Այսօր տեղեկացա, որ տնօրենս, առանց ինձ հետ անձամբ զրուցելու, առանց իմ կողմից դեկրետ գնալու հայտ ներկայացնելու, որոշել է, որ մայիսի հստակ օր ես աշխատանքս դադարում եմ: Հենց այդ օրը նոր լրանում է իմ 30 շաբաթական հղիությունը, և այդ օրվանից հետո նոր ես կարող եմ թուղթ վերցնել իմ հղիությունը վարող հաստատությունից գործատուին ներկայացնելու համար: Հարց. արդյո՞ք իրավունք ունեն նման կերպ ինձ “ուղարկելու” դեկրետ, թե՞ ես կարող եմ աշխատել այնքան, ինչքան ես կցանկանամ: Օրինակ՝ ամբողջ մայիս ամիսը: Շնորհակալություն:
Բարձրլեռնային բնակավայրի աշխատակցի աշխատավարձի հաշվարկ
Հեղինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ կասեք, եթե աշխատակիցը կես դրույքով է աշխատում, ապա բարձրլեռնային վճարը 4 000 պետք է կազմի՞:
Միջին աշխատավարձի հաշվարկ
Լուսինե.
Եթե աշխատողն աշխատում է 6 ամիս՝ ինչպե՞ս հաշվել միջինը, աշխատավարձն էլ 130 000:
Եթե միջին ամսականը ցածր է նվազագույն աշխատավարձից
Անուշ.
Բարև Ձեզ: Ֆիզ. գնացող աշխատողի միջին ամսական եկամուտը 927 000 է: Քանի որ աշխատել է 10 ամիս՝ 92 700-ական դրամով, ստացվում է ներկայիս նվազագույն աշխատավարձից ցածր, դա նորմա՞լ է, թե՞ ոչ: Եվ եթե աշխատել է 10 ամիս՝ կեղտոտ 92 700, ինչքա՞ն պիտի ֆիզ. ստանա:
Հիվանդաթերթիկի հաշվարկ
Անուշ.
Բարև Ձեզ: Կասեք՝ հիվանդության թերթիկ /բյուլետեն/ հաշվարկելիս կարո՞ղ ենք 12 ամիս հետ չգնալ, քանի որ մենք վարձատրվում ենք նվազագույնով՝ 68 000 դրամ /92 700/, վերցնել հենց 92 700 դրամ բյուլետեն հաշվելիս: Եթե օրենքի հղում կա՝ կասե՞ք:
Ինչպե՞ս է վճարվում երեխայի հիվանդության համար բացված անաշխատունակության թերթիկը
Աելիտա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս է վճարվում երեխայի հիվանդության համար բացված անաշխատության թերթիկը, մայրը մանկավարժ է:
Նախապես շնորհակալ եմ։
Հնարավո՞ր է ատամնաբույժին կես դրույքով ընդունել աշխատանքի
Կարո՞ղ եմ ատամնաբույժին կես դրույքով ընդունել, շաբաթական 22 ժամ է ներկայանալու, և վարձատրությունը նշեմ մինչև 2020թ. 40 000 համախառն, իսկ 2020 հունվարից՝ 50 000դ.:
Ո՞ր ամիսներն են ներառվում 2-րդ դեկրետի հաշվարկի ժամանակ
Մելինե.
Բարև ձեզ: Եթե աշխատակիցը գնում է ֆիզ, բայց նախորդող 12 ամիսները եղել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այդ դեպքում ո՞ր ամիսների աշխատավարձն ենք վերցնում հաշվարկի համար:
Կասեք՝ նշված տեքստում եկամուտը պայմանագրով սահմանված աշխատավա՞րձն է: Եվ եթե այո, ապա հաշվարկ կատարելիս, օրինակ, եթե 80 000 է եղել աշխատավարձը, դա բաժանում եմ 12-ի, թե՞ միանգամից 30.4-ի: Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ ՀՀ օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:
Աշխատանքի ընդունման հրամանի լրացման վերաբերյալ
Ruzanna.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ աշխատանքային հրամաններում (աշխատանքի ընդունման ժամանակ), պարտադի՞ր է նշել հիմքերը, այսինքն՝ հոդգածները:
Կանխավ շնորհակալ եմ։
Որքա՞ն է կազմում ամսական նպաստի չափը
Արամ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի նպաստ ստանալուն: Որքա՞ն է տվյալ պահին ամսական նպաստի չափը: Եվ արդյո՞ք մարզի գրանցում ունեցող անձի նպաստը ավելի բարձր է քան Երևանի գրանցում ունեցողինը:
Արձակուրդի վերաբերյալ
Սարգիս.
Բարև Ձեզ: Հարցս վերաբերում է պահակի արձակուրդայինի օրերին: 20 աշխատանքային օր հասնում է, բայց եթե նրա աշխատանքային գրաֆիկը՝ մեկ օր աշխատանքային է, մեկ օր հանգիստ, ապա այս ամսվա ընթացքում նա ունենում է 15 աշխատանքային օրեր, ստացվում է արձակուրդայինի ժամանակահատվածը կլինի ապրիլի 1-ից մինչև մայիսի 9-ը՞: Այսինքն՝ հաշվի է առնվու՞մ միայն իր աշխատանքային օրերը: Շնորհակալություն:
Մայրության նպաստ
Ամալյա.
Բարև Ձեզ: Եթե ես աշխատում եմ դեկրետի տեղ, իսկ հիմա ես էլ եմ դեկրետ գնում, ինչպե՞ս է այս ամենը լինում, ու ի՞նչ իրավունքներ ունեմ ես:
Հնարավո՞ր է արդյոք գնալ ֆիզ. արձակուրդ փորձաշրջանի ընթացքում
Անի.
Ողջույն,
Ես գտնվում եմ փորձաշրջնում՝ ՏՏ ընկերությունում։ Կարո՞ղ եմ արդյոք դիմել ֆիզ. արձակուրդի համար փորձաշրջանի ընթացքում։
Շնորհակալություն:
Ո՞ր ամսվա եկամտային հարկի հաշվարկում պետք է արտացոլել նպաստը
Արամ.
Հարգելի գործընկերներ, կազմակերպության աշխատակցի համար հաշվարկվել է անաշխատունակության նպաստ մարտ ամսվա վերջում, սակայն վճարվել է նպաստը ապրիլին: Հարցս հետևյալն է՝ ո՞ր ամսվա եկամտային հարկի հաշվարկում պետք է արտացոլել նպաստի հաշվարկը: Նախապես շնորհակալություն:
Նվազագույն աշխատավարձ
Խնդրում եմ, պատասխանեք՝ դեղատան աշխատակցին վերաբերու՞մ է նվազագույն աշխատավարձի մասին օրենքի հետևյալ հոդվածը.
Հոդված 2.1. Առողջապահության, հոգաբարձության (խնամակալության), մանկական-դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների նվազագույն ժամային տարիֆային դրույքը որոշվում է սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը բաժանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ աշխատողների` ամսվա համար սահմանված աշխատաժամանակի նորմալ տևողությանը:
Նշեմ, որ գիշերային հերթափոխով չի աշխատում, աշխատում է ժամը 09:00-ից 22:00-ն:
Արդյո՞ք տրվելու է արձակման նպաստ
Անահիտ․
Թոշակի անցնելուց հետո աշխատել եմ ևս երեք տարի: Ինձ տրվելու՞ է արձակման նպաստ:
Ե՞րբ կարելի է աշխատակցին արձակուրդ տրամադրել
Լիլիթ.
Խնդրում եմ հուշել՝ 6 ամիս աշխատելուց հետո կարելի՞ է արդյոք աշխատակցին տրամադրել ամբողջ տարվա արձակուրդը:
Աշխատանքային ժամերի նորմալ տևողություն
Քրիստինե.
Խնդրում եմ ասեք՝ թույլատրելի աշխատանքային ժամերը 6-օրյա գրաֆիկով, որքա՞ն են կազմում /եթե 5-օր 8 ժամով, 1-օր 6 ժամով լինի, դա սխա՞լ է/:
Վերջնահաշվարկ հաստիքի կրճատման դեպքում
Մարիա.
Բարև Ձեզ: Մեր աշխատակիցը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, և նրա հաստիքը կրճատվել է: Հիմա նրան վերջնահաշվարկ պետք է կատարե՞նք, թե՞ ոչ, և ինչպե՞ս: Կանխավ շնորհակալություն:
Աշխատաժամանակ
Եթե աշխատողը աշխատում է կես դրույքով՝ կարո՞ղ եմ վարձատրություն գրել 50 000։ Ժամերն էլ տվյալ ամսվա աշխատանքային ժամերի կեսը։ Գրանցման հայտնում պե՞տք է հստակ նշվի ոչ լրիվ աշխատաժամանակը և շաբաթական ԱՇԽ օրերի քանակը, եթե գրանցման հայտում պարտադիր չէ։ Նշեմ, որ ներքին իրավական ակտում նշել եմ կես դրույք։
Մայրության նպաստ
Սեդա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես 9 տարի աշխատել եմ դեղագործ նույն դեղատանը, հետո դուրս եմ եկել, մի ամիս հետո ընդունվել եմ այլ դեղատուն աշխատանքի, որտեղ պետք է աշխատեմ 5 ամիս և գնամ դեկրետ: Խնդրում եմ ինձ ասեք՝ իմ դեկրետը ինչպե՞ս պետք է հաշվվի, արդյոք պե՞տք է հաշվվի նախորդ գործատուիս մոտ աշխատածն էլ, թ՞ ոչ։
Աշխատողը չի վերադարձել չվճարվող արձակուրդից
Նարինե.
Բարև ձեզ։ Աշխատողը չվճարվող արձակուրդում է՝ 60 օր տևողությամբ։ Ժամկետը լրացել է և աշխատողը չի վերադարձել աշխատանքի։ Ի՞նչ պետք է անի գործատուն։
Ո՞ր հոդվածով պետք է աշխատակցին ազատել աշխատանքից
Անի.
Բարև Ձեզ: Եթե աշխատողն աշխատանքի է ընդունվել որպես բանվոր և նրա հետ պայմանագիրը կնքվել է անորոշ ժամկետով, հիմա աշխատանքներն ավարտվել են և պետք է աշխատողին ազատել աշխատանքից, ո՞ր հոդվածով պետք է նրան ազատել աշխատանքից: Նշեմ, որ աշխատել է մոտավոր 1 ամիս:
Ո՞րն է նորմալ աշխատանքային տևողությունը
Խնդրում եմ պատասխանեք, եթե հերթափոխով աշխատողը աշխատում է շաբաթական 38 ժամ, 6 օր , 1 օր հանգիստ, համարվու՞մ է նորմալ աշխատանքային տևողություն, թե՞ կրճատ:
Կազմակերպությունը կարո՞ղ է չընդունել արձակուրդի դիմումը
Արմինե.
Բարև Ձեզ: Եթե աշխատակցին տրվել է ծննդաբերության արձակուրդ և հիմա ցանկանում է գնալ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ՝ կազմակերպությունը որևէ կերպ կարո՞ղ է չընդունել արձակուրդի դիմումը և աշխատանքից ազատել աշխատակցին: Խնդրում եմ նշեք օրենքի հոդվածը:
Նախապես շնորհակալություն:
Մայրության նպաստի հաշվարկ համատեղությամբ աշխատանքի դեպքում
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատակիցս աշխատում է համատեղությամբ՝ հիմնական աշխատավայրը մեզ մոտ՝ 6 ամիս: Մայրության նպաստի հաշվարկման ժամանակ մեր և մյուս կազմակերպության աշխատավարձերը պե՞տք է գումարել միջինը ստանալու համար:

