22/10/2026

ազատում

Մխիթար.

Բարև Ձեզ։ Ինձ առանց ծանուցման ցանկանում են աշխատանքից ազատել՝ կապված հաստիքի կրճատման հետ։ Ըստ Աշխատանքային Օրենսգրքի 129-րդի սահմանվում է արձակման նպաստ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, և 115-րդ հոդվածի 2-րդ մասով տուժանք՝ ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար միջին օրական աշխատավարձի չափով /2 ամիս առաջ պետք է ծանուցեին/։ Իմ ամսական աշխատավարձը հարկերով 370 000 դրամ էր, մաքուր՝ 270 0000, ունեմ նաև 103 չօգտագործված արձակուրդային օր։ Խնդրում եմ կասեք՝ իմ վերջնահաշվարկը ինչքա՞ն պետք է լինի: Աշխատում եմ հինգ օրյա գրաֆիկով։ Շնորհակալություն

Հեղինե.

Կազմակերպության աշխատակիցը դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու, ինչպես օրենքով է սահմանված 30 օր շուտ։ Դիմումը գրելուց հետո չի ներկայացել աշխատանքի։ Արդյո՞ք ունի նման իրավունք։

Արսեն.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր` գործավարձային աշխատավարձով։ Ենթադրենք ընդունվել է մարտի 5-ին, ազատվել է 17 մայիսի։ Վճարվել է 50 000 մարտ, 400 000 ապրիլ, 60 000 մայիս։ Վերջնահաշվարկը կատարելիս պետք է արձակուրդային օրերի դիմաց վճարե՞լ (50 000+400 000+60 000)/3/21*(1.67/22*18+1.67+1.67/21*10), թե՞ վերցվում է միայն ապրիլի աշխատավարձը՝ 400 000/21*1,67։ Կանխավ շնորհակալություն։

Սոնա.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք՝ աշխատողը ազատվում է աշխատանքից հուլիսի 7-ին, իսկ ամենամյա արձակուրդ գնում է հուլիսի 4-ից։ Այս դեպքում նրա ազատման օրը համարել արձակուրդի ավարտի հաջորդ օր՞ը։

Անի.

Բարև Ձեզ: Եթե ես խնամքի արձակուրդից շուտ եմ վերադառնում՝ մի քանի ամիս առաջ, գնում եմ ընկերություն և տեղեկացնում, որ վերադառնում եմ, ինձ ասում են, որ փոխարինող են բերել, սակայն դեռ հաստիքի պակաս ունեն ու չեն թողնում դիմում գրեմ, ասում են հետո՝ մեկ ամսից, ինձ կարող են ազատել, և դրա համար գումար վճարելու՞ են ինձ, թե՞ ոչ։
Եթե աշխատավայրում անորոշ են պահում, հստակ չեն ասում խնամքի արձակուրդից վերադաձող անձին և անիմաստ սպասեցնում են, ի՞նչ կարող եմ անել ըստ օրենքի։

Սոնա․

Հարգելիներս, ունենք մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ուսուցիչ, ում փոխարինող ուսուցիչը նույնպես ծննդաբերել է, նրան նույնպես ձևակերպե՞մ երեխայի խնամքի արձակուրդ, թե՞ ազատեմ աշխատանքից:

Հայկ.

Բարև Ձեզ: Աշխատողն ընդունվել է աշխատանքի 01.11.2021թ., աշխատել է մինչև մայիսի 19-ը, մայիսի 20-ից գնացել է արձակուրդ 20 աշխ. օր: Հիմա դիմում է գրել արձակուրդից անմիջապես հետո ազատվելու համար, որը լրանում է հունիսի 15-ին: Հիմա նա վերջնահաշվարկ ունի՞ ստանալու, երբ ստացել է ամբողջ արձակուրդային գումարը: Նախապես շնորհակալություն։

Սոնա.

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. կազմակերպությունը կարո՞ղ է աշխատանքից ազատել մի ամբողջ բաժնի աշխատակիցներին, մոտավորապես՝ 30 աշխատակից։ Եվ եթե կարող է, ապա կասեք՝ ի՞նչ հոդվածով և ի՞նչ գործողություններ են պարտադիր կիրառել։

Մարինե.

Բարև, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատակիցը ազատվում է աշխատանքից 2022 թվականի մայիսի 16-ից, կարո՞ղ ենք նրան տալ պարգևատրում մայիսի 31-ին: Կարո՞ղ ենք տալ պարգևատրման հրաման, որի մեջ ներառված լինի ազատվող աշխատակցի անունը, և հրամանը գրանցվի մայիսի 31-ին: Կանխավ շնորհակալություն:

Հեղուշ.

Բարև Ձեզ: Եթե աշխատողին ազատում ենք հարկայինում, որտե՞ղ նշենք ազատման հիմքը, ըստ հոդվածի: Taxservice-ում թույլ է տալիս նշել միայն ազատման օրը:

Լուսինե.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասել՝ եթե աշխատողը գտնվում է ֆիզ․ արձակուրդում և 2 տարին լրանում է, քանի՞ աշխատանքային/օրացույցային օր առաջ/հետո կարող է տեղյակ պահել տնօրենին վերդառնալու, ևս 1 տարի անվճար արձակուրդ վերցնելու կամ աշխատանքից դուրս գալու մասին։

Լիլիթ.

Բարև ձեզ: Աշխատանքից ազատման դիմումը գրել եմ 10.05.2022-ին, ինձ ամբողջովին ազատել են աշխատանքային պարտականություններից, բայց գրանցումից հանելու են 10.06.2022-ին, հիմա ես փորձում եմ մեկ այլ տեղ աշխատանքի ընդունվել, բայց այդտեղի գրանցումը ինձ խանգարում է։ Դիմել եմ իրենց շուտ հեռացման համար, բայց ինձ մերժել են, ինչպե՞ս կարող եմ շահերս պաշտպանել։

Մարինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Եթե մարդ ընդունվել է աշխատանքի 2021 թվականի մարտի 25-ին: Աշխատանքից ազատվում է 2022թվականի մայիսի 16-ից: 25.03.2021-25.03.2022թթ. ընկած ժամանակահատվածի համար չի գնացել ամենամյա արձակուրդի: Աշխատանքից ազատվելիս՝հրամանի ձևակերպումը ո՞նց ճիշտ գրեմ՝ կատարել վերջնահաշվարկ 25.03.2021-25.03.2022թթ. ժամանակահատվածի համար՝ չօգտագործված ամենամյա արձակուրդի համար 20(քսան) աշխատանքային օրով և 25.03.2022թ.-ի ժամանակահատվածից մինչև 2022թվականի մայիսի 16-ն ընկած ժամանակահատվածի համար: Հրամաննի ձևակերպումը ճի՞շտ է, եթե սենց ձևակերպեմ: Կանխավ շնորհակալություն:

Սուսաննա.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Եթե նույն կազմակերպության աշխատակիցը պետք է փոխարինի ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին, ապա տնօրենը պետք է տվյալ աշխատակցին ազատի՞ իր հաստիքից և ընդունի այլ հաստիքում` ֆիզ. արձակարդում գտնվող աշխատակցի փոխարեն։ Ազատման հրամանի բովանդակությունը ինչպիսի՞ն պետք է լինի, ի՞նչ հիմքով է տնօրենը ազատում մյուս հաստիքից և ընդունում այլ հաստիքով։ Շնորհակալություն։

Ռուբ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Աշխատակցուհին ներկայացրել է անաշխատունակության թերթիկ մայրության նպաստի հաշվարկման համար, որի առաջացման սկիզբը 22.04.2022-ն է, մինչ այսօր չի ներկայացել աշխատանքի և այլևս չի ցանկանում աշխատել։ Կասեք՝ կարո՞ղ եմ իրեն ազատել աշխատանքից այս ամիս, և այդ դեպքում ինչպիսի՞ հաշվարկներ պետք է կատարել։ Շնորհակալ եմ։

Մանե.

Բարև Ձեզ։ Օգնեք հաշվել վերջնահաշվարկ։ Աշխատողն ընդունվել է աշխատանքի 21․12․2021թ-ին 0,625 դրույքով՝ դաստիարակ, աշխատավարձը կազմում է 60 172 դրամ։ Ազատվել է աշխատանքից 25․04․2022թ-ին, տարվա համար հասանելիք արձակուրդային օրերը 25 է, 5-օրյա աշխատանքային շաբաթ։

Նարինե.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ուղղորդել, աշխատակցին էական պայմանի փոփոխմամբ այլ վայր ենք տեղափոխել աշխատանքի: Աշխատակիցը դատարան է դիմել հրամանն անվավեր ճանաչելու պահանջով, հայցի ապահովման միջոցն էլ վերաքննիչում է միայն 29-ին կունենանք որոշում: Այս պահին երկու օր արդեն իսկ աշխատակիցը աշխատանքի չի ներկայանում և արձանագրվել է այդ փաստը ստուգայցով: Արդյո՞ք կարող ենք ազատել աշխատանքից: Շնորհակալություն։

Հայկ.

Բարև Ձեզ։ Այսպիսի իրավիճակ է առաջացել, կօգնե՞ք հասկանամ: Աշխատակիցը որոշել էր ազատվել աշխատանքից, դիմում էր ներկայացրել, որի հիման վրա նրան փոխանցել եմ վերջնահաշվարկ, սակայն չեմ տվել հարկայինին ազատման հայտը, քանի որ 3 օր ժամանակ կա: Հիմա փոշմանել է, ուզում է շարունակել աշխատելը: Խնդիրներ կունենա՞նք, եթե չազատեմ, իսկ վերջնահաշվարկի գումարը ձևակերպեմ որպես աշխատավարձի կանխավճար: Այսինքն՝ բանկի քաղվածքում վերջնահաշվարկ բառը ինչ-որ խնդիր կառաջացնի՞: Շնորհակալություն։

Հայկ.

Հարգելի կոլեգաներ, բարև ձեզ։ Հարցս հետևյալն է. ՍՊԸ-ն մեկ ամսից անորոշ ժամկետով դադարեցնում է իր գործունեությունը, բոլոր աշխատկիցներին, այդ թվում և տնօրենին պատրաստվում ենք ազատել աշխատանքից։ Ինչպե՞ս վարվենք մեր մեկ աշխատակցի դեպքում, եթե նա գտնվում է երեխայի խնամքի մասնակի վճարովի արձակուրդում, պատրաստվում է մայրանալ երկրորդ անգամ՝ ներկայացնելով 2022թ. նոյեմբերին նոր անաշխատունակության թերթիկ: Շնորհակալ կլինել կարդալ ձեր խորհուրդները կամ օրեսդրական կետեր, եթե այդպիսիք կան…. Կանխավ շնորհակալ եմ։
Հարգանքներով՝ Հայկ

Նելի.

Բարև Ձեզ։ Արդյո՞ք փոխարինող աշխատողին հասնում է ֆիզարձակուրդ, և արդյո՞ք գործատուն իրավունք ունի ազատել տվյալ աշխատողին մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ավարտը։ Եվ ո՞ր օրենսգրքում կարող եմ տեղեկանալ այս մասին։

Լորաննա Առաքելյան․

Բարև Ձեզ։ Ընդունվել եմ աշխատանքի 2018թ․ հունվարի 23-ին, օգտվել եմ բոլոր ամենամյա արձակուրդներից, ստացել եմ նվազագույն աշխատավարձ մինչև 2019թ․։ Դրանից հետո վարձատրվել եմ 0,75 դրույքաչափով առ այսօր։ Նախավերջին արձակուրդս եղել է 2021-ի օգոստոսի 23-ին։ Անհրաժեշտությունից ելնելով 2022-ի ամենամյա արձակուրդս վերցրել եմ ապրիլի 1-ից և ստացել արձակուրդային։ Մայիսի 2-ով ուզում եմ աշխատանքից ազատման դիմում գրել։ Ինչպե՞ս է հաշվարկվելու վերջնահաշվարկը։