22/10/2026

ազատում

Լուսինե.

Ողջույն բոլորին։ Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է՝ ընդունվել եմ աշխատանքի օգոստոսի 18-ին, սեպտեմբերի սկզբին ստացել եմ օգոստոս ամսվա ամբողջ աշխատավարձը, այնուհետև յուրաքանչյուր ամսվա սկզբին ստացել եմ նախորդ ամսվա աշխատավարձը։ Նույն տարվա դեկտեմբերի 30-ին ազատվել եմ աշխատանքից։ Աշխատանքս 5-օրյա է։ Հիմա ցանկանում եմ իմանալ, թե որքան աշխատավարձ և արձակուրդային ունեմ ստանալու աշխատանքից ազատվելուց հետո, եթե պայմանականորեն ընդունենք, որ աշխատավարձս կազմել է 180 000 դրամ։ Կանխավ շնորհակալություն։

Լիանա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք` եթե քաղիրավական պայմանագրով աշխատանքի սկիզբը 01.10.2021թ. է, իսկ ավարտը 01.10.2023թ., սակայն աշխատողը 01.12.2021թ. հրաժարվել է աշխատանքը շարունակել, և ավարտը պետք է լիներ 01.12.2021թ., սակայն հայտը չի գրանցվել ժամանակին այլ հարկային է ուղարկվել 27.12.2021թվականին /դրանից անցել է 27 օր/։ Ի՞նչ տույժ և տուգանք սպասենք: Կանխավ հայտնում եմ շնորհակալություն:

Անի.

Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս դիմում է գրել դեկտեմբերի 27-ին, որ աշխատանքից ազատվում է հունվարի 3-ից, հրամանն էլ է 27-ով տրվել: Այժմ վերջնահաշվարկի համար դեկտեմբեր ամիսը հաշվարկի մեջ ներառե՞մ: Եվ վերջնահաշվարկը ե՞րբ է վճարվում աշխատողին:

Անի.

Բարի օր: Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցն ընդունվել է աշխատանքի հուլիսի 1-ին, որպես հիմնական աշխատող: Ցանկանում է ազատվել 30.12.2021թ.: Հարցս հետևյալն է. աշխատակցին պետք է այդ աշխատած ամիսների համար արձակուրդայի՞ն հաշվել, նոր ազատե՞լ: Կասեք` ինչպե՞ս վարվել:
Շնորհակալ եմ:

Էլեն․

Բարև ձեզ, ես գտնվում եմ երկրորդ երեխայի խնամքի արձակուրդում։ Իրավունք ունի՞ գործատուն ազատել աշխատանքից (առանց զգուշացնելու)՝ պատճառաբանելով, որ առաջին ֆիզի ժամկետը լրացել է։

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Ազատման հրամաններ (բոլոր դեպքերի համար)
  • Տեղեկանք եկամուտների մասին
  • Գործուղման վկայական
  • Անվտանգության կանոնների պահպանման պարտավորագիր
  • Անձնական թերթիկ
  • Պաշտոնի անձնագիր
  • Արձակուրդների գրաֆիկ

Արմեն.

Աշխատանքիս սկիզբ 20.04.2020թ. է, աշխատանքային պայմանագրի լուծարման հրամանը տրված է 06.12.2021թ., հիմնավորումը` 113 հոդվածի 1-ի 3-րդ կետի։ Իմ մաքուր աշխատավարձս ողջ ընթացքում կազմել է 180 000դր.։ Աշխատանքի ողջ ժամանակահատվածում չեմ օգտվել արձակուրդի ամենամյա իրավունքից: Խնդրում եմ օգնել վերջնահաշվարկի հարցում։ Շնորհակալություն։

Մարի.

Բարև Ձեզ: Եթե աշխատողը ընդունվել է 04.05.2021-ին` շաբաթական 6օրյա, սեպտեմբերից դարձել է 5օրյա, դեկտեմբերի 30-ով պետք է ազատենք: Խնդրեմ կասե՞ք` վերջնահաշվարկը 5օրյայի համար միջին օրականի համար միջին ամսակա՞նը պետք է բաժանեմ 21-ի, իսկ 6օրյաինը՝ 25-ի, թե՞ այդ 8 ամիսը միանգամից բաժանեմ 21-ի, քանի որ 6ամիս հետո նոր արձակուրդի իրավունք է ունենում չէ՞, իսկ այդ աշխատողը մինչ այդ աշխատել է 6օրյա:

Մարինե.

Բարև Ձեզ: Եթե հիմնական աշխատողը ազատվում է աշխատանքից` երեխայի խնամքի արձակուրդից անմիջապես հետո, նրա փոխարեն ժամանակավոր աշխատողի համար պե՞տք է տրվի հրաման տվյալ պաշտոնում հաստատելու մասին` հիմք ընդունելով հիմնական աշխատողի ազատվելը: Եվ, եթե աշխատողը երեխայի խնամքի արձակուրդից հետո անմիջապես ազատվում է աշխատանքից, նրա անունը ներառու՞մ ենք աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում՝ աշխատանքից ազատվելու պահին:
Շնորհակալություն:

Յանա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ, պատասխանեք. աշխատողը վերադարձել է 3-ամյա երեխայի խնամքի արձակուրդից և ցանկանում է ազատվել աշխատանքից։ Նրան վերջնահաշվարկ հասնու՞մ է, թե՞ ոչ։ Եթե հասնում է, ապա ինչպե՞ս պետք է հաշվարկել։ Կանխավ շնորհակալություն։

Լաուրա.

Բարև Ձեզ: Աշխատակիցը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակորդում։ 29.11.2021թ-ին պետք է ներկայանա աշխատանքի, սակայն գրել է աշխատանքից ազատման դիմում։ Աշխատանքից ազատման հրամանի մեջ վերջին աշխատանքային օր ե՞րբ կարող եմ գրել:

Արամ.

Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ արդեն 3 տարի: Գրանցված աշխատավարձս կազմում է 70-80 000, տատանվում է, գործարքային է աշխատավարձս։ Աշխատանքից դուրս եմ գալիս, ուզում եմ իմանալ`արձակուրդային հասնու՞մ է ինձ ու ինչքա՞ն: Նշեմ, որ 6 օրյա է գրաֆիկը, բայց ես անգամ կիրակիները տանը չեմ մնացել, ընդհանուր 3 տարվա մեջ տանն եմ մնացել մոտ 2 ամիս:

Աննա.

Բարև ձեզ: Գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, լրանում է 03.12.21-ին: Կարո՞ղ եմ այդ օրն էլ ազատման դիմում գրել:
Նաև այսպիսի մի հարց. նույն դեպքում, եթե հաստիքի կրճատման համար ազատում են աշխատանքից, սակայն չեն ծանուցում, արդյո՞ք ինձ փոխհատուցում հասնում է:

Գայանե.

Բարև ձեզ։ Մի հարց. եթե Նոյեմբերի 1-ին ծանուցում ենք տալիս, որ հաստիքի կրճատման համար կազատվի աշխատանքից հունվարի 1-ին, ես պետք է նոյեմբերի 1-ի դրությամբ հրաման գրեմ, թե՞ սպասեմ ազատման ժամանակ հրաման գրեմ։ Շնորհակալություն։

Օֆա.

Բարև Ձեզ: Կասեք` ի՞նչ պատճառներով է, որ սեփական հիմնարկի տնօրենը չի ցանկանում ֆիզ. արձակուրտ տալ: Այն դեպքում, երբ նա իմ աշխատավարձից ամեն ամիս հարկայինի գումար է պահում, իսկ հիմա ցանկանում է ազատել: Կասեք` ո՞ր դեպքերում կարող է չազատել աշխատանքից, որքա՞ն է այդ ամսական հարկը, որը խանգարում է գործատուին վճարել: Եվ, եթե ինձ ֆիզարձակուրդ տրամադրի, դա հետագայում ամբողջությամբ պետությունը փոխհատուցում է գործատուին, թե՞ ոչ: Կամ գործատուն իրավունք ունի՞ ինձ ազատել աշխատանքից հենց ֆիզարձակուրդ չտալու համար:

Լուսինե.

Բարև Ձեզ: Աշխատանքի եմ ընդունվել 2018թ. հունիսի 4-ին, ազատվել 2021թ. հոկտեմբերի 11-ին: Ինձ վերջնահաշվարկ հասնու՞մ է: Ասեմ, որ վերջին արձակուրդս 2021թ. համար հունվար ամիսն էր: Խնդրում եմ պատասխանել: Կանխավ շնորհակալ եմ:

Վիկտորյա.

Բարև Ձեզ։ Դուրս եմ գալիս աշխատանքից։ Ունեմ նոր աշխատանքի առաջարկ։ Նոր գործատուս խնդրել է միանալ նոյեմբերի 15-ին, որպեսզի սկսեմ ղեկավարել նոր պրոեկտը, որը կմեկնարկի այդ օրը։ Ներկայիս գործատուն հետևելով օրենքին ասում է, որ պետք է աշխատեմ մինչև նոյեմբերի 17-ը ներառյալ (1 ամիս դուրս գալու մասին հայտնելուց հետո): Ունեմ 3 օր արձակուրդ, որը նախատեսում եմ գրել նոյեմբերի 15-17, որպեսզի կարողանամ միանալ նոր թիմին։ Հիմա հարց. օրենքի տեսանկյունից ի՞նչ խնդիր կառաջանա, եթե ես 3 օր գրանցված լինեմ երկու տեղ, որոնցից մեկում կլինեմ արձակուրդում։ Շնորհակալ եմ։

Նարինե.

Բարև ձեզ: Ես 2020 թ. հունիսից գտնվում եմ ֆիզարձակուրդում, մաքուր աշխատավարձս եղել է 113 000 դրամ, նաև ամենամյա արձակուրդ չեմ գնացել տվյալ տարում: Եթե հիմնարկը լուծարվում է, ինձ ինչքա՞ն վերջնահաշվարկ է հասնում, կամ եթե ես եմ դիմում գրում ու դուրս գալիս:

Լիաննա.

Բարև ձեզ: Մի քանի հարց փաստաթղթաշրջանառության վերաբերյալ։ Եթե ՍՊԸ հիմնադիր տնօրենը ազատվում է տնօրենի պաշտոնից, ո՞վ պետք է ստորագրի ազատման հրամանը, և նոր տնօրենը, որը գրանցվում է պետ. ռեգիստրով, ինքը պե՞տք է ստորագրի իր ընդունման հրամանը։ Եվ, եթե ՍՊԸ-ն հիմնադրվել է սեպտեմբերի 19-ին, բայց տնօրենի գրանցման հայտը ուղարկվել է հոկտեմբերի 13-ին, և հայտում էլ աշխատանքային հարաբերության սկիզբ նշվել է սեպտեմբերի 19-ը, արդյո՞ք չկա այստեղ սխալ։ Եվ այս դեպքում աշխատանքային պայմանագրի և հրամանի ամսաթիվ պետք է ընդունել հոկտեմբերի 13-ը, թե՞ սեպտեմբերի 19-ը։
Շնորհակալ եմ նախապես: