30/10/2026

վերջնահաշվարկ

Հայկ.

Բարև Ձեզ: Աշխատողն ընդունվել է աշխատանքի 01.11.2021թ., աշխատել է մինչև մայիսի 19-ը, մայիսի 20-ից գնացել է արձակուրդ 20 աշխ. օր: Հիմա դիմում է գրել արձակուրդից անմիջապես հետո ազատվելու համար, որը լրանում է հունիսի 15-ին: Հիմա նա վերջնահաշվարկ ունի՞ ստանալու, երբ ստացել է ամբողջ արձակուրդային գումարը: Նախապես շնորհակալություն։

Մարինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Եթե մարդ ընդունվել է աշխատանքի 2021 թվականի մարտի 25-ին: Աշխատանքից ազատվում է 2022թվականի մայիսի 16-ից: 25.03.2021-25.03.2022թթ. ընկած ժամանակահատվածի համար չի գնացել ամենամյա արձակուրդի: Աշխատանքից ազատվելիս՝հրամանի ձևակերպումը ո՞նց ճիշտ գրեմ՝ կատարել վերջնահաշվարկ 25.03.2021-25.03.2022թթ. ժամանակահատվածի համար՝ չօգտագործված ամենամյա արձակուրդի համար 20(քսան) աշխատանքային օրով և 25.03.2022թ.-ի ժամանակահատվածից մինչև 2022թվականի մայիսի 16-ն ընկած ժամանակահատվածի համար: Հրամաննի ձևակերպումը ճի՞շտ է, եթե սենց ձևակերպեմ: Կանխավ շնորհակալություն:

Մանե.

Բարև Ձեզ։ Օգնեք հաշվել վերջնահաշվարկ։ Աշխատողն ընդունվել է աշխատանքի 21․12․2021թ-ին 0,625 դրույքով՝ դաստիարակ, աշխատավարձը կազմում է 60 172 դրամ։ Ազատվել է աշխատանքից 25․04․2022թ-ին, տարվա համար հասանելիք արձակուրդային օրերը 25 է, 5-օրյա աշխատանքային շաբաթ։

Հայկ.

Բարև Ձեզ։ Այսպիսի իրավիճակ է առաջացել, կօգնե՞ք հասկանամ: Աշխատակիցը որոշել էր ազատվել աշխատանքից, դիմում էր ներկայացրել, որի հիման վրա նրան փոխանցել եմ վերջնահաշվարկ, սակայն չեմ տվել հարկայինին ազատման հայտը, քանի որ 3 օր ժամանակ կա: Հիմա փոշմանել է, ուզում է շարունակել աշխատելը: Խնդիրներ կունենա՞նք, եթե չազատեմ, իսկ վերջնահաշվարկի գումարը ձևակերպեմ որպես աշխատավարձի կանխավճար: Այսինքն՝ բանկի քաղվածքում վերջնահաշվարկ բառը ինչ-որ խնդիր կառաջացնի՞: Շնորհակալություն։

Գայանե.

Բարև Ձեզ։ Ուսուցիչը դպրոցում աշխատել է 20.01.1985թ.-ից։ Բոլոր արձակուրդայինները վճարվել է: Վերջին 6 ամիսը գտնվել է հիվանդության բյուլետենում: Հիմա չգիտեմ նրան վերջնահաշվակ հասնու՞մ է, թե՞ ոչ: Արդյո՞ք բյուլետենի ամիսները հաշվում են: Խնդրում եմ պատասխանեք, եթե հնարավոր է նաև հղումը ուղարկեք։

Լորաննա Առաքելյան․

Բարև Ձեզ։ Ընդունվել եմ աշխատանքի 2018թ․ հունվարի 23-ին, օգտվել եմ բոլոր ամենամյա արձակուրդներից, ստացել եմ նվազագույն աշխատավարձ մինչև 2019թ․։ Դրանից հետո վարձատրվել եմ 0,75 դրույքաչափով առ այսօր։ Նախավերջին արձակուրդս եղել է 2021-ի օգոստոսի 23-ին։ Անհրաժեշտությունից ելնելով 2022-ի ամենամյա արձակուրդս վերցրել եմ ապրիլի 1-ից և ստացել արձակուրդային։ Մայիսի 2-ով ուզում եմ աշխատանքից ազատման դիմում գրել։ Ինչպե՞ս է հաշվարկվելու վերջնահաշվարկը։

Սոնա․

Բարև ձեզ։ Ես 4 ամսվա աշխատող եմ ու աշխատել եմ գիշեր։ Հիմա չի լինելու գիշերային հերթափոխ ու ինձ ազատում են աշխատանքից …. Արդյո՞ք ես կստանամ վերջնահաշվարկ։

Գայանե․

Ողջույն բոլորին։ Ինձ կասեք՝ եթե աշխատողը դուրս է գալիս աշխատանքից, վերջնահաշվարկը ինչքա՞ն ժամանակում պետք վճարեմ։ Եվ հաջորդ հարցս․ եթե չվճարեմ՝ ի՞նչ պատասխանատվություն է առաջ գալիս։ Շնորհակալություն։

Անյա․

Տնօրենս 16.03.22թ-ին ազատվել է տնօրենի պաշտոնից, բայց ինքը պարապում էր նաև 7 ժամ հայոց լեզու, որը այժմ էլ շարունակում է պարապել։ Արդյո՞ք պետք է հաշվարկել վերջնահաշվարկ, եթե այո, ինչպե՞ս։

Բարև Ձեզ։ Ընկերներ, կասե՞ք՝ վերջնահաշվարկի ժամանակ այս օրենքի հղումը․ 1․ Այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձի հաշվարկման պահանջ առաջանալու ամսվան նախորդող տասներկու ամիսներում աշխատողը չի ունեցել փաստացի հաշվարկված աշխատավարձ, կամ տասներկու ամիսներում առկա են սույն մասի երկրորդ պարբերությունում թվարկված դեպքերը, միջին աշխատավարձի փոխարեն հաշվարկման համար հիմք է ընդունվում աշխատողի համար օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը կամ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով սահմանված ամսական աշխատավարձը: Եթե սահմանված է ժամային դրույքաչափ, ապա հաշվարկների համար հիմք է ընդունվում ժամային դրույքաչափը: Հարց․ այսինքն՝ վերջնահաշվարկի ժամանակ, եթե աշխատավարձը ըստ պայմանագրի 13 000դր է կազմում, պիտի հաշվե՞նք հետևյալ կերպ՝ 05․10․2021 ընդունվել է բուժաշխատող, 19․03․2022 ազատվել, աշխատավարձը 13 000դր, շաբաթը 2 օր է աշխատում, ընդհանուր 4 ժամ։ Հաշվարկ 13․000/21= 619, 22/12=1,83 (6*1.83)*619։ Ճի՞շտ եմ հաշվել։

Նարեկ.

Ողջույն, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. 24 ժամյա հերթապահություն իրականացնող աշխատակիցների համար ինչքա՞ն կկազմի նվազագույն աշխատավարձը: Նշեմ, որ հերթապահությունը 3 հերթափոխով է` 2 օր հանգիստ, 1 օր աշխատանքի:
Եվ մեկ հարց ևս. վերջնահաշվարկ կատարելիս միջին օրական աշխատավարձ հաշվարկելու համար հիմք պետք է վերցնել նախորդ ամիսներին վճարված աշխատավարձի միջի՞նը 25-ի:

Հասմիկ.

Բարև ձեզ։ Հարցս էսպիսինն է: Ուսուցիչը ընդունվել է աշխատանքի 01/11/2011-ին և ազատվել է աշխատանքից 01/10/2021-ին։ Այդ ժամանակահատվածում եղել է դեկրետում 24/03/2017-ից մինչև 26/12/2019-ը։ Այժմ հարցը. տվյալ ուսուցչին ի՞նչ կարգով պետք է կատարվեր վերջնահաշվարկը և արդյո՞ք պետք է հետ պահվեր գումար:

Անի.

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակցիս ուսուցչուհի է, դրույքը 120 221 դրամ է և նա պարապում է 6ժամ և ստանում է 32 788դրամ հաշվարկային աշխատավարձ։ Վերջնահաշվարկ պետք է անեմ միջին ամսականի համար հիմա նվազագույնի 50% պետք է ապահովվեմ, թե՞ իր դրույքը բարձր է։

Հասմիկ․

Բարև բոլորին։ Խնդրում եմ պարզաբանել, թե 16 տարի անընդմեջ աշխատողին գործատուի նախաձեռնությամբ (խոշորացված համայնքի ձևավորմամբ) ազատվածին հասնու՞մ է արդյոք արձակման նպաստ և ինչքա՞ն, ասեմ, որ ունի նաև 2 տարվա վերջնակաշվարկ (44 – պատի՞կը)։

Լիաննա․

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք հասկանալ: Ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում: Համայնքապետարանը լուծարվել է, փետրվարի 28-ից ես ազատված եմ աշխատանքից: Հիմա հարց․ ինձ արձակման նպաստ, վերջնահաշվարկ հասնու՞մ է։ Մի հարց էլ․ աշխատող մայրերին տրամադրվող ամսական նպաստ էլ չի՞ վճարվելու ինձ։ Շնորհակալ եմ նախօրոք։