Category: Աշխատավարձ, կադրեր

Ժամավճարային աշխատողի վերջնահաշվարկ

Անի.

Ինչպե՞ս է կատարվում ժամավճարային աշխատողի վերջնահաշվարկը, եթե գրաֆիկը տատանվել է, և արդյո՞ք կապ ունի այն փաստը, որ աշխատակիցներն են գրաֆիկը բաշխել իրար մեջ: Քանի՞ օրվա ընթացքում պետք է փոխանցել քարտին:

Կարդալ ավելին Ժամավճարային աշխատողի վերջնահաշվարկ

Քաղիրավական պայմանագրով աշխատողի հետ հնարավո՞ր է համաձայնագիր կազմել

Մարգարիտա.

Բարև ձեզ: Քաղիրավական պայմանագրով աշխատողի հետ հնարավո՞ր է համաձայնագիր կազմել՝ ավելացված ծառայությունների գումարի փոփոխության, թե՞ այլ կերպ վարվել:

Կարդալ ավելին Քաղիրավական պայմանագրով աշխատողի հետ հնարավո՞ր է համաձայնագիր կազմել

Լրացուցիչ պայմանագիր

Անի․

Եթե աշխատողը գրանցված է որպես գործավարձային բանվոր, արդյո՞ք կարելի է նրա հետ մի քանի օրով կնքել լրացուցիչ պայմանագիր՝ որոշակի աշխատանք կատարելու մասին։

Կարդալ ավելին Լրացուցիչ պայմանագիր

Կես դրույքով աշխատողի վերջնահաշվարկ

Լուսինե.

Բարև ձեզ: Ինձ կօգնե՞ք հաշվել կես դրույքով աշխատողի վերջնահաշվարկը, եթե ընդունվել է 01.02.21թ., ազատվել է 28.06.21թ.:

Կարդալ ավելին Կես դրույքով աշխատողի վերջնահաշվարկ

Աշխատակիցը գնում է ուսումնական արձակուրդ

Վիկա.

Բարև Ձեզ: Համայնքապետարանի աշխատակիցը, եթե գնում է ուսումնական արձակուրդ (համալսարանի համար), նրան այդ ընթացքում աշխատավարձ տրամադրվու՞մ է, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Աշխատակիցը գնում է ուսումնական արձակուրդ

Վերջնահաշվարկի իրականացման ձև

Հրանտ.

Գործատուն ընդունել է աշխատանքի 19.10.2019թ., աշխատել եմ համարյա 21 ամիս։ Չեմ գնացել ամենամյա վարձատրվող արձակուրդ: Հիմա իմ դիմումի համաձայն հեռանում եմ աշխատանքից։ Ցանկանում եմ իմանալ վերջնահաշվարկ կատարելու ձև:

Կարդալ ավելին Վերջնահաշվարկի իրականացման ձև

Արձակուրդ ժամավճարով աշխատողին

Գրիգոր․

Ժամավճարով աշխատողին տրամադրվու՞մ է արդյոք ամենամյա վճարովի արձակուրդ:

Կարդալ ավելին Արձակուրդ ժամավճարով աշխատողին

Աշխատողը շաբաթական աշխատում է 24 ժամ

Լիլիթ.

Եթե աշխատողի շաբաթական աշխատաժամանակը 24 ժամ է, որքա՞ն պետք է լինի աշխատավարձը ըստ օրենքի:

Կարդալ ավելին Աշխատողը շաբաթական աշխատում է 24 ժամ

Արձակուրդայինի հաշվարկի ձև

Հասմիկ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Որ խնդրեմ, արձակուրդայինի հաշվարկի ձև excel-ում կուղարկե՞ք: Նախապես շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Արձակուրդայինի հաշվարկի ձև

Արդյոք անհրաժե՞շտ է ազատման հրաման տալ

Լիանա․

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. քաղիրավական պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում արդյո՞ք անհրաժեշտ է ազատման հրաման տալ:

Կարդալ ավելին Արդյոք անհրաժե՞շտ է ազատման հրաման տալ

Ինչպե՞ս փոխանցել արձակուրդայինը

Հարգելի հաշվապահներ, արձակուրդայինը եթե երկու ամսվա մեջ է, հաշվետվությունը հաշվեգրման մեթոդով է, ամեն ամսվա համար առանձին, իսկ փոխանցումները հարկային կրկին ըստ ամիսների՞ է, թե՞ ընդհանուր ինչքան հաշվել ենք, այդքան էլ պետք է փոխանցել:

Կարդալ ավելին Ինչպե՞ս փոխանցել արձակուրդայինը

Աշխատակիցն այլևս ՀՀ քաղաքացի չէ

Բարև Ձեզ։ Ունենք աշխատակից ում ՀՀ քաղաքացիությունը դադարել է աշխատանքի ընդունվելուց մեկ շաբաթ հետո։ Վերջինս հանդիսանում է ՌԴ քաղաքացի։ Արդյո՞ք նրա հետ կնքված անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիրը պետք է փոխել։ Եվ եթե հնարավոր է՝ կարո՞ղ եք ուղարկել օտարերկրացու հետ պայմանագրի օրինակ:

Կարդալ ավելին Աշխատակիցն այլևս ՀՀ քաղաքացի չէ

Ինչքա՞ն ժամանակ աշխատակիցը կարող է արձակուրդ չգնալ

Ռուզաննա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ հերթական արձակուրդները քանի՞ տարով են կարող երկարաձգել։ Կարո՞ղ է աշխատակիցը չգնալ արձակուրդ 3-4 տարի` կուտակելով այն հետագայում օգտագործելու նպատակով։ Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Ինչքա՞ն ժամանակ աշխատակիցը կարող է արձակուրդ չգնալ

Քանի՞ օր պետք է ուսուցիչը գնա արձակուրդ

Անուշ.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ:
Մի քանի հարց ունեմ ձեզ։
1. Եթե ուսուցիչը ընդունվել է աշխատսնքի 15.09.21թ., բոլորի հետ հավասար ինքն էլ է գնում 42օր արձակուրդ, թե՞ աշխատած ամիսների համար է ստանում արձակուրդ:
2. Ուսուցիչը 01.09.20թ. վերադսրձել է երեխայի խնամքի արձակուրդից, իր արձակուրդային օրերը որքա՞ն է կազմելու:

Կարդալ ավելին Քանի՞ օր պետք է ուսուցիչը գնա արձակուրդ

Միջին աշխատավարձի հաշվարկ

Բարև ձեզ: Եթե արձակուրդի հաշվարկման ժամանակ միջինը նվազագույնից ցածր է, վերցնում ենք կեղտո՞տ, թե՞ մաքուր նվազագույն աշխատավարձը:

Կարդալ ավելին Միջին աշխատավարձի հաշվարկ

Ոչ աշխատանքային օր դպրոցում քննություն է

Հարգելի հաշվապահներ, ոչ աշխատանքային օր՝ ամսի 5-ին, դպրոցում քննություն է: Նախարարությունից գրություն ենք ստացել, որ տալ վճարովի այլ հանգստյան օր կամ այդ օրը միացնել ամենամյա արձակուրդին։ Ուսուցիչներին 42 օր է հասնում, այժմ ովքեր քննության մեջ են եղել, ես տվել եմ 43 օր, ճի՞շտ է այդպես:

Կարդալ ավելին Ոչ աշխատանքային օր դպրոցում քննություն է

Աշխատակիցը ազատվել է աշխատանքից

Մելինե.

Բարև ձեզ։ Եթե աշխատողը գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, որի ավարտից հետո ազատվել է աշխատանքից՝ 2021թ.-ի մարտին, 2021-ի հունիս ամսին պետք է գնա ֆիզ., այդ դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում ֆիզ.-ը։

Կարդալ ավելին Աշխատակիցը ազատվել է աշխատանքից

Արձակուրդային հետ կապված

Անի.

Բարև ձեզ: Ես 2020 թվականի նոյեմբերի 19-ից ֆիզ. արձակուրդում եմ: Արդյո՞ք վճարովի արձակուրդային աշխատավարձ ստանալու եմ։ Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Արձակուրդային հետ կապված

Արձակուրդային կամ/և վերջնահաշվարկ հաշվարկելիս

Մարինե.

Բարև ձեզ, հարգելիներս: Հարցս հետևյալն է, խնդրում եմ, մեկնաբանեք: Արդյո՞ք արձակուրդային կամ/և վերջնահաշվարկ հաշվարկելու ժամանակ, երբ աշխատողը աշխատում է կես դրույքով, միջին աշխատավարձը ստացվում է գործող նվազագույն աշխատավարձից քիչ, պետք է վերցնել նվազագույնի չափը: Ուսուցիչների դեպքում էլ հաշվարկի ժամանակ, եթե ստացվի նվազագույնից քիչ, օրենքի այդ կետը հաշվի առնելով, միջինը վերցնենք նվազագու՞յնը: Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արձակուրդային կամ/և վերջնահաշվարկ հաշվարկելիս

Քանի՞ օր պետք է տրամադրել արձակուրդ

Անուշ.

Բարև ձեզ: Եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 24.03.2020թ., աշխատում է 6-օրյա աշխատանքային գրաֆիկով և 14.06.2021թ. առաջին անգամ պետք է գնա արձակուրդ, քանի՞ օր պետք է տրամադրել արձակուրդ։

Կարդալ ավելին Քանի՞ օր պետք է տրամադրել արձակուրդ

Աշխատավարձի ուշացման հետևանքով առաջացած տույժի վերաբերյալ

Մելանյա.

Բարև ձեզ: Աշխատավարձի ուշացման դեպքում հաշվարկված տույժի գումարը ավելացվում է հաջորդ ամսվա արդեն հաշվարկված աշխատավարձի՞ն, թե՞ ավելացվում և նոր հարկվում է:

Կարդալ ավելին Աշխատավարձի ուշացման հետևանքով առաջացած տույժի վերաբերյալ

Մայրության նպաստ

Լուսինե.

Բարև ձեզ: Կասե՞ք, եթե որպես գրանցված աշխատող եղել եմ 4 ամիս՝ կստանա՞մ արդյոք դեկրետային: Ես դիմահարդար եմ և ֆիզ. արձակուրդում եմ գտնվում հունիսի 11-ից: Կասեք նաև, թե ե՞րբ կստանամ:

Կարդալ ավելին Մայրության նպաստ

Արդյո՞ք պետք է պահել դրոշմանիշային վճար

Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս հուլիսի 3-ին գնում է երկարացված 42 օր արձակուրդ և ազատվում է, հուլիսի 2 օրվա աշխատավարձ և հուլիսի հաշվարկային արձակուրդը 13 000 է, իսկ օգոստոսը՝ 95 000: Այժմ դրոշմանիշային պահե՞մ հուլիսի համար 3 000 դրամ, օգոստոսին 1500 դրամ, նոր վճարե՞մ:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է պահել դրոշմանիշային վճար

Ինչպե՞ս պետք է հաշվարկվի ամենամյա հերթական արձակուրդը

Սաթենիկ․

Բարև ձեզ: Ինչպե՞ս պետք է հաշվարկվի ամենամյա հերթական արձակուրդը, եթե առաջին կիսամյակում դպրոցը աշխատել է 6-օրյա, իսկ երկրորդ կիսամյակում՝ 5-օրյա ռեժիմով։

Կարդալ ավելին Ինչպե՞ս պետք է հաշվարկվի ամենամյա հերթական արձակուրդը

Քաղիրավական պայմանագիր կնքելիս

Անի․

Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, քաղիրավական պայմանագիր կնքելիս հրաման գրվու՞մ է, և աշխատանքի ընդունման դիմում վերցվու՞մ է աշխատողից, իսկ ազատման ժամանակ հրամա՞ն: Պայմանագիրը պետք է կնքվի 3 ամսով հուլիսի 6-ից, վարձատրությունը՝ 3 ամսվա համար 50 000 դրամ միանվագ պայմանագրի վերջում: Եկամտայինի հաշվետվության մեջ հաջորդող հուլիս և օգոստոս ամիսները ի՞նչ պետք է լրացնել՝ 0, թե՞… ։ Քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում աշխատակցին տաբելի մեջ պե՞տք է ներառել, թե՞…

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Քաղիրավական պայմանագիր կնքելիս

Բուժաշխատողի հերթապահության վերաբերյալ

Լաուրա․

Բարև ձեզ։ Բուժաշխատողը նոր է ընդունվել աշխատանքի, արդյո՞ք կա նման օրենք, որ աշխատողը շաբաթ, կիրակի օրերին չպետք է հերթապահի։

Կարդալ ավելին Բուժաշխատողի հերթապահության վերաբերյալ